Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/511

Այս էջը սրբագրված չէ

ցում, պոլիկոնդենսում են) շնորհիվ Ս․ պնդանում են՝ առաջացնելով սոսնձաթա– ղանթի նուրբ շերտ սոսնձվող մակերեսնե– րի միջե։ Սոսնձվելը հետևանք է սոսնձա– թաղանթի ու սոսնձվող նյութի մակե– րևույթների փոխազդեցության (ադհեդիա)։ Սոսնձման ամրությունը պայմանավոր– ված է նաև սոսնձաշերտի ներսում մոլե– կուլների փոխադարձ ձգողության (կո– հեզիա)։ Ըստ հիմնական բաղադրիչի բը– նույթի տարբերում են՝ անօրգ․, օրգ․ և աարրօրգ․ Ս․։ Անօրգանական Ս․ են նատրիումի և կալիումի սիլիկատնե– րի ջրային լուծույթները (հեղուկ ապակի), նաև ալկալիական և հողալկալիական մե– տաղների օքսիդների կոմպոզիցիաների ջրային սուսպենզիաները (սոսնձաֆրիտ– ներ)։ Առաջիններն օգտագործվում են թաղանթանյութե իրերը (փայտ, թուղթ), մյուսները՝ մետաղներն ու խեցեղենը սո– սընձելու համար։ Օրգանական Ս․ բնական կամ սինթետիկ պոլիմերների կոմպոզիցիաներ են, երբեմն հեղուկ մո– նոմերներ։ Բնական Ս․ ստանում են բուս, ծագում ունեցող նյութերից (բուսա– խեժեր, օսլա, դեքստրին, բնական կաու– չուկ, գուտապերչ, սոյայի կազեին ևն), նաև կենդան, նյութերի [կաշի, ոսկոր, եղջյուրներ, եղջրաթեփուկներ (կոլագեն), արյուն (ալբումին), կաթ (կազեին)] վե– րամշակման արդյունքներից։ Նշված Ս․ անկայուն են միկրոօրգանիզմների և ջրի ներգործության նկատմամբ և աստիճա– նաբար ավելի հաճախ են փոխարինվում սինթետիկ Ս–ով։ Սինթետիկ Ս․, որոնք պատրաստում են արտադրվող սինթետիկ պոլիմերների մեծ մասից, ավե– լի կայուն են արտաքին ազդակների նը– կատմամբ և սոսնձում են ամենատարբեր նյութերը (մետաղներ, ապակի, խեցեղեն, պլաստմասսաներ, փայտանյութեր, կտո– րեղեն ևն)։ Առավել տարածված են կար– բամիդային, պոլիակրիլային, պոլիվինիլ– ացետատային, պոլիուրետանային, կաու– չուկային (քլորոպրենային ևն), ֆենոլ– մրջնալդեհիդային և էւցօքսիղային խե– ժերը։ Տարրօրգանական Ս–ի հիմ– նական բաղադրիչները սիլիցիումօրգա– նական, բորօրգանական, մետաղօրգա– նական պոլիմերներն են։ Այդ Ս․ չափա– զանց ջերմակայուն են՝ սոսնձակարի ամ– րությունը մնում է անփոփոխ 400–600°C ջերմաստիճաններում երկարատև պահե– լիս, ինչպես նաև մինչև 1000°C և բարձր կարճատև տաքացնելիս։ Օգտագործվում են մետաղները, գրաֆիտը, ջերմակայուն պլաստմասսաները ևն սոսնձելու համար։ Ըստ նշանակության Ս․ լինում են կա– ռուցվածքային, ոչ կառուցվածքային և հատուկ։ Կառուցվածքային Ս․ այնպիսի կոմպոզիցիաներ են, որոնք ապահովում են դինամիկ և ստատիկ ծանրաբեռնվա– ծությունների հաղորդումը դետալի իրար սոսնձված մի մասից մյուսը։ Նրանց առա– ջացրած սոսնձաթաղանթը կարծր է ջեր– մաստիճանների և ծանրաբեռնվածու– թյունների աշխատանքային միջակայքում։ Ոչ կառուցվածքային Ս․ օգտագործվում են պաստառները, գեղատես ծածկույթները, մեկուսիչ նյութերը, մանր