Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/47

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի շնորհիվ Ռուսաստանում տապալվեց կապիտալիստների և կալվածատերերի իշխանությունը, հաստատվեց պրոլետարիատի դիկտատուրա, լիկվիդացվեց կապիտալիզմը, վերացավ սոցիալ․ և ազգ․ ճնշումը։ Ռուս, պրոլետարիատը ճնշվող և շահագործվող դասակարգից դարձավ տիրապետող դասակարգ, իսկ նրա կոմունիստական կուսակցությունը՝ կառավարող կուսակցություն։ Սովետների համառուսաստանյան II համագումարը, հոկտ․ 25 (նոյեմբ․ 7)-ին հռչակեց ամբողջ իշխանության անցումը Սովետներին, ընտրեց Համառուսաստանյան Կենտգործկոմ և կազմեց Ռուսաստանի Սովետական Հանրապետության կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդը (ԺԿԽ)՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ, պատմության մեջ առաջին բանվորա–գյուղացիական կառավարությունը։ Կենտրոնում սոցիալիստ․ հեղափոխության հաղթանակից հետո, 1917-18-ին ամբողջ երկրով սկսվեց սովետական իշխանության հաղթական երթը, սովետական իշխանություն հաստատվեց Կենտր․ արդ․ շրջանում, Ուրալում, Պովոլժիեում, Դոնում, Սիբիրում, Հեռավոր Արլ–ում և այլ շրջաններում։ Ռուսաստանի հանրապետության մեջ մտավ նախահեղափոխական Ռուսաստանի գրեթե ամբողջ տարածքը։

Սովետների համառուսաստանյան II համագումարը, Համառուսաստանյան ԿԴԿ և ԺԿԽ հրապարակեցին մի շարք կարևոր հեղափոխական փաստաթղթեր․ Դեկրետ հողի մասին, Դեկրետ հաշտության մասին, Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկչարացիան ևն։ Հողի մասին դեկրետով Ռուսաստանի բազմամիլիոն գյուղացիությունը ստացավ 150 մլն հա հողատարածություն։ Հաշտության դեկրետով Սովետական Ռուսաստանի կառավարությունը դիմեց իոլոր պատերազմող կողմերին՝ հաշտության բանակցություններ սկսելու մասին։ Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան հռչակեց Ռուսաստանի ժողովուրդների իրավահավասարությունն ու սուվերենությունը, նրանց ինքնորոշման իրավունքը։ Սովետական Ռուսաստանի առաջին փաստաթղթերից էր ԺԿԽ–ի 1917-ի դեկտ․ 29-ին ընդունած Դեկրետը «Թուրքահայաստանի» մասին։ Ռուս պրոլետարիատը եղբայրական օգնություն ցույց տվեց Ռուսաստանի ժողովուրդներին սովետական իշխանություն հաստատելու և ամրապնդելու, ինչպես նաև հակահեղափոխության դեմ պայքարի գործում։

Սովետական իշխանության հետագա ամրապնդման համար մեծ նշանակություն ունեցավ 1918-ի հունվ․ 10–18 (23–31)-ին կայացած Սովետների համառուսա ստանյան III համագումարը, որն ընդունեց Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկլարացիան, այն հետագայում մտավ ՌՍՖՍՀ 1918-ի Սահմանադրության մեջ, և «Ռուսաստանի հանրապետության ֆեդերալ հիմունքների մասին» որոշումը, որով Ռուսաստանը հռչակվեց Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ՌՍՖՍՀ)։ 1918-ի մարտի 3-ին ՌՍՖՍՀ ԺԿԽ կնքեց հաշտություն Գերմանիայի հետ (տես Բրեստի հաշտություն 1918)։ Դուրս գալով իմպեր․ պատերազմից՝ ՌՍՖՍՀ բոլոր, ուժերը կենտրոնացրեց սոցիալիստ, հեղափոխության կազմակերպական–տնտ․, ստեղծագործական խնդիրների վրա։ Հոկտեմբերյան սոցիալիստ․հեղափոխությունից հետո սովետական պետությանը որպես սեփականություն անցան բանկերը, պետ․ գործարանները, երկաթուղիները։ 1917-ի նոյեմբերից սկսվեց մոնոպոլիստական ձեռնարկությունների, տրանսպորտի, մասնավոր բանկերի ազգայնացումը։ 1918-ի հունիսի 28-ին ՌՍՖՍՀ ԺԿԽ ընդունեց դեկրետ խոշոր արդյունաբերության ազգայնացման մասին։ Սովետական իշխանությունը ձեռնամուխ եղավ պատերազմի հետևանքով քայքայված ժողտնտեսության վերականգնմանը։ Ռուսաստանի սոցիալիստ․ տնտեսության հիմքերի շինարարության պլանը և սոցիալիստ, վերափոխման կոնկրետ ուղիներն ու մեթոդները մշակեց Վ․ Ի․ Լենինը։

