Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/503

Այս էջը սրբագրված չէ

Ս․ հնագույն կուլտուրա է։ Մշակովի Մ–ի հայրենիքը համարվում է Չինաստա– նը, որտեղ այն մշակել են մ․ թ․ 5–6 հզ․ տարի առաջ։ Այստեղից այն տարածվել է Սոյա․/, բույսը մինչե ծաղկելը, 2․ ունդերը Ասիայի երկրները։ Եվրոպա է բերվել XVIII դ․ վերջում, ԱՄՆ՝ XIX դ․, Ռուսաս– տան՝ XIX ղ․ վերջում։ ԱՍՀՄ–ում մշակ– վում է ՌՍՖՍՀ–ում, Հեռավոր Արևելքում, Ուկրաինայում, Մոլդավիայում, Անդր– կովկասում։ Մշակովի Ս․ պարենային, տեխ․, կերա– յին և սիդերալ կուլտուրա է։ Հատիկը պարունակում է 24–45% սպիտակուց, 20–32% ածխաջրեր, 13–37% ճարպեր, վիտամիններ։ Ս–ի սպիտակուցը ամինա– թթվային կազմով մոտ է կենդանական սպիտակուցին։ Հատիկը, ոչ հասուն ուն– դերն օգտագործվում են սննդի , մեջ, Ս–ի ալյուրից պատրաստում են հրուշակեղեն։ Ձեթն օգտագործվում է մարգարինի և խտացրած ճարպի արտադրությունում, զտվածը՝ սննդի մեջ։ Ս–ի հատիկը հումք է շատ տեսակի արդ․ արտադրանքների համար (արհեստական թել, պլաստմաս– սա, սոսինձ, լաքեր, ներկեր, օճառ ևն)։ Կանաչ զանգվածը, խոտը, խոտալյուրը, քուսպը օգտագործում են որպես կեր։ «ՍՈՏՈհձ» («Союз»), շուրջերկրյա ուղեծ– րով թռիչքներ կատարելու համար նախա– տեսված սովետական տիեզերանավերի սերիայի անվանում, դրանց մշակման (1962-ից) և արձակման (1967-ից, անօդաչու <Ս․»-ները՝ 1966-ից) ծրագիրը։ «Ս․» տիե– զերանավերը նախատեսված են երկրա– մերձ տիեզերական տարածությունում բազմաթիվ խնդիրների լուծման համար, ինքնանավավարման պրոցեսների մշա– կում, կառավարում, մանևրում, մոտեցում ու կցում, մարդու օրգանիզմի վրա երկա– րատև տիեզերական թռիչքի պայմանների ազդեցության ուսումնասիրում, ժող․ տնտ․ նպատակներով Երկրի հետազոտման հա– մար օդաչուավոր տիեզերանավերի օգտա– գործման սկզբունքների ստուգում և ուղեծ– րակայանների հետ կապի համար տրանս– պորտային գործողությունների կատա– րում, տիեզերական տարածությունում գի– տատեխ․ փորձերի անցկացում ևն։ «Ս․» տիեզերանավերի հիմնական բնու– թագրերն են․ լրիվ լցավորված և համալըր– ված տիեզերանավի զանգվածը՝ 6,38– 6,8 ա, անձնակազմի թիվը՝ 2 մարդ (3 մարդ՝ մինչև 1971 թ․ եղած տեսակներում և «Ս․ Տ» տիեզերանավերում), ինքնա– վար թռիչքի առավելագույն տևողությու– նը՝ 17,7 օր (2 մարդուց բաղկացած անձ– նակազմով), երկարությունը (ըստ իրա– նի)՝ 6,98 մ, տրամագիծը՝ 2,72 մ, երկու կենսախցիկների ծավալը՝ 10,45 ւ/3, ազատ ծավալը՝ 6,5 t/3։ «Ա․» բաղկացած է 3 հիմ– նական հատվածամասերից (նկ․ 1), որոնք միացված են միմյանց և բաժանվում են պիրոտեխ․ յսարքերի օգնությամբ։ «Ս․» տիեզերանավի կազմի մեջ մտնում են․ թռիչքի ընթացքում և վայրէջքի ժամանակ կողմնորոշման ու շարժման կառավարման համակարգերը, կառանման և կողմնորոշ– ման շարժիչների համակարգը, մոտեցնող ճշգրտող շարժիչակայանքը, ռադիոկա– պի, էլեկտրասնման, կցման, ռադիոմա– կածման և մոտեցումն ու կառանումը ապա– հովող համակարգերը, վայրէջքի և փա– փուկ իջեցման համակարգերը, կենսա– ապահովման համակարգերը, տիեզերա– նավի ապարատների և սարքավորման կողային համալիրի կառավարման հա– մակարգը։ Նկ․ 1․ «Սոյու զ» փոխադրական տիեզերանավի