Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/51

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս
Արդյունաբերական արտադրանքի առավել կարևոր տեսակների արտադրությունը
1940 1965 1975 1982
Նավթ (ներառյալ գազի կոնդենսատը), մլն տ 7 200 411 559
Բնական գազ, մլրդ մ³ 0,2 64,3 115 325
Ածուխ, մլն տ 72,8 326 381 391**
Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ. ժ 30,8 332,8 639,9 862**
Պողպատ, մլն տ 9,3 50,1 79,9 84,4
Սև մետաղների պատրաստի գլանվածք, մլն տ 5,7 33,1 54,2 59,7**
Հանքային պարարտանյութեր (պայմանական միավորներով), մլն տ 2,2 16,2 42,4 51,6
Ծծմբական թթու՝ միահիդրատի ձևով, մլն տ 1,1 4,5 8,8 10,7
Կալցինացված սոդա, հզ. տ 96,7 1919 3821 3702,0
Քիմ, մանրաթելեր և թելեր, հզ. տ 7 313 571 629,0
Տուրբիններ, մլն կվտ 1 10,2 12,9 13,2**
Մետաղահատ հաստոցներ, հզ. հատ 39,5 103 108 87,8
Մագիստրալային էլեկտրաքարշեր, հատ 9 455 280 355,6
Ավտոմոբիլներ, հզ. հատ 145,4 523 1703 1884**
Տրակտորներ, հզ. հատ 21,2 145 256 249**
Հացահատիկահավաք կոմբայներ, հզ. հատ 5,4 85,8 97,5 112,0
Սղոցանյութեր, մլն մ³ 28,8 89,9 93,5 80,3**
Թաղանթանյութ հզ. տ 444 2942 6409 6765**
Թուղթ. հզ. տ 691 2659 4317 4500
Հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինվածքներ, մլն մ³ 30,4 61,8 65
Գործվածքեղեն, մլրդ մ² 3707,2* 6 7,3 7,5**
Շաքարավազ, մլն տ 0,4 3,1 2,8 3,6
Միս, մլն տ 0,9 2,8 5 4,6
Կենդանական յուղ, հզ. տ 141 559 628 634
Կաթնամթերք, մլն տ 1 7,5 14,4 16,1
  • Գծամետր
    • 1980

ժիեն, Հս․ Կովկասը և Տիման–Պեչորայի նավթագազաբեր ավազանը։ Նավթի վերամշակումը կատարվում է ինչպես նրա արդյունահանման շրջաններում (Ուֆա, Իշիմբայ, Կույբիշև, Պերմ, Գրոզնի ևն), այնպես էլ նավթամթերքների սպառման շրջաններում և նավթամուղների ուղեգծերի երկարությամբ (Ռյազան, Գորկի, Ցարոսլավլ, Վոլգոգրադ, Օմսկ, Անգարսկ, իյաբարովսկ ևն)։ Հանրապետությունում գործում են մայրուղային նավթամուղների մի շարք համակարգեր՝ Արմ․ Սիբիրից՝ եվրոպական մաս (Սիբիր Կենտրոն), դեպի արլ․ (մինչե Բայկալ), Ղազախստան և Միջին Ասիա, Ուրալ Պովոլժիեից՝ եվրոպական մասի տարբեր շրջաններ և ՏՓԽ անդամ երկրներ («Բարեկամություն» նավթամուղ)։ Մայրուղային գազամուղների կարևոր համակարգերն են․ Կենտրոնականը, Պովոլժիեինը, Սիբիր–Կենտրոնը (Սիբիր–Մոսկվա, «Հյուսիսի փայլը») են։ Կառուցված է «Միություն» գազամուղը դեպի ՏՓԽ անդամ երկրները։

Միջշրջանային նշանակության վեց ածխավազաններից հանրապետությունում են գտնվում Կուզնեցկի, Պեչորայի, Հարավ–Յակուտական ավազանները։ Արագ զարգանում է ածխի արդյունահանումը Կանսկ–Աչինսկի ավազանում, որտեղ ստեղծվում է հզոր վառելիքէներգետիկ համալիր (ԿԱՎԷՀ)։ ՌՍՖՍՀ տարածքում գործում են Կենտրոնի, ՀԱ–Արևմուտքի, Պովոլժիեի, Հս․ Կովկասի, Ուրալի և Սիբիրի միացյալ էներգետիկական համակարգերը, որոնք մտնում են երկրի միասնական էներգետիկ համակարգի մեջ։ Գործում են ՋԷԿ–եր (խոշորները՝ Կիրիշիի, Կոնակովոյի, Կոստրոմայի, Շչեկինոյի, Ռեֆտինսկիի, Իրիկլինսկիի, Տրոիցկի, Տոմ–Ուսինսկի ՊՇԷԿ–ը ևն) և հիդրոէներգետիկական հզոր կասկադներ՝ Վոլգա–Կամայի (խոշոր ՀԷԿ–երն են՝ Վոլգայի Վ․ Ի․ Լենինի անվ․, Վոլգայի ՍՄԿԿ XXII համագումարի անվ․, Սարատովի, Կամայի ևն), Անգարա–Ենիսեյի (Սայանա– Շուշենսկոյեի, Կրասնոյարսկի, Բրատսկի, Ուստ–Իլիմսկի ՀԷԿ–երը)։ Զարգանում է ատոմային էներգետիկան (Լենինգրադի, Կոլայի, Կուրսկի, Նովովորոնեժսկիի, Բելոյարսկիի ԱԷԿ–ներ ևն)։

