Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/501

Այս էջը սրբագրված չէ

Ս–ի և ՍՍՀՄ–ի միջե դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1960-ին։ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Սոմալիական հեղափոխական սոցիալիս– տական կուսակցություն (ՍՀՍԿ)։ Հիմնվել է 1976-ին։ Կառավարող կուսակցությունն է։ Այլ կուսակցություն– ների և քաղ․ կազմակերպությունների ստեղծումն արգելված է։ Սոմալիական արհմի ու– թյունների համընդհանուր ֆեդերացիա։ Հիմնվել է 1977-ին։ Ունի ավելի քան 160 հզ․ անդամ։ Տնաեսաաշխարհագրական ակնարկ։ Ս․ ագրարային, առավելապես անասնա– պահական երկիր է։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, որում զգալի տեղ է գրավում պետ․ սեկտորը։ Իրագործ– վում են տնտեսության զարգացման ծրա– գրեր։ ՍՍՀՄ–ի օգնությամբ կառուցվել են սննդի արդյունաբերության մի շարք ձեռ– նարկություններ, ոռոգման համակարգ, ՀԷԿ են։ Գ յ ու ղ ա տ ն տ և ս ու թ յ ու ն ը։ Երկ– րի տարածքի միայն 1/3-ն է պիտանի գյու– ղատնտեսության համար։ Բնակչության հիմնական զբաղմունքը բնատնտեսային անասնապահությունն է (ուղտեր, խոշոր ու մանր եղջերավոր անասուն)։ 1981-ի վերշին երկրում կար 3,7 մլն խոշոր եղջե– րավոր անասուն, 2,5 մլն՝ ոչխար և այծ, 5,5 մլն՝ ուղտ։ Հողագործությունը կենտ– րոնացած է Ջուբա, Վեբի Շեբելի գետե– րի հովիտներում ու միջագետքում և երկրի հս–արմ–ում։ Գերակշռում են մա– նըր ու գյուղացիական բնատնտեսու– թյունները։ Մշակում են սորգո, եգիպտա– ցորեն, կորեկ, ընդավորներ, քնջութ, բան– ջարեղեն, շաքարեղեգ, բամբակենի, բա– նան։ Ս․ տալիս է անուշահոտ խեժերի հա– մաշխարհային արտադրանքի զգալի մասը։ Մերձափնյա շրջաններում զարգա– ցած է ձկնորսությունը։ Ստեղծվել են ձըկ– նորսական կոոպերատիվներ։ Արդյունաբերությունը։ Զար– գանում են հանքարդյունահանող և մշա– կող արդյունաբերությունը։ Արդյունահա– նում են նիոբիումի հանքանյութ, կերակ– րի աղ։ Գործում են ԶԷԿ–եր։ Մշակող արդ– յունաբերության արտադրանքի մոտ 90%–ը տալիս է պետ․ սեկտորը։ Խոշո– րագույն ձեռնարկությունը Զոուհարի շա– քարի գործարանն է։ Կան ձկան, մսի պա– հածոների, կաթի մշակման, կաշվի, յուղի, օճառի, տեքստիլ, բամբակազտիչ և այլ ձեռնարկություններ։ Տարածված է տնայ– նագործական–արհեստագործական ար– տադրությունը (ջուլհակություն, կաշվի մշակում, ոսկրի փորագրում)։ Տրանսպորտը։ Ա–ում երկաթու– ղի չկա։ Ավտոխճուղիների երկարությունը 11 հզ․, կոշտ ծածկով՝ մոտ 2 հզ․ կւէ է (1982)։ Ծովային նավահանգիստներն են Մոգադիշոն, Կիսմայոն, Մերկան։ Օդա– նավակայաններ կան Մոգադիշոյում, Հարգեյսայում, Բերբերայում։ Արտաքին ա ռ և տ ու ր ը։ Մ․ ար– տահանում է կենդանի անասուն, կաշի, մորթի, միս, բանան, անասնապահական մթերքներ, ձուկ, ձկան պահածոներ, անու– շահուո խեժնր, ներմուծում՝ մեքենաներ U սարքավորում, նավթամթերք, քսայուղեր, արդ․ ապրանքներ, պարեն։ Առևտրի հիմ– նական գործընկերներն են Իտալիան, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ, ճապոնիան։ Դրամական միավորը սոմալիական շիլ– լինգն է, 100 սոմալիական շիլլինգը=4 ռ․ 77 կուց․ (1984)։ Բժշկաաշխարհագրական բնութագի– րը։ Առողջապահության համաշխարհա– յին կազմակերպության տվյալներով 1979-ին ծնունդը կազմել է 1000 բնակ– չին4 48,0, մահացությունը՝ 20,0, ման– կական մահացությունը՝ 1000 ողջ ծնվա– ծին՝ 177,0։ Տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ 1972-ին կար 5,2 հզ․ հիվանդանոցային մահճակալ (1000 բնակչին՝ 1,7 մահճա– կալ)։ 1974-ին աշխատում էին 180 բժիշկ (17,2 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 13 դեղագործ (1970) ե 4,5 հզ․ միջին բուժաշխատող։ 1970-ից բուժօգնությունը ձրի է։ Բժշկ․ կադ– րերը պատրաստվում են Ս–ի ազգային հա– մալսարանի բժշկ․ ֆակուլտետում և ար– տասահմանում, միջին բուժանձնակազմը՝ բժշկ․ 3 դպրոցում։ 1964-ին ՍՍՀՄ–ը կա– ռուցել և Ս–ին է նվիրել 50 մահճակալանոց 2 հոսպիտալ (Շեյխ և Ուոջիդ քաղաքնե– րում)՝ ամբուլատորիաներով և բնակելի շենքերով։ Լուսավորությունը։ Մինչև անկախու– թյուն ձեռք բերելը անգրագետ էր բնակ– չության 95% –ը, կրթություն էր ստանում երեխաների 3% –ը։ 1973-ին մտցվել է սո– մալիական գիրը, 1974–75-ից անգրագի– տության վերացման կամպանիա է ծա– վալվել։ 1972/73 ուս․ տարում բոլոր մաս– նավոր ուս․ հաստատությունների վրա սահմանվել է պետ․ հսկողություն։ 1974-ին օրենք է ընդունվել պարտադիր տարրա– կան ուսուցման մասին։ Կրթության հա– մակարգում են մանկապարտեզները, 2-ամյա ղուրանական, 4-ամյա տարրական (անվճար), 4-ամյա միջանկյալ (անվճար), 4-ամյա միջնակարգ դպրոցները։ 1975-ից դպրոցը անցել է 10-ամյա ուսուցման։ Պրոֆտեխ․ կրթությունը իրականացվում է միջանկյալ դպրոցի հիմքի վրա (2–4 տա– րի)։ Մոգադիշոյում են գտնվում անասնա– բուժական, առողջապահական, ինդուստ– րիալ, մանկավարժական և այլ կոլեջ– ներ, Ա–ի ազգ․ համալսարանը (հիմնվել է 1954-ին), Ազգ․ գրադարանը (հիմնվել է 1934-ին), Ազգ․ համալսարանի գրադարա– նը, Ազգ․ թանգարանը։ Գիտական հիմնարկները։ Գիտ․ հետա– զոտությունների կոորդինացման կենտ– րոնը կուլտուրայի և բարձրագույն կըր– թության մինիստրությունն է։ ԳՀ հիմնարկ– ները հիմնականում գտնվում են Մոգա– դիշոյում և գործում են բարձրագույն պետ․ մարմիններին ու մինիստրություններին կից։ Դրանք են՝ պլանավորման և կոորդի– նացման գլխ․ վարչությունը (հիմնվել է 1974-ին), քարտեզագրության դեպարտա– մենտը (1966), Մ–ի կուլտուրայի ակադե– միան (1972) և Ազգ․ թանգարանը, զար– գացման և կառավարման Սոմալիի ինստ–ը (1966), երկրբ․ դեպարտամենտը (1964), կենտր․ գյուղատնտ․ ԳՀ կայանը (1965), վակցինայի և շիճուկների