Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/525

Այս էջը սրբագրված չէ

ժողովուրդը կարող է հատկապես հույս դնել սովետական կառավարության «․․․ մշտական բարեկամական վերաբեր– մունքի ու նրա ուժերի սահմաններում՝ նրա օգնության վրա՝ հայ ժողովրդին սպառնացող նոր արյունալի աղետները կանխելու համար» (Հոկտեմբերյան սո– ցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովե– տական իշխանության հաղթանակը Հա– յաստանում, էջ 352)։ Սակայն դաշնակցա– կան կառավարությունը չկամեցավ խզել կապերը Անտանտի հետ, չընդունեց Սո– վետական Ռուսաստանի օգնությունն ու միջնորդությունը։ Քեմալական Թուրքիան, օգտվելով Անտանտի պետությունների դի– վանագիտական խաղերից և Սովետական Ռուսաստանի օգնությունից հրաժարվե– լու դաշնակցականների քաղաքականու– թյունից, 1920-ի սեպտեմբերին հարձակ– վեց Հայաստանի վրա՝ զավթեց Սարիղա– միշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, կազմա– կերպեց բնակչության ջարդեր ու կողո– պուտներ (տես Հայ–թուրքական պատե– րազմ 1920)։ Միայն Կարսի մարզում և Ալեքսանդրապոլի գավառում թուրքերը սպանեցին ավելի քան 60 հզ․, գերեվարե– ցին 18 հզ․ մարդ։ Հայ ժողովրդի գլխին կրկին կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Այդ ծանր ժամանակ միայն Սո– վետական Ռուսաստանը հանդես եկավ հայ ժողովրդի պաշտպանությամբ ու օգ– նությամբ։ 1920-ի նոյեմբերի կեսերին Վ․ Ի․ Լենինը ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյու– րոյին առաջարկեց հաստատել Չիչերինի երեք առաջարկները Հայաստանում տի– րող հարցի վերաբերյալ․ 1․ համաձայնու– թյուն տալ Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի և ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի կարծիքին՝ Հայաստանում սովետական կարգեր հաստատելու համար վճռական գործողություններ ծավալելու անհրաժեշ– տության մասին, 2․ ցույց տալ Հայաստա– նին քաղաքական օգնություն՝ թուրքերի հետագա առաջխաղացումը կանխելու համար, 3․ պաշտպանել նոր, սովետական կառավարությունը (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 54, էջ 517, 858–859)։ Հոկ– տեմբերին Լենինի մանդատով Երևան եկավ ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչու– թյունը՝ Բ․ Լեգրանի ղեկավարությամբ (տես Լեգրանի պատվիրակություն)։ Ներ– կայացուցչության անդամներն էին Ս․ Տեր– Դաբրիելյանը, Ա․ Հովհաննիսյանը, Ա․ Սիլինը և ուրիշներ։ Լեգրանը լիազոր– ված էր անհրաժեշտ բանակցություն վա– րելու Հայկական հանրապետության կա– ռավարության հետ։ 1920-ի հոկտ․ 8-ին ՀԿ(բ)Կ Կենտկո– մը հրատարակեց դիմում ուղղված Հա– յաստանի բանվորներին և գյուղացիներին՝ համախմբվել կոմունիստական կուսակ– ցության շուրջը և Հայաստանում հաստա– տել սովետական իշխանություն։ 1920-ի նոյեմբ․ 29-ին Քարվանսարայի (Իջևան) և Դիլիջանի շրջանների աշխատավորները կոմունիստական կուսակցության ղեկա– վարությամբ ապստամբեցին։ Ստեղծվեց Հայաստանի հեղափոխական կոմիտե, որի կազմում էին Ս․ Կապանը (նախագահ), Ս․ Տեր–Գաբրիեչյանը, Ա․ Մոավյանը, Ա․ Բեկզադյանը, Ի․ Դովչաթյանը և Ա․ Նու– րիշանյանը (տես Հայաստանի ռազմա–հե՜ ղափոխական կոմիտե 1920-ի նոյեմբեր)։ Հեղկոմը հատուկ դեկլարացիայով Հա– յաստանը հայտարարեց սոցիալիստական խորհրդային հանրապետություն։ Նոյեմբ․ 30-ին ապստամբները մտան Դիլիջան։ Հեղկոմը հեռագրով դիմեց Վ․ Ի․ Լենինին․ «Թող հայտնի լինի համաշխարհային հե– ղափոխության առաջնորդին, որ Դիլի– ջանի ու Քարվանսարայի շրջանների գյու– ղացիները, զայրացած դաշնակցական կա– ռավարության հանցավոր քաղաքականու– թյունից և երկրում խորացող անարխիայից, բարձրացրին ապստամբության դրոշը։ Հայաստանի կոմունիստական պարտիան իսկույն ևեթ ստանձնեց այդ տարերային շարժման ղեկավարությունը և ստեղծեց Հայաստանի Ռևկոմ՝ Հայաստանը հայտա– րարելով Սոցիալիստական Սովետական Ռեսպուբլիկա (Հոկտեմբերյան սոցիալիս– տական մեծ ռևոլյուցիան և Սովետական իշխանության հաղթանակը Հայաստա– նում, 1960, էջ 406)։ Այնուհետև հեռագը– րում հույս էր հայտնվում, որ սոցիալիս– տական Ռուսաստանի կարմիր բանակը օգնության կհասնի Հայաստանի աշխա– տավորությանը, նրանց արդարացի պայ– քարում։ Սովետական Ադրբեջանում գտնը– վող XI կարմիր բանակի զորամասերը օգնության եկան Հայաստանի աշխատա– վորությանը։ Այդ զորամասերի կազմում էր Մայիսյան ապստամբության մասնա– կիցներից ստեղծված հայկ․ գունդը։ Մինչև ՀՍՍՀ սովետների առաջին հա– մագումարի հրավիրումը իշխանությունը գտնվելու էր Հեղկոմի ձեռքին, որի մեջ էին մտել Հայաստանի կոմկուսի 5 և ձախ դաշնակցականների 2 ներկայացու– ցիչներ։ Դեկտ․ 2-ին Վ․ Ի․ Լենինը Հա– յաստանի Հեղափոխական ռազմ, խոր– հըրդի նախագահ Ս․ Կասյանի անունով ուղարկված հեռագրում ողջունում էր իմպերիալիզմի ճնշումից ազատագրված աշխատավորական Սովետական Հայաս– տանին և հույս հայտնում, որ կգոր– ծադրվեն բոլոր ջանքերը՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի աշխատավորնե– րի միջև եղբայրական համերաշխություն հաստատելու համար (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 42, էջ 65)։ Դեկտ․ 4-ին ապստամբ աշ– խատավորները և նրանց օգնության եկած կարմիր բանակի զորամասերը Հեղկոմի ղեկավարությամբ մտան Երևան։ Չնայած նրան, որ հայ ժողովրդի կամքով Հայաս– տանում հաստատվել էր սովետական իշ– խանություն, արդեն տապալված դաշնակ– ցական կառավարության պատվիրակու– թյունը Ա․ Խատիսյանի գլխավորությամբ 1920-ի դեկտ․ 2-ին Ալեքսանդրապոլում ստորացուցիչ հաշտության պայմանագիր կնքեց քեմալական կառավարության հետ (տես Աչեքսանդրապուի պայմանագիր 1920)։ Սովետների VIII համագումարին

