արտադրանքի 45%-ը բաժին է ընկնում ՌՍՖՍՀ–ին։ Հայկ․ ՍՍՀ–ից ՌՍՖՍՀ ստանում է ճշգրիտ մետաղահատ հաստոցներ, շարժական էլեկտրակայաններ, տրանսֆորմատորներ, էլեկտրաճշգրիտ չափիչ սարքեր ու գործիքներ, կոնյակներ, գինիներ, պահածոներ, բազմատեսակ նյութեր։ «Արարատ» արտադրական միավորումը իր մասնաճյուղերն ունի Մոսկվայում, Լենինգրադում, Վոլգոգրադում և այլուր։
ՌՍՖՍՀ–ի և Հայկ․ ՍՍՀ–ի տնտ․ կապերը արտահայտվում են նաև արդ․ ձեռնարկությունների համատեղ կառուցման, փորձի փոխանակման, մասնագետների տրամադրման, սոցմրցության և այլ ձևերով։ Սովետական Հայաստանի բոլոր էլեկտրակայանների, Արփա–Սևան ջրատարի, Երևանի մետրոպոլիտենի, հանրապետության արդ․ խոշոր ձեռնարկությունների կառուցմանը մասնակցել են ռուս մասնագետներն ու բանվորները։ Հայ մասնագետներն ու բանվորներն իրենց հերթին մասնակցել և մասնանցում են Վոլգայի, Ենիսեյի ու մյուս խոշոր գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման, Տյումենի նավթագազային ռեսուրսների յուրացման, Ատոմմաշի, ՎԱԶ–ի, ԿԱՄԱԶ–ի, Ուրենգոյ–Ուժգորոդ և այլ մայրուղային գազամուղների ու բազմաթիվ այլ կառույցների աշխատանքներին։ «Հայբամշին» հատուկ շինարարական ջոկատը ամենաակտիվ մասնակցությունն է ունենում ՌՍՖՍՀ տարածքում իրականացվող խոշորագույն կառույցներից մեկի՝ Բայկալ–Ամուրի մայրուղու կառուցմանը։
VII․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը և առողջապահությունը
Բժշկ․ օգնությունը 1917-ից անվճար է։ 1980-ին ծնունդը կազմել է՝ 1000 բնակչին՝ 15,9 (1918-ին՝ 47,8), մահացությունը՝ 11,0 (1913-ին՝ 32,4), կյանքի միջին տևողությունը՝ 70 տարի։ 1982-ին գործում էր 12449 հիվանդանոցային հիմնարկ՝ 1860300 մահճակալով (1913-ին՝ 3200 հիվանդանոց՝ 138000 մահճակալով), 10000 բնակչին՝ 132 մահճակալ (1913-ին՝ 14,8)։ 1982-ին բուժօգնություն են կազմակերպել 18600 պոլիկլինիկա և ամբուլատորիա, 12860 կանանց կոնսուլտացիա, մանկական պոլիկլինիկա և ամբուլասարիա, 49638 ֆելդշերամանկաբարձական կետ, հակատուբերկուլոզային՝ 581, մաշկավեներական՝ 372, ուռուցքաբանության՝ 119, նյարդահոգեբուժական և բուժական ֆիզկուլտուրայի՝ 132 դիսպանսեր, շտապ բժշկ․ օգնության 2300 կայան, 20373 դեղատուն և դեղատնային կետ։ Հանրապետության բուժավայրերում (կարևորները գտնվում են Սև ծովի ափին և Հյուսիսային Կովկասում) 1980-ին գործում էին 1236 առողջարան՝ 277000 մահճակալով, 607 հանգստյան տուն և պանսիոնատ՝ 195000 տեղով։ 1980-ին ՌՍՖՍՀ–ում աշխատում էր 599300 բժիշկ (1913-ին՝ 15900 բժիշկ), 10 հզ․ բնակչին՝ 43 բժիշկ (1913-ին՝ 1,8 բժիշկ), 1659300 միջին բուժաշխատող (1913-ին՝ 26000)։ Բժշկագիտության խնդիրներով զբաղվում են 209 ինստ․, ինչպես նաև բժշկ․ բարձրագույն ուս․ հաստատություն, ուր աշխատում են բժշկ․ գիտությունների 4115 դոկտոր և 21504 