Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/475

Այս էջը սրբագրված չէ

ներն էական դեր չեն խաղացել Հայաաոա– նի քաղ․ ու հասարակական կյանքում։ Գրկ․ Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թ․, 1909։ Փավստոս Я ու գանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Կորյուն, Վարք Մաշտոցի, Ե․, 1968։ Եղիշե, Վարդա– նի և Հայոց պատերազմի մասին, Ե․, 1971։ Ղազար Փարպեցի, Պատմութիւն "Հա– յոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Թ․, 1904։ Մովսես իյորենացի, Հայոց պատմություն, Ե․, 1968։ Ս և բ և ո ս, Պատմու– թիւն, Ե․, 1979։ Հ ո վ հ ա ն Մամիկոն– յ ա ն, Պատմութիւն Տարօնոյ, Ե․, 1941։ Շ ա– պուհ Բագրատուէի, Պատմութիւն, էջմիածին, 1921։ Մովսես Կաղան– կ ա տ վ ա ց ի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Ստեփանոս Օ ր– բ և լ յ ա ն, Պատմութիւն նահանգին Սիսա– կան, Թ․, 1910։ Հովհաննես Դրաս– խանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։ Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Ի ն ճ ի ճ յ ա ն Ղ․, Հնախոսու– թիւն աշխարհագրական Հայաստանեայց աշ– խարհի, հ․ 2, Վնտ․, 1835։ Ա լ ի շ ա ն Ղ․, Սի– սական, Վնտ․, 1893։ Ութ մ ա զ յ ա ն Հ․ Մ․, Սյունիքը IX–X դարերում, Ե․, 1958։ Ր․ Հարությունյան

ՍՅՈՒՆԻՔ, Ս յ ու ն յ ա ց աշխարհ, Ս ի ս ա կ ա ն, Մեծ Տայքի իններորդ նահանգը։ Արմ–ում և հս–արմ–ում սահմա– նակցում էր Այրարաաին,՝ հս–արլ–ում և արլ–ում՝ Արցախին, հվ7ում և հվ–արլ–ում՝ Վասպուրականին։ Ընդգրկում էր Սևանա լճի ավազանը, Արփա գեաի ավազանի մեծ մասը, Որոտան և Հագարու գետերի ավազանները, Նախճավան և Երնջակ գե– տերի վերին հոսանքների շրջանները (մեծամասամբ մտնում է ներկայիս ՀՍՍՀ տարածքի մեջ)։ Ըստ հին հայկ․ «Աշխար– հացոյց»-ի, Ս–ի գավառներն են՝ Երնջա– կը, ճահուկը, Վայոց ձորը, Դեղաքունիքը (Գեղարքունիք), Սողքը, Աղահեճքը, Ծղու– կը (Ծղուկք), Հաբանդը, Բաղքը, Ձորքը, Սրևիքը, Կովսականը։ Որպես Մեծ Հայ– քի սահմանային «աշխարհ», ունեցել է բազմաթիվ բերդեր ու ամրոցներ, որոնցից նշանավոր էին՝ Բաղաբերդը, Բաղակու քարը, Երնջակը, Հայրաբերդը, Գրհամը, Մայրին, Շլորուտը, Կքեբերդը (Կաքա– վաբերդ), Բարկուշատան, Անդոկաբերդը, Գեղաքունվոն, Բղենոն, Բորոտանան, Հան– բաղան (կամ՝ Զագեձորի), Քաշաթաղին, Վանղաբերղը, Խոժոռաբերդը, Որոտնը, Սյունյացը, Բորտոն, Շահապոնքը, Կա– պույտը, Հրասեկաբերդը, Սուլեման, Հա– լիձորը ևն։ Ս–ի մակերևույթը խիստ լեռնային է․ Արեգունու, Սևանի, Գեղամա, Վարդենի– սի, Վայոց ձորի, Սյունյաց, Արցախի լեռ– նաշղթաները և դրանց բազմաթիվ լեռնա– բազուկները կարտում են մակերևույթը՝ այն բաժանելով մի շարք ամփոփ շրջան– ների (դրանք հաճախ միմյանց հաղոր– դակցվում են լեռնանցքներով)։ Ս–ի տա– րածքում արտահայտված են չոր մերձ– արևադարձայինից (Մեղրի գետի հովիտը) մինչև լեռնային տունդրաների կլիմայա– կան գոտիները։ Ձմեռն ընթանում է ուժեղ ցրտերով և ձևառատությամբ։ Տարեկան միջին