Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/532

Այս էջը սրբագրված չէ

թյունների վերափոխումը կոմունիւսոա– կանի, կոմունիզմ կառուցող նոր մարդու համակողմանի զարգացումը։ Ծրագիրը կուսակցության գլխ․ ոնտ․ խնդիրը համարում է կոմունիզմի նյութա– տեխնիկական բազայի ստեղծումը, որը կոչված է նյութական և մշակութային բա– րիքների առատություն ապահովել ամ– բողջ բնակչության համար։ Աստիճւսնա– բար կոմունիզմին անցնելու պրոցեսում սեփականության պետ․ և կոոպերսստիվ– կոլտնտեսային ձևերը կմիաձուլվեն սե– ւիականության միասնական համսժող․ ձևի մեջ։ Կոմունիզմի շինարարության պրոցեսում աստիճանաբար կվերանան տարբերությունները դասակարգերի քա– ղաքի և գյուղի, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի միջև։ Ծրագրում նշված են սովետական պետության հետագա զար– գացման ուղիներն այն հաշվով, ու կո– մունիզմի կառուցմանը զուգընթաց պրո– լետարիատի դիկտատուրայի պետությունն աստիճանաբար վերաճելու է համաժող․ պետության, որն իր գոյությունը պահպա– նելու է մինչև կոմունիզմի վերջնական հաղթանակը, իսկ հետագայում, I ոմու– նիզմի բարձր աստիճաններում նւսխա– դըրյալներ են ստեղծվելու հասարակ ււկան ինքնավարության անցնելու համար Սո– ցիալիստական պետության հետագա ամ– րապնդումը ենթադրում է բոլոր աստիճա– նի սովետների դերի հետագա բարձրա– ցում։ Քանի գոյություն ունի իմպերիա– լիզմը և ագրեսիվ պատերազմների ւ տան– դը չի վերացված, Սովետական Միությունը շարունակելու է պահել բանակ, ամրա– պնդվելու է երկրի պաշտպանունակությու– նը։ Ծրագրում տրված են ժողովրդի նյու– թական բարեկեցության և կուլտուրական մակարդակի հետագա բարձրացման խըն– դիրները։ Կոմունիզմին մոտենալու հա– մեմատ կմեծանան սպառման հան ւային xyViyAx ու նշսնակւ»ւթյուն[ւ, կա– րագաեաե նրանց աճի տեմպերը։ Կարևոր տեղ է հատկացված ՍՄ<Մ–ում ազգ․ փոխհարաբերությունների հարցե– րին։ Ցուրաքանչյուր կոմունիստի պարտ– քըն է՝ էլ ավելի ամրապնդել սովետական երկրի ժողովուրդների եղբայրակա ւ բա– րեկամությունը, վճռական պայքար մղել նացիոնալիզմի ու շովինիզմի անգաւ՜ նվա– զագույն դրսևորումների, ազգ․ սահմանա– փակվածության միտումների դեմ։ Նշվում է, որ կոմունիզմի կառուցման պրա եսում տեղի կունենա ազգերի միջև տարբերու– թյունների վերացում և նրանց հեոագա մերձեցում, որը պատմ․ օբյեկտիվ պրո– ցես է և ունի առաջադիմական նշանա– կություն։ Այդ պրոցեսը շատ տևակււն է և այն արհեստականորեն արագացնելու ամեն մի փորձ կարող է հանգեցնել միայն նացիոնալիստական վերապրուկնեւփ աշ– խուժացման։ Մահմանված են կուսակցությաէ խըն– դիրները ժող․ կրթության, գիտո թյան, կուլտուրական շինարարության, գրակա– նության ու արվեստի և այլ բնագսվառ– ներում։ Նախատեսվում է հասնել աճող սերնդի կրթության ու դաստիարակու– թյան բարձր մակարդակի, երկրի մասշտա– բով իրականացնել ընդհանուր պփրտա– դիր միջնակարգ կրթությունը, զարկ տալ բարձրագույն և միջնակարգ մասնագիտա– կան կրթությանը, բոլոր պայմանները ստեղծել գիտության, հատկապես բնա– կան գիտությունների առաջատար ճյու– ղերի հետագա բուռն զարգացման, գի– տությունն արտադրողական ուժի վերա– ծելու համար։ Ծրագրում մեծ նշանակություն է տրվում հասարակական գիտությունների հետա– գա զարգացմանը՝ դրանք դիտելով որպես հասարակական կյանքի ճիշտ ղեկավար– ման գիտական հիմք։ Նախատեսված են կուսակցության խնդիրները նաև ժող․ առողջապահության, իրավապահպան և այլ մարմինների գործունեության բնագա– վառում։ Ծրագիրն այնուհետև վեր է հանում կու– սակցության դերի և նշանակության հար– ցերը զարգացած սոցիալիզմի պայմաննե– րում։ Մնալով որպես բանվոր դասակար– գի կուսակցություն, ՍՄԿԿ–ն, նշում է ծրագիրը, միաժամանակ դարձել է կո– մունիզմ կառուցող ամբողջ սովետական ժողովրդի կուսակցություն։ Լինելով միջազգային կոմունիստական շարժման հզոր ու առաջավոր ջոկատը, ՍՄԿԿ–ն առաջիկայում ևս կամրապնդի այդ շարժման միասնությունն ու համա– խմբվածությունը, կզարգացնի եղբայրա– կան կապերը կոմունիստական և բանվո– րական բոլոր կուսակցությունների հետ, նրանց հետ համատեղ պայքար կմղի հա– մաշխարհային նոր պատերազմի վտանգի դեմ4 հանուն խաղաղության, դեմոկրա– տիայի և սոցիալիզմի։ Ծրագիրը կարևոր տեղ է հատկացնում ռևիզիոնիզմի, դոգ– մատիզմի, աղանդավորության, լենինիզմից կատարվող ամեն տեսակ շեղումների դեմ անհաշտ պայքար մղելու և միջազգային կոմունիստական շարժման միասնության հետագա ամրապնդման անհրաժեշտու– թյան հարցերին։ "Տաշվի առնելով, որ ՍՄ44 ծրագրի ըն– դունման ժամանակվանից անցել է երկու տասնամյակ, և որ այդ ժամանակաշրջա– նում կուտակվել է սոցիալիստ, ու կոմու– նիստական շինարարության մեծ փորձ, Աովետական հասարակության կյանքում և միջազգային ասպարեզում տեղի են ունե– ցել նոր կարևորագույն իրադարձություն– ներ ու փոփոխություններ, ՍՄԿԿ քսան– վեցերորդ համագումարը (1981) և ՍՄԿԿ Կենտկոմի 1983-ի հունիսյան պլենումը որոշում ընդունեցին և հանձնարարեցին ՍՄԿԿ Կենտկոմին՝ անհրաժեշտ լրացում– ներ և փոփոխություններ մտցնել կուսակ– ցության գործող ծրագրի մեջ, նախապատ– րաստել նրա նոր խմբագրությունը և այն ներկայացնել կուսակցության հերթական XXVII համագումարի քննարկմանը։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Մեր կուսակցու– թյան ծրագրի նախագիծը, Երկ․ լիակւո․ ժող․, հ․ 4։ Նույնի, Նյութեր ՌՍԴԲԿ–ի ծրա– գրի մշակման համար, նույն տեղում, հ․ 6։ Նույնի, Պատասխան ծրագրի մեր նախա– գծի քննադատությանը, նույն տեղում, հ․ 7։ Ն ու յ ն ի, Ազգային հարցը մեր ծրագրում, նույն տեղում, հ․ 7։ Նույնի, ՌՍԴԲԿ II համագումարը, [ճառ կուսակցության ծրագրի հարցի առթիվ, հուլիսի 22 (օգոստոսի 4)։ ճառ ագրարային ծրագրի քննարկման ժամա– նակ, հուլիսի 31 (օգոստոսի 13)։ ճառեր ե ելույթներ ագրարային ծրագրի քննարկման ժամանակ, օգոստոսի 1(14)], նույն տեղում, հ․ 7։ Նույնի, Կուսակցության ծրագրի վե– րանայման շուրջը, նույն տեղում, հ․ 