1918 թվականի գարնանը Պետրոգրադում, Մոսկվայում, բոլոր կենտր․ արդ․ նահանգներում սով սկսվեց։ ՌՍՖՍՀ ԺԿխ հարկադրված երկրում պարենային դիկտատուրա մտցրեց, հացի սպեկուլյացիայով զբաղվողներն անխնա պատժւիսմ էին։ Կուլակներից հացի ավելցուկը բռնագրավելու համար 1918-ի մայիսին ստեղծւխցին Պետրոգրադի, Մոսկվայի, Տուլայի, Իվանովո–վոզնեսենսկի բանվորների զինված պարենային ջոկատներ։ Հունիսին սկսեցին կազմակերպվել չքավորական կոմիտեները, որոնք մեծ դեր խաղացին գյուղում սոցիալիստ, հեղափոխության ծավալման և խորացման գործում։ Սովետների համառուսաստանյան V համագումարը 1918-ի հուլիսին ընդունեց սովետական առաջին՝ ՌՍՖՍՀ սահմանադրությունը, որը օրինակ դարձավ սովետական մյուս հանրապետությունների (Ուկրաինա, Բելոռուսիա) սահմանադրությունների համար։

1918-ի ամռանը սկսվեց քաղաքացիական պատերազմը և օտարերկրյա ռազմ, ինտերվենցիան։ ՌՍՖՍՀ շրջապատվեց թշնամական ռազմաճակատների օղակով։ Հակահեղափոխական ուժերը ցարական գեներալներ Ա․ Կոլչակի, Ա․ Դենիկինի, Պ․ Վրանգելի գլխավորությամբ, հենվելով Անտանտի ֆինանս․, ռազմաքաղ․ օգնության վրա, կարողացան ստեղծել սպիտակգվարդիական բանակներ։ Նրանք գրավեցին Հս․ Կովկասը, Դոնը, Սիբիրը, Ուրալը, Պովոլժիեի մի մասը։ Հյուսիսում անգլո–ամեր․ զորքերը օկուպացրին Մուրմանսկը և Արխանգելսկը։ Հեռավոր Արևելք և Սիբիր ներխուժեցին ամեր․, անգլ․, ֆրանս․ և ճապոն, զորքերը։ Գերմ․ զորքերը օկուպացրին Բելոռուսիան, Ուկրաինան, Ղրիմը, ՌՍՖՍՀ տեւրածքի մեծ մասն ընկավ սպիտակգվարդիականների և ինտերվենտների ձեռքը։ Կենտր․ Ռուսաստանը կտրվեց սննդամթերքի, վառելիքի և հումքի հիմնական բազաներից։ Կոմունիստական կուսակցությունը ոտքի հանեց պրոլետարիատին և աշխատավոր գյուղացիությանը՝ օտարերկրյա զավթիչների և սպիտակգվարդիականների դեմ պայքարի համար։ Ստեղծվեց կանոնավոր կարմիր բանակ։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, բանվոր դասակարգի և աշխատավոր գյուղացիության ռազմ․, նյութական և հոգևոր մեծ լարվածության շնորհիվ, երկրի մյուս ժողովուրդների օգնությամբ, ինտերվենտները ու ներքին հակահեղափոխության ուժերը ջախջախվեցին, ՌՍՖՍՀ ոչ միայն պաշտպւսնեց իր պետ․ անկախությունը, այլև օգնեց եղբայրական հանրապետություններին թշնամու դեմ նրանց ընդհանուր պայքարում։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում կարմիր բանակը օգնեց հայ ժողովրդին 1920-ի նոյեմբ․ 29-ին Հայաստանում սովետական կարգեր հաստատելու և Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հռչակելու գործում։

