աշխատանքի գերազանցիկների դիմա– նկարների շարք, 1950, թուղթ, տուշ)։
ՍՅՈՒՅՁԺՈՈՒ, քաղաք Չինաստանի արլ–ում, Ցզյանսու նահանգում։ Մոտ 700 հզ․ բն․ (1970)։ Երկաթուղային կարեոր հանգույց է։ Զարգացած է մետալուրգիան, լեռնային սարքավորումների արտադրու– թյունը, բամբակեղենի և սննդի արդ․, ար– հեստագործությունը ։ՍՅՈՒՆ, շենքի կամ կառուցվածքի մաս՝ ուղղաձիգ հենարան, նեցուկ։ Ս․ հատված– քում, սովորաբար լինում է կլոր կամ քա– ռակուսի։ Ս–ները կրում են հեծան, ան– տւսբւեմենա, կամար, թաղ, շենքի որևէ հատված։ Ըստ դասական կանոնների Ս․ ունենում է պատվանդան կամ խարիսխ, սյունաբուն և խոյակ (տես Օրդերներ ճարտարապետական)։ Ս․ լի– նում է քարից, փայտից, աղյուսից, եր– կաթից, երկաթբետոնից։ Լինում են առան– ձին կանգնած Ս–ներ, որոնք կառուցվում են որպես հուշարձաններ (Տրայանոսի սյունը Հռոմում, Ալեքսանդրյան սյունը Լենինգրադոււք, Տաթեի վանքի ճոճվող հուշասյունը են)։ Համաշխարհային ճարտ–յան մեջ մեծ տարածում են ստացել հունա–հռոմ․ ճարտ–յան մշակած տոսկա– նական, դորիական, հոնիական և կորըն– թական օրդերների բաղկացուցիչ մասը կազմող Ս7ների տեսակները։ Տես նաե Մույթ։ Լ․ Զոր յան
ՍՅՈՒՆԱՀՈՐԱՏՈՒՄ, պտտական հորա– տում, որի դեպքում ապարի քայքայումը կատարվում է ոչ թե հորատախորշի ամ– բողջ մակերեույթով, այլ օղաձե տաոա– ծությամբ՝ կեռնի ձեով պահպանելով ապա– րի ներսի մասը։ Ապարի քայքայված մաս– նիկները հեռացվում և մակերևույթ են դուրս բերվում լվացող հեղուկով, որը հորատման պոմպով մղվում է հորատման խողովակների սյունաշարի մեջ։ Կեռնը պարբերաբար սեպապնդում, անջատում են հորատախորշից և բարձրացնում մա– կերևույթ։ Ս․ լինում է ուղղաձիգ, թեք, բազմախորշ ևն։ Որպես կանոն Ս․ կիրա– ռում են կարծր օգտակար հանածոների հետախուզության ժամանակ, ինչպես նաև ինժեներական–երկրաբանական հետա– խուզություններ կատարելիս։
ՍՅՈՒՆԱՇԱՐ, Ա յ ու ն ա շ ա ր ք, ուղիղ կամ կոր գծով դասավորված սյուների շարք (շարքեր) միջսյունային որոշակի ռիթմական քայլով՝ միավորված հորիզո– նական հեծանային գոտիով (անտաբլե– մենտ) և ծածկով։ Շենքերի արտաքին հո– րինվածքում կիրառվում է մասնակիորեն կամ ողջ շրջագծով նախամուտքերի (պորտիկ) սյունասրահների ձևով՝ հարստացնելով ու ամբողջացնելով ծա– վալները, կապելով դրանք բակի կամ հրապարակի տարածքի, ինչպես նաև շըր– ջապատող բնության հետ։ Ներսում սովո– րաբար մասնահատում է ընդարձակ դահ– լիճները՝ ինտերիերին հաղորդելով ար– տահայտիչ և հանդիսավոր տեսք, լուծե– լով նաև կոնստրուկտիվ խնդիրներ։ Եր– բեմն հանդես է գալիս որպես ինքնու– րույն կառույց՝ տաղավարի, հաղթադար– պասի, բելվեդերի ձևով։ Լայնորեն կի– րառվել է Հին Արևելքի, անտիկ աշխար– հի, իտալ․ Վերածննդի, Արմ․ Եվրոպայի և Ռուսաստանի XVIII–XIX դդ․ ճարտ․ Հայկական ՍՍՀ Կառավարական տան (1926–1941, ճարտ․ Ա․ Թաման– յան) սյունաշարը մեջ։ Հայաստանում Ս․ հայտնի է դեռևս ուրարտական շրջանից։ Մեծ տարածում է ստացել անտիկ և վաղ միջնադարյան տա– ճարային և պալատական շենքերի հորին– վածքներում (Գառնիի տաճար, Դվինի, Զվարթնոցի կաթողիկոսական պալատներ ևն), հայկ․ ժողովրդական ճարտ․ մեջ (սյունասրահներ, տնտ․ շինություններ ևն)։ Մեծ տեղ է գտել նաև սովետահայ ճարտ․ մեջ [Հայկ․ ՍՍՀ Կառավարական տունը (1941, ճարտ․ Ա․ Թամանյան), Հանրապետական մարզադաշտը (1948, ճարտ․ Կ․ Հակոբյան), Գրքի պալատը (1960, ճարտ–ներ՝ Մ․Մազմանյան, Հ․ Մար– գարյան, Ս․ Ներսիսյան) և այլ կառույց– ներ]։ 9–․ Շախկյան
ՍՅՈՒՆԱՍՐԱՀ, սյունաշար սրահ, սրահի ամենատարածված տիպը։
ՍՅՈՒՆԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավա– ռում։ XX դ․ սկզբին ուներ 850 հայ բնակիչ (մոտ 100 տուն)։ Զբաղվում էին հացահա– տիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկե– ղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր եր– կըրներում։
ՍՅՈՒՆԻ (Մ ի ր զ ա յ ա ն) Գրիգոր Հով– հաննեսի (10․9․1876, Գետաբեկ –18․12․ 1939, Ֆիլադելֆիա), հայ կոմպոզիտոր և խմբավար։ Պապը եղել է աշուղ Դադա– սին, հայրը՝ ժող․ բանաստեղծ–երգիչ և մանրանկարիչ։ Երկու տարեկանից ընտա– նիքի հետ ապրել է Շուշիում։ 1891-ից սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարա– նում, Կարա–Մուրզայի և Կոմիտասի ազ– դեցությամբ զբաղվել նաև ժող․ երգեր Գ․ Հ․ Սյունի հավաքելով ու ներդաշնակելով։ 1895-ին Շուշիում կազմակերպել է երգչախումբ և իր բազմաձայնած ժող․ երգերով համերգ տվել։ 1904-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (աշակերտել է Ն․ Ռ իմս– կի–Կորսակովին, Ա․ Լյադովին, Ա․ Գլա– զունովին), նաև ղեկավարել տեղի հայկ․ եկեղեցու երգչախումբը, ներդաշնակել հո– գևոր և ւգեր, կատարել ժող․ երգերի մշա– կումնեւ, գրել մեներգեր և պոլիֆոնիկ գործեր։ 1905–07-ին երաժշտ․ է դա սա– վան դե] Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Հայոց դրամատիկական ընկերության մի– ջոցով ]՝եմադրել իր «Արեգնազան» օպերե– տը, գրել «Ասլի և Քարամ» երգախառն դրաման։ Հետագա ստեղծագործական աշ– խատանքը գերազանցապես նվիրել է հա– մեր գա ին գործունեությանը։ 1908-ից շըր– ջագարլով հայաբնակ տարբեր վայրե– րում (^րապիզոն, Կարին, կրկին Թիֆլիս, Թեհրսն, Կ․ Պոլիս ևն, 1923-ից՝ ԱՄՆ)՝ շարուէակել է հավաքել ժող․ եղանակներ (օգտվել է նաև Կոմիտասի գրառումներից), դրանք թեթևակի ներդաշնակել և կատա– րել իլ երգչախմբերով՝ նպաստելով հայ ժող․ զանգվածներում բազմաձայն եր– գեցող] սթ յան տարածմանը։ Ս–ի ստեղծա– գործությունները լրիվ հրատարակված, նույնիսկ հավաքված չեն։ Դաշնամուրի նվագակցությամբ ինքնուրույն մեներգե– րը (Հ Թումանյանի խոսքերով՝ «Ինձ մի խնդրիր», Ա․ Իսահակյանի՝ «Ախ ալ վար– դի» ևն) գրված են հայ քաղաքային ժող․- երաժշտ․ ոճով, ունեն արտահայտիչ մե– ղեդիներ։ Սրանք, ինչպես և բուն․ ժող․ եր– գերի մեներգային մշակումները (օրինակ, «Նեննի» օրորոցայինը) զգալի դեր են խաղացել ազգային ռոմանսի ձևավորման ու զարգացման գործում։ Կոմպոզիտորի ստեղծագործության առավել արժեքավոր բաժինը գեղջկական երգերի խմբերգային մշակումներն են, որոնցից լավագույնները («Սարերի հովին մեռնիմ», «Սարերը հո– վել ա», «Ալագյազ» ևն) առանձնանում են մեղեդիների ժանրային բազմազանու– թյամբ ու ներդաշնակության ընդհանուր բարեհնչությամբ և հայ երգչախմբային երաժշտության դասական ժառանգության մաս էն կազմում։ ԱՄՆ–ում ապրած տարի– ների՛! Ս․ հանդես է եկել որպես Սովետա– կան Հայաստանի բարեկամ, եռանդուն մասնակցել է ՀՕԿ–ի գործունեությանը, 1930-ական թթ․ սովետահայ մասսայական երգե[փ օրինակով հորինել ու կատարել է «Նոր կյանքի երգեր» շարքը։ Երհ․ Հայ ժողովրդական երգեր (չորս երգ), ՊեաԷրբուրգ, 1904։ ժողովրդական երգեր և խմբերգեր, Ե․, 1935։ Հայ երգ–փունշ, տետր 1–4 (Քսան երգ), Ֆիլադելֆիա, 1940–47։ ^((․Շահվերոյան Ա․, Հայ երաժըշ– տութքան պատմության ակնարկներ, Ե․, 1959։ Атаян Р․, Мурадян М․, Тате- восян А․, Армянские композиторы, Е-, 1956․ Ռ․ Աթարսն
ՍՑՈՒՆԻՆԵՐ, Սիսակյաններ, նա– խարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու հաղւրդած ավանդական պատմության,