Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/494

Այս էջը սրբագրված չէ

ներքևի մասում առաջանում են փնջաձև արմատներ։ Ս–ի կանաչ տերևները կլոր են և սնամեջ։ Ըստ սոխուկների թւի լի– նում են․ սակավաբուն (1, հազվադեպ 2 սոխուկ), միջին թվով բներ ունեցոո (2– 3, հազվադեպ՝ 4) և բազմաբուն (4–5 և ավելի)։ Կան կծու, կիսակծու և քաղցրա– համ սոխուկներով սորտեր։ Ըստ հասու– նացման ժամկետի տարբերում են վաղա– հաս, միջահաս, ուշահաս սորտեր։ Եթե– րայուղերի և սախարոզի բարձր պարու– նակության շնորհիվ կծու սորտերը երկա– րատև են պահպանվում։ Սոխուկները (ըստ սորտերի) պարունակում են շաքարներ՝ 2,4–14%, վիտամին C՝ 2–13 մզ% և կարոտին պրովիտամին A՝(l,3–5,9 ւէգ% ), ինչպես նաև հանքային, ազոտային նյու– թեր ևն։ Ս–ի կծվությունը պայմանավորվսծ է եթերայուղերով (0,03–0,05%)։ Ս․ օգտա– գործվում է սննդի մեջ թարմ, եփած, տա– պակած, պահածոյացված, չորացրած վի– ճակում, ինչպես նաև բուժիչ նպատակ– ներով [ունի ախտահանիչ (մանրէասպան) և հակալնդախտային հատկությու1ներ]։ Ս․ դյուրամարս է, դուրեկան համ ու 1ւոտ է տալիս կերակուրներին, նպաստում է մար– սելիությանը։ Գլուխ Ս․ վայրի վիճակում չի հայտնաբերված։ Մշակության մեջ հայտնի է մ․ թ․ 4 հզ․ տարի առաջ։ Գլուխ Ս–ի զգալի ցանքատարածություններ կան ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Բուլղարիայոււ’, Իս– պանիայում, Եգիպտոսում, Ֆրանսիսյում, Իտալիայում, ճապոնիայում։ ՍՍՀՄ–ում մշակվում է ամենուրեք։ ՀՍՍՀ–ում հիմ– նականում մշակվում է Արարատյան դաշ– տում (շուրջ 2 հզ․ հա)՝․ Ցանքը կատա ւվում է և՝ գարնանը (ապրիլի առաջին տասնօր– յակ), և՝ աշնանը (սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ)։ Վերջինիս դեպքում գլուխ Ս․ ստացվում է հաջորդ տարվա հունիս– հուլիս ամիսներին։ ՀՍՍՀ–ում մշակվում են գարնանացան՝ Ի»աթունարխի տեղա– կան, աշնանացան՝ Կաբա, Կարատսլսկի սորտերը, 4րասեոդարի 35 հիբրիդւ ևն։ Գարնանացանից ստացվում է 200–300 ց/հւս, աշնանացանից՝ 300–400 կ/հա, առանձին դեպքերում՝ 600–700 ց/հւս բերք։ Ս–ի բարձր բերք է ստացվում օրգ․ նյութերով հարուստ, թեթև, ջրաթափանց, մոլախոտերից մաքուր հողերում։ Բացի գլուխ Ս–ից մշակության մեջ կան նաև Ս․ սնամեջ, Ս․ պրասասոխ, սոխուկ, սխտոր և այլ տեսակներ։ Հ․ Լիչոյան, Լ․ Մեչքւնյան

