Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/485

Այս էջը սրբագրված չէ

գանա–անօրգանական նոր միացություններ։ Այսպիսով բույսերի տարբեր օրգաններում տեղի ունեցող սննդանյութերի փոխակերպման պրոցեսներն ընթանում են իրար հետ փոխադարձորեն կապակցված և մտնում են բուս. օրգանիզմի նյութերի անընդհատ շրջապտույտի մեջ։ Սննդառությունը պահպանում է բույսերի կենսագործունեության անհրաժեշտ մակարդակը, լրացնում շնչառության ընթացքում ծախսված, ինչպես նաև արտազատված միացությունների պակասը, ապահովում աճումը, նյութերի պահեստավորումը և սերնդի վերարտադրությունը։ Սննդանյութերի պակասի դեպքում դադարում է բույսերի աճումը, իսկ եղած նյութերը հիմնականում ծախսվում են սերնդի վերարտադրությունն ապահովելու համար։ Ս․ բ–ի ճիշտ կազմակերպումը (առաջավոր ագրոտեխնիկայի կիրառում, պարարտանյութերի ճիշտ օգտագործում, կանոնավոր ջրում, աէրացիայի բարելավում են) բուսաբուծության կարեոր խնդիրներից է և հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով ղեկավարել գյուղատնտ․ կուլտուրաների բերքատվությունը։ Գրկ․ Сабинин Д․ А․, Физиологические основы питания растений, М․, 1965; Физиология сельскохозяйственных растений, т․2, М․, 1967; Лебедев С․ И․, Физиология растений, М․, 1982․ Վ․ Դավթյան

ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, գյուղատնտ․ մթերքներ վերամշակող, սննդամթերքով բնակչության ապահովման կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնող պետ․ մարմին։ Ստեղծվել է 1938-ին (որպես ՀՍՍՀ սննդի արդյունաբերության ժողկոմատ)՝ անջատվելով ՀՍՍՀ մատակարարման ժողկոմատից։ 1953-ին որպես ինքնուրույն միավոր վերացվել է և եղել ՀՍՍՀ թեթև և սննդի արդյունաբերության մինիստրության կազմում, 1954-ին առանձնացվել որպես ՀՍՍՀ պարենային մթերքների արդյունաբերության մինիստրություն։ 1957-ին վերակազմվել է ՀՍՍՀ ժողտնտխորհի սննդի, հացաբուլկեղենի ու հրուշակեղենի և գինեգործական արդյունաբերության վարչությունների։ Որպես Ս․ ա․ մ․ վերստեղծվել է 1965-ին։ Ունի 9 վարչություն (արտադրատեխ․, պլանային տնտեսագիտական, նյութատեխ․ մատակարարման ևն) և 8 բաժին (իրավաբանական ու արբիտրաժի, ղեկավար կադրերի են)։ Ընդգրկում է արդ․, արտադր․ և գիտաարտադր․ 6 միավորում, 5 գործարան և եթերայուղատու կուլտուրաների սովետական տնտեսություն–գործարան, նորոգման–շինարարական տրեստ, ուսումնադասընթացային կոմբինատ, ավտոտրանսպորտային ձեռնարկություն, ֆիրմային խանութ։ ՀՍՍՀ սննդի արդյունաբերության ժողկոմ և մինիստր են եղել՝ Գ․ Ղուկասովը (1938–39), Գ․ Արզումանյանը (1939–1946), Լ․ Ջանփոլադյանը (1946–47), Ա․ Հովակիմյանը (1947–50), Հ․ Մարջանյանը (1950–52), Ա․ Փիրուզյանը (1953– 1957), է․ Հակոբյանը (1957–58), Ա․ Թևոսյանը (1965–69), Ս․ Առաքելյանը (1969– 1980)։ 1980-ից մինիստրն է Ա․ Դանիելյանը։

ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, արդ․ ճյուղերի համախումբ, որն արտադրում է սննդամթերք, ինչպես նաև ծխախոտ, օճառ և լվացող միջոցներ, օծանելիքա– կոսմետիկական արտադրանք։ ՍՍՀՄ Ս․ ա․ բարձր զարգացած է։ Միութենական բոլոր հանրապետություններում և արդ․ կենտրոններում կան մեքենայացված ու ավտոմատացված բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, արտադրական ու ագրո– արդ․ միավորումներ (1982-ին՝ 8513)։ Լայնորեն կիրառվում են կարագի արտադրության, շշերի լվացման, կաթի լցման ու խցանափակման հոսքային գծեր, սերմից ձեթի ստացման ավտոմատ շնեկային մամլիչներ և այլ սարքավորումներ։ 1982-ին ճյուղի ձեռնարկություններում թողարկվել է 6,8 մլն տ շաքարավազ (հայրենական հումքից), 1,3 մլն տ կարագ, 9,3 մլն տ միս, 91,0 մլն տ կաթ են։ 1940–82-ին Ս․ ա–յան մեջ աշխատանքի արտադրողականությունն աճել է 3,9, արտադրանքի ծավալը՝ 6,9 անգամ։ ՍՍՀՄ արդ․ արտադրանքի ընդհանուր ծավալում Ս․ ա–յան տեսակարար կշիռը կազմում է 15,4% (1982)։ Նախահեղափոխական Հայաստանում Ս․ ա․ ուներ զարգացման ցածր մակարդակ և ներկայացված էր հումքի վերամշակման 20 համեմատաբար խոշոր ու մի քանի հարյուր մանր տնայնագործական ձեռնարկություններով։ Առավել զարգացած էր միայն գինու–կոնյակի ճյուղը (տալիս էր Անդրկովկասում արտադրվող կոնյակի 73%–ը, սպիրտի՝ 38% )-ը, որտեղ գերակշռում էր ռուս, կապիտալը։ Արտադրվում էր նաև պանիր (1913-ին՝ 700 տ), պահածո (1,2 մլն պայմանական տուփ), գարեջուր (5410 հլ), օճառ (367 տ), զտված բրինձ (1305 տ) են։ Առաջին համաշխարհային պատերազմի և դաշնակների տիրապետության տարիներին Ս․ ա․ լրիվ քայքայվեց և վերականգնվեց միայն Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։ Առաջին հնգամյակների տարիներին շահագործման հանձնվեցին Արզնու հանքային ջրերի լցման, Երևանի պահածոների, Ուզունթալայի ֆերմենտացիոն գործարանները, Երեանի և Լենինականի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի ու հրուշակեղենի–մակարոնի ֆաբրիկաները են։ Ստեղծվեց սննդամթերքի արտադրության ինդուստրիալ բազա, և Ա․ ա․ դարձավ ժողտնտ․ առաջատար ճյուղերից մեկը։ 1913–1940-ին Ա․ ա–յան արտադրանքի ծավալն աճեց 8 անգամ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին էապես փոխվեց Ս․ ա–յան ճյուղային կառուցվածքն ու արտադրանքի տեսականին, ձեռնարկություններն սկսեցին մթերքներ արտադրել բանակի համար։ Արտադրանքի ընդհանուր ծավալի կրճատման հետ (1940–45-ին՝ 30%–ով) այդ տարիներին շարունակվեց Աշտարակի ու Կոտայքի գինու, Հոկտեմբերյանի պահածոների, Ապիտակի շաքարի, Արզնու ապակե տարաների գործարանների և այլ օբյեկտների շինարարությունը։ Պատերազմից հետո, կարճ ժամանակում, վերականգնվեց արտադրության 1940-ի մակարդակը, որը նախադրյալներ ստեղծեց ճյուղի հետագա զարգացման համար։ Կառուցվեցին նոր խոշոր ձեոնարկություններ (Երևանի կոնյակի, մարգարինի, գարեջրի, Փարաքարի գինու, Սպիտակի կիտրոնաթթվի գործարանները, Լենինականի հրուշակեղենի ֆաբրիկան, մի շարք պանրագործարաններ ևն), վերակառուցվեցին ու ընդլայնվեցին հները, մեքենայացվեցին ու ավտոմատացվեցին աշխատատար պրոցեսները, կատարելագործվեց արտադրության տեխնոլոգիան։ 1982-ին ճյուղի 123 ձեռնարկություններում (ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող) զգալի թիվ են կազմել զբաղվածները, 1941-ի համեմատ աշխատանքի արտադրողականությունն աճեց 3,9, համախառն արտադրանքը՝ 10,2 անգամ։ 1982-ին թողարկվեց միս (ներառյալ 1-ին կարգի ենթամթերքները)՝ 53,3 հզ․ տ, երշիկեղեն՝ 22,6 հզ․ տ, յուղալի պանիր՝ 24․8 հզ․ տ, պահածո՝ 465,9 մլն պայմանական տուփ, շաքարավազ՝ 15,4 հզ․ տ, կենդանական յուղ՝ 0,4 հզ․ տ, խաղողի գինի՝ 9,4 մլն դալ ևն։ Ճյուղի արտադրանքը (կազմում է ամբողջ արդ․ արտադրանքի 21․8 %-ը) հիմնականում բավարարում է ներքին պահանջմունքները, իսկ դրա որոշ տեսակներ (կոնյակ, պանիր, մրգի պահածո ևն) արտահանվում են։ Ս․ ա–յան ճյուղերի մասին տես նաև Կաթի արդյունաբերություն, Մսի արդյունաբերություն, Յուղի–ճարպի արդյունաբերություն, Գինեգործական արդյունաբերություն, Հրուշակեղենի արդյունաբերություն հոդվածները։ է․ Բաբայան, Լ․ Գաչոյան

