Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/52

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կալիումական (Բերեզնիկի, Սոլիկամսկ) և բարդ (Նովգորոդ, Չերեպովեց, Ուվարովո ևն)։ Կա աղերի, թթուների և ալկալիների արտադրություն (Լենինգրադ, Վոլգոգրադ, Պերմ, Չելյաբինսկ են)։ Կառուցվում են Տոբոլսկի նավթաքիմ․ կոմբինատը և Տոմսկի քիմ․ գործարանը։

ՌՍՖՍՀ–ում մեքենաշինությունը առավել զարգացած է Կենտրոնական շրջանում, Պովոլժիեում, Հյուսիս-Արևմուտքում, Ուրալում և Արմ․ Սիբիրում։ Մեքենաշինությունը բազմաճյուղ է, տալիս է երկրում թողարկվող արտադրանքի բոլոր տեսակները։ Հանրապետությունը մասնագիտանում է էներգետիկական մեքենաների և սարքավորման (Լենինգրադ, Մոսկվա, Պոդոլսկ, Տագանրոգ, Սիզրան, Սվերդլովսկ, Նովոսիբիրսկ, Բառնաուլ, Բիյսկ), լեռնային, մետալուրգիական և ամբարձիչ տրանսպորտային սարքավորման (Կոլպինո, Վորոնեժ, Օրսկ, Սվերդովսկ, Պրոկոպևսկ, Նովոկուզնեցկ, Կրասնոյարսկ, Իրկուտսկ), լոկոմոտիվների (Կոլոմնա, Նովոչերկասկ), վագոնների (Կալինին, Միտիշչի, Բրյանսկ, Նիժնի Տագիլ, Նովոալթայսկ), ավտոմոբիլների (Մոսկվա, Գորկի, Ուլյանովսկ, Տոլյատի, Իժևսկ, Միաս), տրակտորների (Վլադիմիր, Չեբոքսարի, Վոլգոգրադ, Չէլյաբինսկ, Ռուբցովսկ), կոմբայնների (Լյուբերցի, Տագանրոգ, Դոնի Ռոստով, Սիզրան, Օմսկ, Նովոսիբիրսկ, Կրասնոյարսկ) արտադրության մեջ։ Կառուցվում են ատոմային մեքենաշինության (Վոլգոդոնսկ՝ «Ատոմմաշ»), վագոնաշինական (Աբական) և Էլեկտրատեխ․ արդյունաբերության (Մինուսինսկ) ձեռնարկություններ։ Ստեղծվել է շինանյութերի բազմաճյուղ արդյունաբերություն։

ՌՍՖՍՀ առանձնանում է որպես անտառային արդյունաբերության արտադրանքի մատակարարը:

Գյուղատնտեսական մթերքների արտադրությունը
1940 1965 1975 1982
Հացահատիկ, մլն տ 55,6 69,7 77,5 105,1*
Շաքարի ճակնդեղ (գործարանային), մլն տ 3,2 20,7 19,2 23,0
Արևածաղիկ, մլն տ 1,4 2,4 2,2 2,5
Սոյա, հզ. տ 86 413 766 441,0*
Վուշաթել, հզ. տ 239 262 243 154,0
Կարտոֆիլ, մլն տ 36,4 49,8 51,1 40,6
Բանջարեղեն, մլն տ 6,4 8,3 10,6 12,2
Միս (մսեղիքի քաշով), մլն տ 2,4 5,2 7,5 7,5
Կաթ, մլն տ 17,8 40,1 48,1 49,9
Ձու, մլրդ հատ 6,6 16,8 33,3 41,8
Բուրդ, հզ. տ 98 172 227 217,0

<article> մատակարար։ Արտադրության հիմնական շրջաններն են Հյուսիս–Արևմուտքը, Վոլգա–Վյատկան, Ուրալը, Արմ․ Սիբիրը, Արլ․ Սիբիրը և Հեռավոր Արևելքը։ Զարգանում է փայտասղոցման և փայտամշակման, թաղանթանյութի–թղթի արդյունաբերությունը (Կոնդոպոգա, Սեգեժա: Նովոդվինսկ, Արխանգելսկ, Աիկտիվկար, Պրավդինսկ, Վոլժսկ, Կրասնոկամսկ, Սոլիկամսկ, Կրասնոյարսկ, Բայկալսկ, Յուժնո–Սախալինսկ ևն)։ Գործում են հզոր անտառարդ․ համալիրներ (Արխանգելսկ, Սիկտիվկար, Ենիսեյսկ, Բրատսկ, Ամուրսկ)։

