Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/484

Այս էջը սրբագրված չէ

էիզւ1ը, ստաֆիլակոկային թունավորում– ները)։ Ոչ բակտերիային Ս․ թ–ի պատ– ճառ կարող են դառնալ թունավոր սնկւրը, որոշ թունավոր բույսեր, առանձին պտուղ– ների (նուշ, ծիրան, դեղձ են) դառը կո– րիզները, ձկների որոշ թունավոր տեւ ակ– ներ (մարինկա են) և խավիարը։ Թու– նավորումներ են լինում հացից և հա– ցամթերքներից, եթե պարունակում են մոլախոտերի թունավոր սերմեր (օրինակ, սննդաթունային աչեյկիան), թունաքիմի– կատներից, երբ դրանց մնացորդային քանակները գերազանցում են թույլաոըր– վող նորմաները, ծանր մետաղներից (կա– պար, պղինձ, ցինկ), որոնք որոշակի պայ– մաններում անցնում են ամանեղեւփց, սննդարդ․ մեջ կիրառվող որոշ նյութերից (նիտրատներ, նիտրիտներ ևն)։ Ս․ թ–ի կլինիկական պատկերը պայմանավորված է ներմուծված թույնի բնույթով, քանածով, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողակա– նությամբ։ Մեծ մասամբ Ս․ թ․ ունեն ւուր սկիզբ, կարճ գաղտնի շրջան և ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակս րգի գործունեության խանգարումներով (մե– տաղական համ բերանում, սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, ցա– վեր որովայնում)։ Որոշ թունավորումների ժամանակ գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթները՝ գլխացավ, գլխապտույտ, երբեմն զառանցանք, գիտակցության կո– րուստ, ցնցումներ, արյան ճնշման ան– կում ևն։ Դժգույն սնկից և որոշ մոլախո– տերից թունավորումների ժամանակ նը– կատվում է լյարդի ախտահարում և դեղ– նուկ։ Ոչ բակտերիային ծագում ունեցող թունավորումների և տոքսիկոզների ժա– մանակ, ի տարբերություն տոքսիկո–ին– ֆեկցիաների, ջերմաստիճանի բարձրա– ցում չի նկատվում։ Ախտորոշ ու մը․ Ս․ թ–ի մի մասը խիստ վտանգավոր է և կարող է ունենալ մահացու ելք, ուստի հի– վանդները պարտադիր պետք է գտնվեն Hil}TYT^Tivp յ uAi տակ ՛․ Ա ո ա շ ի ն օ գ և ու թ յ ու ն ը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդ– ների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոց– ներ)։ P ու ժ ու մ ը կախված է թունավո– րում առաջացնող պատճառից։ Կան– խարգելումը․ հասարակական սննդի ձեռնարկություններում սան․ խիստ ոըս– կողություն և բնակչության մեջ այդ ուղղու– թյամբ անհրաժեշտ գիտելիքների պրո– պագանդում։ Պ․Բակայան

ՍՆՆԴԱՅԻՆ ՏՈՔՍԻԿ Ո–ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐ, բակտերիային ծագման սննդային թունա– վորոնէՈւեր, որոնք հարուցվում են ստա– մոքսաաղիքային համակարգի մեջ դրո– շակի ախտածին մանրէների և դրանց թույ– ների (տոքսինների) ներթափանցումից։ Հիմնական հարուցիչները սալմոնելա և աղիքային պայմանական ախտածին խըմ– բերին պատկանող մանրէներն են, աոա– ֆիլակոկերը և բոաոււիզմի ցուպիկները։ Առավել տարածված են սալմոնելային Ս․ տ․, որոնք առաջանում են պարատիֆով հիվանդ կենդանիների