նման է ձողաձև մագնիսի դաշտին (նկ․)։ Երբ Ս–ի ներքին խոռոչի մեջ երկաթէ միջուկ է դրվում, վերջինս մագնիսանում է հոսանքի դաշտով, և մագնիսական ինդուկցիայի հոսքը Ս–ում խիստ աճում է (էչեկարամագնիս)։
ՍՈԼԻԴՈԼ [< լատ․ (solid)us – խիտ, պինդ և (ol)eum– ձեթ], միջին մածուցիկության նավթայուղ, ստացվում է կալցիումս կան օճառներով սինթետիկ կամ բուս, ճարպաթթուների թանձրացմամբ։ Օգտագործվում է որպես շփումը փոքրացնող քսայուղ։
ՍՈԼԻԿԱՄՍԿ, քաղաք, ՌՍՖՍՀՊերմի մարզի Սոլիկամսկի շրջանի կենտրոնը։ Նավահանգիստ է Կամայի ձախ ափին։ Կա երկաթուղային կայարան։ 104 հզ․ բն․ (1983)։ Հիմնադրվել է XV դ․ երկրորդ քառորդում և կոչվել Սոլ–Կամսկայա, սյպա՝ Ուսոլիե–Կամսկոյե։ 1472-ին Մեծ Պերմի հետ միացել է Մոսկովյան պետությանը։ XVI – XVIII դդ․ եղել է Ռուսաստանի աղագործական խոշոր շրջան, XVII դ․՝ առևտրական խոշոր կենտրոն, 1613-ից՝ պոյեվոդության նստավայր, 1719-ից՝ պրովինցիայի կենտրոն, 1796-ից՝ գավառական քաղաք։ Սովետական իշխանություն Ս–ում հաստատվել է 1918-ի հունվ․ 31-ին (13 փետր․)։ 1925-ին հայտնաբերվել է Վերին Կամայի կալիումական աղերի խոշոր հանքավայրը։ Կան կալիումական աղերի, թաղանթանյութի–թղթի կոմբինատներ, մագնեզիումի գործարան։ Ունի թաղանթանյութի–թղթի երեկոյան, ավտոճանապարհային տեխնիկումներ, բժշկ․ և մանկավարժ, ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Պահպանվել են XVII – XVIII դդ․ ճարտ․ հուշարձաններ։
ՍՈԼԻՊՍԻԶՄ (< լատ․ solus – միակ և pse – ինքը), սուբյեկտիվ իդեալիզմի ծայրահեղ ձև, ըստ որի իրական գոյություն ունի միայն մտածող սուբյեկտը, իսկ մնացած ամեն ինչ անհատի գիտացության մեջ Է։ Ս․ հակասում է մարդու կենսափորձիՆ, գիտության տվյալներին և պրակտիկ գործունեությանը։ Որպես կանոն, հետևողական Ս–ից խուսափում են սուբյեկտիվ և օբյեկտիվ իդեալիզմի համադրության միջոցով (Զ․ Բերկլի, Յո․ Ֆիխտե)։ Ակնհայտորեն Ս–ի է հանգեցնում Էմպիրիոկրիաիցիզմը, ինչպես նաև / մանենա փիլիսոփայությունը։
«Ս․» տերմինը բարոյագիտական իմաստով նշանակում է եսամոլություն, եսակենտրոնություն։
ՍՈԼՄԻԶԱՑԻԱ (սոլ և մի հնչյունների անվանումից), մասնավոր առումով՝ երգեցողություն ուսուցանելու մեթոդ, որ XI դ․ առաջարկել է Գվիդո դ’Արեցցոն՝ հնչյունաշարի աստիճանների միջև ինտերվալային հարաբերությունների իմաստավորման և, հատկապես, մեծ ու փոքր սեկունդաների միջև լսողական տարբերության պարզաբանման համար։ Գվիդո դ’Արեցցոն վեցահնչյուն հաջորդականության (հեքսախորդի) աստիճաններին վանկային անուններ տվեց, վերցնելով դրանք Ս․ Հովհաննուն նվիրված մի հիմնից, որի խոսքերի յուրաքանչյուր տողը սկսվում Էր հնչյունաշարի մի նոր, հաջորդական աստիճանից և երգվում մի նոր վանկով։ Այդ վանկերն Էին՝ ut, re, mi, fa, sol, la։ Mi–fa հաջորդականությունը դարձավ կիսատոնի (փոքր սեկունդայի), իսկ մյուս հաջորդականությունները դարձան ամբողջ տոնի (մեծ սեկունդայի) արտահայտիչ, խոսքային անվանումների և լսողական պատկերացումների ասոցիացիայի միջոցով հեշտացավ հնչյունաշարի աստիճանների ինտերվալային հարաբերությունների յուրացումը։ Հետագայում յոթերորդ աստիճանի համար ավելացվեց si վանկը, ut–ը փոխարինվեց ավելի բարեհնչուն do-ով։ Ավելի ուշ վանկային անունների ողջ շարքը, որ նախապես բացարձակ բարձրություն չէր արտահայտում, ամրացվեց հնչյունաշարի որոշակի աստիճանների և բացարձակ բարձրության արժեք ստացավ։ Լայն առումով Ս․ է կոչվում ընդհանրապես նոտաները անվանելով երգելը, որ կազմում է սոլֆեշոյի․ մի բաժինը։
ՍՈԼՅՈՒՏՐեՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, ուշ պալեոլիթյան հնագիտական մշակույթ Ֆրանսիայի և Հս․ Իսպանիայի տարածքում։ Հաջորդել է Օրինյակյան և Պերիգորյան մշակույթներին, նախորդել Մադչենյան մշակույթին։ Ունի մ․ թ․ ա․ 18–15 հզ․ տարվա վաղեմություն։ 1860-ական թթ․ Ս․ մ․ առանձնացրել է Գ․Մորտիլիեն՝ Սոլյուտրե քարեդարյան կայանի (Ֆրանսիա) անունով։ Բնորոշվում է խնամքով պատրաստված, հղկված, դափնու կամ ուռենու տերևի ձևի, ինչպես նաև ակոսավոր կայծքարե շեղբերով։ Դրանց մի մասը ծառայել է իբրև նիզակների կամ տեգերի սայրեր, մյուսները՝ դանակներ ու դաշույններ։ Գտնվել են նաև կայծքարե քերիչներ, կտրիչներ, ծակիչներ, ոսկրե սայրեր, ասեղներ, մականներ, արվեստի առարկաներ ևն։ Կենտր․ Եվրոպայի և ՍՍՀՄ եվրոպ․ մասի ուշ նեոլիթյան մի շարք կայանների նյութերի մեջ նմանության որոշ գծեր կան Ս․ մ–ի հետ։
ՍՈԼՈ (իտալ․ solo, < լատ․ solus – մեկ, միակ, մենակ) երաժշտության մեջ․ 1․ բազմաձայն երկի նվագամասը, երգամասը կամ մի դրվագը, որ կատարում է մենակատարը (որոշ դեպքերում՝ նաև մի քանի երաժիշտ)՝ մենանվագ, մեներգ, բալետում՝ մենապար։ 2․ Մեկ կատարողի համար նախատեսված (առանց նվագակցության կամ նվագակցությամբ) գործիքային պիես։
ՍՈԼՈԳՈՒԲ Ֆեոդոր (Տետերնիկով Ֆեոդոր Կուզմիչ, 1863, Պետերբուրգ –․ 1927, Լենինգրադ), ռուս գրող։ 1882-ին ավարտել է ուսուցչական ինստ–ը, 25 տարի դասավանդել է մաթեմատիկա։ Պատկանել է ավագ սերնդի սիմվոլիստներին, կրել եվրոպ․ դեկադանսի փիլիսոփայության և գեղագիտության ուժեղ ազդեցությունը։ Նրա «Չնչին սատանան» (1907) նշանավոր վեպի հերոս, գավառական ուսուցիչ Պերեդոնովը մարմնավորել է այն ամբողջ ճղճիմն ու ստորը, որ Ս․ տեսել է իր ժամանակի կյանքում։ «Արարվող լեգենդ» (1914) վեպում հաղթում է Պերեդոնովի հակոտնյան՝ Տրիրոդովը, որ գրողի «ես»-ն է։ Ռեալիստական գրոտեսկի տարրերը այստեղ զուգորդվում են քմահաճ ֆանտաստիկայի, միստիկայի, էրոտիկայի հետ։ Սերը, արվեստը, երազանքը անելանելի իրականությանն են հակադրված նաև Ս–ի քնարերգության մեջ («Բոցե շրջան»)։ Ս–ի բանաստեղծությունները դասականորեն վճիտ են ու երգեցիկ։ Նրա պոեզիան զգալիորեն ավելի արժեքավոր է, քան արձակը (բացառությամբ «Չնչին սատանա»-ի)։ 1905–07-ին Ս․ գրել է թունոտ «Քաղաքական փոքրիկ հեքիաթներ», կծու էպիգրամներ ցարի և նրան շրջապատողների մասին։ Հեղափոխության պարտությունն ուժեղացրել է գրողի հոռետեսությունը։ Ս․ ողջունել է ինքնակալության տապալումը, բայց շատ բանում չի հասկացել 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Թարգմանել է Վոլտերին, Մոպասանին, Շ․ Բոդլերին, Պ․ Վեռլենին, Ա․ Ռեմբոյին, Հ․ Հայնեին և ուրիշների։ Գրել է նաև մի շարք պիեսներ ու հոդվածներ։
ՍՈԼՈՄԵՆՑԵՎ Միխայիլ Սերգեևիչ [ծն․ 25․10(7․11)․I9I3, գ․ Երիլովկա, այժմ՝ Լիպեցկի մարզի Ելեցի շրջան], սովետական պետ․ և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ–ը (1940)։ 1940– 1954-ին աշխատել է Լիպեցկի, Չելյաբինսկի մարզի և Չելյաբինսկի գործարաններում։ 1954-ից եղել է ՍՄԿԿ Չելյաբինսկի մարզկոմի քարտուղար, ապա՝ երկրորդ քարտուղար, 1957-ից՝ Չելյաբինսկի ժողտնտխորհի նախագահ, 1959-ից՝ Ղազախստանի կոմկուսի (ՂԿԿ) Կարագանդայի մարզկոմի առաջին քարտուղար, 1962-ից՝ ՂԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար։ 1964–