թեկնածու (1981)։ Հրատարակվում են «Կազանսկի մեդիցինսկի ժուռնալ» («Казанский медицинский журнал», 1901-ից), «Մեդիցինսկայա սեստրա» («Медицинская сестра», 1942-ից), «Սովետսկայա մեդիցինա» («Советская медицина», 1937), «Վոպրոսի օխրանի մատերինստվա ի դետստվա» («Вопросы охраны материнства и детства», 1956-ից), «Զդրավոօխրանենիյե Ռոսիյսկոյ Ֆեդերացիի» («Здравоохранение Российской Федерации», 1957-ից; բժշկ․ ամսագրերը։ Սովետական իշխանության տարիներին առողջապահության բարելավման շնորհիվ վերացել են խոլերան, բծավոր տիֆը, մալարիան, պոլիոմիելիտը, բնական ծաղիկը և անցյալում տարածված այլ հիվանդություններ։ Հատկապես բարելավվել է մոր ու մանկան առողջության պահպանությունը։
Ֆիզկուլտուրան, սպորտը, տուրիզմը։
Ֆիզիկ, կուլտուրայի և սպորտի ժամանակակից ձևերը Ռուսաստանում սկսել են զարգանալ XIX դ․։ Ստեղծվել են մարզական խմբակներ, ակումբներ, ընկերություններ, իսկ դարավերջին՝ նաև բանվ․ մարզական կազմակերպություններ։ 1914-ին 332 բնակավայրերում եղել է 1,2 հզ․ տարբեր մարզական կազմակերպություն (մոտ 50 հզ․ մարդ, գլխավորապես արտոնյալ խավերից)։ Ռուսաստանի մարզիկները մասնակցել են 1908-ի և 1912-ի օլիմպիական խաղերին։ Միջազգային մրցումներում հաջող ելույթներ են ունեցել չմշկորդներ Ա․ Պանշինը, Ն․ Սեդովը, Ն․ Ստրուննիկովը, Վ․ Իպպոլիտովը, ձևավոր չմշկասահորդ Ն․ Պանին–Կոլոմենկինը, ըմբիշներ Ի․ Պոդդուրնին և Ի․ Զաիկինը, սուսերամարտիկ Տ․ Կլիմովը։
Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո մասսայական ֆիզկուլտուրային շարժման հիմք են դրել զինվ․ պարտուսի խմբակներն ու ակումբները։ 1923-ին Մոսկվայում տեղի է ունեցել ֆիզկուլտուրնիկների համառուսաստանյան առաջին տոնը։ Համամիութենական առաջին սպարտակիադայում (1928) ՌՍՖՍՀ մարզիկները գրավել են ընդհանուր թիմային առաջին տեղը։ 30-ական թթ․ ՌՍՖՍՀ ինքնավար հանրապետություններում, երկրամասերում, մարզերում, քաղաքներում ու շրջաններում ստեղծվել են ֆիզկուլտուրայի և սպորտի գործերի կոմիտեներ, ձեռնարկություններում՝ ֆիզկուլտուրային կոլեկտիվներ։ Ֆիզկուլտուրային շարժման տարածմանը նպաստում է ՊԱՊ համալիրը։ 50-ական թվականներից 4 տարին մեկ անցկացվում են ձմեռային և ամառային սպարտակիադաներ (12-ից մինչև 30 մլն մասնակից)։ Զարգանում են նաև սպորտի ազգ․ ձևերը։ 1982-ին ՌՍՖՍՀ–ում գործել է 6 մարզական ընկերություն, 125000 ֆիզկուլտուրային և մարզական կոլեկտիվ (40,09 մլն մարզիկ), 1941 մարզադաշտ (խոշորագույնները՝ Մոսկվայում և Լենինգրադում), 39 մարզապալատ, 54 թեթևաթլետիկական մանեժ, 990 լողավազան (482-ը՝ փակ), 39,6 հզ․ մարզադահլիճ, 56745 ֆուտբոլի դաշտ։ Եղել է 3214 ՄՊՄԴ (1253416 սովորող), 67 ՄՎԲԴ (11184 սովորող), 12 գիշերօթիկ դպրոց և ֆիզկուլտուրայի 11 տեխնիկում։ ՌՍՖՍՀ–ում մեծ զարգացում է ապրում տուրիզմը։ 1982-ին գործել է տուրիստական 2500 երթուղի (200-ը միութենական նշանակության), 498 տուրիստական հանգրվան (176 հզ․ տեղ), 12 ալպինիստական ճամբար, էքսկուրսիաների ու տուրիզմի շուրջ 200 բյուրո։ Տուրիզմի գլխավոր կենտրոններն են․ Մոսկվան, Լենինգրադը, Սոչին, Գորկին, Ուլյանովսկը, Վոլգոգրադը, Սվերդլովսկը, Չելյաբինսկը, Նովոսիբիրսկը, Կրասնոյարսկը, Իրկուտսկը, Վլադիվոստոկը, հնագույն քաղաքներ Նովգորոդը, Պսկովը, Վոլոգդան, Ցարոսլավլը, Կոստրոման, Սմոլենսկը։
VIII․ ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները
ՌՍՖՍՀ տարածքում ժող․ կրթության պատմությունն սկսվում է հին ժամանակներից։ Կիևյան Ռուսիայում ուսուցման կազմակերպման մասին առաջին հիշատակությունները վերաբերում են X դ․։ Կիևում, Նովգորոդում և այլ վայրերում տարածված է եղել կեչակեղևագիրը (берестяные грамоты, փորագրում էին սրածայր երկաթով կամ ոսկրով, հիմնականում՝ նամակներ, հանձնարարականներ, ամենահինը՝ XI դ․)։ Եկեղեցիներին ու վանքերին կից գործել են ուսումնարաններ, իսկ իշխանական դռանը և Կիև–Պեչորյան մայրավանքին կից՝ բարձր տիպի դպրոցներ։ Մոնղոլա-թաթար․ լուծը (XIII –XIV դդ․) մեծ վնաս է հասցրել ռուս, մշակույթին, մասնավորապես լուսավորության գործին։ Միայն ռուս, բազմազգ պետության կազմավորումն (XV դ․ վերջ և XVI դ․ սկիզբ) ու գրատպության սկզբնավորումն են նպաստել ժող․ կրթության վերելքին։ 1574-ին Իվան Ֆյոդորովը տպագրել է սլավոնա–ռուս․ առաջին այբբենարանը։ XVII դ․ Մոսկվայում բացվել են դպրոցներ, հիմն. է Սլավոնա-հունա-լատինական ակադեմիան (1687)։ Պետրոս l-ի ռեֆորմների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է նվիրվել աշխարհիկ պետ․ ուս․ հաստատությունների ստեղծմանը։ Մոսկվայում բացվել են Մաթեմատիկական և նավարկային գիտությունների դպրոց (1701), հրետանային (1701), բժշկ․ (1707, զինվ․ հոսպիտալին կԻց), ինժեներական (1712) դպրոցներ, Պետերբուրգում՝ ծովային ակադեմիա (1715), ինժեներական դպրոց (1719)։ Մասնագիտական ուս․ հաստատություններ են բացվել նաև նավահանգստային և այլ խոշոր քաղաքներում։ 1724-ին, Պետերբուրգում, ԳԱ հիմնադրմանը զուգընթաց, բացվել են Ակադեմիական համալսարան ու Ակադեմիական գիմնազիա։ XVIII դ․ ստեղծվել են ազնվականական փակ ուս․ հաստատություններ (կադետական կորպուսներ, ազնվազարմ օրիորդաց ինստ-ներ)։ Կրթության հետագա զարգացմանն ու դեմոկրատացմանը մեծապես նպաստել է Մ․ Վ․ Լոմոնոսովի գործունեությունը։ Նրա պլանով 1755-ին հիմն. է Մոսկվայի համալսարանը, որին կից բացվել է նաև 2 գիմնազիա (մեկը՝ ազնվականների, մյուսը՝ տարատոհմիկների համար)։ 1786-ի դպրոցական ռեֆորմով Ռուսաստանում հիմք է դրվել դպրոցական համակարգի ստեղծմանը (գավառային ու նահանգային կենտրոններում բացվել են ժող. ուսումնարաններ):