բանակաթեմային համակարգը նպաստում էր, որպեսզի հայ ֆեոդ. դասը որոշսկի ձայն ունենար քաղ․ կյանքում։ Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումից հետո պատկառելի թվով հայեր բնակություն են հաստատել Կիևում։ Ամրապնդվել են նաև առևտր․ կապերը։
Ռուս. կենտրոնացված պետության ստեղծումը լայն հեռանկարներ բացելով Ռուսաստանի ընդհանուր զարգացման համար, նպաստեց և հայ վաճառականների կապերի սերտացմանը Մոսկովյան պետության հետ։ Արլ․ առևտրի զարգացմամբ շահագրգռված ռուս. կառավարությունն էլ իր հերթին է հետաքրքրվում հայ վաճառականներով։ 1667-ին կնքվել է պայմանագիր Նոր Ջուղայի հայ վաճառականական ընկերության հետ։ Միաժամանակ բազմաթիվ հայ վարպետ–արհեստավորներ են հրավիրվել Ռուսաստան՝ արքունական մանուֆակտուրաներ կազմակերպելու նպատակով։
XVII դ․ վերջի –XVIII դ․ սկզբի ամենաակնառու իրադարձությունը հայ–ռուս․ քաղ․ կապերի ստեղծումն էր, որը նշանակում էր հայ ազգային–ազատագր․ շարժման մեջ ռուս, կողմնորոշման հաղթանակ։
Պետրոս I–ի օրոք արլ․ քաղաքականությունը դառնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկը, որի իրականացման կարևոր գործոններից հայերն էին և Ռուսաստանի հայկ․ գաղթավայրերը։ Շնորհված արտոնություններն ու առանձնաշնորհումները նպաստել են հայկ․ գաղութների զարգացմանը կապիտալիստական ուղիով, որը նպաստել է հայկ․ գաղութների ստվարացմանը։ Մյուս կողմից, գրեթե ամբողջ XVIII դ․ ընթացքում Պարսկաստանում տիրած խառնաշփոթությունը և քաղ․ անկայուն վիճակը ազդակ են դարձել, որ հայ վաճառականական կապիտալի ներկայացուցիչները ապաստան փնտրեն Ռուսաստանում։
Ռուսաստանի հայկ․ գաղութներում հրամանատարական բարձունքների իր ձեռքը վերցրած հայ բուրժուազիան, որը նկատելի դեր էր խաղում երկրի տնտ․ կյանքում, ձեռք է բերում ազդեցիկ քաղ․ կշիռ, նրա ազդեցիկ ներկայացուցիչները դառնում են ազգային–ազատագր․ շարժման ղեկավարներ։ Մեծանում է հատկապես Մոսկվայի և Պետերբուրգի հայկ․ գաղթավայրերի դերը։ Այստեղ են մշակվում կամ նրանց ներկայացուցիչների ձեռքով կառավարությանը մատուցվում Հայաստանի ազատագրության և հայկ․ պետականության վերականգնման նախագծերը։
Հայկ․ գաղութների մշակութային կյանքի կարևոր դրսևորումներից էր լուսավորական շարժումը, որի առաջին արտահայտությունը տպագրական գործի ծավալումն էր։ Ինչպես հայրենի, այնպես էլ թարգմանական գրականության հրատարակումը նպատակ ուներ սատարել ազգ․ ինքնագիտակցության զարթոնքին և ամրապնդմանը։ Հիմնադրվում են դպրոցներ Աստրախանում (Աղաբաբյան դպրոցը), Մոսկվայում՝ Լազարյան ճեմարանը, որը մեծ դեր խաղաց հայ մշակույթի, կրթական գործի և գիտական մտքի զարգացման գործում։
XIX դ․, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, հատկապես, հայկ․ գաղութների ազգ․ կյանքում գլխավորը դարձավ մշակութային գործունեությունը։ Բայց, միաժամանակ, նրանք ներքաշվում են երկրում ծավալված սոցիալ–դասակարգային պայքարի ոլորտը։ Ձևավորվում են հասարակական–քաղ․ տարբեր հոսանքներ։ Ռուսաստանի հայկ․ գաղթավայրերի կյանքը սերտորեն միահյուսվում է ոչ միայն Արլ․ Հայաստանի և Անդրկովկասի հայ իրականությանը, այլև Ռուսաստանի հասարակական–քաղ․ կյանքին։ Ռուս. երեք հեղափոխություններում իրենց գործուն մասնակցությունն ունեցան հայկ․ գաղթավայրերից ելած շատ սոցիալ–դեմոկրատներ, բոլշևիկներ, որոնցից շատերը գտնվեցին աշխարհում առաջին սոցիալիստ. պետության ստեղծողների շարքում։
ՌՍՖՍՀ տարածքում բնակվում է (1982) շուրջ 400 հզ․ հայ, որոնց մասին տես Մոսկվա, Լենինգրադ, Ադըղեական Ինքնավար Մարզ, Դաղստան ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, Կրասնոդարի երկրամաս, Աստախան, Նոր Նախիջևան, Մոզդոկ, Ղզլար հոդվածների համապատասխան մասերում։
VI․ ժողովրդական տնտեսությունը