դետալները, կիսահաղորդչային և այլ ռադիոսարքերը սոսնձելու համար։ Հատուկ նշանակու– թյան Ս․ (էլեկտրահաղորդիչ, օպտիկական, վիրաբուժական են) ունեն յուրահատուկ ֆիզիկ, հատկություններ։ Ս–ի օգտագործման տեխնոլոգիայի պար– զությունը, փոքր աշխատատարությունը, սոսնձակարի հերմետիկությունը, մեխա– նիկական կայունությունը են պայմանա– վորում են նրանց անընդհատ ընդլայնվող կիրառությունը տնտեսության ամենա– տարբեր բնագավառներում։ Մ․Երիցյան

ՍՈՍԿԱԾԱՆՑՆԵՐ, հայերենի բայական համակարգում գործառվող և բայակազ– մական–քերականական արժեք ունեցող ան, են, ն, չ ածանցների պայմանական անվանումը։ Բայակազմական արժեքն այն է, որ այդ ածանցներով բաղադրված բա– յերը հիմնականում չունեն իրենց ածանցա– զուրկ տարբերակները (առանց Ս–ի^ գո– յություն չունեն)։ Քերականական արժեքն այն է, որ կատարում են ներկայի հիմքա– կազմիչ դեր (երևան են գալիս միայն ներ– կայի հիմքով կազմված բայաձևերում) և որոշում են բայերի խոնարհման ձևը, իսկ առանձին դեպքերում նրանց հաղորդում են նաև շարունակական կապերի թույլ արտահայտված իմաստ (ունեմ–ունենում եմ)։ ժամանակակից հայերենում Ս–ից կեն– սունակ է միայն ան–ը, որը ալ մասնիկի հետ ակտիվորեն մասնակցում է այլ խոս– քի մասերից վերածության, փոխակերպ– ման իմաստով բայերի կերտմանը (սևա– նալ, խելոքանալ, եղբայրանալ, փոշիա– նալ)։ Են, ն, չ ածանցներն ավանդաբար պահպանվել են միայն սահմանափակ թվով բայերի կազմության մեջ (մոտենալ, փախչել, ընկնել), նրանցով նոր բայեր այլևս չեն կազմվում։ Նկատի ունենալով բայական համակարգում Ս–ի կատարած դերը՝ դրանք այժմ կոչվում են նաև բաղա– դրության քերականական ածանցներ (տես նաև Ածանց)։ Ն․ Պառնասյան

ՍՈՍԿՈՒՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Արճեշ գավառում։ 1909-ին ուներ 440 հայ բնակիչ (69 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացա– հատիկի մշակությամբ, անասնապահու– թյամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դըպ– րոցով։ Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՍՈՍ ՅՈՒՐ (Saussure) Ֆերդինանդ Մոնժին դը (26․11․1857, Ժնև –22․2․1913, Վյուֆ– լան–սյուր–Մորժ), շվեյցարացի լեզվաբան։ Մովորել է ժնևի (1875), Լայպցիգի, Բեռ– լինի (1876–80) համալսարաններում։ Դա– սավանդել է Փարիզի Բարձրագույն գործ– նական դպրոցում (1881 – 1891)։ ժնևի համալսարանի պրոֆ․ (1891)։ Ս–ին հա– մաշխարհային փառք է բերել «Ուսումնա– սիրություն հնդեվրոպական լեզուներում ձայնավորների նախնական համակարգի մասին» (1879) աշխատությունը, որտեղ նա տվել է նախալեզվի հնչույթային համա– կարգի վերականգնման նոր սկզբունքներ։ Մ–ի լեզվաբանական հայացքները, որ հրապարակվել են ուսանողական գրա– ռումների հիման վրա նրա աշակերտներ Շ․ Բալիի և Ա․ Սեշեի կազմած «Ընդհանուր լեզվաբանության դասընթաց» (1916) գըր– քում, մե У