Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/463

Այս էջը սրբագրված է

ոցիալիստական դեմոկրատիայի հետագա ծավալումն ամրապնդելու, ժողովուրդների բարեկամությանը զարկ տալու, սովետական սոցիալիստական ազգերի մշակույթների մերձեցումն ու բազմակողմանիորեն փոխադարձ հարստացումը, սովետական հասարակության բարոյական և քաղ․ միասնությունն ամրապնդելու գիծը։ Հավանություն տալով կուսակցության Կենտկոմի գործունեությանն անհատի պաշտամունքի հետևանքների հաղթահարման ասպարեզում, համագումարը կուսակցության ուշադրությունը սրեց կադրերի հետ տարվող աշխատանքի բարելավման, նրանց ընտրության և առաջքաշման, պատրաստման ու քաղ․ կոփման, կուսակցության շարքերում, նրա ղեկավար մարմիններում ճիշտ հարաբերությունների հաստատման վրա՝ ելնելով լենինյան հայտնի ցուցումից։

ՍՄԿԿ XXII համագումարն ընդունեց կուսակցության նոր ծրագիր՝ (երրորդը՝ ՍՄԿԿ պատմության մեջ)։ 1919-ին ՌԿ(բ)Կ VIII համագումարում ընդունված ծրագիրն իրականացվել էր կուսակցության և սովետական ժողովրդի կողմից ՍՍՀՄ–ում սոցիալիստական հասարակարգի կառուցման ընթացքում։ Համագումարի ընդունած ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ անցումը կապիտալիզմից կոմունիզմին մարդկության զարգացման ուղին է և ՍՄԿԿ խնդիրները կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Ծրագիրը նախանշեց դեպի կոմունիզմ սո– վետական հասարակարգի շարժման գլխ․ ուղին։

Համագումարը նոր խմբագրությամբ ընդունեց Սովետական Միության կոմունիստական կուսակցության կանոնադրությունը, որտեղ տրված են կոմունիստի հիմնական պարտականություններն ու իրավունքները, ՍՄԿԿ շարքերն ընդունվելու և նրա շարքերից վտարելու կարգի կազմակերպական նորմերը։ Կանոնադրության մեջ ամրապնդված է կուսակցության ղեկավարության կոլեկտիվիզմի սկզբունքը։ ՍՄԿԿ XXII համագումարը կուսակցությանը, սովետական ժողովրդին զինեց կոմունիզմի կառուցման համար պայքարի ծավալուն ծրագրով, որն ունի միջազգային հսկայական նշանակություն։

Համագումարն ընտրեց ՍՄԿԿ Կենտկոմ 175 անդամով և 155 անդամության թեկնածուով, Կենտր․ վերստուգիչ հանձնաժողով՝ 65 անդամով։ Համագումարի որոշումներն արժանացան համաժող․ հավանության ՍՍՀՄ–ում և պաշտպանություն ստացան եղբայրական կոմունիստական ու բանվորական կուսակցությունների կողմից։

ՍՄԿԿ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1956-ի փետրվարի 14–25-ը Մոսկվայում։ Մասնակցել է 1349 պատգամավոր՝ վճռական և 81-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են կուսակցության 6 795 896 անդամի և 419 609 անդամության թեկնածուի։ Օրակարգ․ ՍՄԿԿ Կենտկոմի հաշվետու զեկուցումը (զեկուցող Ն․ Ս․ Խրուշչով), ՍՄԿԿ Կենտր․ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը (Պ․ Գ․ Մոսկատով), ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 6-րդ հնգամյա պլանի (1956–1960 թթ․) ՍՄԿԿ XX համագումարի դիրեկտիվները (Ն․ Ա․ Բուլգանին), ընտրություններ։

Համագումարում համակողմանիորեն վերլուծվեց ՍՍՀՄ միջազգային և ներքին դրությունը, ընդհանրացվեցին նախորդ համագումարից հետո ընկած ժամանակշրջանում կուսակցության բազմաբովանդակ գործունեության արդյունքները, նախանշվեցին կոմունիստական շինարարության հեռանկարները։ Համագումարը հավանություն տվեց Կենտկոմի քաղ․ գծին և պրակտիկ գործունեությանը։ Քննարկելով ՍՄԿԿ Կենտկոմի հաշվետվությունը՝ հա– մագումարը նշեց, որ կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ սովետական ժողովուրդը, սոցիալիստ, մյուս երկրների հետ սիրտ համագործակցությամբ, մեծ հաջողությունների է հասել ՍՍՀՄ–ում կոմունիստական հասարակարգի կառուցման, ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման գործում։ Ընդգծվեց, որ արդի դարաշրջանի գլխ․ գիծը սոցիալիզմի դուրս գալն է մեկ երկրի շրջանակներից և համաշխարհային սիստեմի վերածվելը։ Համագումարը բնութագրեց երկու հակադիր՝ սոցիալիստ, և կապիտ․ սիստեմների զարգացումը։ Նշվեց, որ անշեղ վերելք է ապրել սոցիալիստ․ էկոնոմիկան, հզորացել է սոցիալիզմի ինդուստրիալ հիմքը, համաշխարհային արդ․ արտադրության մեջ անշեղորեն մեծացել, է սոցիալիստ, երկրների բաժինը, ամրապնդվել են սոցիալիստ, երկըրների կապերը։ Բացահայտվեցին համաշխարհային կապիտ․ էկոնոմիկայի անկայունությունը, նրա զարգացման անհամաչափությունը, շուկաների պրոբլեմը, միջիմպերիալիստական հակասությունների խորացումը։ Ընդլայնվում ու խորանում էր մոնոպոլիաների, խոշոր կապիտալի դեմ բանվոր դասակարգի, բոլոր աշխատավորների պայքարը։ Ազգ․–ազատագր․ պայքարի ճնշման տակ ընթանում էր իմպերիալիզմի գաղութային սիստեմի փլուզումը։ Համագումարը սահմանեց ԱԱՀՄ արտաքին քաղաքականության խնդիրները․ ամրապնդել հարաբերությունները սոցիալիստ․ երկրների հետ, ուժեղացնել բարեկամության և համագործակցության կապերը գաղութային լծից ազատագրված երկրների հետ, պաշտպանել ժողովուրդների ազատագր․ հեղափոխական շարժումները, վարել խաղաղ գոյակցության քաղաքականություն, աչալրջորեն հետևել հետադիմական իմպեր․ շրջանների մեքենայություններին և ամրապնդել ՍՍՀՄ պաշտպանական հզորությունը։

