Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/5

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՌՍՏԱՄ, Ռստամ–Գեդուկ, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտ գավառում։ 1909-ին ուներ 136 տուն հայ բն․։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղատնտեսական մթերքներն ու արհեստագործական արտադրանքը նաև արտահանում էին։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՌՈՒ (Roux) Ժակ (1752–1794), Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, «կատաղիներ»–ի ղեկավարներից։ Եղել է կորդելիերների ակումբի անդամ։ 1792-ին ընտրվել է Փարիզի կոմունայի անդամ։ Սպեկուլյանտների համար պահանջել է մահապատիժ, մերկացրել հարուստներին։ Ժիրոնդիստների անհաշտ թշնամի էր, մասնակցել է 1793-ի մայիսի 31–հունիսի 2-ի ապստամբությանը, որը հանգեցրեց Յակոբինյան դիկտատուրայի հաստատմանը։ 1793-ի հունիսին սուր քննադատության է ենթարկել յակոբինյան սահմանադրությունը, որը չէր պաշտպանում չքավորության շահերը։ Վտարվել է կորդելիերների ակումբից։ Ժ․ Պ․ Մարատի սպանությունից հետո հրատարակել է թերթ (այն դիտել է որպես նրա «ժողովրդի ձայն» թերթի շարունակություն), որտեղ պրոպագանդել է «կատաղիներ»-ի գաղափարները։ Յակոբինյան կառավարության դեմ ելույթի համար երկու անգամ ձերբակալվել է, բանտում ինքնասպան է եղել։

ՌՈՒ (Roux) Պիեռ Պոլ Էմիլ (1853-1933), ֆրանսիացի մանրէաբան։ Ֆրանս․ բժշկ․ ակադեմիայի (1895-ից) և Փարիզի ԳԱ (1899-ից) անդամ։ ՍՍՀՄ ԳԱ արտասամանյան պատվավոր անդամ (1925)։ Լ․ Պաստյորի աշակերտն ու աշխատակիցը։ 1888-ից աշխատել է Պաստյորի ինստ–ում (1904-ից դիրեկտոր)։ Սկզբում ուսումնասիրել է սիբիրախտի, փայտացման, կատաղության հարուցիչներն ու դրանց արտադրած տոքսինները։ Ի․ Մեչնիկովի հետ սկիզբ է դրել սիֆիլիսի փորձառական հետազոտություններին (կապիկների վրա)։ 1888–90-ին Ռ (Ա․ Իերսենի հետ) անջատել է դիֆթերիայի տոքսինը, ուսումնասիրել դրա ազդեցությունը, այնուհետև առաջարկել (է․ Բերինգից անկախ) հակադիֆթերային հակաթունային շիճուկ։ Փարիզի ԳԱ և Ֆրանսիայի բժշկ․ ակադեմիայի մրցանակ։

ՌՈՒԱՆ (Rouen), քաղաք և նավահանգիստ Ֆրանսիայի հս–ում, Սենի ստորին ավազանում։ Ծովափնյա Սեն դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ 118,3 հզ․ բն․ (1979)։ Արդ․ կենտրոն է։ Զարգացած է մետալուրգիան, մեքենաշինությունը (այդ թվում նավաշինությունը), նավթավերամշակումը, տեքստիլ, քիմ․, փայտամշակման և թղթի արդյունաբերությունը։ Կա համալսարան (1966-ից), գեղավեստի և խեցեգործության թանգարան։ Հիմնադրվեւ է գալլերի հին բնակատեղիում (մ․ թ․ ա․)։ Ռ–ում պահպանվել են Նոտր Դամ տաճարը (շինարարությունն սկսվել է 1210-ին, ավարտվել XVI դ․, վիտրաժները՝ XIII––XV դդ․), որը նորմանդական գոթիկոյի խոշորագույն ստեղծագործություններից է, Սենտ Ուեն (XIV XVI դդ․) և Սեն Մակլու (1434–70) գոթկան եկեղեցիները վերածննդի ժամանակաշրջանի Բուրտերուլդ հյուրանոցը (1501–37)․ XVI դ․ փայտաշեն բնակելի տներ: Ժամանակակից շինություններից ուշագրավ է նավանորոգարանը (1951, ճարտ ժ Ֆայետոն, ժ․ Ռեմոնդե և ուրիշներ)։


ՌՈՒՍՆԴԱ (Ruanda Rwanda, Ռուանդայի Հանրապետություն, Rёpublique Rwan daise), պետություն Արլ․ Աֆրիկայում։ Սահմանակից է Ուգանդային, Տանզա նիային, Բուրունդիին, Զաիրին։ Տարածությունը 26,4 հզ․ կմ² է, բն․՝ 5380 հզ (1982)։ Մայրաքաղաքը՝ Կիգալի։ Վարչականորեն բաժանվում է 10 պրեֆեկտուրաների։

Պետական կարգը։ Ռ․ հանրապետոթյուն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, որն ունի ընդարձակ լիազորություններ, նշանակում և ազատում է բոլոր բարձրագույն պաշտոնյաներին, հավատարմագրում և ետ է կանչում դեսպաններին, կնքում մի ջազգային պայմանագրեր, իրավունք ունի երկրում մտցնել արտակարգ դրություն։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում են պրեզիդենտն ու միապալատ Զարգաց ման ազգ․ խորհուրդը։ Պրեֆեկտուրաներում և կոմունաներում կառավարումը հանձնված է պրեֆեկտներին ու բուրգոմիստրներին։ Կոմունային խորհուրդների անդամների մի մասն ընտրովի է, մյուսը նշանակովի․ Դատական համակարգը կազ մում են Գերագույն դատարանը, ապելյացիոն և առաջին ատյանի դատարանները։ Կան նաև հատուկ դատարաններ։

Բնությունը։ Մակերևույթը խիստ կը տըրտված, 1500–2000 մ բարձրությամբ սարահարթ է՝ կազմված մինչքեմբրիի բյուրեղային և մետամորֆային ապարներից Արմ, բարձրադիր (մինչև 3000 մ) եզրը զառիթափ իջնում է դեպի Կիվու լիճը։ Հսարմում Վիրունգա հրաբխային լեռներն են (Կարիսիմբի լեռ, 4507 մ)։ Կլիման մերձհասարակածային է։ Կիգալիում միջին ամսական ջերմաստիճանը 20–21°C է: Տարեկան տեղումները 1000–1500 մմ են, Վիրունգա լեռներում մինչև 2000 մմ․ Գետային ցանցը խիտ է․ Գլխավոր գետը Կագերան է (Նեղոսի ակունքը) խոշոր լիճը Կիվուն է։ Տարածված են երկ րորդային սավաննաները, Վիրունգա լեռներում՝ լեռնային կարմրահողերի վրա․ մշտականաչ խոնավ անտառներն ու բարձրլեռնային արևադարձային բուսականությունը։ Համարյա բնաջնջված է նախկին հարուստ կենդանական աշխարհը։ Արգելանոցներում պահպանվել են այծքաղներ, գոմեշներ, ռնգեղջյուրներ, գետաձիեր, զեբրեր, առյուծներ, հովազներ, կոկորդիլոսներ ևն։

Բնակչությունը։ Ավելի քան 80%-ը պատկանում է բանտու–բանյառուանդա լեզվաընտանիքին, որի մեջ մտնում են հուտու (բահուտու)՝ 90%, տուտսի՝ 9% և գաճաճներ 1% էթնիկական խմբերը։ Բնակվում են նաև եվրոպացիներ և ասիական ժողովուրդների ներկայացուցիչներ։