ՍՈԻՍԿՆԵՐ (Luscinia), ճնճղուկագգինե– րի կարգի կեռնեխների ընտանիքի թըռ– չունների սեռ։ ճնճղուկի մեծության կամ մի քիչ ավելի խոշոր, բարեկազմ, երկար ոտքերով թռչուններ են։ Բնադրու! են գետնին կամ շատ ցածր թփերի վրա։ Սըն– վում են մանր անողնաշարավորներով՝ գլխավորապես միջատներով, հատա– պտուղներով և սերմերով։ Զմռանը չվում են։ Որոշ տեսակների հատուկ է սեռական երկձևությունը։ Երգող թռչուններ են։ ՍՍՀՄ–ում տարածված է Ս–ի 7 տեսակ։ ՀՍՍՀ–ում կիսաանապատներից մինչեւ ալ– պիական գոտին հանդիպում է Ս–ի Հ տե– սակ՝ հարավային, սովորա– կան, կապտակուրծք և սպի– տակավիզ Ս․։ Ս․ ՀՍՍՀ–ում բււզմա– նում են ապրիլ–հունիս ամիսներին, տա– լիս 1–2 սերունդ։ Լավագույն երգիչներ են համարվում սովորական և հարավա– յին Ս․։

ՍՈԻԳՈՄ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ 1909-ին ուներ 120 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացա– հատիկի, ծխախոտի, բրնձի մշակությամբ, բանջարաբուծությամբ, արհեստներով (հատկապես շալագործությամբ), անաս– նապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից․ դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սա– կավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՍՈԻ՚ՈՐԹ, Ս ոխ ուրթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթ գավառում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 200 հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվա– բուծությամբ, անասնապահությամբ։ Գյու– ղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավա– թիվ փրկվածներն ապաստանել են տար– բեր երկրներում։ Ս–ում է ծնվել Աղբյուր Սերոբը։

ՍՈԿՈԼՈՎՍԿԻ Գեորգի Նիկոլաեիչ [կու– սակցական և գրական կեղծանունը՝ Չուրի Մոլոտով (1879, Թիֆլիս –1939, Մոսկ– վա)], պրոֆեսիոնալ հեղափոխական, մանկավարժ, Երևանի բոլշևիկյան կազ– մակերպության հիմնադիր անդամներից։

ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։ Սովորել է Երեա– նի արական գիմնազիայում, որտեղից հե– ռացվել է հակակրոն․ գործունեության հա– մար։ 1898-ին ընդունվել է Մոսկվայի հա– մալսարանի իրավաբանական ֆակուլ– տետը, դարձել համալսարանի ՌՍԴԲԿ կազմակերպության ճանաչված ղեկավար– ներից։ Հեղափոխական ակտիվ գործու– նեության համար 1902-ին բանտարկվել է։ 1903-ին 2 տարով արտաքսվել է Հայաս– տան։ Երևանի գիմնազիայում և արդ․ մի շարք ձեռնարկություններում ու երկաթու– ղում կազմակերպել է ՌՍԴԲԿ խմբեր։ 1905-ին ընտրվել է ՌՍԴԲԿ Երեանի նո– րաստեղծ կոմիտեի նախագահ՝ բոլշևիկ– յան ֆրակցիայից։ 1907-ի փետրվարին Ս–ի նախաձեռնությամբ և խմբագրությամբ Երևանում լույս է տեսել Հայաստանում առաջին ս․-դ․ «Ֆակտի» («Факты») ռու– սերեն լեգալ թերթը։ Կուսակցության Երե– վանի կոմիտեի կողմից մասնակցել է ՌՍԴԲԿ V (Լոնդոնյան, 1907) համագու– մարին։ 1910-ից բնակություն է հաստա– տել Մոսկվայում, զբաղվել մանկավարժ, գործունեությամբ։ Լ․ Աոաքեւյան

