Ս–ի ջանքերով ստեղծվել է Գեռլայի հայկ․ թանգարանը։ Ս․ Քոչանշյան
ՍՈՆԵՏ (իտալ․ sonetto, < պրովանսալե– րեն՝ sonet – երգ), բանաստեղծության կառուցման կայուն ձե։ Բաղկացած է 14 տողից4 երկու քառատողի (քատրեն) և երկու եռատողի (տերցեն) բաժանմամբ։ Քառատողերի մեջ տարբեր դասավորու– թյամբ կրկնվում են երկու, իսկ եռաստղե– րի մեջ՝ երկու կամ երեք հանգ։ Հիմնակա– նում ընդունված է հանգերի դասավորման երկու տեսակ, ա․ «իտալական» (քառա– տողերը՝ abab abab կամ abba abba, եռա– ստղերը՝ cdc dcd կամ cde cde սխեմայով), բ․ «ֆրանսիական» (abba abba և ccd eed կամ ccd ede)։ Ոտանավորի չափը տարբեր լեզուներում տարբեր է, հիմնականում՝ կանոնացված։ Դասական ձևից որոշ շե– ղումներ լինում են տների հերթագայու– թյան, հանգերի դասավորության ու քա– նակի, ընդունված չափերի և անգամ աո– ղաքանակի մեշ։ Այդպիսի «ազատ ձևե– րից» որոշ չափով կանոնացվել է միայն շեքսպիրյան տիպի «անգլիական Ս․» (abab cdcd efef gg)։ Ս․ ծագել է Իտալիայում XIII դ․ 1-ին կեսին, իր դասական ձևն ստացել Ֆլորեն– ցիայում, XIII դ․ վերջին, Դանթեի քնարեր– գության մեջ։ Լայն ճանաչում է գտել Ֆ․ Պետրարկայի շնորհիվ, որն ստեղծել է Լաուրային ձոնված 317 Ս․։ Բանաստեղ– ծության այս ձևն իշխել է իտալ․ Վերածնըն– դի և բարոկկոյի քնարերգության մեջ։ XVI դ․ անցել է Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Անգլիա (Լ․ դե Վեգա, Լ․ Կա– մոենս, Պ․ Ռոնսար, Դյու Բելլե, Ու․ Շեքս– պիր, ft․ Դոնն և ուրիշներ)։ Ս․ XVII դ․ մուտք է գործել գերմ․, իսկ XVIII դ․՝ ռուս, քնարերգության մեջ։ Ռոմանտիզմը աշ– խուժացրել է հետաքրքրությունը Ս–ի նը– կատմամբ, որ տեղի էր տվել կլասիցիզմի և Լուսավորության դարաշրջանում։ Ս–ին անդրադարձել են նաև սիմվոլիզմի և XX դ․ մոդեռնիստական հոսանքների բա– նաստեղծները։ Եվրոպ․ քնարերգության մեջ որոշ տա– րածում է գտել նաև այսպես կոչված «սո– նետների պսակը», որը բաղկացած է 15 Ս–ից․ յուրաքանչյուրը (երկրորդից սկսած) սկսվում է նախորդի վերջին տողով, իսկ վերջին՝ 15-րդ Ս․ գոյանում է նախորդ 14 սոնետների առաջին տողերից։ Ս․ սիրված և տարածված բանաստեղծա– կան ձև է եղել արևմտահայ քնարերգու– թյան մեջ, որտեղ «Ս․» անունը բառացի թարգմանվել է«հնչյակ»։ Հայ բանաստեղծ– ներից Ս–ներ են գրել Մ․ Մեծարենցը, Վ․ Թեքեյանը, Վ․ Տերյանը, Ե․ Չարենցը։ ժամանակակից հայ քնարերգության մեջ Ս–ներ, ինչպես նաև սոնետների պսակ են գրել Վաչագան Վարդանյանը, Հ․ էդոյա– նը և ուրիշներ։ Հ․ Բախչինյան
