Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/510

Այս էջը սրբագրված է

լիա» (1965), «Լենինգրադ» (1966), բուորի ճարա․ Լ․ Յու․ Գալպերին և ուրիշներ]։ Կառուցվել են՝ երկաթուղային (1)52, ճարտ․ Ա․ Ն․ Դուշկին) և ծովային (1)54, ճարտ–ներ՝ Կ․ Ս․ Հալաբյան, Լ․ Բ․ Կարլիկ) կայարանները, թատրոն (1939, ճարտ․ Կ․ Ն․ Չեռնոպյաաով), «Սպուտնիկ» կինոթատրոն (1962, ճարտ․ Ե․ Ա․ Սերդյուկով, ինժ․ Գ․ Ի․ Վակուլենկո U ուրիշներ), Կենտրոնական փոստը (1965, ճարտ, Գ․ խ․ Նազարյան, ինժ․ Ա․ Ս․ Սիդոլով) U այլ հասարակական շենքեր։ Կանգնեցված է Վ․ Ի․ Լենինի հուշարձանը (բրւնզ, գրանիտ, 1957, քանդակագործ՝ Զ․ Մ․ Վիլենսկի, ճարտ․ Լ․ Վ․ Ռուդնե)։

ՍՈՊԿԱ (ռուս, сопка), 1․ կլորավուն գագաթով բլուրների կամ մեկուսացած լեռների ընդհանուր անվանումը Ղազախաոանում, Անդրբայկալում և ՍՍՀՄ Հեռավոր Արլ–ում։ Կամչատկայում և Կուրիլյան էըղզիներում Ս․ անվանում են հրաբուիներին (Կլյուչևսկայա Ս․, Ավաչինյան Ս․ են), Ղրիմում և Կովկասում՝ ցեխահրաբուխ ներին։ 2․ Հնագիտության մեջ Ս․ անվանում են դամբանաթմբերին (4 մ և ավելի բարձրությամբ)։

ՍՈՊՈԼԻՄԵՐԱՑՈՒՄ [< ռուս․ СО (вмест- ная) – համատեղ և պոլիմերացում], տես Համատեղ ւցոփմերացում և Սուկուիմերներ։

ՍՈՊՈԼԻՄԵՐՆԵՐ, համապոլիմերներ, պոլիմերներ, որոնք ստացվում են տարբեր մոնոմերների համատեղ պոլիմերացման կամ պոլիկոնդենսացւյան ռեակցիաների հետևանքով։ Ս–ի մոլեկուլները բաղկացած են իրար հաջորդաբար միացած տարատեսակ մոնոմերային օղակներից։ Ըստ մոլեկուլում այդ օղակների հաջորդականության տարբերում են՝ կարգավորված և չկարգավորված Ս․։ Կարգավորված Ս–ի մակրոմոլեկուլներում մոնոմերային օղակները կրկնվում են օրինաչափ հաջորդականությամբ, օրինակ՝ ․․․ABABAB․․․ Մակրոմոլեկուլներում շղթայի օղակին կարող են միացած լինել այլ քիմ․ բաղադրություն ունեցող ճյուղային շղթաներ, այդպիսի Ս․ կոչվում են պատվաստված։ Կարգավորված Ս․ են որոշ սպիտակուցներ, թեև նրանց մակրոմոլեկուլներում տարբեր ամինաթթուների մնացորդները միացած են բավական բարդ հաջորդականությամբ։ Չկարգավորված Ս–ի մակրոմոլեկուլներում մոնոմիրային օղակներն ունեն պատահական հաջորդականություն։ Բազմաթիվ սպիտակուցների և նուկլեինաթթուների մակրոմոլեկոււներում այդ հաջորդականությունը գենեաիկական ինֆորմացիայի ծածկագիրն է և պայմանավորում է նրանց կենսաքիմիական և կենսաբանական առանձնահատկությունները։ Ս–ի սինթեզը բարդ հատկություններ ունեցող բարձրամոլեկուլայէւն միացությունների ստացման ամենաայ դյունավետ ճանապարհն Է, քանի որ հնարավորություն է տալիս միևնույն մոլեկուլում համախմբել ամենատարբեր հատկություններով մոնոմերային օղակներ։

ՍՈՊՐԱՆՈ (իտալ․ soprano, < sopra–վեր), 1․ կանացի երգչական ամենաբարձր ձայն։ Հիմնական տարատեսակներն են՝ դրամատիկական, քնարական և կոլորստուրային։ Տարբերում են նաև քնարադրամատիկական և քնարակոլորատուրային Ս․։ Ս–ին բնորոշ է այսպես կոչված գլխային ռեգիստրի գերակշռությունը համարյա ողջ դիապազոնի ընթացքում։ 2․ Տղաների (դիսկանտների) և աղջիկների բարձր ձայներ։ 3․ Երգչախմբում՝ ամենաբարձր երգամասը։ 4․ Երաժշտ․ որոշ գործիքների՝ ռեգիստրով բարձր տարատեսակներ։

