Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/528

Այս էջը սրբագրված չէ

կավարժական մտքի պատմության վերա– բերյալ, թարգմանական նյութերով հաղոր– դակից դարձնում ՍՍՀՄ և արտասահման– յան գիտնականների ու մանկավարժների գործերին։ Հանդեսի գործունեության ոլորտում են նաև պրոֆտեխ․ կրթության խնդիրները, մասնագիտական կողմնորոշ– ման հարցեր։ Ունեցել է «Ռուսկի յազիկ վ արմյանսկոյ շկոլե» («Русский язык в армянской школе», 1957–68), «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» (1966–82) հավելվածները։ 1966-ից լույս է ընծայում «Մաթեմատիկան և ֆիզրկան դպրոցում» հավելվածը։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԱՌԴԵՐ (< գերմ․ Mar- der – կզաքիս), մորթատու, միջին բըր– դատվության ճագարների բնաշիարհիկ ցեղ։ Բուծվել է ՀՍՍՀ–ում 1931–40-ին, ՍՍՀՄ հվ․ շրջանների կերային և կլիմա– յական պայմաններին հարմարված ճա– գարների մի քանի ցեղերի (ռուսական լեռնային, շինշիլա, երկնագույն մսզա– ծածկով տեղական ճագարներ) բարլ վե– րարտադրական տրամախաչման միջււցով։ Բուծման աշխատանքները ղեկավարել է Մ․ Բագրաայանը։ ճագարներն ունեն կար– ճացած իրանով ամուր մարմնակազմ։ Մազածածկը խիտ է, փայլուն, մուգ կամ բաց շագանակագույն (կզաքիսի մւրթու նման, որից էլ ցեղն ստացել է իր անվա– նումը)։ Նորածին ճագարիկների մազա– ծածկը մկնագույն է, բնորոշ գույնը ձեռք են բերում 4–5 ամսականում։ Իրանի մի– ջին երկարությունը՝50,5, իսկ կրծքի վւաթը 33,4 սմ է։ Միջին կենդանի զանգվածը՝ 3;8/^Պտղատվությունը՝ 7 ճագարիկ։ Ս․ մ․ տարածված է գլխավորապես ՀՍՍՀ–ում։ Տոհմային մատղաշը բուծվում է ՀՍՍՀ անասնապահության և կերարտադրման ԴՀԻ–ի Չարբախի փորձարարական հենա– կետում։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, մարքս–լենինյան առաջին համապարփակ հանրագիտարանը, աշխարհի ժամւււնա– VuVtfig ^սոշորագույՆ որատարակություն– frbpfig։ "Հրատարակում է հՍովեւոսհսյա էնցիկւուցեդիւս> («Советская Энцикло– педия») հրատարակչությունը, Մոսլվա– յում։ ՍՍՀՄ ԿԳԿ–ի նախագահության ււրոշ– մամբ (1925) 1-ին հրատարակությունը (հհ․ 1–66) լույս է տեսել 1926–47-ին (տպաքանակը 50–80 հզ․, 65 հզ․ հոդված, 12 հզ․ պատկեր, ավելի քան հազար քար– տեզ, 1924–41-ին գլխ․ խմբագիր՝ ակա– դեմիկոս Օ․ Ցու․ Շմիդ)։ Բաժինների խըմ– բագիրներ և խոշոր հոդվածների հեղի– նակներ են եղել Ա․ Ն․ Բախը, Ա․ Ս․ f ուբ– նովը, Ն․ Ն․ Բուրդենկոն, Վ․ Ռ․ Վիլյամսը, Կ․ Ե․ Վորոշիլովը, Վ․ Վ․ Կույբիշեը, Գ․ Մ․ Կրժիժանովսկին, Ա․ Վ․ Լունաչարսկին, Մ․ Վ․ Ֆրունզեն U ուրիշներ։ ՍՍՀՄ Մի– նիստրների խորհրդի որոշմամբ (H49), 2-րդ հրատարակությունը (հհ․ 1–51) ւույս է տեսել 1950–58-ին (տպաքանակը 2 50– 300 հզ․, մոտ 100 հզ․ հոդված, 40 852 պատ– կեր, 2362 քարտեզ, գլխ․ խմբագիրներ՝ 1949–51-ին՝ ակադեմիկոս Ս․ Ի․ Վավիլով, 1951–69-ին՝ ակադեմիկոս Բ․ Ա․ Վվեդ ւնս– կի)։ 1960-ին երկու հատորով լույս է տե– սել առարկայական–անվանական