Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/489

Այս էջը սրբագրված չէ

Վարդենիսի շրջանին։ Մակերևույթը դաշ– տային է, հողը՝ արգավանդ (թերևս որի համար երբեմն կոչվել է Արտից գավառ)։ Ունի խոաավետ արոտավայրեր, սառնո– րակ ջրեր, մետաղահանքեր։ Ս–ի ոսկին շահագործվել է դեռևս մ․ թ․ ա․ II հա– զարամյակից (տես Զոդի ոսկու հանքա– վայր)։ Ս․ հնում եղել է Սոդացի նախարարա– կան տան ժառանգ, տիրույթը՝ Սոդ (այժմ՝ գ․ Զոդ) իշխանանիստ կենտրոնով։ Ըստ Զորանամակի, Ս–ի իշխանությունը Հայոց զորաբանակին տվել է 50 մարտիկ։ Են– թադրվում է, որ Արշակունյաց թագավո– րության անկումից (428) հետո միացվել է Արցախ նահանգի Վայկունիք (հետագա դարերում իշխանանիստ կենտրոնի անու– նով կոչվել է Ծար) գավառին։ Ստույգ հայտնի է, որ IX դ․ 1-ին կեսից Ս․ մտել է Ի»աչենի տեր Սահլ Սմբատյանի իշխանու– թյան մեջ։ Այնուհետև մինչև XIII դ․ Ս․ պատկանել է Ծար–Վայկունիքում իշխող Սահլ Սմբատյանի տոհմաճյուղին, XIII – XVI դդ․՝ Դոփյաններին, XVI –XVIII դդ․՝ Մեչիք–Շ ահնազարյաններին։ Սոդ ավանից բացի, Ս–ի հին բնակա– վայրերից հիշատակվում են Խորասանի– բակը, որը Հայոց Սմբատ Բ Բագրատունի թագավորը 895-ին պարգևել էր Տաթևի վանքին, Վասակաշեն ավանը (այժմ՝ Վար– դենիս), որի Ս․ Աստվածածին եկեղեցու դամբարանում թաղվել են XVI դ․ ժամա– նակագիր Հովհաննես Ծարեցին և Սար– գիս վարդապետը, Վարդանաբակ կամ Վարդանաշեն ավանը (այժմ՝ գ․ Ակունք), ինչպես նաև Մեծ Մազրա գյուղը (հնում՝ քաղաքավան), որը եղել է Սելիք–Շահնա– զարյանների իշխանանիստ կենտրոնը։ XIII –XIV դդ․ պատմիչ Ստեփանոս Օր– բելյանը Սյունյաց եկեղեցուն հարկատու Ս․-Ծարի բնակավայրերից հիշատակում է հետևյալները՝ Սոթք, Ծափաթաղք, Ունջի ձոր (Ունչիձոր), Հովուաթափք (Հավսա– թաղք), Ավազան, Համամաբակք, Արավի– սաբակք (Արևիսաբակ), Դուկառինճ, Տրե– ւոուք, Սափչի անապատ (Սափչանապատ), Խորթագետ, Վարդանաբակք, Նորաբակք, վասակաշեն, Կութն, Անապատ, Արփուն– ջըն, Շատրջեք, Կուչկունիք (Կուջկունիք), Բարկույք (Պարկիս), Վաղավեր, Ուռա– կարբ, Ամեռնափոր, Շատվան, Շինիք, Աստվածածին, Երեզ, Բակափոր, Սաքե– նոց, Ետեցիք, Զերիշատ, Ասխոզ (Ազխոզ), Աղբերաձոր, Արմնա (Արմնալ), Անա– պատ, Շապուհաթաղ, Կուտակք (Կատակ), Վաչեիբակ, Ջաղացաձոր, Զաջուրաբակ, Բաշուք (Պաշուք), Տեռնատյան, Բերդա– ձոր, Դրունք (Տրունք), Որթնիք (Որդնիք), Դարանք (Տարռնք), Դարանակ (Տարա– նակ), Ախոռատուն (Ախոռանտուն), Ոգ– մունք,Պաշո, Չահո, Խորասանիբակ, Որո– կիք (Որոգիք), Ականք (Ակոնք), Դողոց ագարակ, Այրք, Գեղամաբակ, Կախա– նաղբյուր, Սահակաբակք, Խոնթաբակ (Խոնթանաբակ), Զաղացաձոր, Որուց (Որ– բուծ), Դպրաբակ, Տկոլաբակ (Դկոլաբակ), Ատրմղենաբակ, Խորժա, Սնաձոր (Սնձա– ձոր), Ծար, Դետաբակ, Երերի, Վարժան– կա աղբյուր, Հոնջենք, Եղջերուենիկ, Անապատ, Աղձի գետ (Օձիգետ), Քթաշեն, Դավառնի, Կնձուտ, Դարանակ, Կաթու– նիք։ Թուրք–թաթար․ զավթիչների, հատկա– պես ակ–կոյունչուների և կարա–կոյունչու– ների տիրապետության ժամանակներից գավառում աստիճանաբար հաստատվել են թուրքմեն, խաշնարած ցեղեր, որոնք մշակովի դաշտերը վերածել են արոտա– վայրերի, ավերել բազմաթիվ գյուղեր, վերափոխել իրենց բռնագրաված գյուղե– րի անվանումները։ XVIII դ․ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը գավառում հիշա– տակում է հետևյալ հայաբնակ գյուղերը՝ Ցրտագետ, Հոտած աղբյուր, Նշխարք, Կածի, Բար, Քավթառանոց, Սալկուտ, Փա– ռականիս, Ախնեիք, Կաթիկ, Կաթաշեն, Կարմիրշեն, Բաստամ, Ծուկրուկ, Խոշկա– շեն, Ոսկեշեն, Անմեռ, Խսլինակ, էտիլ (՝), Դավալանոց, Կալեր, Արքաուներ, Երիցաշեն, Համարիար, Երիշատ, Ոկու– նիս, Ջիլ, Արտվուճ, Գետիկ, Կարմունջ։ Գրկ․ Ջալալյանց Ս․, ճանապարհոր– դութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858։ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Սմբատյանց Մ․, Տեղագիր Գեղարքու– նի ծովազարդ գավառի, Վաղ–պատ, 1895։ Մ․ Կաավաւյան ՍՈ&ԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառի Սպարկերտ գավառակում։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին անաս– նապահությամբ, արհեստներով (շալա– գործություն, գզրարություն), հացահատի– կի մշակությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՍՈԹՔ, Զոդ, գետ Հայկ․ ՍՍՀ Վարդենիսի շրջանում։ Սասրիկ գետի աջակողմյան վտակներից է։ Երկարությունը 20 կմ է, ավազանը՝ 20-4 կմ2։ Սկիզբ է առնում Արևելյան Սևանի լեռնաշղթայից, մոտ 2400 մ բարձրությունից։ Տարեկան միջին ծախսը մոտ 0,56 մ3/վրկ է։