ՍՈՆԻՆԿԵ, ժողովուրդ։ Բնակվում են հիմ– նականում Մալի ի հս–ում, ինչպես նաե Վերին Վոլտայի, Սենեգալի, Մավրիտա– նիայի և Գամբիայի՝ Մալիին կից շրջան– ներում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 0,9 մլն (1978)։ Լեզուն սոնինկեն է, պատկանում է մանդե լեզվաընտանիքի հս․ խմբին։ Կրոնով սուննի մահմեդականներ են։ Ս․ կազմել են միջնադարյան Գանա պետու– թյան էթնիկական հիմքը։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (վար– սակ, եգիպտացորեն ևն), զարգացած է անասնապահությունը։ ՍՈՉԻ, քաղաք ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկ– րամասում։ ՍՍՀՄ ջերմուկացեխաբուժա– կան և կլիմայական խոշոր առողջավայր Սև ծովի ափին։ Մեծ Ս․ ընդգրկում է Ադլե– րի, Ւաստայի, Կենտրոնական և Լազարևս– ԿԻ շրջանները։ Տարածությունը 3506 կէԲ է, երկարությունը՝ մոտ 150 կմ, բն․՝ 304 հզ․ (1983)։ Ս–ի տարածքով, է անցնում Դոնի Ռոստով–Սամտրեդիա երկաթուղին, Նո~ վոռոսիյսկ–Բաթում խճուղին։ Ունի նա– վահանգիստ, երկաթուղային կայարան և օդանավակայան (Ադլեր)։ Կլիման խոնավ մերձարևադարձային է, մեղմ ձմեռով (հունվ․ միջին ջերմաստիճանը՝ 6°C) և տաք ամառով (հուլիսի միջին ջերմաստի– ճանը՝ 25–28°C)։ Տարեկան տեղումները՝ 1400 մմ, արևափայլքի տևողությունը՝ մոտ 2300 ժ։ Հիմնական բուժիչ գործոններն են տաք ծծմբաջրածնային, յոդաբրոմային–ածխա– թթվամկնդեղային և հիմնային ջրերը՝Մա– ցեստայի, Փոստայի, Կուդեվատայի և Մա– մայկայի տարածքներում (օրական 5500 Ա3 ջրապաշարներով)։ Վերոհիշյալ հանքային ջրերն օգտագործվում են լոգանքների, ին– հալացիայի, ոռոգումների և այլ ձևերով։ Ադլերի շրջանում կիրառվում է նաև ցե– խաբուժությունը։ Ս–ում գործում են ավե– լի քան 100 առողջարանային և քաղաքային լողափեր, 100 կլիմայաբուժական հրապա– րակներ, բուժական մարմնամարզության կաբինետներ։ Լայն կիրառում է գտել նաև չափավորված քայլքը (տերենկուր) հարթ և լեռնային ուղիներով (5 երթուղի)։ Գոր– ծում են արհմիութենական և այլ ենթակա– յության ավելի քան 50 առողջարան (ամ– ռանը՝ 81 հզ․ մահճակալ, ձմռանը՝ 55 հզ․), 82 հանգստյան տուն և պանսիոնատ, 5 առողջարանային պոլիկլինիկա։ Բուժվում են սիրաանոթային համակարգի, հենա– շարժական ապարատի, գինեկոլոգիական, մաշկային, Լազարևսկի և Ադլերի շրջան– ներում՝ շնչառության օրգանների ոչ տու– բերկուլոզային բնույթի, նյարդային հա– մակարգի ֆունկցիոնալ հիվանդություն– ներով տառապողները։ Ս․ տուրիզմի