Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/515

Այս էջը սրբագրված չէ

ՍՍՀՄ համաձայնվեց չհարձակման պայ– մանագիր կնքել Գերմանիայի հետ (տես Սովետա–գերմանական պայմանագիր 1939)։ Սովետական կառավարությունը միևնույն նպատակով օգտագործեց նաև հետագայում կնքված սովետա–գերմ․ պայ– մանագրերն ու համաձայնագրերը․ բա– րեկամության և սահմանի մասին պայմա– նագիրը (1939-ի սեպտեմբեր), տնտ․ հա– մաձայնագրերը, սահմանային կոնֆլիկտ– ների և միջադեպերի կարգավորման կոն– վենցիան (1940) ևն։ Միջազգային իրա– վունքի սկզբունքների համաձայն, ՍՍՀՄ–ի վրա Գերմանիայի հարձակման պահից, սովետա–գերմ․ բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը կորցրին իրենց ուժը։

ՍՈՎԵՏԱ–ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1939 չհարձակման վերաբեր– յ ա լ, ստորագրվել է օգոստ․ 23-ին, Մոսկ– վայում, 10 տարի ժամկետով։ Պայմանա– գրի համաձայն կողմերը պարտավորվում էին չհարձակվել միմյանց վրա, պահպա– նել փոխադարձ չեզոքություն կողմերից մեկի վրա երրորդ աերության հարձակման դեպքում, ինչպես նաև կողմերի միջև վե– ճերն ու կոնֆլիկտները լուծել բացառա– պես խաղաղ ճանապարհով։ Պայմանագի– րը ՍՍՀՄ–ին ապահովեց մեկուկես տարվա խաղաղություն, որը օգտագործվեց երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ 1941-ի հունիսի 22-ին հարձակ– վելով Սովետական Միության վրա՝ ֆա– շիստ․ Գերմանիան ուխտադրժորեն խախ– տեց պայմանագիրը։

ՍՈՎԵՏԱ–ԴԱՆԻԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱ– ԳՐԵՐ։ Դիվանագիտ․ հարաբերություննե– րը հաստատվել են 1924-ի հունիսին (դե– ֆակտո՝ 1923-ին)։ Ստորագրվել են հա– մաձայնագրեր առևտրի (1935), ապրան– քաշրջանառության և վճարումների (1940) մասին։ Դանիայի գերմանաֆաշիստ․ օկու– պացիայի (1941-ի հունիս) հետևանքով դի– վանագիտ․ հարաբերությունները խզվել են, Դանիան միացել է *Հակակոմինտերն– յան պակտին>։ Դիվանագիտ․ հարաբե– րությունները վերականգնվել են 1945-ի մայիսին։ Կնքվել է պայմանագիր առևտրի և ծովագնացության վերաբերյալ (1946)։ Հարաբերությունները վատացել են <սառը պատերազմի* ժամանակաշրջանում՝ ՆԱՏՕ–ի մեջ Դանիայի մտնելու կապակցու– թյամբ (1949), կարգավորվել են ՍՍՀՄ–ի ջանքերի շնորհիվ։ Ստորագրվել են հա– մաձայնագրեր օդային հաղորդակցության (1956), վճարումների (1959), մշակութ․ հա– մագործակցության (1962) մասին։ 1964-ի կոմյունիկեում դանիական կառավարու– թյունը հայտնել է, որ մտադիր չէ միջու– կային զենք աեղադրել Դանիայում։ Այնու– հետև կնքվել են համաձայնագրեր ատո– մային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու ասպարեզում համագոր– ծակցության (1968), երկարաժամկետ առևտրի (1969), տնտ․ և գիտ․ համագոր– ծակցության (1970) վերաբերյալ, ավելի ուշ՝ ճարտ․, բնակարանային շինարարու– թյան և քաղաքաշինության ասպարեզում համագործակցության, գիտնականների փոխանակման (1971) ևն համաձայնա– գրեր։ 1975-ին ստորագրվել է տնտ․, արդ․ և գիտատեխ․ համագործակցության զար– գացման 10-ամյա համաձայնագիր, 1978-ին՝ անա․ և արդ․ համագործակցու– թյան երկարաժամկետ պայմանագիր։