ընդհանուր տեսքը կտրվածքով․ /․ կցման ագրե– գատ, 2․ ուղեծրային հատվածամաս, 3․ իջեց– վող ապարատ, 4․ ս արքա ագրեգատային հատ– վածամաս «Մ․»-ի հիմնական հատվածա– մասերը։ Իջեցվող ապարատ (ԻԱ), զանգվածը՝ 2,8 տ, առավելագույն տրամագիծը՝ 2,2 Վ, երկարությունը՝ 2,16 г/, ազատ ծավալը՝ 2,5 մ3։ ԻԱ–ի հերմետիկ իրանը պատրաստված է ալյումինից, կո– նաձև է ՚եւ ներքևի ու վերևի մասերում դառ– նում է գնդաձև։ ԻԱ–ն հանդերձված է երեք լուսանցույցով, որոնցից երկուսն ունեն եռապայի, իսկ մեկը՝ նրկապակի կառուց– վածք։ I ՛բանի ճակատամասում տեղակայ– ված են փափուկ վայրէջքի 4 շարժիչներ։ Վայրէջ])ի արագությունը, հիմնական պա– րաշյուտային համակարգի կիրառմամբ, հաշվի սռնելով փափուկ վայրէջքի շարժիչ– ների ի քպուլսը, 6 ս/վրկ–ւց չի անցնում։ ԻԱ նախատեսված է տարվա ցանկացած եդանային, ամենատարբեր գրունտների (այդթւ ում և ժայռոտ) և բաց ջրավազան– ների յրա վայրէջք կատարելու համար։ Ջրավազանների վրա վայրէջք կատարելիս անձնակազմը ԻԱ–ում կարող է «լողալ» մինչև Տ օր։ ԻԱ–ում տեղավորված են տիե– զերագնացների կառավարման կետը, տիե– զերանավի կառավարման բռնակը, հիմ– նական և օժանդակ համակարգերի սար– քերը ն սարքավորումը, Երկիր վերադարձ– վող գիտական ապարատների բեռնար– կըղնեւը, պահեստի պաշարը (մթերք, հանդն րձանք, դեղամիջոցներ ևն), որն ապահովում է անձնակազմի կենսագոր– ծունեւււթյունը վայրէջք կատարելուց հե– տո՝5 օրվա ընթացքում։ «Ս․» ուղեծիր դուրս բերելւս, Երկրի վրա իջեցնելու, կցմաէք և անջատման գործողություններ կատարե– լու ժամանակ անձնակազմի անդամնե– րը սկաֆանդր են կրում (կիրառվում է 1971-բց)։ Բնակելի ուղեծրային (կեն– ցաղային) հատվածամաս (ԿՀ)․ զանգվածը՝ 1,2–1,3տ, տրամագիծը՝ 2,2 մ, երկարությունը (կցման ագրեգատի հետ)՝ 3,44 ս, ազատ ծավալը՝ 4 է/3, ծավալը ըստ հերմոտիկ իրանի ներքին շրջագծի՝ 6,6 մ3։ Ծառայում է որպես աշխատանքային հատ– վածամաս՝ գիտական փորձեր կատարե– լու, անձնակազմի հանգստի, ուրիշ տիե– զերանավ անցնելու և տիեզերական տա– րածություն դուրս գալու համար։ ԿՀ–ի հերսետիկ իրանը, որը պատրաստված է մագնեզիումի համաձուլվածքից, իրենից ներկայացնում է երկու կիսագնդաձև պատ– յաններ՝ 2,2 մ տրամագծով՝ միացված 0,3 ս3 բարձրությամբ գլանային ներդի– րովս Հատվածամասն ունի տեսադաշտա– յին երկու լուսանցույց։ Իրանի վրա կան երկու դռնակներ, որոնցից մեկը՝ ԿՀ–ն, միացնում է ԻԱ–ներ, իսկ մյուսը ծառայում է անձնակազմի՝ ստարտային դիրքում տիեզերանավով վայրէջք կատարելու և տիեզերք դուրս գալու համար։ ԿՀ–ում տե– ղադրված են տիեզերանավի կառավար– ման կետը, հիմնական և օժանդակ համա– կարգերի սարքերն ու ագրեգատները, կեն– ցաղային սարքավորումը, գիտական ապա– րատները։ «Ս․» տիեզերանավերում կի– րառվում են կցման երեք տիպի սարքեր։ Առաջինը պատրաստված է «ցցաձող–կոն» սիամայով, երկրորդը՝ այդ նույն սխեմա– յով՝ հերմետիկ կցում ստեղծելով։ Երրոր– դը [(փորձարկվում է) ներկայացնում է նոր, տեխ․ տեսակետից ավելի կատարելագործ– ված սարք՝ կցման անդրոգինային, ծայ– րամասային ագրեգատ։ Սարքաագրեգատային հատ– վսծամասի (ՍԱՀ) զանգվածը 2,7– 2,£ ա է։ Նախատեսված է տիեզերանավի հիմնական համակարգի ապարատները և