ազդեցություն են թողել XX դ․ լեզվաբանության վրա։ Ս–ի լէզվաբանական տեսության գլխ․ դրույթների հիման վրա ձևավորվել են կառուցվսծքային լեզվաբանության տար– բեր ոււ ղություններ՝ գլոսեմատ fi– ll ա ն Կոպենհագենի դպրոց), գոր– ծառական լեզվաբան ությու– ն ը (Պրագայի դպրոց), նկարագրա– կան լեզվաբան ու թյ ու նը (ամե– րիկյան կառուցվածքային լեզվաբանու– թյուն)։ Լեզվաբանության մեջ առաջինը Ս․ է առաջաոկել լեզուն քննել որպես համա– կարգ (կառուցվածք)։ Նա գտնում է, որ լեզուն յէազմաբնույթ է և ուսումնասիրու– թյունը կարելի է կատարել տարբեր հայե– ցակետերով, որպես բազմակի առարկա։ Լեզվաբանության ուսումնասիրության առարկայի համար սահմանել է երեք հաս– կացություն՝ խոսողական գործունեու– թյուն, լեզու և խոսք։ խոսողական գործու– նեության ամենատարբեր դրսևորումնե– րում Ս․ առանձնացրել է լեզուն որպես նշանների ներփակ համակարգ, իսկ խոս– քը՝ որպես մարդու անհատական, հոգե– ֆիզիոլոգիական երևույթ։ Լեզվի կառուց– վածքի! ուսումնասիրությամբ պետք է ըզ– բաղվի ներքին լեզվաբանությունը ի տար– բերություն արտաքին լեզվաբանության, որին վերաբերում է լեզվի կապը ժողովըր– դի պատմության, քաղաքակրթության, գրականության, աշխարհագրական տա– րածման, բարբառային տրոհման հետ։ Ս․ առաջ է քաշել ուսումնասիրության համաժամանակայնության (սինխրոնիա) և տարաժամանակայնության (դիախրո– նիա) հակադրության հարցը (լեզուն՝ հա– մաժամանակյա կտրվածքում, իսկ խոսքը՝ տարաժամանակյա)։ Լեզվական միավոր– ների միջև Ս․ տեսնում է շարակարգային և հարացույցային հարաբերություններ։ Շարս կարգային հարաբերությունները դրսևւ րվում են լեզվի գծային, հորիզոնա– կան առանցքում՝ հնչյունական շղթայի հաջորդական կապի մեջ, իսկ հարացույ– ցայինը՝ լեզվի ուղղահայաց առանցքում, ասոցիատիվ՝ նմանողական կապի միջո– ցով։ Г Ս․ ձևակերպել է լեզվաբանական նշանի արժեքի հասկացությունը, սրա մեջ առանձ– նացնելով երկու կողմ՝ նշանակվող և նշա– նակիչ։ Ըստ Ս–ի՝ նշանը պայմանական է և բնական կապ չունի նշանակվողի հետ։ Լեզուն բնորոշելով որպես գաղափարներ արտահայտող նշանների համակարգ՝ Ս․ լեզվաբանությունը համարում է նշանա– գիտության (սեմիոտիկա) մի մասը։ Փիլ․ կողմնորոշումով Ս․ հակված էր է․ Դյուրկհեյմի, ֆրանս․ ռացիոնալիզմի կողմը։ Ս–ի լեզվի տեսությունը ազդել է ոչ ւփայն լեզվաբանության, այլև նշանա– բանության, մարդաբանության, գրակա– նագիտության և գեղագիտության մի շարք ուղղությունների վրա։ Երկ․ Recueil des publications scientifiques, Heidelberg, 1922; Cours de linguistique ge– nera le, fasc․ 1–3, ed, critique par R․ Engler, Wiesbaden, 1967–68; Morphologie․ Linguisti– que statique։ quelques principes generaux, ւոնս A Geneva School Reader in Linguistics^ Blo- mington, 1969; Cours de linguistique *gene- rale [3 ed․], [P․], 1972․