ՌՍՖՍՀ արտաքին գործերի ժող․ կոմիսա– րիատի տված տարեկան հաշվետվության մեջ Ալեքսանդրապոլի պայմանագիրը բնո– րոշվում էր որպես խայտառակ դաշնագիր, որը Հայաստանը, ըստ էության, դարձնում էր թուրք, վիլայեթներից մեկը։ Հայաս– տանի Հեղկոմը հայտարարեց, որ չի ճա– նաչում ապօրինի կնքված Ալեքսանդրա– պոլի պայմանագիրը։ Սովետական Հայաստանի սոցիալ–տնտ․ և քաււ․ նոր վերափոխումները կատար– վում էին հայ ժողովրդի ազգ․ պետ․ իշ– խանության անդրանիկ մարմնի՝ Հայաս– տանի Հեղկոմի դեկրետների, կարգա– դրությունների և հրամանագրերի հիման վրա, ււրոնք լիովին համապատասխանում էին иг վետական իշխանության սկզբունք– ներին Ստեղծվեցին կոմիսարիատներ՝ ներքիւ գործերի, արտաքին գործերի, հողագործության, ռազմ․, լուսավորու– թյան, արդարադատության, ֆինանսների, պարենավորման, աշխատանքի, առողջա– պահության, սոց․ ապահովագրության, ճանապարհների, փոստի ու․ հեռագրի։ Վերածվեցին դաշնակցական կառավարու– թյան բոլոր վարչական հիմնարկություն– ները, դասային արտոնություններն ու սահմանափակումները։ Վերակազմվեց բանակը, որում քաղ․ մասսայական աշ– խատանք տանելու, նրա մարտունակու– թյունն ամրապնդելու նպատակով հիմնվեց քաղ․ վարչություն, հաստատվեց զինվորա– կան կոմիսարների ինստիտուտ։ Ստեղծ– վեցի! նոր, սովետական դատարաններ։ Եկեղեցին անջատվեց պետությունից, իսկ դպրոցը՝ եկեղեցուց։ Հակահեղափոխու– թյան, չարաշահության և սաբոտաժի դեմ պայքարելու նպատակով կազմվեց ար– տակարգ հանձնաժողով։ Սովետական Հա– յաստանի սահմաններում պետ․ լեզու հայ– տարարվեց հայերենը, իսկ այն վայրե– րում, որտեղ ապրում էին ադրբեջանցի– ներ՝ նաև ադրբեջաներենը։ Հեղկոմի 1920-ի դեկտ․ 17-ի դեկրետով պետ! սեփականություն հայտարարվեցին և հանձնվեցին լուսավորության ժողկոմա– տին կուլտուր–կրթական հիմնարկները (հնագիտական և ազգագրական թանգա– րանները, գրադարանները և այլն)։ Հիմ– նադրվեցին Երևանի պետ․ համալսարանը, կուլտուր–պատմական ինստիտուտը, մի ^շարք այլ ուս․ և մշակութային հաստատու– թյուններ։ Դեկտ․ 21-ին Հեղկոմը դեկրետ հրատարակեց ցարական բռնակալու– թյան «Հավաք օրինացի վերացման և

ՌՍՖՍՀ դեկրետները ՀՍՍՀ սահմաննե– րում կիրառելու մասին»։ Հեղկոմի 1920-ի դեկււ․ 20-ի դեկրետով ազգայնացվեցին հողլւ, նրա ընդերքը, ջրերը, անտառները։ Այս միջոցառումները չքավոր գյուղացիու– թյանն ավելի սերտորեն համախմբեցին սովետական իշխանության շուրջ, ամրա– պնդեցին բանվոր դասակարգի ու գյուղա– ցիության դաշինքը։ Դրանց իրականացման գորօում մեծ դեր խաղաց Սովետական Ռու– սաստանը, որը ամեն ինչով օգնում էր նո– րաստեղծ Սովետական Հայաստանին։ 192(-ի դեկտ․ 13-ին Վ․ Ի․ Լենինը ընդու– նեց Հայաստանի Հեղկոմի անդամներ Ս․ Տեր–Դաբրիելյանին և Ա․ Ա․ Մռավյա– նին, զրուցեց նրանց հետ երկրի վիճակի մալին և հենց նույն օրն էլ ստորագրեց Հայկ․ ՍՍՀ–ին ֆինանսական օգնություն ցույց տալու մասին ՌՍՖՍՀ–ի ժող․ կո– միսարների խորհրդի որոշումը։ Վ․ Ի․ Լենինը ՌՍՖՍՀ կառավարության անունից խոստացավ օգնել Ալեքսանդրապոլը և Շիլ ակի շրջանները, Ալեքսանդրապոլ– Երնան երկաթուղին ազատագրելու թուրք, զավթիչներից, որը և իրականացվեց 1921-ի ապրիլի 22-ին։