Հանրապետությունը ՍՍՀՄ ժողտնտեսության միասնական համալիրում առանձնանում է հարուստ և բազմազան բնական, նյութական և աշխատանքային ռեսուրսներով, տնտեսության առավել բարդ, բազմաճյուղ կառուցվածքով։ Մոցիալիստ․ շինարարության տարիներին հանրապետության ժողտնտեսության կառուցվածքում տեղի ունեցան քանակական և որակական խորը փոփոխություններ։ 1941–1980-ին ազգ․ եկամուտն աճեց 13,4, արտադրական հիմնական ֆոնդերը՝ 14, արդ․ արտադրանքի ծավալը՝ 18,5, գյուղատնտ․ արտադրանքը՝ 2,35, տրանսպորտի բեռնաշրջանառությունը՝ 11,8, կապիտալ ներդրումները՝ 19,3, հասարակական աշխատանքի արտադրողականությունը բարձրացավ 10,2 անգամ։ ՌՍՖՍՀ արտադրում է ՍՍՀՄ ազգ․ եկամտի և համախառն հասարակական արդյունքի մեծ մասը։ Հանդիսանում է վառելանյութի արդյունահանման և էլեկտրաէներգիայի արտադրության, պողպատի ձուլման, մեքենաների արտադրության, քիմ․ արտադրանքի, շինանյութերի, թաղանթանյութի–թղթի և սղոցանյութի, գործվածքեղենի և կոշիկի, ցորենի, մսի, յուղի արտադրության հիմնական բազան։ ժողտնտեսության կառուցվածքը անընդհատ կատարելագործվում է։ Առավելապես աճում են գիտատեխ․ առաջընթացը որոշող ճյուղերը։
ՍՄԿԿ XXVI համագումարի որոշումներին համապատասխան ՌՍՖՍՀ, ինչպես նաև ՍՍՀՄ մյուս միութենական հանրապետությունների տնտ․ և սոցիալական զարգացումը 80-ական թթ․ ընթանում է հանրային արտադրության ինտենսիվացման, նրա արդյունավետության և որակական ցուցանիշների բարձրացման, եղած ռեսուրսների առավել ռացիոնալ և խնայողաբար օգտագործման ուղիով։ Այն մեծ չափով կապված է խոշորամասշտաբ մի շարք նպատակային համալիր ծրագրերի (միջճյուղային և ռեգիոնալ) իրականացման հետ։ Դրանց թվում են, օրինակ, վառելիքաէներգետիկ համալիրի, ՌՍՖՍՀ ոչսևահողային շրջանի զարգացման ծրագրերը, Բայկալ— Ամուր մայրուղու կառուցումը, Կուրսկի մագնիսական անոմալիայի, Տիման Պեչորայի, Նիժնեկամսկի, Օրենբուրգի, Արմ․-Սիբիրական, Կանսկ-Աչինսկի, Սայանյան, Բրատսկ–Ուստ Իլիմսկի, Հվ․– Յակուտական տերիտորիալ—արտադրական համալիրների ձևավորումը։
Արդյունաբերությունը։ 1980 թվականին ՌՍՖՍՀ–ում կային 25,4 հզ․ արտադրական և գիտաարտադրական միավորումներ, կոմբինատներ և ձեռնարկություններ (ՍՍՀՄ–ում եղած դրանց ամբողջ թվի մոտ 60%–ը)։ ՌՍՖՍՀ արտադրում է ՍՍՀՄ–ում թողարկվող արդ․ արտադրանքի գրեթե բոլոր տեսակները, այդ թվում վառելիքաէներգետիկական համալիրի գծով՝ նավթի 9/10-ը (ներառյալ գազի կոնդենսատը), բնական գազի գրեթե 3/5-ը, ածխի 1/2-ից ավելին, ՍՍՀՄ ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան 3/5-ը, հումք և նյութեր արտադրող ճյուղերի համալիրի գծով՝ երկաթի հանքաքարի մոտ 2/5-ը, պողպատի և գլանվածքի մոտ 3/5-ը, հանքային պարարտանյութերի գրեթե 1/2-ը, ծծմբական թթվի ավելի քան 2/5-ից ավելին և կալցինացված սոդայի 3/4-ը, քիմ․ մանրաթելի և թելի 1/2-ից ավելին, սղոցանյութերի ավելի քան 4/5-ը, թաղանթանյութի 9/10-ից և թղթի 4/5-ից ավելին, հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների և դետալների ավելի քան 1/2-ը, մեքենաշինական համալիրի գծով՝ տուրբինների 2/3-ը, տուրբինների գեներատորների մոտ 9/10-ը, մետաղահատ հաստոցների ավելի քան 2/5-ը, դարբնոցամամլիչային մեքենաների 3/4-ը, մագիստրալային էլեկտրաքարշերի ավելի քան 2/3-ը, մագիստրալային բեռնատար վագոնների 1/2-ը, ավտոմոբիլների մոտ 9/10-ը, տրակտորների 2/5-ից ավելին և հացահատիկահավաք բոլոր կոմբայնները, էքսկավատորների ավելի քան 3/5-ը, գործվածքային բոլոր հաստոցները, սպառման առարկաների արտադրաճյուդերի համալիրի գծով՝ գործվածքեղենի 2/3-ից ավելին, կաշվե կոշիկի գրեթե 1/2-ը, մսի և կենդանական յուղի մոտ 1/2-ը, կաթի 3/5-ը։
Արդյունաբերությունում առաջատար դերը պատկանում է ծանր ինդուստրիային։ «Ա» խմբին (արտադրության միջոցների արտադրություն) բաժին է ընկնում ամբողջ թողարկվող արտադրանքի 3/4-ը։ 1941—80-ին «Ա» խմբի արտադրանքի ծավալը ավելացել է 26 անգամ, իսկ «Բ» խմբինը (սպառման առարկաների արտադրություն)՝ 9,2 անգամ։
ՌՍՖՍՀ–ում արդյունահանվում են հանքային վառելիքի բոլոր տեսակները, որոնց 3/4-ից ավելին կազմում են նավթը (ներառյալ գազի կոնդենսատը) և բնական գազը։ Արմ․ Սիբիրում է ՍՍՀՄ–ի նավթի ու գազի արդյունահանման գլխ․ բազան։ Առանձնանում են նաև Ուրալ—Պովոլժիեն