Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/460

Այս էջը սրբագրված է

ՍՄԻՍԼՈՎ Վասիլի Վասիլեիչ (ծն․ 24․3․ 1921, Մոսկվա), սովետական շախմատիստ, ՄՄՀՄ գրոսմայստեր (1941), սպորտի վաստ․ վարպետ (1948), միջազգային գրոսմայստեր (1950)։ ՄՄՀՄ (1949; 1955), աշխարհի (1957–58-ին) չեմպիոն է։ Աշխարհի առաջնության մատչերում երեք անգամ հանդիպել է Մ․ Բոտվիննիկից հետ․ 1954-ին՝ ոչ ոքի, 1957-ին՝ հաղթանակ, 1958-ին՝ պարտություն։ Աշխարհի առաջնության մատչ–տուրնիրի (1948, 2-րդ տեղ Մ․ Բոտվիննիկից հետո) և եզրափակիչ փուլի (1984) մասնակից։ ՄՄՀՄ հավաքականի կազմում մասնակցել է շախմատային օլիմպիադաների (1952–72) և Եվրոպայի առաջնությունների (1951–73)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՍՄԻՐԵՆՍԿԻ Աեմյոն Միխայլովիչ (1881–1971), ռուս անասնաբույժ–անատոմ։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1946), պրոֆ․ (1926)։ ՀԱԱՀ գիտ․ վաստ․ գործիչ (1948)։ Ավարտել է Կազանի անասնաբուժ․ ինստ–ը (1908)։ Մասնակցել է 1905–07-ի հեղափոխական շարժումներին։ 1908-ից աշխատել է Վարշավայի, Մոսկվայի (1920–25), Լենինգրադի (1925–26), Վիտեբսկի (1926–28), 1928–63-ը՝ Անդրկովկասի (այժմ՝ Երևանի անասնաբուծ․-անասնաբուժ․) ինստ–ներում։

Ս–ի գիտ․ աշխատանքները վերաբերում են գյուղատնտ․ կենդանիների անատոմիայի հարցերին․ Ուսումնասիրել հ Անդրկովկասում տարածված գոմեշի համեմատական անատոմիան, Հայաստանի բնաշխարհիկ միասմբակավորների, մսքակերների, խոշոր ու մանր եղջերավորների ոսկրակազմը, մազեխ և բալբաս ցեղի ոչխարների պոչի մակաճարպի (դմակ) անատոմիան, խոշոր եղջերավորների և ընտանի թռչունների վեգետատիվ նյարդային համակարգը, խնամքի ու կերակրման տարբեր պայմաններում բուծվող տեղական, խառնածին և մաքրող կենդանիների մարմնամասերի մորֆոլոգիան ևն։ Նրա նախաձեռնությամբ ՀԱԱՀ–ում ստեղծվել են առաջին անասնաբուժաանատոմիական և ուսումնական թանգարս ններ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։

ՍՄԻՐՏՅՈՒԿՈՎ Միխայիլ Աերգեևի» (ծն․ 1909), սովետական պետ․ գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1979)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Մոսկվայի պետ․ համալսարանի սովետական իրավունքի ֆակուլտետը (1930) և աշխատանքի անցել ժողկոմխորհի (1946-ից՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի) ապարատում (խորհրդատու, սեկտորի վարիչ, տնտխորհրդի քարտուղարի օգնական, 1941-ից՝քարտուղարության վարիչի տեղակալ, միաժամանակ մինչև 1945-ը՝ Պաշտպանության պետ․ կոմիտեի լիազորի օգնական՝ Կարմիր բանակի մատակարարման գծով, 1953-ից՝ կառավարիչի տեղակալ), 1964-ից՝ ՍԱՀՄ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչն Է։ Եղել է ՍՍԿԿ ԿՎՀ անդամ (1971–76)։ 1976-ից ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու Է, ՍՍՀՄ VII–XI գումարումների (ԱԱՀՄ X-XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է ընտրվել Հայկ․ ԱԱՀ–ից) Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգեվատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, 4 այլ շքանշաններով։

ՍՄԽՈՐ, գյուղ Արմ․ Հայաստանում, Րիթլիսի վիլայեթի Աղերդի սանջակի Շիրվան գավառում։ 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍՄԿԿ, տես Սովետական Միության կոմունիստական կուսակցություն։

ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ, կուսակցական և պետ․ վերահսկողության միութենական-հանրապետական միասնական մարմին ՍԱՀՄ–ում, որը գործել Է 1962-ի նոյեմբերից մինչև 1965-ի դեկտեմբերը։ Կուս–պետ․ վերահսկողության մարմինները վերափոխվել են ժող․ վերահսկողության մարմինների։

ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻՆ ԿԻՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՈՄԻՏԵ (ԿՎԿ), ստեղծվել է 1952-ին, ԱՄԿԿ XIX համագումարում ընդունված կանոնադրության համաձայն՝ ՀամԿ(բ)Կ Կենտկոմին կից կուսակցական վերահսկողության հանձնաժողովի փոխարեն (ստեղծվել էր 1934-ին)։

