էին Մեծ Հոկտեմբերի 50-ամյակին, Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակին, Կ․ Մարքսի U Ֆ․ էնգելսի ծննդյան 150-ամյակներին, Փարիզի կոմունայի 100-ամյակին ևն։ Տե– սության զարգացմանը նպաստեց կոմու– նիստական ու բանվ․ կուսակցություննե– րի 1969 թվականի միջազգային խորհրդակ– ցությունը, որում ակնհայտ էր ՄՄԿԿ–ի խաղացած մեծ դերը։ Համագումարն ընդունեց «Ազատություն և խաղաղություն Հնդկաչինի ժողովուրդ– ներին» դիմումը, «Հանուն Մերձավոր Արևելքի արդարացի և կայուն խաղաղու– թյան» հայտարարությունը։ Համագումարն ընտրեց Կենտկոմի նոր կազմ՝ 241 անդամ և 155 անդամության թեկնածու, ԿՎՀ՝ 81։ Գրկ․ ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե․, 1971։ XXIV съезд КПСС․ Стеногра– фический отчет, т․ 1–2, М․, 1971․ Հ․ Մեչիքյան ՍՄԿԿ ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1981-ի փետրվարի 23– մարտի 3-ը, Մոսկվայում։ Մասնակցել է 5002 պատգամավոր, որոնք ներկայաց– նում էին 17․430․413 կուսակցության ան– դամի և անդամության թեկնածուի։ Օրա– կարգ․ ՍՄԿԿ Կենտկոմի հաշվետու զեկու– ցումը Սովետական Միության կոմունիս– տական կուսակցության XXVI համագու– մարին և կուսակցության հերթական խըն– դիրները ներքին ու արտաքին քաղաքա– կանության բնագավառում (զեկ․ Լ․ Ի․ Բրեժնև), ՍՍԿԿ Կենտր․ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը Սովե– տական Սիության կոմունիստական կու– սակցության XXVI համագումարին (Գ․ Ֆ․ Սիգով), ՍՍՀՄ տնտ․ ու սոցիալական զար– գացման 1981 –1985 թթ․ և մինչև 1990 թվականն ընկած ժամանակաշրջանի հիմնական ուղղությունները (Ն․ Ա․ Տիխո– նով), ընտրություններ։ Համագումարը միահամուռ հավանու– թյուն տվեց կուսակցության Կենտկոմի լենինյան գծին և պրակտիկ գործունեու– թյանը, բոլոր կուսակցական կազմակեր– պություններին առաջարկվեց ղեկավարվել այն դրույթներով ու խնդիրներով, որոնք նշված էին հաշվետու զեկուցման մեջ, պաշտպանեց ու զարգացրեց կուսակցու– թյան վերջին համագումարներում ՍՄԿԿ արտաքին ու ներքին քաղաքականության ստրատեգիան, ամփոփեց XXV համագու– մարից հետո ձեռք բերված նվաճումներն ու նշեց առաջիկա տարիների խնդիրները։ Միջազգային կյանքի բարդ և բուռն ժա– մանակաշրջանին հատկանշական էր հա– մաշխարհային քաղաքականության մեջ երկու ուղղությունների ինտենսիվ պայ– քարը։ Մի կողմից, դա սպառազինություն– ների մրցավազքը սանձահարելու, խա– ղաղությունն ու լարվածության թուլացման պրոցեսն ամրապնդելու, ժողովուրդների սուվերեն իրավունքներն ու ազատություն– ները պաշտպանելու գիծն էր, իսկ մյուս կողմից՝ լարվածության թուլացման պրո– ցեսը խարսխելու, սպառազինությունների մրցավազքն ուժեղացնելու գիծը, սպառ– նալիքների և ուրիշի գործերին միջամտե– լու, ժողովուրդների ազատագր․ պայքարը ճնշելու քաղաքականությունը։ Հաշվետու ժամանակաշրջանը Սովետական