Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/542

Այս էջը սրբագրված է

ՀամԿ(բ)Կ XV համագումար, 1927-ի դեկտեմբերի 2–19, Մոսկվա։

ՀամԿ(բ)Կ XVI կոնֆերանս, 1929-ի ապրիլի 23–29, Մոսկվա։

ՀամԿ(բ)Կ XVI համագումար, 1930-ի հունիսի 26–հուլիսի 13, Մոսկվա։

ՀամԿ(բ)Կ XVII կոնֆերանս, 1932-ի հունվարի 30–Փետրվարի 4, Մոսկվա։

ՀամԿ(բ)Կ XVII համագումար՝, 1934-ի հունվարի 26–փետրվարի 10, Մոսկվա։

ՀամԿ(բ)Կ XVIII համագումար, 1939-ի մարտի 10–21, Մոսկվա։

ՀամԿ(բ)Կ XVIII կոնֆերանս, 1941-ի փետրվարի 15–20, Մոսկվա։

ՍՄԿԿ XIX համագումար, 1952-ի հոկտեմբերի 5–14, Մոսկվա։

ՄՄԿԿ XX համագումար, 1956-ի փետրվարի 14–25, Մոսկվա։

ՄՄԿԿ XXI (արտահերթ) համագումար, 1959-ի հունվարի 27–փետրվարի 5, Մոսկվա։

ՄՄԿԿ XXII համագումար, 1961-ի հոկտեմբերի 17–31, Մոսկվա։

ՍՄԿԿ XXIII համագումար, 1966-ի մարտի 29–ապրիլի 8, Մոսկվա։

ՍՄԿԿ XXIV համագումար, 1971-ի մարտի 30–ապրիլի 9, Մոսկվա։

ՍՄԿԿ XXV համագումար, 1976-ի փետրվարի 24–մարտի 5, Մոսկվա։

ՍՄԿԿ XXVI համագումար, 1981-ի փետրվարի 23–մարտի 3, Մոսկվա։

ՄՄԿԿ թվական կազմը (հունվարի 1-ի դրությամբ)
Տարեթիվ ՄՄԿԿ անդամներ ՄՄԿԿ անդամության թեկնածուներ Կոմունիստների ընդանուր թիվը
1917 350000 չի եղել 350000
1927 786288 426217 1212505
1937 1453828 527869 1981697
1941 2490479 1381986 3872465
1945 3965530 1794839 5760369
1950 5510787 829396 6340183
1955 6610238 346867 6957105
1960 8017249 691418 8708667
1965 10811443 9467726 11758169
1970 13395253 616531 14011784
1972 14109432 521857 14631289
1973 14330525 490506 14821031
1980 16398340 683949 17082289
1983 17405293 712610 18117903

<article><section>

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ 1941–45, սովետական ժողովրդի արդարացի, ազատագրական պատերազմը ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945-ից նաև Ճապոնիա) դեմ սոցիալիստական հայրենիքի ազատության և անկախության համար։ Պատերազմը ՍՍՀՄ–ի դեմ սանձազերծեց գերմ․ ֆաշիզմը՝ համաշխարհային իմպերիալիզմի հարվածող ուժը, աշխարհում առաջին սոցիալիստ, պետությունը ոչնչացնելու ձգտումով։ Ս. Մ․ Հ․ մ․ պ․ երկրորդ համաշխարհային․ պատերազմ 1939– 45-ի կարևորագույն և վճռական մասն էր։

Գերմ․ իմպերիալիզմը երկար ժամանակ պատրաստվում էր հարձակվել ՍՍՀՄ–ի վրա․ այդ նախապատրաստությունը առավել ուժեղացավ ֆաշիզմի իշխանության գլուխ անցնելով։ Ֆաշիստ․ Գերմանիան ստեղծեց հսկայական ռազմա–տնտ․ պոտենցիալ․ 1934–40-ին ռազմ, արտադրությունն ավելացավ 22 անգամ, զինված ուժերը՝ 35 անգամ՝ 105 հզ–ից մինչև 3․755 հզ․ մարդ։ 1941-ի կեսին Գերմանիայի զինված ուժերի ընդհանուր թիվը շուրջ 7,3 մլն մարդ էր (բացի այդ կար ավելի քան 1,2 մլն ազատ–վարձու), ցամաքային զորքերը կազմում էին 214 դիվիզիա և 7 առանձին բրիգադ։ Գործող բանակում կար 5639 տանկ և գրոհիչ հրանոթ, ավելի քան 6500 ինքնաթիռ, 61 հզ–ից ավելի հրանոթ և ականանետ։ Ռազմածովային ուժերում հաշվվում էր 5 գծանավ, 4 ծանր և 4 թեթև հածանավ, 43 ականակիր, 161 սուզանավ ևն։ ՍՍՀՄ–ի դեմ պատերազմի ծրագիրը (տես «Բարբարոսա պլան») նախատեսում էր հանկարծակի, հզոր արագաշարժ խմբավորումներով ճեղքել ու ոչնչացնել արմ–ում կենտրոնացած սովետական բանակի գլխ․ ուժերը և սրընթաց խորանալ երկրի ներսը, 9–17 շաբաթվա ընթացքում ոչնչացնել սովետական բանակի հիմն. մասը։ Ծրագրի իրականացման համար գերմ․ հրամանատարությունը առանձնացրեց 190 դիվիզիա։ Ռազմ. բոլոր ուժերը տեղաբաշխվեցին ստրատեգիական երեք ուղղություններով։ «Հյուսիս» բանակախումբը (29 դիվիզիա) պետք է գրավեր Մերձբալթիկան և Բալթիկ ծովի նավահանգիստները, «Կենտրոն» բանակախումբը (50 դիվիզիա)՝ Բելոռուսիան և զարգացներ հարձակումը Մոսկվայի վրա, «Հարավ» բանակախմբի (57 դիվիզիա և 13 բրիգադ) խնդիրն էր գրավել Աջափնյա Ուկրաինան, դուրս գալ Դնեպր և զարգացնել հարձակումը դեպի արլ․։ Գերմ․ ցամաքային զորքերի պահեստում գտնվում էր 24 դիվիզիա։