ՍՈՎԵՏՍ–ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱ– ԳՐԵՐ։ Դիվանագիա․ հարաբերություննե– րը հաստատվել են 1943-ին։ Եգիպտոսում միապետության անկումից հետո, 1950- ական թթ․ սկզբին, ստորագրվել են համա– ձայնագրեր աոետրի և վճարումների (1953) մասին։ 1956-ի համատեղ կոմյունիկեում կողմերը արտահայտվել են բազմակողմա– նի համագործակցության օգտին։ ՍՍՀՄ պաշտպանեց Եգիպտոսին Սուեզի ջրանց– քի ազգայնացման պայքարում, ընդդեմ անգլո–ֆրանս–իսրայելական ագրեսիայի (1956)։ Կնքվեցին համաձայնագրեր ատո– մային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու ասպարեզում համագոր– ծակցության (1956), մշակութ․ համագոր– ծակցության (1957), տնտ․ և տեխ․ համա– գործակցության (1958), կանոնավոր օդա– յին հաղորդակցության, Ասուանի ամբար– տակի աոաջին հերթի շինարարությանը տնտ․ և տեխ․ օժանդակություն ցույց տա– լու, Եգիպտոսին երկարաժամկետ վարկ տրամադրելու (1958), Ասուանի ամբար– տակի կառուցումն ավարտելու (1960), նոր երկարաժամկետ վարկ տրամադրելու (1962) մասին։ 1966-ի արձանագրությամբ նախատեսվում էր սովետական աջակցու– թյունը Հելուանի մետալուրգիական հա– մալիրի կառուցմանը։ ՄՍՀՄ լայնորեն օգնեց Եգիպտոսին 1967-ի իսրայելական ագրեսիայի դեմ պայքարում։ 1970-ական թթ․ կնքվեցին մի շարք տնտ․, տեխ․, գիտ․ համագործակցության համաձայնագրեր։ Հարաբերությունների զարգացման հեռա– նկարներ նշեց բարեկամության և համա– գործակցության պայմանագիրը (1971)․ կնքվեցին հյուպատոսական կոնվենցիա, պլանավորման ասպարեզում համագոր– ծակցության համաձայնագրեր, 1975–76-ի մշակութ․ և գիտ․ համագործակցության ծրագիր (1975)։ 1976-ի մարտին Եգիպ– տոսը միակողմանիորեն չեղյալ համա– րեց 1971-ի պայմանագիրը, սկսեց վա– րել ՍՍՀՄ–ի և սոցիալիստ, մյուս եր– կըրների հետ համագործակցությունից հրաժարվելու, ԱՄՆ–ի ու արմ․ երկրների հետ մերձենալու քաղաքականություն։ 1981–82-ին որոշ դրական տեղաշարժեր կատարվեցին սովետա–եգիպտական հա– րաբերություններում ։Ս ՈՎԵՏԱ–ԵԹՈՎՊԱ4 ԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱ– ԳՐԵՐ։ Դիվանագիտ․ հարաբերություննե– րը հաստատվել են 1943-ին։ Մտորագրվել են համաձայնագրեր առևտր․, տնտ․ և տեխ․ համագործակցության (1959), Եթով– պիայում, որպես նվիրատվություն, տեխ․ դպրոցի կառուցման (1960), մշակութ․ համագործակցության (1968 և 1975) վե– րաբերյալ։ 1978-ին կնքվել է բարեկա– մության և համագործակցության 20-ամյա պայմանագիր, 1979-ին՝ մի շարք արձանա– գրություններ ու համաձայնագրեր, 1981 – 1982-ի գիտատեխ․ համագործակցության ծրագիր (1980), 1981-ին՝ համաձայնագրեր մի շարք համատեղ նախագծերի իրակա– նացման մասին։