տեղումների քանակը 300–700 մմ է։ Հարուստ է Ս–ի ջրագրությունը։ Ս–ում են Սևանա (Գեղաքունյաց) լիճը, Որոտան, Հագարու,Արփա, Ողջի, Նախճավան, Երըն– ջակ, Գավառագետ, Արգիճի, Մաստիկ ևն գետերը։ Տվ․ Ս–ի մեծ մասն անտառապատ է։ Ունի հարուստ բուսական (մրգատու ծա– ռեր, պտուղներ, բանջար, մարգագետին– ներ) և կենդանական (զանազան հավքեր, ձկներ, երեներ, գազաններ ևն) աշխարհ, ընդերք (պղինձ, կապար, ցինկ, մոլիբ– դեն, երկաթ ևն), հանքային ջրեր։ Մ․ թ․ ա․ I հազարամյակում Ս–ի տարած– քում բնակվել են բազմաթիվ ցեղեր, որոնք մ․ թ․ ա․ VIII դ․ սկզբից աստիճանաբար ներառնվել են Ուրարտու պետության քաղ․ ազդեցության ոլորտը։ Մ․ թ․ ա․ 782-ին Արգիշտի Ա իշխանությունը տա– րածել է մինչև Սևանա լճի հս–արմ․ ափե– րը։ Սարդուրի Բ–ին (մ․ թ․ ա․ մոտ 760– 735) հաջողվել է իր տերությանը միացնել Սևանա լճի ավազանը, ապա Սողքի լեռ– նանցքով մուտք գործել Արցախ։ Ուրար– տուի արքաները Ս–ի տարածքում ծավա– լել են շինարար, աշխատանքներ, հիմնել բերդեր, քաղաքներ, ջրանցքներ ևն։ Մ․ թ․ ա․ VI դ․ սկզբից Մ–ի տարածքը մտել է Երվանդունիների հայկ․ թագավորու– թյան, իսկ մ․ թ․ ա․ V–IV դդ․՝ Աքեմենյան Պարսկաստանի 18-րդ սատրապության մեջ։ Մ․ թ․ ա․ IV դ․ վերջին քառորդին՝ հունա–մակեդոն․ արշավանքներից և Աքե– մենյան աշխարհակալության քայքայու– մից հետո, Ս–ի տարածքն ընդգրկվել է անկախությունը վերականգնած Երվան– դունիների հայկ․ թագավորության, իսկ մ․ թ․ ա․ 189-ից՝ Մեծ Տայքի Արտաշեսյան– ների թագավորության կազմում։ Մեծ Հայ– քում Արշակունիների հաստատումից հե– տո, երբ Տրդատ Ա (54–88) թագավորը երկիրը ենթարկել է նոր վարչական (ըստ «աշխարհների») բաժանման, ձևավորվել է Ս․։ Սկզբում Ս–ի մեջ չի մտել Սևանա լճի ավազանը, իսկ հվ–արմ–ում սահման– ները տարածվել են մինչև Երասխ գետը՝ ընդգրկելով Նախճավան և Գողթն գավառ– ները։ Ավատատիրական հարաբերություն– ների զարգացման հետևանքով Ս․ դարձել է երկրամասի կառավարիչ Սյունյաց տոհ– մի (տես Սյունիներ) ժառանգական կալ– վածքը։ Իսկ արքունի տիրույթներ Նախ– ճավան և Գողթն գավառները տրվել են Մարդպետունիներին և ի վերջո մտել նոր ձևավորվող Վասպուրական նահանգի մեջ։ Ս–ի իշխանությունը եղել է Մեծ Հայ– քի ամենահզոր նախարարությունը, ըստ Զորանամակի՝ մարտադաշտ է դուրս բե– րել մինչև 19400 հեծյալ, իսկ ըստ սահակ– յան Գահնամակի՝ Մ–ի իշխանն զբաղեց– րել է առաջին գահը։ Ս–ի իշխանները վա– րել են կարևոր պաշտոններ, եղել Հայոց բանակի արլ․ զորաթևի հրամանատար– ներ, առժամանակ զբաղեցրել Աղձնիքի բդեշխական աթոռը։ Ավատատիրական հարաբերություննե– րի խորացման հետ Ս–ի հզոր նախարա– րությունը դրսևորել է անջատողական ձգտումներ։ Մեծ Տայքի թագավորության 387-ի բա– ժանումից հետո Մ․ ենթարկվել է Մասան– յան Պարսկաստանի գերիշխանությանը, հայ Արշակունիների թագավորության ան– կումից (428) հետո մտել է Մարզպանական Հայաստանի կազմի մեջ։ 440-ական թթ․ Ս–ի իշխան Վասակ Սյունին նշանակվել