մսի, մսամթերքնե– րի, ձկնեղենի, ձվից պատրաստած մթերք– ների, հազվադեպ՝ կաթի և կաթնամթերք– ների օգտագործումից։ Հիվանդությունն սկսվում է սուր՝ ստամոքսի, բարակ և հասա աղիքների բորբոքումով (տես Սաչ– մոնեչոզներ)։ Աղիքային ցուպիկով պայ– մանավորված Մ․ տ․ առաջանում են հակա– սան․ պայմաններում պատրաստված և անբարենպաստ ջերմային միջավայրում երկարատև պահված կերակրատեսակնե– րի (պաշտետներ, սալաթներ, խաշած ձուկ, ձու ևն) օգտագործումից։ Հիվանդության ընթացքը թեթև է, տևում է 1–3 օր, ուղեկց– վում ստամոքսի և բարակ աղիքների բոր– բոքումներով։ Ստաֆիլակոկային Ա․ տ–ի վարակի հիմնական աղբյուրը անգինա– յով, քթաբորբով (ռինիտով), ֆուրունկու– լոզով, թարախամաշկությամբ հիվանդ մարդն է, առողջ վարակակիրը, ինչպես նաև մաստիտով հիվանդ կաթնատու կեն– դանիները։ Հիվանդանում են վարակված կաթնային, կաթնաթթվային սննդամթերք– ներ և կրեմով խմորեղեն, հազվադեպ միս, ձուկ օգտագործելիս։ Մտաֆիլակոկերով վարակված և էնտերոտոքսին պարունա– կող սննդամթերքների արտաքին տեսքը, հոտը և համը չեն տարբերվում լավ որա– կից։ Հիվանդությունը տևում է 1–3 օր, ընթանում սուր ստամոքսաաղիքաբ որ– բով։ Ս․ տ․ մեծ մասամբ լինում են տարվա տաք ամիսներին։ Բ ու ժ ու մ ը․ ստամոքսաաղիքային ուղու անհապաղ մաքրում, անտիբիոտիկ– ներ, ախտանշանային և օրգանիզմի ընդ– հանուր դիմադրողականությունը բարձ– րացնող միջոցներ։ Կանխարգել ու– մը․ սննդամթերքների պահպանումը հնա– րավոր ախտահարումից, մսի մշակման ձեռնարկություններում անասնաբուժա– սան․ խիստ հսկողություն, ինչպես նաև սննդամթերքների պահպանման, տեղա– փոխման և խոհարարական մշակման ըն– թացքում սան․ կանոնների պահպանում։ Պ․ Բակաչյան

ՍՆՆԴԱՌՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՅՍԵՐԻ, կյանքի համար անհրաժեշտ քիմ․ տարրերի կլան– ման և յուրացման պրոցեսը բույսերում։ Կլանումը, վերա վախումը ե․ էննրգիայր կուտակումը (անաբոլիզմ) նյութերի քայ– քայման, արտազատման և էներգիայի անջատման (կատաբոլիզմ) հետ կազմում են նյութափոխանակությունը (մետաբո– լիզմ)՝ օրգանիզմի կենսագործունեության հիմքը։ Բույսերի բջիջներում պարունակ– վում են երկրի վրա գոյություն ունեցող համարյա բոլոր քիմ․ տարրերը։ Սակայն սննդառության համար անհրաժեշտ են դրանց միայն մի մասը՝ 1․ մակ րո– տա ր ր և ր՝ ածխածին, թթվածին, ջրա– ծին, ազոտ,սիլիցիում, կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, ծծումբ, ալյումինիում, 2․ միկրոտար– ր և ր՝ մանգան, բոր, պղինձ, ցինկ, բա– րիում, տիտան, լիթիում, յոդ, բրոմ, նի– կել, մոլիբդեն, կոբալտ, 3․ ու լ տ ր ա– միկրոտարրեր՝ ցեզիում, սելեն, կադմիում, սնդիկ, արծաթ, ոսկի, ռադիում, գերմանիում։ Բույսերը հողից կլանում են ջուր և հանքային աղերի իոններ (արմատային սննդառություն), իսկ օդից՝ ածխաթթու գազ (օդային սննդառություն)։ Բույսերի չոր զանգվածի 95% –ը օրգանածին տար– րերն են (ածխածին՝ 45% , թթվածին 