ԱՄԿԿ Կենտկոմին կից ԿՎԿ «ա․ ստուգում Է, թե ԱՄԿԿ անդամները և անդամության թեկնածուները ինչպես են պահպանում կուսակցական կարգապահությունը, պատասխանատվության է ենթարկում այն կոմունիստներին, որոնք մեղավոր են կուսակցության ծրագրի ու կանոնադրության, կուսակցական և պետ․ կարգապահության խախտման մեջ, ինչպես նաև կուսակցական բարոյականությունը խախտողներին, բ․ քննարկում է կուսակցությունից վտարելու և կուսակցական տույժերի վերաբերյալ միութենական հանրապետությունների կոմկուսակցությունների կենտկոմների, կուսակցության երկրամասային և մարզային կոմիտեների որոշումների բողոքարկումները» (ԱՄԿԿ կանոնադրություն, Ե․, 1977, Էջ 32)։

ԱՄԿԿ Կենտկոմի նոյեմբերյան պլենումը (1962) վերակառուցեց ԱԱՀՄ վերահսկողության ամբողջ համակարգը։ Ատեղծվեց ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կուսակցականպետական վերահսկողության կոմիտե և ԱՄԿԿ Կենտկոմին կից կուսակցական հանձնաժողով։ ՍՄԿԿ Կենտկոմի դեկտեմբերյան պլենումը (1965) կուս–պետ․ վերահսկողության մարմինները վերափոխեց ժող․ վերահըսկողության մարմինների։ ԿՎԿ վերականգնվեց։ ԿՎԿ գլխավորում է նախագահը։ Կոմիտեի կազմի մեջ են մտնում նախագահի տեղակալները և ԿՎԿ–ի անդամները։ 1983-ից ԿՎԿ–ի նախագահն է ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու Մ․ Ս․ Սոչոմենցնը։

ՍՄԿԿ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է 1952-ի հոկտ․ 5–14-ը, Մոսկվայում։ Մասնակցել է 1192 պատգամավոր վճռական, 167-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են կուսակցության 6013259 անդամի և 868886 անդամության թեկնածուի։ Օրակարգ․ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի հաշվետվությունը (զեկուցող՝ Գ․ Մ․ Մալենկով), ՀամԿ(բ)Կ ԿՎՀ–ի հաշվետվությունը (Պ․ Գ․ Մոսկատով), ԱԱՀՄ զարգացման 1951–55 թթ․ հնգամյա պլանի դիրեկտիվները (Մ․ Զ․ Սաբուրով), փոփոխություններ ՀամԿ(բ)Կ կանոնադրության մեջ (Ն․ Ս․ Խրուշչով), ընտրություններ։ Համագումարը հանրագումարի բերեց ՀամԿ(բ)Կ տասնութերորդ համագումարից (1939-ի մտ) հետո ընկած ժամանակաշրջանի՝ ավելի քան 13 տարիների կուսակցության և սովետական ժողովրդի անցած ուղու արդյունքները։ Այդ ժամանակաշրջանը հագեցված էր համաշխարհային պատմ․ նշանակություն ունեցող իրադարձություններով․ Հայրենական մեծ պատերազմում տարած պատմ․ հաղթանակ, ՍՍՀՄ ժող․ տնտեսության արագ վեականգնում, սովետական հասարակական և պետ․ կարգի ամրապնդում։ Կուսակցության և սովետական պետության արտաքին քաղաքականության խնդիրները նշելիս համագումարը ելնում էր միջազգային ասպարեզում ուժերի հարաբերակցության արմատական փոփոխություններից, այն բանից, որ առաջացել Էր հակադեմոկրատական, իմպերիալիստական և սոցիալիստ․, դեմոկրատական համաշխարհային երկու լագեր։ Նշվեց, որ նոր հուժկու վերելք է ապրել ազգ․-ազատագր․ պայքարը գաղութային և կախյալ երկրներում, որ պատերազմից հետո խաղաղ շինարարության անցումը պահանջում է լրջորեն բարելավել ներկուսակցական և գաղափարական աշխատանքները, պետ․ և տնտ․ աշխատանքների կազմակերպվածությունը։ Համագումարը հաստատեց ՍՍՀՄ զարգացման 1951–55 թթ․ հինգերորդ հնգամյա պլանի դիրեկտիվները։ Նախատեսվեց ծանր արդյունաբերության զարգացման հիման վրա սոցիալիստ․ Էկոնոմիկայի հետագա վերելք, գյուղատնտեսության բնագավառում խնդիր դրվեց բարձրացնել մեքենայացումը և բերքատվությունը, ավելացնել անասունների գլխաքանակը և մթերատվությունը։ Ծրագրվեց արդ․ արտադրանքն ամբողջությամբ վերցրած հնգամյակում ավելացնել 70, այդ թվում՝ արտադրության միջոցների արտադրությունը՝ 80, սպառման առարկաներինը՝ 65, ազգային եկամուտը՝ 60 տոկոսով։

Համագումարը Համամիութենական կոմունիստական (բոլշևիկների) կուսակցությունը՝ ՀամԿ(բ)Կ վերանվանեց Սովետական Միության կոմունիստական կուսակ–