Միու– թյան և սոցիալիստական համագործակ– ցության մյուս երկրների հզորության, ակտիվության ու հեղինակության հետա– գա աճի տարիներ էին։ Սոցիալիստական շինարարության տարիներին այդ երկըր– ներում արտադրության կազմակերպման, կառավարման, ժողովրդատնտ․ պրոբլեմ– ների լուծման բազմապիսի դրական փոր£ էր կուտակվել։ Համագումարը դրեց այդ փորձն ուշադիր ուսումնասիրելու և ավելի լայնորեն օգտագործելու հարցը, առաջի– կա երկու հնգամյակներում սոցիալիզմի երկրների արտադրական ու գիտատեխ․ ինտենսիվ կոոպերացման, ինչպես նաև տնտ․ մեխանիզմների կառուցվածքների մերձեցման, կապերի հետագա զարգաց– ման, համատեղ ֆիրմաների ստեղծման, ռեսուրսների միացման և այլ խնդիրներ։ Մեծ մասշտաբներ են ընդունել փոխշա– հավետ առևտրատնտ․ կապերը։ Անցած հնգամյակում ՍՍՀՄ ՏՓԽ–ի երկրներից ստացել է 90 մլրդ ռ․ ապրանքներ, իսկ ՍՍՀՄ մատակարարումները կազմել են 98 մլրդ ռ․։ Չնայած ներքին քաղաքակա– նության մեջ նկատվող փոփոխություննե– րին՝ Չինաստանում առաջընթաց չէր նը– կատվում բարելավելու սովետա–չին, հա– րաբերությունները։ Համագումարը, սկըգ– բունքային գնահատական տալով չին․ կա– ռավարողների քաղաքականությանը, միաժամանակ նշեց նրա հետ կապերը բարի դրացիական հիման վրա կառուցե– լու գիծը։ Նշվեց նաև, որ «․․․անփոփոխ են մնում չին ժողովրդի նկատմամբ հար– գանքի ու բարեկամության մեր զգաց– մունքները» («ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը» Ե․, 1981, էջ 16)։ Հաշվետու ժամանակաշրջանում նոր հաղթանակներով նշանավորվեց աշխար– հի ժողովուրդների հեղափոխական պայ– քարը։ Եթովպիայում, Աֆղանստանում, Նիկարագուայում հաղթանակեց հեղափո– խությունը, Իրանում տապալվեց միապե– տական վարչակարգը։ Փաստորեն ավարտվեց գաղութային կայսրություննե– րի վերացման պրոցեսը։ Ամրապնդվեցին կապերը ազատագրված երկրների հետ։ Հավատարիմ պրոլետարական ինտերնա– ցիոնալիզմի մարքս–լենինյան սկզբունքին, ՄՄՀՄ շարունակում է տնտ․ ու քաղ․ լայն աջակցություն ցույց տալ իրենց ան– կախությունն ամրապնդող այդ ժողովուրդ– ներին։ Անցած ժամանակաշրջանում հա– մաշխարհային կոմունիստական շարժումը շարունակում էր ընդլայնել իր շարքերը, ամրապնդել իր ազդեցությունը մասսանե– րի շրջանում։ էլ ավելի էր ակտիվացել եղբայրական կուսակցությունների հետ ՍՄԿԿ համակողմանի գործակցությունը։ Համագումարն իր ջերմ համերաշխությու– նը հայտնեց ֆաշիստ, դիկտատուրաների դեմ մարտնչող կոմունիստներին, որոնք տառապում են բանտախցերում, ենթարկ– վում ոստիկանական հալածանքների, ծանր պայքար մղում քնդհատակում։ Նըշ– վեց, որ գլխավորը խոշոր կապիտալի, պետական–մոնոպոլիստական կապիտա– լիզմի դեմ պայքարի միասնությունն է, որը գնալով ամրապնդվում է։ Կապիտ․ երկրների հետ ՍՍՀՄ հարաբե– րությունները ելնում են խաղաղ գոյակ– ցության լենինյան քաղաքականությունից, որը 60--70-ական թվականներին զգալի