Հանրապետությունում է ՍՍՀՄ մետալուրգիական 5 բազաներից 3-ը՝ Ուրալյանը, Կենտրոնականը և Սիբիրյանը։ Ուրալը սև մետաղների արտադրությամբ երկրում գրավում է 2-րդ տեղը (Դոնեցկ–Մերձդնեպրյան շրջանից հետո)։ Օգտագործվում են սեփական և մասամբ բերովի (Կուստանայի և Կուրսկի մագնիսական անոմալիայի) երկաթի հանքանյութերը և բերովի (Կուզնեցկի և Կարագանդայի) կոքսացող ածուխը։ Գերակշռում է լրիվ ցիկլի մետալուրգիան (Մագ-նիտոգորսկ, Չելյաբինսկ, Նիժնի Տագիլ, Սերով, Նովոտրոիցկ ևն), կա նաև դոմնային (Կուշվա, Սատկա) և վերամշակման (Զլատոուստ, Սվերդլովսկ, Իժևսկ ևն) մետալուրգիա, խողովակագլանում (Պերվոուրալսկ, Չելյաբինսկ) և ֆեռոհամաձուլվածքների արտադրություն (Սերով, Չելյաբինսկ)։ Կենտրոնը մետալուրգիայով երկրում գրավում է 3-րդ տեղը, առավելապես զարգացած է վերամշակման (Մոսկվա, Գորկի, Օրյոլ, Էլեկտրոստալ ևն), ինչպես նաև լրիվ ցիկլի (Լիպեցկ, Տուլա) և դոմնային (Տուլա) մետալուրգիան։ Օգտագործվում են սեփական երկաթի հանքանյութերը և բերովի կոքսացող ածուխը (Դոնեցկ)։ Կուրսկի մագնիսական անոմալիայի երկաթի հանքի բազայի վրա կառուցվում է Օսկոլի էլեկտրամետալուրգիական կոմբինատը։ Սիբիրը (ներառյալ Հեռավոր Արևելքը) ձևավորվող մետալուրգիական բազա է։ Գործում են լրիվ ցիկլի (Նովոկուզնեցկ), վերամշակող (Նովոսիբիրսկ, Կրասնոյարսկ, Պետրովսկ–Զաբայկալսկի, Կոմսոմոլսկ–Ամուրի) և ֆեռոհամաձուլվածքների (Նովոկուզնեցկ) մետալուրգիական ձեռնարկություններ։ Կան նաև լրիվ ցիկլի (Չերեպովեց), վերամշակման (Վոլգոգրադ, Լենինգրադ) և խողովակագլանման (Վպժսկի, Լենինգրադ) առանձին կենտրոններ։

Գունավոր մետալուրգիայի հիմն. շրջաններն են Ուրալը, Հյուսիս–Արևմտյանը, Սիբիրը և Հեռավոր Արևելքը։ Ալյումինի արդյունաբ․ կենտրոններն են Վոլխովը, Նադվոիցին, Կանդալակշան, Վոլգոգրադը, Կրասնոտուրինսկը, Կամենսկ–Ուրալսկին, Նովոկուզնեցկը, Կրասնոյարսկը, Բրատսկը, Շելեխովը, պղնձինը՝ Կրասնոուրալսկը, Կիրովգրադը, Ռևդան, Կարաբաշը, Մեդնոգորսկը ևն, նիկելինը՝ Մոնչեգորսկը, Նորիլսկը, Օրսկը, Վերխնի Ուֆտլեյը, կապար–ցինկինը՝ Չելյաբինսկը, Բելովոն, Դալնեգորսկը, անագինը՝ Դալնեգորսկը, Սոլնեչնին, Խինգանսկը, Շերլովայա Գորան ևն։ Կառուցվում է Սայանսկի ալյումինի գործարանը։

Քիմ․ արդյունաբերության զարգացման հիմնական շրջաններն են՝ Կենտրոնը՝ Հյուսիս–Արևմուտքը, Պովոլժիեն, Ուրալը և Արմ․ Սիբիրը։ Օրգ․ սինթեզի (պոլիմերային նյութերի) արդյունաբերությունը ներկայացված է քիմ․ մանրաթելերի և թելերի Մոսկվա, Կալինին, Կլին, Շչեկինո, Կուրսկ, Սարատով, Բալակովո, Էնգելս, Վոլժսկի, Բառնաուլ, Կրասնոյարսկ), սինթետիկ խեժերի և պլաստմասսաների (Օրեխովո–Զուևո, Գրոզնի, Սալավաթ, Ավերդլովսկ, Նիժնի Տագիլ, Տյումեն, Նովոսիբիրսկ, Կեմերովո, Անգարսկ), սինթետիկ կաուչուկի (Մոսկվա, Ցարոսլավլ, Եֆրեմով, Կազան, Վոլժսկի, Տոլյատի, Ստեռլիտամակ, Օմսկ, Կրասնոյարսկ) արտադրության ձեռնարկություններով։ Հանքային պարարտանյութերից հիմնականում արտադրում են ազոտական (Շչեկինո, Նովոմոսկովսկ, Ձերժինսկ, Լիպեցկ, Տոլյսյտի, Սալավաթ, Բերեզնիկի, Նիժնի Տագիլ, Կեմերովո, Անգարսկ), ֆոսֆորական (Վոսկրեսենսկ, Բալակովո, Պերմ,Կրասնոուրալսկ