Հաշվետու զեկուցման և համագումարի որոշումների մեջ առաջադրվեցին ու հիմնավորվեցին արդի դարաշրջանի մի շարք կարևոր տեսական հարցեր, որոնք հարստացրին մարքս–լենինյան տեսությունը։ Ետպատերազմյան դարաշրջանին համապատասխան կոնկրետացվեց տարբեր սոց․ կարգ ունեցող երկրների խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքը։ Համագումարը հիմնավորեց արդի դարաշրչանում իմպեր․ պատերազմները կանխելու հնարավորության մասին դրույթը։ Նշվեց, որ քանի դեռ գոյություն ունի իմպերիալիզմը, նվաճողական պատերազմներն անխուսափելի են։ Մարքսիստական հետեու)սյունը մշակվել էր այն ժամանակներում, երբ իմպերիալիզմը համապարփակ սիստեմ էր, և պատերազմի դեմ հանդես եկռղ ուժերը թույլ էին։ Արդի դարաշրջանում դրությունն արմատապես փոխվել է։ Ասպարեզ է եկել սոցիալիզմի համաշխարհային սիստեմը։ Իմպերիալիզմի դեմ հսնդես են գալիս իրենց անկախությունը նվաճած նախկին գաղութային ու կախյալ երկրները։ Հսկայական ուժ է դարձել բանվ․ շարժումը կապիտ․ երկրներում։ ք նդլայնվում ու խորանում է խաղաղության կազմակերպությունների շարժումը ամյ ողջ աշխարհում։ Այդ ամենը միասին ի վիճակի են կանխելու նոր համաշխարհս յին պատերազմը, եթե պահպանվի անհրաժեշտ զգոնություն, եթե խաղաղասիր սկան ուժերը հանդես գան միասնաբար U չթուլացնեն պայքարն ընդդեմ պատերազմի։ Ելնելով վերոհիշյալից՝ համագումարը հիմնավորեց, որ ներկայումս պատերազմների ճակատագրական ան խուսափելիություն գոյություն չունի։ Համագումարը զարգացրեց լենինյան դրույթը տարբեր երկրների՝ սոցիալիզմին անցնելու ձևերի բազմազանության մասին։ Նշվեց որ հեղափոխական անցումը սոցիալիզմին պարտադիր կապված չէ քաղաքացիական պատերազմի հետ։ Ներկա դարաշրջանում անհամեմատ ընդլայնվել է հեղափոխության սոցիալ․ բազան։ Խոշոր կապիտալի դեմ միավորվել են ոչ միայն բանվորներն ու գյուղացիները, այլև դեմոկրատական մտավորականությունդ, քաղաքային մանր բուրժուազիան ու դեմոկրատական լայն շրջանները, մոնոպոլիաներից դժգոհ ազգ․ բուրժուազիայի ձախ ուժերը, կանանց, երիտասարդական շարժումը ևն։ Իր պառակտվածությունը հաղթահարող պրոլետարիատը կարող է գլխավորել շարժումը, պարտության մատնել հետադիմական ուժերին, կայուն մեծամասնություն նվաճել պառլամենտում և բուրժուազիայի դասակարգային շահերին ծ առայող գործիքից այն վերածել ժողովրդի իսկական կամքի գործիքի։ Սոցիալիզմին անցնելու ժամանակ դասակարգային պայքարի սրության աստիճանը կախված կլինի ոչ այնքան պրոլետարիաաից, որքան շահագործողների դիմադրության աստիճանից, պայքարի այս կամ այն փուլում նրանց կողմից բռնության գործադրումից։ Բանվոր դասակարգը ստիպված կլինի բռնության դիմելու, զինված ապստամբությամբ տապալելու այն րուրժ․ դիկտատուրաները, որոնք հենվում են զինվորականության և ռեակցիոն բյուրոկրատական ապարատի վրա։ Ինչպիսին էլ ուզում է լինի այդ անցումը, խաղաղ թե բռնի, ինչ բազմազանության մեջ էլ որ այն հանդես գա, մարքս–լենինյան կուսակցության ղեկավարությամբ պրոլետսրիատի կողմից հեղափոխական եղանակով իշխանության նվաճումը, դաշինքը աշխատավոր գյուղացիության հետ, պրոլետսրիատի դիկտատուրայի հաստատումը, սոցիալիստ, շինարարության նկատ–