հաջալու]տյունների հասավ։ Բայց 80-ական թվականների սկզբներին միջազգային հո– րիզոնում «Շեշտակի աճեց իմպերիալիզմի, և ամենից առաջ ամերիկյան իմպերիա– լիզմի, քաղաքականության ագրեսիվու– թյունը» (նույն տեղում, էջ 4)։ Միջազգա– յին այս ւոր իրադրության մեջ պահպանե– լով զգոնությունը Մովետական Միությու– նը ձգտւ ւմ է իրականացնել խաղաղ հա– մագործակցության քաղաքականությու– նը–, հաւնել զինաթափման, ռազմ, ծախ– սերի կրճատման, միջազգային լարվածու– թյան թուլացման։ Քննա ւկելով զարգացած սոցիալիզմի ժամանակաշրջանում ՄՄԿԿ–ի տնտ․ քա– ղաքականության հարցերը՝ համագումա– րը նշե£ այն մեծ արդյունքները, որոնք ձեռք բ էրվեցին 10-րդ հնգամյակի տարի– ներին։ Զգալիորեն աճեց ազգ, հարստու– թյունը, նրա արտադրական և գիտատեխ․ պոտենցիալը։ Ամրապնդվեց սովետական պետության պաշտպանունակությունը։ Բարձրս ցավ ժողովրդի բարեկեցությունը և կուլսուրական մակարդակը։ Առա ջա– ղբելով էկոնոմիկայի զարգացման հեռա– նկարների հարցը՝ համագումարը պարզո– րոշ կելպով նշեց, որ «80-ական թվական– ներին․․․ կգործեն տնտեսական զարգա– ցումը բարդացնող մի շարք գործոններ։ Դրանցից մեկը աշխատանքային ռեսուրս– ների աճի կրճատումն է։ Մյուսը՝ արևելքի ու հյոււիսի յուրացման կապակցությամբ ծախսումների ավելացումը, ինչպես նաե շրջակս միջավայրի պահպանության հա– մար ծախսումների անխուսափելի աճը» (նույն ոեղում, էջ 60–61)։ Համագումարը 11-րդ հնգամյակի գլխ․ խնդիրը համա– րեց սովետական մարդկանց բարեկեցու– թյան հետագա աճը՝ ժող․ տնտ․ հաստա– տուն, առաջընթաց զարգացման, գիտա– տեխ․ [առաջադիմությունն արագացնելու և էկոնոմիկան զարգացման ինտենսիվ ուղու վրա փոխադրելու, երկրի արտադրա– կան սոտենցիալն ավելի ռացիոնալ օգ– տագործելու, ռեսուրսների բոլոր տեսակ– ներն րստ ամենայնի խնայելու և աշխա– տանք!; որակը բարելավելու հիման վրա։ ՍՍՀՄ տնտ․ ու սոցիալ․ զարգացման 1981 – 85 թվականների և մինչև 1990 թվա– կանն ընկած ժամանակաշրջանի հիմնա– կան ուղղությունների նախագծով նախա– տեսվում էր 11-րդ հնգամյակում սպառ– ման և կուտակման համար օգտագործվող ազգ․ եկամուտն ավելացնել 18–20, բնակ– չության մեկ շնչին ընկնող ռեալ եկամուտ– ները՝ 16–18, բանվորների և ծառայողնե– րի ամսական միջին աշխատավարձը՝ 13– 16%-ով։ Արդ․ արտադրանքի արտադրու– թյուն! ավելացնել 26–28, այդ թվում ար– տադրության միջոցներինը՝ 26–28 և սպաուքան առարկաներինը՝ 27–29% –ով։ Խնդիր դրվեց գյուղատնտ․ մեջ հասնել բո– լոր ճյուղերի դինամիկ զարգացման և արդյունավետության բարձրացման, ար– տադրանքի ավելացման և որակի բարե– լավման, գյուղատնտեսական մթերքների տարէկան միջին արտադրությունն ավե– լացնել 12–14%-ով, հանրային տնտեսու– թյան մեջ աշխատանքի արտադրողակա– նությունը բարձրացնել 22–24% –ով։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/467
Այս էջը սրբագրված չէ