ՍՈԹՔԻ (ԶՈԴԻ) ԼԵՌՆԱՆՑՔ, Արևելյան Սևանի լեռնաշղթայում, 2366 մ բարձրու– թյան վրա։ Սիացնում է Սևանա լճի և Թար– թառ գետի ավազանները։ Զմռանը փակ– վում է։

ՍՈԼԱԿ, գյուղ ՀՍՍՀ Հրազդանի շրջանում, Հրազդանի ձախ ափին, շրջկենտրոնից 5 կմ հվ–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղ– ՛վում է անասնապահությամբ, պտղաբու– ծությամբ, ծխախոտագործությամբ և բան– ջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դըպ– րոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, Սոլակ կենցաղսպասարկման տաղավար, մսուր– մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (Մայրավանք Աստվածածին, VII ղ․), ամ– րոց, գյուղատեղիներ, գերեզմանոց (խաչ– քարերով, XIII–XIX դդ․)։ ՍՈ ԼԱՆ ԻՆՆԵՐ (< լատ․ solanum – մորմ բույսը), բուսական գւիկոզիդներ (գլիկո– ալկալոիդներ), որոնց ագլիկոնը ստերոի– դային! ալկալոիդ սոլանիդինն է։ Ածխա– ջրային մասը կազմված է 1–3 միաշաքար– ներից (գլյուկոզ, գալակտոզ, ոամնոզ)։ Դառնահամ են։ Պարունակվում են մորմ– ազգիների ընտանիքի solanum ցեղի բույ– սերում։

ՍՈԼԱՊՈՒՐ, Շ П լ ա պ ու ր, քաղաք Հընդ– կաստանի արմ–ում։ Գտնվում է Մահա– րաշտրա նահանգում, Դեկանի սարա– հարթի արմ–ում։ 399 հզ․ բն․ (1978)։ Առե– տրատրանսպորտային կենտրոն է։ Կան բամբակե գործվածքների, յուղի արդ․ և տնայնագործական արհեստագործու– թյուն! (կաշվե, ապակե, մետաղե իրեր, գործվածքեղեն)։

ՍՈԼԱՐԱՅԻՆ ՅՈՒՂ, ալկալիական մաքըր– ման ենթարկված, նավթի թորման արգա– սիք։ Եռում է 240–400°Շ–ում, պնդանում՝ –20°ե–ից ցածր ջերմաստիճաններում։ Օդում տաքացնելիս (125°C) բոցավառվում է։ Օգտագործվում է որպես դիզելային շարժիչների, տրակտորների վառելանյութ, սառեցնող և մխող հեղուկ (մետաղների ջերմւեյին և մեխանիկական մշակման ժա– մանակ) և կաշեգործության մեջ։ ՍՈԼէ^ՆԻԿ Կարպ Տրոֆիմովիչ (1811 – 1851), ուկրաինացի դերասան։ 1832-ից՝ Ի․ Շսեյնի թատերախմբի (հարկով) դերա– սան։ 1835-ից աշխատել է Լ․ Մլոտկովսկու թատերախմբում։ Ս․ XIX դ․ 1-ին կեսի ուկր ռեալիստական թատերարվեստի հիմնադիրներից Է։ ճանաչվել է որպես կատակերգակ դերասան։ Լավագույն դե– րերից են՝ Վիբոռնի և Վոզնի, Չուպրուն (Կոտլյարեսկու «Նատալկա–Պոլտավկա», <Զինվոր–կախարդը»), Շելմենկո (Կվիտ– կա–(|)սնովյանենկոյի «Շելմենկո սպաս– յակը»), Ֆամուսով (Գրիբոյեդովի <խելքից պատուհաս»), Ւդեստակով (Գոգոլի <Ռեի– զորյ), Աինիչկին (Լենսկու «ԼԱ Գուրիչ Սինհչկին»), Խեղկատակ (Շեքսպիրի «Լիր արքա»)։

ՍՈԼԵՆՈԻԴ (< հուն․ acoXiyv – խողովակ և effi>0£ – տեսք), ինդուկտիվության կոճ, որը սովորաբար ունենում է գլանային մա– Մաօնիսական դաշտի լարվածության ուժա– գծերը սոլենոիդում կերևույթի վրա փաթաթված մեկուսացած հուանքակիր հաղորդիչի ձե։ Ս–ի երկա– րությունը զգալիորեն ավելի մեծ է տրա– մագծից, և նրա ներքին խոռոչի միջին մա– սում մագնիսական դաշտն ուղղված է Ս–ի առէսնցքին զուգահեռ U համասեռ Է, ընդ որում մագնիսական դաշտի լարվածու– թյանը համեմատական է հոսանքի ուժին ե, որոշ մոտավորությամբ, գալարների թվին։ Ս–ի արտաքին մագնիսական դաշտը