Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/476

Այս էջը սրբագրված չէ

րը մտել են նրա կազմի մեջ։ X դ․ սկզբին Ս–ի գահերեց իշխանները պայքարել են Նախճավան գավառն իրենց տիրույթներին միացնելու համար, 903-ին նույնիսկ ապստամբել Հայոց թագավոր Սմբատ Ա (890–914) Բագրատունու դեմ։ 905-ից հետո, հզորացող Արծրունիներին թուլացնելու նպատակով, Սմբատ Ա Բագրստունին Նախճավանը վերադարձրել է Ս–ի իշխանությանը։ Արծրունիների դրդմամբ Ատրպատականի ամիրա Յուսուփը 909-ին արշավել է Հայաստան, ավերել Ս․, նրանից անջատել Երնջակ գավառը։ Աշոտ Բ Երկաթի օրոք (914–929) Սևանա լճի ավազանը միացվել է Բագրատունյաց տիրույթներին։ X դ․ 70–80-ական թթ․ Ս–ի քաղ․ կենտրոնն աստիճանաբար տեղափոխվել է հվ․ և գահերեցությունն անցել է Բաղքի գահակալ Սմբատին (տես Սմբատ Ա), որն օգտվելով Բագրատունիների Հայոց թագավորության թուլացումից՝ 987-ին Ս․ հռչակել է թագավորություն (տես Սյունիքի թագավորություն)։ Սակայն 988-ին ճանաչել է Անիի Բագրատունիների գերիշխանությունը։ 991–992-ին Ս–ի Վայոց ձոր, Ճահուկ գավառներն ու Ծղուկք գավառի հս․ մասը միացվել են Անիի թագավորությանը։ XI դ․ վերջին, օգտվելով սելջուկյան տերության թուլացումից ու տրոհումից՝ Ս–ի թագավորությունը վերականգնել է անկախությունը։ 1103-ին սելջուկյան թուրքերը՝ Չորթմանի գլխավորությամբ, ավերել են Ս–ի Կապան մայրաքաղաքը։ 1104-ին թշնամին գրավել է Որոտն բերդը, մեկ տարի անց՝ Բղենը։ 1120-ական թթ․ վերջին Ս․ ենթարկվել է Հարոն ամիրայի արշավանքին, ավերվել են Կապան ու Արևիք գավառները։ 1166–1169-ին Ելտկուզ աթաբեկի զորքերը տիրել են Դրհամ, Դեղի, Կաքավաբերդ, Կկոց քար բերդերն ու ամրոցները, 1170–ին գրավել և ավերել են Բաղաբերդը, ոչնչացրել կամ ավարի մատնել հարստությունները, այդ թվում՝ 10 հզ․ ձեռագիր մատյան: Բաղաբերդի անկումով վերացել է նաև Ս–ի թագավորությունը։