Մեծ է թեթև արդյունաբերության նշանակությունը, հատկապես տեքստիլը։ Գործվածքների արտադրության գլխ․ շրջաններն են՝ Կենտրոնականը (երկրի բամբակեղենի և վուշեղենի մոտ 2/3-ը, մետաքսեղենի և բրդեղենի մոտ 1/2-ը) և Հյուսիս–Արևմտյանը։ Տեքստիլ արդյունաբերության թողարկվող արտադրանքի ծավալով 1-ին տեղը գրավում է բամբակեղենի (Իվանովո, Մոսկվա, Լենինգրադ, Ցարոսլավլ, Կինեշմա, Կալինին, Օրեխովո–Զուևո, Կամիշին, Բառնաուլ, Կանսկ ևն), ապա մետաքսեղենի (Մոսկվա, Նարո–Ֆոմինսկ, Կալինին, Կարաբլինո, Բալաշով, Չայկովսկի, Կեմերովո, կրասնոյարսկ ևն), բրդեղենի (Մոսկվա, Պավլովսկի Պոսադ, Իվանովո, Ռասկազովո, Սվերդլովսկ, Օմսկ, Ուլան Ուդե, Չիտա ևն), վուշեղենի (Վոլոգդա, Կոստրոմա, Կրասավինո, Սմոլենսկ, Վյազնիկի, Բիյսկ ևն) արտադրությունը։

Սննդի արդյունաբերություն կա բոլոր տնտ․ շրջաններում։ Նրա առանձին ճյուղեր կողմնորոշվում են դեպի հումքը (շաքարի, յուղագործական ևն), սպառողը (հացագործական, հրուշակեղենի ևն) կամ հումքն ու սպառողը միաժամանակ (մսեղենի, ալրաղաց ևն)։ Սննդարդյունաբերության զարգացման բնորոշ առանձնահատկություններից է խոշոր ձեռնարկությունների ստեղծումը և արտադրության ծավալումը գլխավորապես դեպի հանրապետության արլ․ շրջանները։ Գյուղատնտեսությունը։ ՌՍՖՍՀ ունի ընդարձակ հողային տարածություններ, որոնք օգտագործում են գյուղատնտ․ ձեռնարկություններն ու տնտեսությունները [657,8 մլն հա (1980) կամ ամբողջ տարածքի մոտ 40%-ը]։ Հողերի 3/4-ից ավելին օգտագործում են սովետական տնտեսություններն ու այլ պետ․ տնտեսությունները, մնացածը զբաղեցնում են կոլտնտեսությունները։ Գյուղատնտ․ հանդակները կազմում են 219 մլն հա, այդ թվում վարելահողերը՝ 133,9 մլն հա, խոտհարքները՝ 24,5 մլն հա, արոտավայրերը՝ 59,4 մլն հա։ Վարելահողերի 4/5-ից ավելին բաժին է ընկնում Կենտր․ և Կենտրոնա–սևահողային շրջաններին, Պովոլժիեին, Հս․ Կովկասին, Ուրալին և Արմ․ Սիբիրին։ Գյուղատնտեսությունը ունի հզոր նյութատեխ․ բազա։ 1981-ին հանրապետությունում կար 12,3 հզ․ կոլտնտեսություն, 11,8 հզ․ սովետական տնտեսություն և ավելի քան 4 հզ․ միջտնտեսային ձեռնարկություններ և կազմակերպություններ, որոնք ունեին 132 հզ․ տրակտոր, 448 հզ․ հացահատիկահավաք կոմբայն, 801 հզ․ բեռնատար ավտոմոբիլ։ 1941–80-ին գյուղատնտ․ բոլոր կուլտուրաների ցանքատարածություններն ընդարձակվել են 1,4 անգամ և կազմել 124,8 մլն հա, որից 75,5 մլն հա զբաղեցնում են հացահատիկային, 38,4 մլն հա՝ կերային, 6,2 մլն հա՝ տեխ․, 4,7 մլն հա՝ բանջարաբոստանային կուլտուրաները և կարտոֆիլը։

ՌՍՖՍՀ տալիս է երկրի հացահատիկի համախառն բերքի մոտ 3/5-ը։ Ցորենի (53,6 մլն տ) արտադրության գլխավոր շրջաններն են՝ Պովուժիեն, Հս․ Կովկասը, Արմ․ Սիբիրը, Ուրալը և Կենտրոնասևահողային շրջանը։ Հացահատիկային այլ կուլտուրաներից մշակում են գարի (24 մլն տ, 1980), վարսակ (12,6 մլն տ), հատիկացու եգիպտացորեն (1,4 մլն տ) բրինձ (1,5 մլն տ)։ Հանրապետությանը բաժին է ընկնում ՍՍՀՄ գարու և բրնձի համախառն բերքի 1/2-ից ավելին, վարսակի՝ 4/5-ը, վուշաթելի համախառն բերքի գրեթե 2/5-ը (157 հզ․տ), արևածաղկի մոտ 1/2-ը (2,5 մլն տ), շաքարի ճակնդեղի 1/4-ից ավելին (25,5 մլն տ), կարտոֆիլի 1/2-ը (40,9 մլն տ), բանջարեղենի 2/5-ից ավելին