Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/461

Այս էջը սրբագրված է

ցություն՝ ՍՄԿԿ։ Համագումարը փոփոխություններ մտցրեց կուսակցության կանոնադրության մեջ՝ ավելի լրիվ և կոնկրետ բնորոշելով կուսակցության անդամի պարտականություններն ու իրավունքները, սահմանեց համագումարների և Կենտրոնական կոմիտեի պլենումների գումարման նոր ժամկետներ։ Կուսակցության Կենտկոմի քաղբյուրոն վերակազմվեց ԿԿ նախագահության։ Կենտկոմի գործադիր բնույթի կազմակերպման աշխատանքները կենտրոնացվեց ԿԿ քարտուղարությունում։ Կուսակցական վերահըսկողության հանձնաժողովը վերակազմվեց ՍՄԿԿ ԿԿ առընթեր կուսակցական վերահսկողության կոմիտեի։ Վերացվեց համամիութենական կուսակցական կոնֆերանսների հրավիրումը։ Ընտրվեց ՍՄԿԿ ԿԿ նոր կազմ՝ 125 անդամ և 111 անդամության թեկնածու և ԿՎՀ–ի կազմ՝ 37 անդամով։

ՍՄԿԿ ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1966-ի մարտի 29– ապրիլի 8-ը, Մոսկվայում։ Մասնակցել է 4619 պատգամավոր վճռական և 323՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին ՍՄԿԿ 11673676 անդամի և 797 403 անդամության թեկնածուի։ Համագումարին մասնակցում էին արտասահմանյան 86 երկրի կոմունիստական U բանվորական կուսակցությունների, ինչպես նաև ազգ․–դեմոկրատ, ու ձախ սոցիալիստական կուսակցությունների պատվիրակներ։ Օրակարգ․ ՍՄԿԿ ԿԿ հաշվետու զեկուցումը (զեկուցող Լ․ Ի․ Բրեժնև), ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի հաշվետու զեկուցումը (Ն․ Ա․ Մուրավյովա), ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1966–70 թթ․ հնգամյա պլանի ՍՄԿԿ XXIII համագումարի դիրեկտիվները (Ա․ Ն․ Կոսիգին), Կուսակցության կենտր․ մարմինների ընտրություններ։ 

ՍՄԿԿ ԿԿ հաշվետու զեկուցման մեջ ընդգծված էր, որ հաշվետու ժամանակաշրջանում ՍՄԿԿ ամբողշ գործունեությունը նպատակամղված է եղել լենինյան բարձր սկզբունքայնությամբ ու գործարարությամբ կուսակցության XX–XXII համագումարների պատմ․ որոշումների իրականացմանը, ՍՄԿԿ ծրագրի կենսագործմանը, մեր երկրում կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծմանը, սովետական ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, ՍՍՀՄ–ում գիտության և մշակույթի զարգացմանը, սոցիալիստական հասարակական հարաբերությունների հետագա կատարելագործմանը, աշխատավորության կոմունիստական դաստիարակությանը։ Բարձրացել է կուսակցության քաղ․ և կազմակերպական դերը սովետական հասարակության մեջ, հաստատվել են կուսակցական կյանքի լենինյան նորմերը, էլ ավելի է ամրապնդվել կուսակցության կապը ժողովրդի հետ։ ՍՄԿԿ ԿԿ հաշվետու զեկուցման մեջ և համագումարի ընդունած բանաձևում նշվեց, որ համաշխարհային պատմության զարգացման ընթացքը հաստատեց ՍՄԿԿ և մյուս կոմունիստական կուսակցությունների հետևությունն այն մասին, որ արդի դարաշրջանում պատմ․ զարգացման գլխ․ ուղղությունը որոշում են համաշխարհային սոցիալիստական սիստեմը և հասարակության սոցիալիստական վերակառուցման համար իմպերիալիզմի դեմ պայքարող ուժերը։ Հաշվետու ժամանակաշրջանը բնութագրվում էր համաշխարհային սոցիալիստական սիստեմի հետագա ամրապնդմամբ, նրա միշազգային հեղինակության և մարդկության բախտի վրա ներգործության աճով, մոնոպոլիաների դեմ կապիտալիստական երկրների բանվոր դասակարգի մղած սոցիալ–քաղ․ մարտերով, ազգ․–ազատագր․ շարժման ուժեղացմամբ։ Միաժամանակ համագումարը մատնանշեց իմպերիալիստական ուժերի քայքայիչ գործունեության հետևանքով միջազգային դրության լարվածության ուժեղացումը։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի խորացումը, նրա բոլոր հակասությունների սրումը ուղեկցվում են իմպերիալիստական ռեակցիայի ուժերի ակտիվացմամբ, զինված ագրեսիայի ընդլայնմամբ։ Որպես գլխ․ ռեակցիոն ուժ հանդես է գալիս ամեր․ իմպերիալիզմը։ ԱՄՆ–ի կառավարող շրշանները կոպտորեն միշամտում են Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների ու ժողովուրդների ներքին գործերին, ընդլայնում ագրեսիվ պատերազմը վիետնամական ժողովրդի դեմ։ Ամեր․ ագրեսորներն իրենց վտանգավոր արկածախնդրության մեջ են ներգրավում կապիտալիստական մյուս երկրների իմպերիալիստական շրջաններին։ Համագումարն ընդունեց հայտարարություն՝ Վիետնամում ԱՄՆ–ի ագրեսիայի կապակցությամբ։