34։ Ն ու յ– ն ի, ՌԿ(բ)Կ ծրագրի նախագիծը, նույն տե– ղում, հ․ 38։ ՍՄԿԿ XXII համագումարի նյու– թերը, Ծ․, 1962։ ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը, Ե․, 1981։ Программа РСДРП при– нятая на II съезде партии, в кн․ ։ КПСС в резолюциях и решениях съездов, конферен– ций и пленумов ЦК, 8 изд․, т․ 1, М․, 1970; Седьмой экстренный съезд РКП(б)․ Об из– менении названия партии и партийной прог– раммы, в кн․։ КПСС в резолюциях и реше– ниях съездов, конференций и пленумов ЦК, 8 изд․, т․ 2, М․, 1970․

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱ– ԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒ–

ԹՅՈՒՆ, ՍՄԿԿ ներքին կյանքի հիմնական օրենք։ Որոշում է կուսակցության անդամի պարտականություններն ու իրավունքնե– րը, կուսակցության կազմակերպական սկզբունքները, ներկուսակցական կյան– քի նորմերը և պրակտիկ գործունեության մեթոդները։ Պարտադիր է բոլոր կոմու– նիստների և կուսակցական կազմակեր– պությունների համար։ Այն ապահովում է Սովետական Միության կոմունիստական կուսակցության ծրագրի կատարումը՝ միավորելով նրա բոլոր անդամների ջան– քերը։ Ընդունվում է ՍՄԿԿ համագումարի կողմից։ Վ․ Ի․ Լենինը ստեղծելով կոմունիստա– կան կուսակցությունը՝ վճռական ավանդ է ներդրել կանոնադրության մշակման գործում։ Նա ՌՍԴԲԿ առաջին կանոնա– դրության (ընդունվել է 1903-ին՝ ՌՍԴԲԿ II համագումարում) հեղինակն Է։ Պատմ․ պայմանների փոփոխումը և կուսակցա– կան աշխատանքի կուտակած փորձը թե– լադրել են փոփոխություններ կատարել կուսակցության կանոնադրության մեջ։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը կանոնադրական հարցեր քննարկվել են ՌՍԴԲԿ III համա– գո էւ/ւսրոււ/ (1905), IV ւ/իացյալ համագու– մարում (1906), V համագումարում (1907), Պրագայի կոնֆերանսում (1912) և VI հա– մագումարում (1917)։ Այդ շրջանում կանո– նադրության հարցերի շուրջ պայքար Էր գնում բոլշևիկների ու մենշևիկների միջև։ Այն արտացոլում էր երկու հակադիր մո– տեցումները կուսակցության ստեղծման և նրա գործունեության նկատմամբ։ Բոլ– շևիկները, Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ, բանվոր դասակարգի համար ձգտում Էին ստեղծել կազմակերպված, կարգապահ, ամուր և համախմբված քաղ․ կազմակեր– պություն, իսկ մենշևիկների առաջ քա– շած պայմանների դեպքում կուսակցու– թյունը կվերածվեր կազմակերպչորեն հեղհեղուկ, ներքին կարգապահությամբ և գործողությունների միասնությամբ չկապ– ված մի կազմակերպության։ ՌՍԴԲԿ II համագումարն ընդունեց կուսակցության ստեղծման լենինյան սկզբունքները։ Մինչ– հոկտեմբերյան շրջանում կանոնադրու– թյան մեջ մտցված լրացումներն ու փոփո– խությունները նպատակ են ունեցել ապա– հովելու կուսակցության կազմակերպչո– րեն ճիշտ կառուցումը, ամրապնդելու նրա լենինյան կազմակերպական հիմունքնե– րը, կուսակցական կյանքի նորմերը (դե– մոկրատական ցենտրալիզմ, պրոլետա–