ՍՆՆԴԻ ՀԻԳԻԵՆԱ, հիգիենայի բաժին, որն ուսումնասիրում է սննդամթերքների բաղադրությունը, դրանց սննդային ու կենսբ․ արժեքը, սննդի կազմակերպման սկզբունքները։ Ս․ հ–ի հիմնական խնդիրներն են՝ մարդկանց ռացիոնալ սննդի հիմունքների մշակումը, ելնելով էներգիայի և առանձին սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր) նկատմամբ օրգանիզմի պահանջից, տարիքից, սեռից, աշխատանքի բնույթից, բնակլիմայական պայմաններից ևն։ Դրա հիման վրա բնակչության տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար (գործարան, կոլտնտեսություն, դպրոց, մանկապարեզ ևն) մշակվում են սննդի ֆիզիոլոգիական օպտիմալ նորմաներ՝ բնակչության առողջության ու աշխատունակության պահպանման, կյանքի տևողության երկարացման համար։ Ս․ հ․ ուսումնասիրում է նաև սննդի բաղադրամասերի անբավարարության կամ ավելցուկի հետ կապված սննդային (ալիմենտար) հիվանդությունները (հիպովիտամինոզներ և ավիտամինոզներ, սննդային սնուցախանգարումներ, տեղաճարակային խպիպ, սակավարյունության որոշ ձևեր ևն), դրանց կանխարգելման միջոցները։ Ս․ հ․ զբաղվում է բանվ․ տարբեր խմբերի համար կանխարգելիչ սննդի, սննդային թունավորումների, ճիճվային հիվանդությունների (տրիխինելոզ, տենիոզ ևն), վարակիչ հիվանդությունների (բրուցելոզ, դաբաղ ևն) ուսումնասիրության և դրանց կանխարգելման ու վերացման հարցերով։ Ս․ հ․ մշակում է սննդամթերքների մեջ թունաքիմիկատների և քիմ․ պարարտանյութերի մնացորդային քանակներից առաջացող