Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/477

Այս էջը սրբագրված չէ

նակցականները ստեղծել են (25․12․1920) այսպես կոչված «Ինքնավար Սյունիքը», որը հետագայում «հռչակվել» է (26․4․1921) «Լեռնահայաստան»՝ Գորիս մայրաքաղաքով։ 1921-ի հունիս–հուլիս ամիսներին Զանգեզուրը ազատագրվել է դաշնակցականների տիրապետությունից և մտել Սովետական Հայաստանի մեջ։ Քարտեզը տես 480-րդ էջից հետո՝

ներդիրում։

Գրկ․ Կորյուն, Վարք Մաշտոցի, Ե․, 1968։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Նույնի, Աշխարհացոյց յառելուածովք նախնեաց, Վնտ․, 1881։ Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Ընտիր պատմութիւն Դավիթ Բեգին․․․, Վաղ–պատ, 1871։ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ․, 1822։ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Ութմազյան Հ․ Մ․, Սյունիքը IX–X դարերում, Ե․, 1958։ Երեմյան U․S․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Հակոբյան Թ․Խ․, Սյունիքի թագավորությունը, Ե․, 1966։ Գրիգորյան Գ․ Մ․, Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII–XV դարեր), Ե․, 1981։ Шопен И․, Исторический памятник состояния Армянской области в эпоху присоединения ее к Российской империи, СПБ, 1852; А д о н ц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908․

Բ․ Հարությունյան

ՍՅՈՒՆԻՔ (մինչև 1982-ը՝ Ղափան քաղաքի շրշագծում), ավան ՀՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ արլ․։ Կաթնաանասնապահական, բանջարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է

