ծրագիր։ 1919-ի փետրվարին ծրագրի նա– խագիծը հրապարակվեց մամուլում U դըր– վեց լայն քննարկման։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարը (1919-ի մարտ) քննարկեց կուսակցության երկրորդ ծրագրի նախա– գիծը և հաստատեց այն։ Նոր ծրագրում արտացոլվեցին ՌՍԴԲԿ II համագումարից հետո Ռուսաստանի հա– սարակական կյանքի զարգացման ընթաց– քում տեղի ունեցած մեծագույն իրադար– ձությունները, ցարիզմի ու կապիտալիզմի դեմ ժող․ մասսաների մղած պայքարը, նրանց ղեկավար ուժի՝ պրոլետարիատի կուսակցության գործունեության հարուստ փորձը։ Ծրագրում տրված էր կապիտալիստա– կան հասարակության, նրա առանձնա– հատկությունների և հակասությունների, ինչպես նաև պարզ ապրանքային արտա– դրության բնութագիրը, իմպերիալիզմի վերլուծությունը, բացահայտված էին նրա անխուսափելի կործանման պայմանները։ Նոր ծրագրի հիմքում դրված էր սկզբում մեկ առանձին վերցրած երկրում սոցիա– լիզմի հաղթանակի հնարավորության մա– սին լենինյան դրույթը, նրանում նշված էր սովետական պետության հիմնական նպատակը՝ իսպառ վերացնել հասարա– կության բաժանումը թշնամական դասա– կարգերի, վերջ դնել մարդու կողմից մար– դու շահագործմանը։ Այդ խնդրի իրակա– նացումը, ասված էր ծրագրում, հնարավոր է միայն պրոլետարիատի դիկտատուրայի պայմաններում, երբ նախկինում հարստա– հարված դասակարգերը՝ բանվորներն ու աշխատավոր գյուղացիությունը, այսինքն՝ բնակչության հսկայական մեծամասնու– թյունը, ճնշում է տապալված շահագործող դասակարգերի դիմադրությունը։ Հենց այդ երկու բարեկամական դասակարգերին է պատկանում իշխանությունը սովետական երկրում։ Ծրագրում կարևոր տեղ էր հատկացված սովետական դեմոկրատիա– յի հետագա ծավալման, պետության կա– ռավարմանն աշխատավոր լայն մասսա– ներին ներգրավելու, նրանց կուլտուրա– կան մակարդակի բարձրացման հարցե– րին։ Ազգ․ հարաբերությունների բնագավա– ռում ՌԿ(բ)Կ–ն իր կարեոր խնդիրն էր համարում վերացնել անվստահությունը տարբեր ազգերի աշխատավորների միջև, հետևողականորեն վարել նրանց մերձեց– ման քաղաքականություն, առանձնակի հոգատարություն հանդես բերել նախկի– նում հարստահարված ազգերի և ազգու– թյունների նկատմամբ՝ ղեկավարվելով բոլոր ազգերի իրավահավասարության և եղբայրության ինտերնացիոնալիստական սկզբունքներով։ Ռազմ, բնագավառում ծրագիրը նախա– տեսում էր ստեղծել զուտ դասակարգա– յին սկզբունքներով կառուցված բանվո– րագյուղացիական կանոնավոր բանակ և այն վերածել սովետական երկրի թշնա– միների ոտնձգություններից պաշտպան– վելու հզոր ուժի։ ժող․ լուսավորության բնագավառում նոր ծրագիրն առաջադրում էր դպրոցը հասարակության կոմունիստական վերա– կառուցման գործիք դարձնելու խնդիրը։ Դասավանդումը պետք է տարվեր մայրե– նի լեզվով՝ հասարակական–քաղ․ աշխա– տանքի հետ սերտորեն զուգորդված։ Ան– հրաժեշտ նյութական պայմանների ստեղծ– ման շնորհիվ բանվորներին և գյուղացի– ներին տրվում էր բարձրագույն կրթու– թյուն ստանալու փաստական հնարավո– րություն։ Տնտ․ բնագավառում նախատեսվում էր մինչև վերջ սեփականազրկել բուրժուա– զիային և արտադրության միջոցները վե– րածել ընդհանուր սեփականության, անց– նել տնտեսության վարման պլանային սկզբունքներին, զարգացնել գիտությունը և երկրի արտադրողական ուժերը։ Պետք է լիովին վերացվեր հողի մասնավոր սե– վւականությունը, կազմակերպվեր սոցիա– լիստ․ խոշոր հողագործություն։ Գյուղում կուսակցության քաղ․ գիծն էր՝ հենվել չքավորների և բատրակների վրա, վճռա– կանորեն սահմանափակել կուլակության շահագործողական միտումները, բանվոր դասակարգի կողմը գրավել միջակ գյու– ղացիությանը և նրան ներգրավել սոցիա– լիստական շինարարության մեջ։ Քաղաքի և գյուղի միջև եղած հակադրության վե– րացումը կուսակցությունն առաջ քաշեց որպես կոմունիստական շինարարության արմատական խնդիր։ Ծրագրում ձևակերպված էին կուսակցու– թյան խնդիրներն աշխատավորների նյու– թական–կենցաղային դրության բարելավ– ման գործում՝ բնակարանային պայման– ների բարելավում, 8-ժամյա աշխատան– քային օր, շաբաթական հանգիստ, աշխա– տավորների սոցիալ․ ապահովություն, ձրի, որակյալ բժշկական օգնություն ևն։ Կուսակցության երկրորդ ծրագիրը հա– մաշխարհային պատմության մեջ սոցիա– լիստ․ հասարակարգի կառուցման առա– ջին ծրագիրն էր։ Ծրագրի նախագծի քննարկման ընթաց– քում իմպերիալիզմի բնութագրության, պրոլետարիատի դաշնակիցների, ազգերի ինքնորոշման և այլ հարցերի շուրջ սուր բանավեճ ծավալվեց մի կողմից Վ․ Ի․ Լենինի և նրա կողմնակիցների, մյուս կողմից Բուխարինի, Պյատակովի և նը– րանց համախոհների միջև։Համագումարը միահամուռ պաշտպանեց Վ․ Ի․ Լենինի հարցադրումները և ընդունեց ծրագրի ներ– կայացրած նախագիծը։ Կուսակցության VIII համագումարին հաջորդած տարիները սովետական ժողո– վըրդի համար հսկայական դժվարություն– ների հաղթահարման և վիթխարի մեծա– գործությունների ժամանակաշրջան եղան։ 1918–22-ի քաղաքացիական պատերազ– մից հետո, նորաստեղծ սովետական եր– կիրը ձեռնամուխ եղավ ժող․ տնտեսության վերականգնմանը։ Ղեկավարվելով իր երկ– րորդ ծրագրով, կուսակցությունը սովե– տական ժողովրդին առաջնորդեց սոցիա– լիզմի կառուցման ուղիով։ Պատմ․ կարճ ժամանակամիջոցում Սովետական Միու– թյունը հետամնաց երկրից վերածվեց հը– զոր ինդուստրիալ–կոլտնտեսային սոցիա– լիստ․ տերության։ Վերացվեց նախկինում գոյություն ունեցած տնտեսության բազ– մակացութաձևությունը, գերիշխող դար– ձավ տնտեսության սոցիալիստ, սիստեմը և սոցիալիստ, սեփականությունը իր եր– կու ձևերով՝ պետ․ (համաժող․) և կոոպե– րատիւ1-կոլտնտեսային։ ՍՍՀՄ–ում կա– ռուցվեի սոցիալիզմ, իրականացվեց կո– մունիզմի առաջին փուլը։ UUSJ-ում սոցիալիզմի կառուցման ավարտման ժամանակաշրջանում անհրա– ժեշտություն առաջացավ փոֆոխելու կու– սակցության երկրորդ ծրագիրը։ Այդ նը– պատակով կուսակցության XVIII համա– գումարը (1939) պաշտոնական առաջա– դրանք տվեց, սակայն սկսված Հայրե– նական մեծ պատերազմը խանգարեց այդ խնդրի իրագործմանը։ Կուսակցության XIX (1952) և XX (1956) համագումարները նորից առաջ քաշեցին նոր ծրագիր ըն– դունելս հարցը։ ՍՄԿԿ քսաներկուերորդ համաււումարը (1961) ընդունեց ՍՄԿԿ Կենտկոմի կողմից մշակված նոր, երրորդ՝ կոմունիզմի կառուցման ծրագիրը (ՍՄԿԿ ծրագիրը և կանոնադրությունը, Ե․, 1964)։ ՍՄԿԿ երրորդ ծրագրում արտացոլված են այն հսկայական տեղաշարժերը, որոնք Սովես ական Միության և ողջ համաշ– խարհային կոմունիստական, հեղափոխա– կան, սզգային–ազատագր․ շարժման հա– ջողությունների արդյունք են։ Նրանում ստեղծագործաբար ընդհանրացված են ՍՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման պրակ– տիկան։ Այն բաղկացած է ներածությունից և երնու հիմնական մասերից։ Առաջին մասում՛ ցույց է տրված արդի դարաշրջա– նում լքարդկային հասարակության զար– գացման գլխ․ ուղին, որը բնութագրվում է որպեւ; կապիտալիզմից կոմունիզմին անց– նելու ուղի։ Արդի դարաշրջանը բնորոշ– ված 1; որպես սոցիալիստ, և ազգային– ազատագր․ հեղափոխությունների, իմ– պերիսլիզմի խորտակման, նոր երկրնե– րի սոցիալիզմի ուղին թևակոխելու, հա– մաշխարհային մասշտաբով սոցիալիզմի և կուունիզմի հաղթանակի դարաշրջան։ Կապիտալիզմից սոցիալիզմին անցնելը պասս՜, անխուսափելիություն է։ Ներկա– յումս մարդկության պատմական զարգաց– ման ւ]րա վճռական ազդեցություն են գոր– ծում ՍՍՀՄ–ը, սոցիալիզմի համաշխար– հային սիստեմը, աշխարհի հակաիմպե– րիալիստական ուժերը։ Միջազգային հարաբերությունների բնագավառում ՍՄԿԿ ծրագիրը նպատակ է դնւսմ ապահովել խաղաղ պայմաններ ՄՍՀՍ–ում կոմունիստական հասարա– կարգ կառուցելու և սոցիալիզմի համաշ– խարհային սիստեմը զարգացնելու հա– մար, մարդկությանը փրկել համաշխար– հային կործանարար ջերմամիջուկային պատերազմից։ Ծրագրում մատնանշվում է, որ ՍՄԿԿ–ն հանդես է գալիս բոլոր ու ամեն տեսակի զավթողական պատերազմ– ների դեմ՝ պաշտպանելով ճնշված ժողո– վուրդների պայքարն իմպերիալիզմի դեմ, նրանց արդարացի ազատագր․ պատե– րազմները։ Ծրսգրի երկրորդ մասում նշված են կոմունիստական հասարակարգի կառուց– ման բնագավառում ՍՄԿԿ խնդիրները, տրված է կոմունիզմի բնորոշումը, մատ– նանշված, որ սոցիալիզմից անցումը կո– մունիզմին բնապատմականդ պրոցես է և ենթս դրում է փոխադարձորեն կապված երեք խնդիրների լուծումը՝ կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծումը, սոցիա– լիստական հասարակական հարաբերու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/531
Այս էջը սրբագրված չէ