Ռուս ժողովուրդը օգնություն ցույց տվեց ՌՍՖՍՀ կազմի մեջ մտած մյուս ժողովուրդներին իրենց պետականության կազմավորման գործում։ ՌՍՖՍՀ կազմում ստեղծվեցին․ Բաշկիր․ ԻՍՍՀ (1919-ի մարտի 23), Թաթար․ ԻՍՍՀ (1920-ի մայիսի 27), Կարելական աշխատանքային կոմունան (1920-ի հունիսի 8, 1923-ի հուլիսի 25-ից՝ Կարել․ ԻՍՍՀ), Չուվաշ․ ԻՄ (1920-ի հունիսի 24), Կիրգիզ․ ԻՍՍՀ (1920-ի օգոստ․ 26, 1925-ից՝ Ղազախ․ ԻՍՍՀ), Վոտյան (Ուդմուրտ․) ԻՄ (1920-ի նոյեմբ․ 4), Մարիական ԻՄ (1920-ի նոյեմբ․ 4), Կալմիկ․ ԻՄ (1920-ի նոյեմբ․ 4), Լեռնային ԻՍՍՀ (1921-ի հունվ․ 20, վերակազմվել է 1924-ի հուլիսին), Դաղըաոանի ԻՍՍՀ (1921-ի հունվ․ 20), Կոմի (զիռյանների) ԻՄ (1921-ի օգոստ․ 22), Կաբարդին․ ԻՄ (1921-ի սեպտ․ 1, 1922-ի հունվ․ 16-ին վերակազմվել է Կաբարդինա–Բալկար ԻՄ–ի), Ղրիմի ԻՍՍՀ (1921-ի հոկտ․ 18), Բուրյաթ–Մոնղոլ․ ԻՄ (1922-ի հունվ․ 9, 1923-ի մայիսի 30-ից՝ ԻՍՍՀ), Ցակուտ․ ԻՍՍՀ (1922-ի ապրիլի 27), Օյրոթական ԻՄ (1922-ի նունիսի 1), Չերքեզ․ (Ադըղեական) ԻՄ (1922-ի հուլիսի 27), Չեչեն․ ԻՄ (1922-ի նոյեմբ․ 30), Կարաչաևո–Չերքեզ․ ԻՄ (1922-ի հունվ․ 12)։ Ազգ․ պետ․ շինարարության զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ 1919-ի մարտին կուսակցության VIII համագումարում ընդունված ՌԿ(բ)Կ ծրագիրը և 1921-ի մարտին ՌԿ(բ)Կ X համագումարում ընդունված ազգ․ հարցում կուասկցության հերթական խնդիրների մասին որոշումը։ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո սկսվեց կուլտուրական հեղափոխությունը։ Արդեն 1917–21-ին ժող․ կրթության համակարգում կատարվեցին հեղափոխական վերափոխումներ։ Գիտությունը ի սպաս դրվեց սոցիալիստ, հասարակարգի կերտմանը։

ՌՍՖՍՀ ներքին վիճակը պատերազմից հետո ծանր էր։ Վառելիքի և հումքի բացակայության պատճառով չէր գործում ձեռնարկությունների մեծ մասը։ Ֆաբրիկա–գործարանային արդյունաբերությունը 1913-ի համեմատությամբ 1921-ին 4,6 անգամ պակաս արտադրանք տվեց։ Երկաթուղային տրանսպորտը կազմալուծված էր և զգալի չափով քայքայված։