այբբե– նական ցուցիչը։ Հրատարակմանը ւ՚աս– նակցել են Ն․ Ն․ Անիչկովը, Ի․ Պ․ Բարդի– նը, Վ․ Վ․ Վինոգրադովը, Ա․ Ա․ Գրիգո– րևը, Ե․ Մ․ ժուկովը, Ֆ․ Վ․ Կոնստանտի– նովը և ուրիշներ։ 1957-ից հրատարակ– վում է Ս․ մ․ հ–ի տարեգիրքը։ 3-րդ հրատա– րակությունը (հհ․ 1–30) լույս է տեսել 1969–78-ին (տպաքանակը 630 հզ․, մոտ 100 հզ․ հոդված, գլխ․ խմբագիր՝ ակադե– միկոս Ա․ Մ․ Պրոխորով)։ Հեղինակային կազմում ընդգրկվել են ՍՍՀՄ գրեթե բոլոր ազգությունների գիտնականներ ու մաս– նագետներ։ Գլխ․ խմբագրությունը մեծ օգնություն է ստանում ՍՍՀՄ ԳԱ–ից, միու– թենական, հանրապետական և ճյուղային ակադեմիաներից, համալսարաններից և այլ բարձրագույն ուս․ հաստատություն– ներից, բազմաթիվ գիտ․ հիմնարկներից, կուսակցական, արհմիութենական, կոմե– րիտական, սովետական կազմակերպու– թյուններից և ստեղծագործական միու– թյուններից (երրորդ հրատարակության բառացանկի քննարկմանը մասնակցել է մոտ 3 հզ․ կազմակերպություն)։ Ս․ մ․ հ․ գործակցում է նաև արտասահման– յան հրատարակչական հիմնարկների, ՍՍՀՍ–ի հետ մշակութային կապերի ըն– կերությունների, արտասահմանյան շատ երկրների ԳԱ–ների հետ։ Գործնական և բարեկամական կապերի մեջ է սոցիա– լիստական երկրների հանրագիտական հրատարակչությունների հետ։ Ս․ մ․ հ–ի նախապատրաստմանը մասնակցում են 44 երկրների գիտնականներ և քաղ․ գործիչ– ներ։ ԱՄՆ–ում և Հունաստանում լույս է տե– սել Ս․ մ․ հ–ի 3-րդ հրատարակությունը։ Գբկ․ Петров Փ․ Н․, Первые советские энциклопедии, в сб․։ Книга․ Исследования и материалы, сб․ 3, М․, 1960; Кауфман И․ М․, Русские энциклопедии, в․ 1, М․, 1960; Новое в науке и проблемы подготовки словника 3-го издания БСЭ, М․, 1965; Мето– дические указания для редакторов БСЗ, М․, 1969․

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԵՐԻՆՈՍ, նրբագեղմ ոչ– խարների ցեղ։ Ստացվեւ է (1920–52) ՍՍՀՄ եվրոպական մասի հվ․ շրջաննե– րում մազաեյան և նորկովկասյան մերի– նոսների, ինչպես նաև տեղական կոպտա– բուրդ մաքիների ու մերինոսների խոյերի տրամախաչումից ստացված խառնածիննե– րի ընտրությամբ և զույգ ընտրությամբ (հետագայում շատ հոտեր բարելավել են ասկանիական, կովկասյան, ստավրոպոլ– յան, գրոզնու, ալթայան ցեղերով)։ Ցեղի ներսում կան բրդատուն բրդամսատու տի– պեր։ Գեղմը միակցված է, բուրդը՝ նուրբ, խիտ, ըստ բարակության և երկարության միահավասար, որակը՝ 64, երկարությու– նը՝ 7,5–10 սմ Խոյերի բրդատվությունը՝ 13–16 (առավելագույնը՝ մինչե 24), իսկ մաքիներինը 5–7 (12) կգ է։ Լվացված բրդի ելքը՝ 36–42%։ Բրդամսատու տիպի խոյերի միջին կենդանի զանգվածը՝ 95– 115, իսկ մաքիներինը 50–60 կգ է (բրդա– տու տիպի ոչխարները կշռում են 5– 10 կգ–ով պակաս)։ 100 մաքու պտղատվու– թյունը 120–140 գառ է։ Ոչխարները հար– մարված են ձմեռային արոտավայրերում արտագնաց պահվածքի պայմաններին։ Ս․ մ․ բուծում են Ստավրոպոլի երկրամա– սում, Ռոստովի և Աստրախանի մարզե– րում, Արևմտյան