խոշոր կենտրոն է, սևծով– յան զբոսաշրջիկության հիմնական վայրե– րից մեկը։ Այստեղով են անցնում համա– միութենական զբոսաշրջիկության 30 եր– թուղիներ։ Կան 10 տուրբազաներ, քեմ– պինգնհր։ Տուրիզմի վայրերն են Ախուն լե– ռը, Ագւււրյան ջրվեժները, Արծվաժայռերը, մերձարևադարձային բուսականության այ– գին Աւլլերում, Վորոնցովյան քարանձավ– ները, Կրասնայա Պոլյանան ևն։ Ս–шЛ կան 40-ից ավելի արդ․ ձեռնար– կությո ններ։ Գլխ․ ճյուղը սննդի արդյու– նաբեր [Աթյոլնն է (կաթի, մսի, պահածոնե– րի կոմբինատներ, գարեջրի գործարան, թռչնաֆաբրիկա ևն)։ Ս–ում են կուրորտո– լոգիայի և թերապիայի ինստ–ը, Կրասնո– դարի ղոլիտեխ․ ինստ–ի ընդհանուր աեխ․ ֆակուլտետը, պոլիտեխնիկումը, բժշկ․ ուսումնարանը, լեռնային այգեգործու– թյան խ ծաղկաբուծության ԳՀԻ, անտա– ռային գիտահետազոտական փորձակա– յանը, թանգարաններ, դենդրարիումը, կրկեսը, ցուցադրական սրահը։ Քաղաք է 1896-ից։ Սովետական իշխանության տարինե– րին Ա․ հիմնովին վերակառուցվել ու բա– րեկարգվել Է, դիտակտեղիներով, տաղա– վարներով սարքավորվել է մերձծովյա առափնյակը (3000 U երկարությամբ), գըց– վել են բազմաթիվ զբոսայգիներ, պուրակ– ներ, ծաղկանոցներ։ Ս–ի կենտրոնական մասի հիմնական մայրուղին՝Կուրորտային պողոտան, ամբողջական հատակագծա– յին համակարգի մեջ է միավորում նրա եր– կարությամբ տեղադրված զբոսայգիները, խոշո ւ առողջարանները, այդ թվում՝ Կու– րորտ ոլոգիայի և ֆիզիոթերապիայի ինստ–ը (1931, ճարտ․ Ա․ Վ* Շչուսև), «Զալ յա» [1964-ից հետո, այլ շենքերի հետ ներսռնում է նախկին «Լեռնային օդ» առուլջարանի մասնաշենքը (1931, ճարււ–ներ՝ Ա․ Ա․ և Լ․ Ա․ Վեսնիններ)], ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության (1931–33, ճարտ․ Մ․ Ի․ Մերժանով), Գ․ Կ․ Օրջոնիկիձեի անվ․ (1934–37, ճարո․ Ի․ Ա․ Կուզնեցով), «Պրավդա» (1935, ճարտ․ Պ․ Պ․ Եսկով), «Պրիմորյե» (1937, ճարտ–ներ՝ Ն․ Դ․ Կոլլի, Ի․ Պ․ Կաս– տելւ, «Մետալուրգ» (1956, ճարտ․ Ցա․ Օ․ Ավիրսկի, ինժ․ Օ․ Ա․ Ուգրյումովա), «Զո– լոտւյ կոլոս» (1933–35, ճարտ․ Պ․ Պ․ Ես– կով), Ֆրունզեի անվ․ (1962, ճարտ–ներ՝ Վ․ Ի․ Օչինսկի, Գ․ Խ․ Նազարյան, ինժ․ Ա․ մ․ Սիդորով), «Սպուտնիկ» միջազգա– յին տուրիստական ճամբարը (1960, ճարա–ներ՝ Ն․ Վ․ Միլովա, Գ․ Ս․ Ռժևս– կայա և ուրիշներ, ինժ․ Դ․ Դ․ Ցակունին և Վ․ LT․ Սիմոնովսկի), մեծ հյուրանոցները [այդ թվում՝ «Կավկազ» (1964), «Մագնո– Սոչիի ծովային կա– յարանը (1954, ճարտ– ներ՝ Կ․ Հալաբյան, Լ․ Կարլիկ)