XII դ․ վերջին և XIII դ․ սկզբին հայ–վրացական զորքերը՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ, Ս․ ազատագրել են սելջուկյան տիրապետությունից։ Ս–ում հաստատվել են երկու նոր իշխանական ընտանիքներ․ Օրբելյանները՝ արլ․ և հվ․, իսկ Խաղբակյանները (Պռոշյաններ)՝ արմ․ շրջաններում։ Ս–ում Օրբելյան իշխանական ընտանիքի հիմնադիրը դարձել է Ելիկումի որդի Լիպարիտը, իսկ Խաղբակյաններինը՝ Վասակը։ Վերոհիշյալ իշխանական տներից բացի Ս–ում եղել են նրանցից կախման մեջ գտնվող մանր իշխանատերեր, որոնցից նշանավոր Էին՝ Հասան–Համտունյանները, Մահնանյանները, Շահուռնեցիները։ 1230-ական թթ․ Ս–ի Օրբելյան և Խաղբակյան իշխանությունները ճանաչել են մոնղոլ․ գերիշխանությունը։ Սմբատ Օրբելյանը (իշխել է 1253–73) մոնղոլ, արքունիքից ձեռք է բերել ինջուի իրավունք, ազատվել Զաքարյանների և վրաց․ արքունիքի գերիշխանությունից։ IX դարից Ս․ ապրել է մշակութային վերելք։ 895-ին հիմնադրվել է Տսթևի վարդապետարանը, որը X–XII դդ․ դարձել է համահայկ․ մշակութային կենտրոն։ Այստեղ դասավանդվել են աստվածաբանություն, փիլիսոփայություն, քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, երկրաչափություն, թվաբանություն, երաժշտություն։ Հռչակավոր է եղել նաև 1280-ական թթ․ հիմնադրված Գլաձորի համալսարանը (անվանել են «Երկրորդ Աթենք»), որն ունեցել է 3 ուսումնարան կամ մասնաճյուղ (երաժշտության, գրչության արվեստի, հասարակական–բնական գիտությունների)։ Գլաձորի համալսարանի սաներից Էին՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, Մոմիկ վարդապետը, Տիրատուրը, Թորոս Տարոնացին, Ավագը և ուրիշներ։ Գլաձորի համալսարանի սան Հովհան Որոտնեցին 1373-ին հիմնել է Տաթևի համալսարանը, որին մեծ փառք են բերել հենց ինքը և Գրիգոր Տաթևացին։ Միջնադարում հայտնի են եղել նաև Մաքենյաց, Ցախաց քարի, Սպիտակավորի, Աստվածածնի, Նորավանքի, Բոլորաբերդի, Եղեգիսի ևն գրչության կենտրոնները։ Ս–ի ճարտ․ հուշարձաններից նշանավոր են՝ Տաթեի վանքը, Նորավանքը, Վահանավանքը, Ցախաց քարի, Մաքենյաց, Շողվագա, Սևանա կղզու, Սյունի, Արատեսի վանքերը, Սուլեմա քարավանատունը ևն։

1385-ին Ս․ ասպատակել են Ոսկե Հորդայի Թողթամիշ խանի զորքերը, 1387-ին՝ Լենկթեմուրի հրոսակները։ 1403-ին Սմբատ և Բուրթել Օրբելյանները, նրանց եղբորորդի Տարսայիճը ձերբակալվել են և ուղարկվել Սամարղանդ, սակայն շուտով ազատվել և վերահաստատվել են իրենց տիրույթներում։ 1410-ին կարակոյունլու թուրքմենների առաջնորդ Կարա–Յուսուֆը բռնագրավել է Սմբատ Օրբելյանի տիրույթները։ Վերջինս իր Բեշքեն, Իվանե ու Շահ որդիների հետ պատսպարվել է Վրաց․ թագավորությունում։ 1417-ին Բեշքենը և Իվանեն վերահաստատվել են իրենց հայրենի կալվածքներում։ Բեշքեն Օրբելյանի որդի Ռուստամը կարակոյունլու Իսքանդարի արքունիքում հասել է պետ․ բարձր պաշտոնների, վերականգնել Օրբելյանների իշխանության տարածքային ամբողջությունը։ Սակայն Լենկթեմուրի որդի Շահռուխի երրորդ արշավանքի (1435) ժամանակ Ս․ ավերվել է և Բեշքենը՝ իր հպատակ 6 հզ․ ընտանիքներով, գաղթել է Վրաց․ թագավորություն, և իր փեսայից՝ վրաց․ թագավոր Ալեքսանդրից ստացել Լոռին։ Ս–ում իրենց իշխանությունը կորցրել են նաև Պռոշյանները։

1555-ի Ամասիայի պայմանագրով Ս․ անցել է Սեֆյան Պարսկաստանին, 1590-ի հաշտությամբ՝ Օսմանյան կայսրությանը, 1639-ի Կասրե–Շիրինի պայմանագրով՝ կրկին Սեֆյան Պարսկաստանին։ XVI –XVII դդ․, չնայած Սեֆյան ծանր տիրապետությանը և հաստատված մահմեդական տարրին, Ս–ում գոյացել և ամրապնդվել են հայ ավատատիրական մանր իշխանություններ։ Նշանավոր Էին Մելիք–Շահնազարի իշխանությունը՝ Գեղարքունիքում, Մելիք–Հայկազինը՝ Քաշաթաղում, Մելիք–Սաֆրազինը՝ Անգեղակոթում ևն։ Ս–ի մելիքները մասնակցել են Էջմիածնի 1677-ի ժողովին (տես Էչմիածնի ժողովներ 1547, 1677), իսկ Մելիք–Իսրայելի որդի Իսրայել Օրին ազատագր․ գործունեություն է ծավալել, եղել Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում, հիմք դրել հայ–ռուս․ հարաբերություններին և հայերի ռուս. կողմնորոշմանը։