ՍՈԿՈԼՈՎՍԿԻ Վասիլի Դանիլովիչ (1897– 1968), սովետական ռազմ, գործիչ, Աովե– տական Միության մարշալ (1946), Աովե– տական Միության հերոս (29․4․1945)։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ 1918-ից ծառայել է կարմիր բանակում, մասնակցել քաղաքա– ցիական պատերազմին։ 1921-ին ավար– տել է ԲԳԿԲ ռազմ, ակադեմիան։ 1921-ին Միջին Ասիայում պայքարել է բասմաչնե– րի դեմ։ 1922–30-ին եղել է հրաձգային դի– վիզիայի և կորպուսի շտաբի պետ, 1930– Վ․ Դ․ Սոկոլովսկի 1934-ին՝ դիվիզիայի հրամանատար, 1935–41-ին՝ ռազմ, տարբեր օկրուգների շտաբի պետի տեղակալ և պետ։ 1941-ի փետրվարից՝ Գլխ․ շտաբի պետի տեղա– կալ։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) ժամանակ եղել է Արմ․ ռազմա– ճակատի շտաբի պետ (1941-ի հուլիս – 1942-ի հունվ․ և 1942-ի մայիս -1943-ի փետր․), Արմ․ ուղղության շտաբի պետ (1942), Արմ․ ռազմաճակատի զորքերի հրամանատար (1943–44), 1-ին Ուկր․ ռազմաճակատի շտաբի պետ (1944-ի ապ– րիլ -1945-ի ապրիլ), 1-ին Բելոռուս, ռազ– մաճակատի զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ (1945-ի ապրիլ–մայիս)։ Պատե– րազմից հետո Գերմանիայում սովետա– կան զորքերի խմբի գլխ․ հրամանատարի տեղակալ, 1946-ի մարտից՝ գլխ․ հրամա– նատար և Գերմանիայում սովետական զինվորական վարչության գլխ․ պետ, միա– ժամանակ Գերմանիայի կառավարման վերահսկող խորհրդի անդամ ՍՍՀՄ–ից։ 1949-ի մարտից՝ ՍՍՀՄ ռազմ, մինիստրի 1-ին ,տեղակալ, 1952-ի հունիսից՝ Գլխ․ շտաբի պետ, ՍՍՀՄ պաշտպանության մի– նիստրի 1-ին տեղակալ։ 1960–68-ին՝ ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխ․ տեսուչների խմբի գլխ․ տեսուչ։ ՍՄԿԿ ԿԿ անդամ (1952–61), 1961-ից՝ անդամու– թյան թեկնածու։ ՍՍՀՄ II–VII գումարում– ների Գերագույն սովետի դեպուտատ։ Ռազմատեսական և ռազմապատմ․ մի շարք աշխատությունների հեղինակ և ղե– կավար։ Թաղված է Կարմիր հրապարա– կում, Կրեմլի պատի մոտ։ Ս–ի անունով է կոչվում Նովոչերկասկի կապի բարձրա– գույն ռազմ, հրամանատարական ուսում– նարանը։ Պարգևատրվել է Լենինի 8, Հոկ– տեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I աստիճանի 3, Կու– տուզովի I աստիճանի 3 շքանշաններով, պատվավոր զենքով, մեդալներով, ար– տասահմանյան 12 շքանշաններով։

ՍՈԿՈՐ (Sokor) Մաթեյ էմանոիլի (1908– 1980), ռումին հայազգի կոմպոզիտոր և դիրիժոր։ ՌՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1951)։ ՌՍՀ Ակադեմիայի թղթ․ անդամ (1952)։ Սովորել է Բուխարեստի (1927– 1929), կատարելագործվել Լայպցիգի (1930–33) կոնսերվատորիաներում։ 1945–52-ին եղել է Բուխարեստի Ռադիո– կոմիտեի, 1949–54-ին՝ ՌՍՀ–ի կոմպոզի– տորների միության նախագահը։ ՌՍՀ–ի Պետ․ հիմնի երաժշտության (կատարվել է 1953–77-ին) հեղինակն է։ Գրել է՝ «Պա– րոն Լեոնիդա» օպերան (ըստ Ցո․ Լ․ Կա– րաջալեի, 1978), մենակատարների, երգ– չախմբի և նվագախմբի համար՝ «Մայր» (1949, ՌՍՀ պետ․ մրցանակ, 1951), «Խա– ղաղության երգը» (1960) պոեմները, «Բոր–