ՍՈՎԵՏԱ–ԵՄԵՆՅԱՆ (ԵԱՀ) ՀԱՄԱՁԱՅ–

ՆԱԳՐԵՐ։ Դիվանագիա․ հարաբերություն– ները հաստատվել են 1928-ի նոյեմբերին, երբ կնքվել է բարեկամության և առևտրի պայմանագիր (1939-ին երկարաձգվել է 10 տայով)։ 1955-ի բարեկամության պայ– մանագիրը վերականգնել է 1928-ի պայ– մանագւրը։ 1956-ի տնտ․ համագործակ– ցության համաձայնագիրը նախատեսում էր օգնություն ցույց տալ Եմենում կառուց– վող մ]ւ շարք օբյեկտների շինարարու– թյանն ու ազգ․ կադրերի պատրաստմա– նը։ Հակամիապետական հեղափոխու– թյունից և ԵԱՀ–ի հռչակումից (1962) հետո ստորագրվել է բարեկամության պայմա– նագիր և տնտ․ ու տեխ․ համագործակցու– թյան համաձայնագիր (1964)։

ՍՈՎԵՏ Ա–ԵՄԵՆՅԱՆ (ԵԺԴՀ) ՀԱՄԱՁԱՅ–

ՆԱԳՐԵՐ։ Դիվանագիտ․ հարաբերություն– ները հաստատվել են 1967-ի դեկտեմբե– րին։ Ստորագրվել են համաձայնագրեր տնտ․ և տեխ․ համագործակցության, առևտւի, Ադենի ծոցում ձկնորսության զարգացման գործում համագործակցելու, օդային հաղորդակցության (1969), տնտ․ և տեխ․ համագործակցության զարգաց– ման (1974) վերաբերյալ։ 1979-ին կնքվել է բարեկամությանն համագործակցության 20-ամ ա պայմանագիր, 1980-ին՝ 1981 – 1985-ի ապրանքափոխանակության հա– մաձա նագիր։

ՍՈՎԵՏԱ–ԹՈՒՐՀԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ 1921, 1925։ Դիվանագիա․ հարաբե– րութրււնները հաստատվել են 1920-ին։ 1921-1․ պայմանագիր բարե– կամության և եղբայր ու թյան մասին ՌՍՖՍՀ–ի և Թուրքիայի միջև, կնքվէլ է մարտի 16-ին, Մոսկվայում։ Պայ– մանս) գիրը ստորագրվել է միջազգային բարդ իրադրության պայմաններում, երբ Արևմուտքի իմպեր․ տերությունները, առաջին հերթին4 Անգլիան ու Ֆրանսիան, ձգտո մ էին 1919–22-ի հույն–թուրք․ (տես Հույն–թուրքական պատերազմներ 1897, 1919–22) և 1920-ի հայ–թուրք․ (տես Հայ– թուրքական պատերազմ 1920) պատե– րազմների հետևանքով ստեղծված դժվա– րին կացությունն օգտագործել իրենց հա– կասովետական ծրագրերում՝ սովետա– թուրք․ մերձեցումը կանխելու, որոշ զի– ջում! երի գնով Թուրքիայում արտոնու– թյուէներ ձեռք բերելու և այլ նպատակով (տես Լոնդոնի կոնֆերանս 1921)։ Այդ ծրա– գրերը չիրականացան շնոըհիվ ՌՍՖՍՀ կառավարության վճռական քաղաքակա– նության։ Պայմանագրի առաջին հոդվածով կողքերից յուրաքանչյուրը պարտավոր– վում էր «չճանաչել հաշտության ոչ մի պայ– մանագիր կամ միջազգային որևէ ակտ, որը պայմանավորվող մյուս կողմին կպարտա– դրվէր ուժի միջոցով»։ Հաստատվում Էր Թուրքիայի հս–արլ․ նոր սահման․ Կարսի մարզը, որը Թուրքիան գրավել էր 1920-ի աշնանը Հայաստանի դեմ ձեռնարկած իր նվաճողական պատերազմի ընթացքում, անցնում էր Թուրքիային, իսկ Բաթում քաղաքը, նավահանգիստը և հարակից շրջանը «Թուրքիան համաձայնում Էր զի– ջել Վրաստանին», երրորդ հոդվածով՝ Նախիջևանի մարզը կազմում էր ինքնա– վար մի տերիտորիա՝ Ադրբեջանի խնա– մակալության ներքո պայմանով, որ Ադըր– բեջանը չէր զիջի այդ խնամակալությունը մի երրորդ պետության։ Կողմերը չեղյալ էին հայտարարում նախկինում ցարական Ռոււաւստանի և Թուրքիայի միջև կնքված