Սիբիրում, Կալմիկական ԻՍՍՀ–ում և Ղազախական ՍՍՀ–ում։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱ– ԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱ– ԳԻՐ, կուսակցության ընդհանո՜ւ՞ր ծրագրի բաղկացուցիչ մասը, որի նպատակն է ռուս, կայսրության տարածքում ապրող բոլոր ազգերին U ժողովուրդներին ազա– տագրել ցարիզմի, կալվածատերերի և բուրժուազիայի լծից, վերջ դնել ազգ․ խտրականությանը, հաղթահարել նախ– կինում հարստահարված ժողովուրդների կուլտուրական և տնտ․ հետամնացությու– նը, երկրի բոլոր ազգերին համախմբել մեկ միասնական ընտանիքում, ստեղծել բազմազգ սոցիալիստական պետություն՝ ի շահ սոցիալիզմի և կոմունիզմի կառուց– ման ՍՍՀՍ–ում։ Կոմունիստական, պրոլետարական շարժման առաջին իսկ ծրագրային փաս– տաթղթում՝ «Կոմունիստական կուսակցու– թյան մանիֆեստ»-ում Կ․ Մարքսը և Ֆ․ էն– գելսը ձևակերպելով հասարակության ապագա սոցիալիստական վերափոխման հիմնական խնդիրները, նշեցին, որ կա– պիտալիզմի ժամանակ մասնավոր սեփա– կանության հիմքի վրա ստեղծված սոցիալ․ հակամարտության և անհավասարության դրսևորումներից մեկն էլ ազգերի միջե հակադրությունների, թշնամական հարա– բերությունների սրումն է։ Իրենց երկե– րում, քննարկելով կապիտալիզմի պայ– մաններում ազգերի զարգացման պատմ․ միտումները, ազգ․ ընդհանրության և ազգ, հարաբերությունների բազմազան կողմե– րըն ու դրսևորումները, Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը մշակեցին պրոլետարական ինտերնացիոնալիզմի, որպես ազգ․ հար– ցում բանվոր դասակարգի աշխարհայեցո– ղության և քաղաքականության դրսևո– րում, և որպես ազգ․ հավասարության հիմ– նադրույթներից մեկը հռչակեցին «չի կա– րող ազատ լինել մի ժողովուրդ, որը ճըն– շում է ուրիշ ժողովուրդների» գաղափարը։ XIX դ․ 2-րդ կեսի և XX դ․ սկզբի պատմ․ հաստատեց Մարթսի և էնգելսի այն կանխատեսումները, թե պրոլետարիատի հեղափոխական շարժ– ման հետագա ծավալմանը զուգընթաց լայն թափ է ընդունելու գաղութացված ու ճնշված ժողովուրդների ազգային–ազա– տագր․ շարժումը և, որ ազգերի տնտ․, քաղ․ ու մշակութային մերձեցման հետ միասին ընդլայնվելու է աշխատավորնե– րի ինտերնացիոնալ համախմբման պրո– ցեսը։ XIX դ․ վերջից Ռուսաստանը դար– ձել էր պրոլետարիատի ազատագր․ շարժ– ման համաշխարհային կենտրոն, ուր Մարքսի ուսմունքը ստեղծագործորեն զարգացրին Վ․ ի․ Լենինն ու նրա հիմնա– դրած կոմունիստական կուսակցությունը։

ՌՍԴԲԿ I համագումարը (1898) թեև չկա– րողացավ հրապարակել այդ ծրագիրը, որի հիմնական սկզբունքներն արդեն մշակված էին Վ․ Ի․ Լենինի վաղ շրջանի աշխատություններում, այնուամենայնիվ ընդունեց ազգ․ հարցի այնպիսի կարևոր սկզբունք, ինչպիսին ազգերի ինքնորոշ– ման իրավունքն էր։ ՌՍԴԲԿ II համագու– մարը, որն ընդունեց կուսակցության ծրա– գիրն ու կանոնադրությունը, առաջին ան– գամ պատմության մեջ առաջ քաշեց ազգ․ հարցի լուծման հետևողական ու ամբող– ջական հայեցակետ, ազգ․ հարցում, որ–