Սյունիք ավան

նաև պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղի տուն, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Կապանի թագավորություն, Բաղաց թագավորություն, հայ ավատատիրական պետություն Մեծ Հայքի Սյունիք նահանգում 987–1170-ին։ Ավատատիրական կարգերի զարգացման ու խորացման, ինչպես նաև արտաքին ուժերի միջամտության հետևանքով Սյունիքի գահերեց իշխան Վասակ Իշխանիկը IX դ․ վերջին իրեն հռչակել է թագավոր, բայց դեռևս շարունակել է ընդունել կենտր․ թագավորության՝ Բագրատունյաց գերագահությունը։ 902 կամ 903-ին, երբ Հայոց թագավոր Սմբատ Բ Բագրատունին Նախճավան գավառը հանձնել է Վասպուրականի իշխաններին՝ Արծրունիներին, այդ քայլից դժգոհ՝ առանձնանալու նոր փորձ է արել իշխան Սմբատ Սյունին, սակայն չի համարձակվել թագադրվել՝ վերստին ընդունելով իր վասալական կախվածությունը։ Միայն 987-ին, երբ Բագրատունիների կենտր․ թագավորությունը թուլացել է Ատրպատականի արաբ. ամիրայության արշավանքներից (982–987), Սյունյաց գահերեց իշխան Սմբատ Ա Սահակյանը Ատրպատականի ամիրայի և Արցախի հայ արքայիկների օժանդակությամբ Սյունիքը հռչակել է առանձին թագավորություն։ Սմբատ Ա Սահակյանի իշխանության առաջին տարիներին ձևավորվել է պետ․ ապարատը, ստեղծվել են գործակալություններ, կարգի է բերվել բանակը, հիմնվել են դատարաններ, բարեկարգվել ու ամրացվել են բերդերը, ծավալվել է շինարարությունը։ Ատրպատականի ամիրա Աբու–լ Հայջա Ռավվադյանի մահից (988) հետո Սմբատ Ա Սահակյանը ճանաչել է Հայոց թագավոր Սմբատ Բ Բագրատունու գերիշխանությունը և մասնակցել Ափղազաց թագավորի դեմ հայ–վրաց ուժերի արշավանքին։ Հայոց թագավոր Գագիկ Ա (989–1020) 991–992-ին Ս․ թ–ից գրավել է Վայոց ձորը, Ճահուկը, Ծղուկքի մի մասը և միացրել Անիի թագավորությանը։ X դ․ վերջին Ս․ թ–յան սահմանները հվ–արլ–ում հասել են մինչև Հագարու գետը, հս–արլ–ում՝ Արցախի լեռների ջրբաժանը, հս–ում՝ Բռնակոթ, Սյունիք (այժմ՝ Սիսիան), Տեղ բնակավայրերի հս․ շրջանները, արմ–ում՝ Սյունյաց լեռների ջրբաժանը և Երնջակ գավառի արմ․ շրջանը՝ ներառնելով Շոռոթ գյուղը, հվ–ում՝ Երասխ գետը։ Երնջակ ամրոցը, որը X դ․ սկզբին անցել էր Գողթնի արաբ, ամիրայությանը, դարի վերջին կրկին միացվել է Ս․ թ–յանը։ Վերջինիս սահմաններն այղ վիճակով պահպանվել են մինչև XII դ․ սկիզբը։ Մայրաքաղաքն էր Կապաև բերդաքաղաքը։ Վասակ (Հ–ի (998–1040) և Սմբատ Բ Աշոտյանի (1040–44) գահակալման տարիներին Ս․ թ․ ապրել է տնտ․ վերելք։ Գրիգոր Ա Աշոտյանի օրոք (1044–84) ենթարկվել է սելջուկյան թուրքերի ավերիչ հարձակումներին և կորցրել սահմանային որոշ գավառներ։ Ս․ թ–յան տարածքային ամբողջականությունը վերականգնվել է Սենեքերիմի կառավարման տարիներին (1084–94), երբ նա արժանացել է սելջուկյան գահակալ Մելիքշահի (1072–1092) շնորհներին։ Վերջինիս մահից հետո սելջուկյան տերությունը քայքայվել է, և Ս․ թ․ վերականգնել է անկախությունը։ XI դ․ վերջին այն կազմում էր Սյունիք նահանգի տարածքի ավելի քան 1/3-ը (շուրջ 5500 կմ2), ուներ 43 բերդ, 48 վանք, 1008 գյուղ, մեկ քաղաք և մի քանի գյուղաքաղաք։ Ս․ թ․ գործուն մասնակցություն է ցուցաբերել նաև համահայկ․ խնդիրներին։ Վասակ թագավորը մասնակցել է Գագիկ Ա–ի փառիսոսյան արշավանքին (1003), նրա հաջորդ Սմբատ Բ Աշոտյանը՝ 2 հզ․ զինվոր է տրամադրել Տաշիր–Զորագետի Դավիթ Անհողին թագավորին՝ Շադդադյան ամիրա Աբու–լ Ասվարի հարձակումը (1040) ետ մղելու համար։ Ս․ թ–յան հռչակումից հետո հզորացել է Տաթևի եպիսկոպոսապետությունը, վերականգնվել են նրա տիրույթները՝ բովանդակ Սյունիքի տարածքում։ XI դ․ կեսերին Տաթևի վանքում գործել են շուրջ հազար միաբաններ, նշանավոր իմաստասերներ, երաժիշտներ, վարդապետներ, ինչպես նաև մեծաթիվ արհեստավորներ (վանքի գործատներում)։ X դ․ վերջին ընդլայնվել է Տաթևի վանքի համալիրը։ 1000-ին կառուցվել է Վաղադնի Ս․ Ստեփանոս, 1006-ին՝ Ս․ Կարապետ կենտրոնագմբեթ, 1086-ին՝ Վահանավանքի Ս․ Աստվածածին եկեղեցիները և 1087-ին՝ Տաթևի Ս․ Աստվածածին եկեղեցու կամարները։ Աճել և ընդարձակվել է Կապանը։ Զգալիորեն զարգացել են երկրագործությունը, անասնապահությունը, շինափայտի արդյունահանությունը, լեռնագործությունը՝ պայմանավորված Սյունիքի հարուստ պղնձահանքերով։ Կապանում, Տաթևի վյսնքում և մի շարք գյուղաքաղաքներում զգալի զարգացման են հասել արհեստները։ XII դ․ Ս․ թ–յան քաղ․ կացությունը ծանրացել Է։ 1103-ին սելջուկյան թուրքերը գրավել և ավերել են Կապանը, 1004-ին՝ Որոտն ամրոցը, մեկ տարի անց՝ Բղենը։ Գրիգոր Բ թագավորը (1094–1166, այլ կարծիքով՝ 1103–1166) փորձել է աշխուժացնել արտաքին քաղաքականությունը՝ կապված հայ–վրաց․ զորքերի առաջխաղացման հետ։ Վրաց․ թագավորության ժամսնակավոր անհաջողություններից հետո սելջուկյան ամիրայությունները կրկին ուժեղացրել են ճնշումը Ս․ թ–յան վրա։ 1126-ին Հարոն ամիրան ավերել է Կապան և Արևիք գավառները, գրավել Կաքավաբերդն ու Բաղակու քարը, սակայն դրանք շուտով ազատագրվել են։ Այնուհետև Ս․ թ–յանը սպառնացել են Ելտկուզյանները։ 1151–52-ին Ելտկուզ աթաբեկի զորքերը գրավել են Շլորուտ բերդը, 1166–69-ին՝ Գրհամը, Գեղին, Կաքավաբերդը, 1170-ին՝ Բաղաբերդը։ Սյունյաց վերջին թագավոր Հասան Գեռաքարեցին հարկադրաբար հեռացել է Արցախ, որով էլ վերջ է դրվել Ս․ թ–յանը։

U․ թ–յան թագավորների գահացանկը Սսբատ Ա Սահակյան (976/980-ից՝ գահերեց իշխան, թագավոր՝ 987 – 998, Վասակ (998–1040), Սմբատ Բ Աշոտյան (1040–44), Գրիգոր Ա Աշոտյան (1044–1084), Սենեքերիմ Սևադյան (1084–94), Գրիգոր Բ Սենեքերիմյան (1094–1166), Հասան Գեռաքարեցի կամ Խաչենցի (1166-70)։ Քարտեզը տես 481-րդ Էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Հակոբյան Թ․ Խ․, Սյունիքի թագավորությունը, Ե․, 1966։ Հարությունյան Բ․, Սյունյաց թագավորության հիմնադրման տարեթիվը, «ԲԵՀ», 1969, № 1։

Բ․ Հարությունյան

ՍՅՈՒՆՅԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ, գրերի գյուտից հետո ստեղծված դպրոց, որի վրա դրված է եղել թարգմանության ու մեկնության պարտականություն։ VIII դ․ տեղավորված է եղել Մաքենյաց վանքում, որը համարվում էր «աղբյուր իմաստից՝ ի վարդապետարանն Սյունյաց»։ Առաջնորդը եղել է Սողոմոն Մաքենացին (կարգավորել է հայոց տոնական ժողովածուն)։ Այ–