ինստ–ը, հիգիե– նայի ո․ հիվանդությունների պրոֆիլակ– տիկայի լաբորատորիան։ Մամււլը, ռադիոհաղորդումները։ Լույս են աէ սնում «Հիդդիգտա Օկտոբար» («Hiddi?ta Oktobar», 1973-ից) օրաթեր– թը, «11ևվաագա ուսուբ» («Waaga Cusub», 1974-ից), «Մաչալադա Հեերկա» («Majal- ladda Йеегка», «Իրավաբանական հանդես), «Հալգան» («Halgan», «Պայքար») ամսա– գրերը ևն։ Սոմալիի կառավարական ին– ֆորմացիոն գործակալությունը՝ «Նաշ– ընըլ ն ուս էյջընսին», հիմնվել է 1963-ին, կառավարական ռադիոծառայությունը՝ «Նաշը՚ւըլ բրոդքասթինգ սերվիսը», 1941-ի ւ։ Ռադիոհաղորդումները տրվում են սոմալիերեն, անգլ․, արաբ․, ամհա– րերեն հալլի, իտալ․, սուահիլի, ֆրանս․ և աֆլրր լեզուներով։ Դրս կանությունը։ Սոմալի լեզվի գիրն ստեղծվել է լատինական այբուբենի հի– ման վրա, 1973-ին։ Բանահյուսությունը հարուստ է․ մի քանի նմուշ միայն գրի է առնված ազգ․ այբուբեններով։ Ս–ի բանաստեղծներից վաղագույնը հա– մարւիսմ է սուլթան Վիիլ Վաալը (XYI դ․)։ Մեծ ւ անաստեղծ է եղել ազգ․ հերոս Մու– համմ ւդ բեն Աբդալլա Սաիդ ալ Հասանը (մոտ 1860–1920)։ ժողովրդականություն է վայելել բանաստեղծ Իսմայիլ Միրեն (1884–1950), որը նաև եղել է ականավոր զորապետ։ XIX դ․ վերջի –XX դ․ սկզբի անվանի բանաստեղծ է Դաման Շեյխ Ահմեդ Գաբիուն։ Հայտնի են բանաստեղծ– ներ 1։լմի Բոնդերի (1898–1954), Կամաան Բուլխանի, Ալի Դուուխի, Թահիր Ադամի և Օւ(ար Մոհամմեդի ստեղծագործություն– ները։ Ալ ատագրական պայքարի վերելքի շըր– ջանւււմ մեծ ժողովրդականություն են վա– յելեք Կասեմ Հիլոլե Սկիֆֆոյի (ծն․ 1923) հայրենասիրական երգերը։ Երգի նոր ժան– րերի հիմնադիրներից է բանաստեղծ և երգիչ Աբդուլլահի Կարշինը (ծն․ 1924)։ ժաւանակակից հեղինակներից են Ալի Ջեր>րը, Աբդի Մոհամմեդ Ամինը, Ահմեդ Աբդուլլահի Կալիբը։ 1950–60-ական թթ․ տարածվել է քաղ․ երաժշտ․ դրաման։ ժա– մանակակից որոշ բանաստեղծներ գրում են օտար լեզուներով, առավել հայտնի է Ուիյամ Սիադը (ծն․ 1931), որը գրում է ան<էլ․ և ֆրանս․։ Նրա «Խամսին» (1959) ժողովածուի բանաստեղծությունները հա– գեցած են գաղութային ճնշման դեմ բողո– քու․։ Արաբերենով են ստեղծագործում աոււջադեմ բանաստեղծներ Մոհամմեդ Տարիերը և Ահմեդ Օմար ալ–Ազհարին։ 19" 0-ին Լոնդոնում անգլ․ լույս է տեսել Նուրուդդին Ֆարախի (ծն, 1945) «Ծուռ կուլից» սոմալ․ առաջին վեպը։ Գրության ստեղծումից հետո մայրենի լեզվով հրա– տարակվում են Ահմեդ Արտան Խանդեի, Աէմեդ Շիրե Ջամայի, Օմար Աու Նուխի և ուրիշների պատմվածքներն ու հեքիաթ– ները։ ճարտարապետությունը նւ կերպարվես– տդ։ Նստակյաց սոմալիները կառուցում են ճյուղերից հյուսված ու կավածեփ, կո– նաձև ծածկով խրճիթներ կամ հիմնա– կմախքային տներ, քոչվորները՝ հատա– կագծում ձվաձև հավաքովի խրճիթներ (ճյուղերից հյուսված, խոտով, ուղտի կաշ– վւվ և խսիրով ծածկված)։ Նավահանգըս–