42% , ջրածին՝ 6–7%, ազոտ՝ 1,5%), իսկ մնա– ցած 5%–ը՝ ոչ օրգանածինները։ Ածխածի– նը, թթվածինը և ջրածինը կազմում են օրգ․ մոլեկուլների հիմքը, իսկ դրանցից կազմված նյութերը (հատկապես շաքար– ները)՝ շնչառության հիմնական սուբս– տրատը։ Բույսերի սննդառության տար– րերը չեն կարող փոխարինվել միմյան– ցով և դրանցից մեկի բացակայությունը կամ գերավելցուկը կարող է հանգեցնել բույսի ոչնչացման։ Ըստ օգտագործվող ածխածնի աղբյուրի տարբերում են սնըն– դառության հետևյալ տիպերը՝ 1․ տ ա ր ա– սուն սննդառություն (տես Տա– րասուն օրգանիզւէներ), երբ օգտագործ– վում է օրգ․ միացությունների վերականգ– նըված ածխածինը, հատուկ է ստորա– կարգ բույսերի մի մասին (բակտերիանե– րի մեծ մասը, սնկեր)։ Վերջիններս ստո– րաբաժանվում են սապրոֆիտների (փըտ– ման սնկեր և բակտերիաներ) և մակա– բույծների։ Տարասուն սննդառության ձևե– րից է սիմբիոզը՝ կարգաբանորեն միմյան– ցից հեռու բույսերի միջև տեղի ունեցող նյութափոխանակությունը (տես Միկոռիզ, Ազոաաֆիքսում, Քարաքոսեր)։ 2․ Ինք– նասուն սննդառություն (տես Ինքնասուն օրգանիզմներ), երբ ածխա– ծինը յուրացվում է մթնոլորտի ածխաթթու գազից և վերափոխվում օրգ․ միացություն– ների (բարձրակարգ քլորոֆիլակիր բույ– սեր, ջրիմուռներ, որոշ բակտերիաներ)։ Պահանջում է էներգիայի մեծ ծախս, որը լրացվում է արևի լույսի կլանման (ֆոտո– սինթեզ) կամ տարբեր անօրգ․ և օրգ․ միացությունների օքսիդացման (քեմոսին– թեզ) հաշվին։ Այսպիսով ինքնասուն բույ– սերը սկսում, իսկ սապրոֆիտները եզրա– փակում են նյութերի շրջապտույտը բնու– թյան մեջ։ Ֆոտոսինթեզի պրոցեսում կու– տակված արևի էներգիան (սինթեզված շա– քարի մոլեկուլների ձևով) կարող է փոխա– դրվել բույսերի ոչ ֆոտոսինթեզող օր– գանները (արմատներ են) և օգտագործվել բջիջների կենսագործունեության և նոր նյութերի սինթեզման համար։ Այդ էներ– գիան են օգտագործում իրենց կենսագոր– ծունեության մեջ նաև տարասուն օրգա– նիզմները։ Չնայած ֆոտոսինթեզի պրո– ցեսին* անմիջականորեն մասնակցում են միայն ՇՕշ–ը և Ւ120-ն, բայց դրա իրակա– նացման և սկզբնանյութերի հետագա փոխակերպումների համար անհրաժեշտ են նաև բույսերի սննդառությանը մաս– նակցող բոլոր քիմ․ տարրերը։ Օրգ․ նյու– թերը տերևներից թափանցում են ֆլոեմի մազանման (ցանցանման) անոթները և վայրէջ հոսանքով մուտք գործում ար– մատները։ Զուրը և հանքային աղերը կլանվելով արմատի մակերեսով և ապա անցնելով բջջաթաղանթով՝ տերևներից եկող սկզբնական օրգ․ արգասիքների հետ մտնում են նյութափոխանակության մեջ և սկիզբ դնում կենսական կարևոր նյութերի։ Արմատային սննդառության տարրերը արմատահյութի ձևով ջրի հետ մտնում են նյութերի վերելակ հոսանքն իրականացնող մյուս փոխադրական հա– մակարգի՝ քսիլեմի անոթները և տերևնե– րում թափանցում ֆոտոսինթեզող բջիջ– ներ, որտեղ կրկին փոխազդում են ֆո– տոսինթեզի սկզբնական արգասիքների հետ և առաջացնում տարբեր օրգ․, օր–