1720-ական թթ․ Ս–ի հայությունը ապստամբել է պարսկ․ տիրապետության դեմ։ Ապստամբության գլուխ անցած Դավիթ Բեկը ազատագրել է հվ․ Ս․ (Կապանը) և հիմք դրել ինքնուրույն իշխանության։ Դավիթ Բեկը հաջող կռիվներ է մղել նաև օսման. թուրքերի դեմ, որոնք 1725–27-ին փորձել են գրավել Ս․։ Օսման. զորքերի դեմ կռիվներում աչքի է ընկել հատկապես Դավիթ Բեկի իշխանության կենտրոն Հալիձոր ամրոցը (տես Հալիձորի ճակատամարտ 1727)։ Սեֆյանները 1727-ին ճանաչել են Դավիթ Բեկի իշխանությունը, նրան արտոնել դրամ կտրելու իրավունք։ Ապստամբները պայքարը հաջողությամբ շարունակել են նաև 1727–30-ին, որից հետո շարժումն անկում է ապրել։

Ս–ի տարածքը XVII դ․ և XVIII դ․ կեսին եղել է տարբեր վարչական միավորումների կազմում (Սևանա լճի ավազանը՝ Չախուր–Սաադի վիլայեթի, Վայոց ձորը, Ճահուկը, Շահապոնքը և Երնջակը՝ սկզբում Թավրիզի, իսկ XVII դ․ վերջից Նախիջևանի խանության, Ծղուկքը, Աղահեճքը, Հաբանդը՝ Ղարաբաղի վիլայեթի, Զորքը, Բաղքը, Կովսականն ու Արեիքը՝ Թավրիզի վիլայեթի մեջ)։ XVIII դ․ երկրորդ կեսից Սևանա լճի ավազանը մտել է Երեանի խանության, Վայոց ձորը, Ճահուկը, Շահապոնքը և Երնջակը՝ Նախիջևանի խանության, իսկ Ս–ի մնացած մասը՝ Զանգեզուրը, նորաստեղծ Ղարաբաղի խանության կազմում։

1805-ին՝ Քյուրակ–չայի պայմանագրով, Զանգեզուրը միացվել է Ռուս. կայսրությանը։ Նույն թվականից ռուս. իշխանության տակ են գտնվել նաև Սևանա լճի հս․ և արլ․ շրջանները (իրավաբանորեն հաստատվել է 1813-ի Գյուլիստանի պայմանագրով)։ 1826–28-ի ռուս–պարսկ․ պատերազմից հետո Ս–ի ամբողջ տարածքը՝ Արլ․ Հայաստանի հետ, միացվել է Ռուսաստանին։ 1830-ական թթ․ Ս–ի արմ․ շրջանները (Գեղարքունիք, Սողք, Վայոց ձոր, Ճահուկ, Շահապոնք, Երնջակ) մտել են Հայկական մարզի, արլ․ շրջանները (Ծղուկք, Աղահեճք, Հաբանդ, Զորք, Բաղք, Սրևիք)՝ Ղարաբաղի պրովինցիայի մեջ։

1849-ին, երբ ստեղծվել է Երևանի նահանգը, նրա մեջ են մտել Ս–ի Գեղարքունիք, Սոդք, Վայոց ձոր, Ճահուկ, Շահապոնք, Երնջակ, Զորք, Բաղք, Արևիք գավառները և Կովսականի մի մասը։ Ծղուկքը, Աղահեճքը, Հաբանդը և Կովսականի մյուս մասը մտել են Շամախու նահանգի մեջ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Սյունյաց լեռներից արմ․ գտնվող գավառները մտել են Երևանի նահանգի, իսկ արլ․ ընկածները՝ Ելիզավետպոլի նահանգի մեջ։ Արլ․ Հայաստանի մյուս երկրամասերի հետ Ս․ նույնպես ապրել է տնտ․ և մշակութային վերելք։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Զանգեզուրում դաշ–