է Հայոց մարզպան։ Չնայած վերջինս Վար– դան Մամիկոնյանի ապստամբության ժա– մանաէ համագործակցել է Պարսից արքու– նիքին, սակայն Ս–ի բնակչության մեծ մասը մասնակցել է ազատագր․ պայքա– րին։ 571-ին Ս․ հանվել է Հայաստանի մարզպանության կազմից և, որպես առան– ձին շււհր, մտցվել Ատրպատականի մեջ։ Վարչական այս կացությունը գոյատևել է մինչև արաբ, արշավանքները (640-ական թթ․)։ Ս․ հղել է միջնադարյան Հայաստանի մշակութային խոշոր կենտրոն։ IV դ․ վեր– ջին Ս–ի Երնջակ գավառում իր աշակերտ– ների հետ ճգնել է Մեսրոպ Մաշտոցը ։ Վեր– ջինս Ս–ի արմ․ և Գողթնի շրջանում ծավա– լել է քարոզչական աշխատանք, իսկ հա– յոց նոր գրերի ստեղծումից հետո՝ բուռն լուսավորական գործունեություն, Վաղի– նակ Լ Վասակ Սյունի իշխանների աջակ– ցութրւմբ բացել դպրոցներ։ V դ․ սկզբին նշանււվոր էր Ս–ի եպիսկոպոս Անանիան (Սնանիա Թարգմանիչ), VI դ․՝ Պետրոս Սյուն ւցին, VII դ․ սկզբին՝ Մաթուսաղա քերթւ ղը, VIII դ․՝ Ստեփանոս Սյունեցի Я-ն և ուրիշներ։ Հայոց եկեղեցու կյանքում կարևւր դեր է խաղացել Ս–ի եպիսկոպո– սական թեմը, որը կաթողիկոս Ներսես Ա Մեծից IV դ․ կեսին ստացել է մետրոպո– լիտության իրավունք, ենթակայության տակ ունենալով 12 եպիսկոպոսություն։ VII դ․ սկզբից՝ արաբ, տիրապետության ներքո, Ս․ մտել է Արմինիա ոստիկանու– թյան Առաջին Արմինիա երկրամասի կազ– մի մեջ։ Արաբ, տիրապետության շրջա– նում (VIII–IX դդ․) Ս–ի իշխանությունը կարողացել է պահպանել գոյությունը, նույն իւսկ զգալիորեն ուժեղացել, զարգա– ցել են ավատատիրական հարաբերու– թյունները։ Սյունյաց տոհմի սեպուհները, տիրելով այս կամ այն գավառը, դարձել են ժււռանգատեր իշխաններ, կոչվել գա– հակււլ։ Իսկ նախարարը, որ պահպանել էր մ ուսների նկատմամբ քաղ․ իշխանու– թյուէ ը՝ ստացել է գահերեց անվանումը։ 821-ք ն Ս–ի մեծ մասը պատկանել է Վա– սակ Սյունի իշխանին։ Նույն թվականին Ս․ ենթարկվել է արաբ, զորքերի հարձակ– մանը, սակայն Վասակ Սյունի իշխանը Խոդամյան շարժման առաջնորդ Բաբեկի օգնությամբ դուրս է քշել նրանց։ Վասակ Մյունու մահից հետո նրա ավագ որդին՝ Փիլիպպեն, դարձել է գահերեց իշխան, իսկ կրտսերը՝ Մահակը, հիմք դրել նոր գահոկալ իշխանության, որ հայտնի է «Հայկազուն» անունով։ IX դ․ Մ–ում կային հինդ գահակալ իշխանություններ, որոնց թիվս հետագայում ավելացավ։ 826–827-ին խուրամյան զորամասերն ահավոր ավերածության են ենթարկել Բաււքն ու Գեղարքունիքը, կոտորել բնակ– չությանը։ 831–832-ին Ս–ի իշխանությունը մաււնակցել է արաբ․ Հոլ ոստիկանի դեմ բռնլված ապստամբությանը։ 853-ի գար– նաէը ենթարկվել է արաբ, զորավար Բու– ղայէւ ասպատակություններին։ Ս–ի իշ– խաններ Վասակ Իշխանիկն ու Աշոտը ձերբակալվել են և աքսորվել Սամառա։ Սակայն վախենալով, որ Հայաստանը կմերձենա Բյուզ․ կայսրությանը, արաբ, արքունիքը շուտով ազատ է արձակել ձեր– բակալված բոլոր հայ իշխաններին։ Հայ Բագրատունիների թագավորության ստեղ– ծումից (885) հետո Ս–ի իշխանություննե–