ՍՈՌԻԼՅԱ Ի ՄՈՐԱԼ (Zorrilla у Moral) Խոսե (1817–1893), իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ։ Իսպ․ խոշորագույն ռոմանտիկներից։ Սկզբնական շրջանում գրել է խռովահույզ քնարական բանաստեղծություններ («Բանաստեղծություններ», հ․ 1–8, 1837–40, ժողովածու), հետագայում դիմել է իսպ․ միջնադարին՝ այն հակադրելով բուրժ․ արդիականությանը («Տրուբադուրի երգը», հ․ 1–3, 1840–41, ժողովածու, «Կապիտան Մոնտոյան», 1839, «Անտառային շուշան», 1845, կրոնախրատական ավանդազրույցներ, «Գրանադա», 1852, Էպիկական պոեմ)։ Նրա դրամաները (հիմնականում ազգ․, պատմահերոսական սյուժեներով) հիմնավորում են ժողովրդի ու միապետության միաբանության գաղափարը («Կոշկակարն ու թագավորը», հ․ 1–2, 1840– 1841)։ «Դոն Խուան Տենորիո» (մաս 1–2, 1849) դրամայում Դոն ժուանը պատկերված է որպես իդեալական սեր որոնող։

ՍՈՍ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողի, հացահատիկային, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, շերամապահությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, 2 գրադարան, մանկապարտեզ, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց։ Ս–ում և շրջակայքում պահպանվել են Ս․ Գևորգ եկեղեցին (XVIII դ․), Ամարսա վանքը (IY դ․)*․

ՍՈՍԻ (Platanus), չինար, սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Ցողունը հզոր Է, մինչև 50 մ բարձրությամբ, կանաչամոխրագույն, կճպվող կեղևով։ Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով։ Ծաղիկները մանր են, միասեռ, պտուղը բազմաընկուզիկ Է։ Երկարակյաց Է, ապրում է ավելի քան 2000 տարի (Եգեյան ծովի Կոս կղզում պահպանվել է մոտ 2300 տարեկան Ս․, որի բնի շրջագիծը հասնում է 18 մ–ի)։ Արագ է աճում։ Ս–ու բնափայտն ամուր Է, թեթև և օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Հայտնի է Ս–ու շուրջ 10 տեսակ, տարածված Հս․ Ամերիկայում և Միջերկրական ծովի արլ․ երկրներից մինչև Հնդկաչին։ ՍՍՀՄ–ում մշակվում է Ս–ու 3 տեսակ՝ արևելյան Ս․ (P․ orientalis), արևմտյան Ս․ (P, occidentals) և հիբրիդային Ս․ (P․ hybrida կամ P․ accrifolia), որը հավանաբար նախորդ երկու տեսակների հիբրիդն Է։ Արևելյան Ս․ Հայաստանում համարվել է սրբազան ծառ (տես Ծառապաշտություն) և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Օգտագործվել է եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերի կանաչապատման համար։ Արևելյան Ս․ ՀՍՍՀ–ում բնական պայմաններում հանդիպում է միայն Ծավ գետի հովտում, Շիկահողի արգելանոցում (60 հա, ծառուտի մոտավորապես նույն մակերեսով մյուս մասը գտնվում է Ադրբեջանական ՍՍՀ–ի տարածքում)։ Ծառուտի ծագումն անհայտ Է։ Կարծիք կա (Հայաստանի ֆլորա, պր․ 3, 1958), որ այն Ս–ու միակ բնական ռե– լիկտային (մնացորդային) անտառակն է ՍՍՀՄ–ում։ Ծառուտի ցենոտիկ պարամետրերն են՝ ցողունների խտությունը հեկտարում՝ 120, բարձրությունը՝ 35 (31 – 40), սաղարթի խտությունը՝ 0,4–0,8, երկրորդական։ տեսակներն են ընկուզենիս, ծվփն, բարդին, վայրի խաղողը են։ Բնական վերաճը բավարար Է։

Ս․ օգտագործվում է քաղաքների կանաչապատման մեջ և լայնորեն մշակվում է Երևանի փողոցներում ու պուրակներում (հատկապես հիբրիդային Ս․, ավելի քիչ արևմտյան Ս․ և հազվադեպ արևելյան Ս․)։

ՍՈՍԻՆՁՆԵՐ, բնական կամ սինթետիկ նյութեր, որոնք օգտագործվում են թուղթը, փայտանյութը, կտորեղենը, կաշին, մետաղը, ապակին ռետինը ևն սոսնձելու համար։ Ս․ պոլիմերների կոմպոզիցիաներ են, որոնք երբեմն պարունակում են նաև հավելանյութեր՝ օքսիդներ, պլաստիֆիկատորներ ևն։ Տարբեր մածուցիկության հեղուկներ են (լուծույթներ, սուսպենզիաներ, Էմուլսիաներ, հեղուկ մոնոմերներ), թաղանթներ, փոշիներ կամ ձողիկներ (օգտագործելիս հալում են կամ սոսնձվող մակերևույթը նախօրոք տաքացնում)։ Սոսնձվող մակերևույթները վերամշակում են (մեխանիկական մաքրում, յուղազերծում, անողորկացում ևն), սոսնձապատում և ամուր հպում իրար։ Ս․ պետք է լավ թրջեն այդ մակերևույթները։ Լուծիչը հեռանալու (գոլորշիացում), սառչելու կամ քիմ․ փոխարկումների (պոլիմերա–