Համագումարը հանձնարարեց ՍՄԿԿ ԿԿ հետագայում ևս մարքսիզմ–լենինիզմի սկզբունքների հիման վրա զարգացնել ու ամրապնդել գաղափարաքաղ․ կապերը սոցիալիստական բոլոր երկրների կոմունիստական և բանվորական կուսակցությունների հետ, ամեն կերպ համախմբել սոցիալիստական ընկերակցությունը, ընդլայնել և ամրապնդել սովետական ժողովրդի համերաշխությունը բոլոր երկրների բանվոր դասակարգի, աշխատավորության հետ, ակտիվորեն պաշտպանել գաղութատիրության դեմ պայքարող ժողովուրդներին։ ՍՄԿԿ, հայտարարեց համագումարը, հանդես է գալիս ընդդեմ կոմունիստական շարժման մեջ երևան եկող հեգեմոնիզմի, հանուն պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքների հիման վրա բոլոր կուսակցությունների իսկական իրավահավասարության և եղբայրական համագործակցության։ Ինչպես եղբայրական կոմկուսների մեծ մասը, ՍՄԿԿ արտահայտվեց կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություն հրավիրելու օգտին։ Համաշխարհային կոմունիզմի առաշընթացի համար կարևոր համարեց բոլոր եղբայրական կուսակցությունների մասնակցությամբ մարքս–լենինյան տեսության հիման վրա նոր պրոբլեմների ստեղծագործական մշակումը։ Համագումարը հավանություն տվեց Չինաստանի կոմկուսակցության հետ եղած տարաձայնությունները մարքս–լենինյան սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ ՍՄԿԿ Կենտկոմի ձեռնարկած միջոցառումներին և վստահություն հայտնեց, որ Սովետական Սիության ու Չինաստանի կոմկուսները և ժողովուրդները կհաղթահարեն բոլոր դժվարությունները, կընթանան միևնույն շարքում՝ հեղափոխական ընդհանուր մեծ գործի համար մղվող պայքարում։ Համագումարի որոշման մեջ ընդգծվեց կոմունիստական շարքերի զաղափարաքաղ․ էլ ավելի համախմբման և ձախ ռևիզիոնիզմի դեմ անհաշտ փայքարի կոչը։

Վերլուծելով ՍՍՀՄ ներքին դրությունը՝ համագումարը նշեց, որ սովետական ժողովուրդն ավարտեց յոթնամյա պլանի խնդիրների կատարումը։ Բանվոր դասակարգը կոլտնտեսային գյուղացիությունը և մտավորականությունը կուսակցության ղեկավարությամբ հասան խոշոր հաջողությունների էկոնոմիկայի ու մշակույթի զարգացման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման գործում։ Արդյունաբերությունը ժամկետից շուտ կատարեց յոթնամյա պլանը։ Նրա հիմնական ֆոնդերը մեծացան գրեթե 2 անգամ, կառուցվեց 5,5 հզ արդ․ խոշոր ձեռնարկություն, ավելացավ թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքը, բարձրացավ աշխատավորների կենսամակարդակը։ Աճեց ՍՍՀՄ տնտ․,| քաղ․ և ռազմ, հզորությունը։ էլ ավելի ամրապնդվեց սոցիալիստական կարգի քաղ․ հիմքը՝ բանվոր դասակարգի և կոլտնտեսային գյուղացիության դաշինքը, Սովետական Միության բոլոր ժողովուրդների բարեկամությունը, բոլոր աշխատավորների գաղափարաքաղ․ միասնությունը, նրանց համախմբվածությունը կոմունիստական կուսակցության շուրջը։

Համագումարը լիովին հավանություն տվեց ՍՄԿԿ Կենտկոմի 1964-ի հոկտեմբերյան և հետագա պլենումների որոշումներին, որոնք բացահայտեցին տնտեսության զարգացման մեջ տեղ գտած թերությունների պատճառները և մշակեցին իսկակսն գիտ․ մոտեցում երկրի գյուղատնտեսության ղեկավարման գործում։ Ղեկավարվելով լենինյան ուսմունքով՝ կուսակցությունը վերացնում էր այն ամենը, ինչը չէր դիմացել պրակտիկ կյանքի ստուգմանը , խանգարում էր առաջընթաց շարժմանը։ 1964-ի հոկտեմբերյան պլենումից հետո ՍՄԿԿ ԿԿ աշխատանք ծավալեց տնտեսավարման լենինյան սկզբունքների և ար լի գիտատեխ․ առաջընթացի պահանջների համապատասխան՝ ժող․ տնտեսության կառավարման ձևերն ու մեթոդները կատարելագործելու ուղղությամբ։ Համագումարը նշեց, որ սովետական հասարակության մեջ բարձրացել է կուսակցության քաղ․ և կազմակերպական դերը։ Կուսակցության մեջ ամուր կերպով հաստատվել են ներկուսակցական կյանքի լենինյան նորմերն ու կոլեկտիվ ղեկավարության սկզբունքը։ Կուսակցությունն ուղղեց ղեկավարման ոճի ու մեթոդների, կուսակցական, սովետական և տնտ․ ապարատի չարդարացված վերակառուցումնե–