Սովետական կառավարությունը և կոմունիստական կուսակցությունը կանխատեսելով գերմ․ իմպերիալիզմի հարձակումը, խաղաղ շինարարության տարիներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեցին երկրի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ, կարևոր միջոցառումներ իրագործվեցին պաշտպանական արդյունաբերության ստեղծման համար, զինված ուժերի տեխ․ վերազինվածության, զինվ․ կադրերի պատրաստումն ընդլայնելու ուղղությամբ։ 1941-ի հունիսին սովետական զինված ուժերը կազմում էին 5․373 հզ․ մարդ, ցամաքային զորքերում կար 303 դիվիզիա (որի քառորդ մասը գտնվում էր կազմավորման կամ վերակազմավորման վիճակում)։ Ռազմածովային նավատորմում կար 3 գծանավ, 7 հածանավ, 54 էսկադրային ականակիր, 212 սուզանավ։ Բանակի հրամկազմը օժտված էր բարձր բարոյա–քաղ․ և մարտական ունակությամբ։ Պատերազմի սկզբին բանակում հաշվվում էր 563,5 հզ․ կոմունիստ։ Արմ․ սահմանային ռազմ, օկրուգներում գտնվում էր 170 դիվիզիա և 2 բրիգադ, ընդամենը 2․680 հզ․ մարդ։ Որոշ ուղղություններում թշնամին սովետական զորքերին գերազանցում էր 3–4 անգամ։

Եթե գաղափարական և քաղ․ առումով սովետական ժողովուրդը պատերազմը դիմավորեց ամբողջությամբ պատրաստ, ապա երկրի պաշտպանության ամրապնդման ուղղությամբ նյութատեխ․ և կազմակերպական ոչ բոլոր միջոցառումներն էին հաջողվել իրականացնել մինչև պատերազմի սկիզբը։ Իր դերը խաղաց նաև թշնամու հնարավոր հարձակման ժամկետների վերաբերյալ հաշվեսխալը։ Արմ․ սահմանի զորքերը հարձակման սկզբին մարտական պատրաստության մեջ չէին։ Ծայրահեղ անբարենպաստ պայմաններում սովետական զորքերը պատերազմի մեջ մտան փորձված և ուժեղ թշնամու դեմ։

Հայրենական մեծ պատերազմը բաժանվում էր երեք հիմնական շրջանի։ Առաջին շրջան (1941-ի հունիսի 22–1942-ի նոյեմբ․ 18)։ 1941-ի հունիսի 22-ի լուսաբացին գերմանաֆաշիստ․ զորքերը ուխտադրժորեն ներխուժեցին սովետական երկրի սահմանները։ Սովետական ժողովուրդը և նրա զինված ուժերը մահացու գոտեմարտի բռնվեցին ֆաշիստ․ Գերմանիայի և նրա արբանյակների հետ։ Սկսվեց Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմը։ Հունիսի 22-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը հայտարարեց զինապարտների (1905–18 ծնվածների) զորահավաք։ Զինվ․ օկրուգների հիման վրա ստեղծվեցին Հս․, Հս–Արմ․, Արմ․, Հվ–Արմ․ և Հվ․ ռազմաճակատները։ Ծովային սահմանները ապահովում էին Հս․, Կարմրադրոշ Բալթիական, Սևծովյան, Խաղաղօվկիանոսյան նավատորմերը։

Առաջինը թշնամու հարվածներին ենթարկվեցին սահմանապահ զորքերը, որոնք ցուցաբերեցին բացառիկ արիություն, խիզախություն և անձնազոհություն։ Փառքով պսակեցին իրենց անունները Բրեստ ամրոցի պաշտպանները (տես Բրեստի պաշտպանություն 1941)։ Սակայն կասեցնել գերմ․ հրոսակախմբերին չհաջողվեց։ Երեք շաբաթվա ընթացքում թշնամին խորացավ երկրի ներսը 300–600 կմ, գրավեց Լատվիան, Լիտվան, Ուկրաինայի, Բելոռուսիայի և Մոլդավիայի զգալի մասը, դուրս եկավ Լենինգրադի հեռավոր մատույցներ, սպառնաց Սմոլենսկին և Կիևին։ Սովետական բանակը կրեց մեծ կորուստներ, ուժերի հարաբե– րակցությունն առավել ևս փոխվեց հօգուտ հակառակորդի։ Սովետական երկրի համար ահեղ պահին կոմունիստական կուսակցությունը և սովետական կառավարությունը կարողացան ապահովել երկրի փոխադրումը ռազմ, ուղու վրա։ 1941-ի հունիսի 29-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ և ՍՍՀՄ Ժողկոմխորհը հրապարակեցին դիրեկտիվ, որի հիմն, դրույթները զարգացվեցին ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և ՍՍՀՄ ԺԿԽ նախագահ Ի․ Վ․ Ստալինի ռադիոելույթում (1941-ի հուլիսի 3)։ Դիրեկտիվը դարձավ գերմանաֆաշիստ․ զավթիչների դեմ սովետական ժողովրդի պայքարի ծրագիր։ 1941-ի հունիսի 30-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե Ի․ Վ․ Ստալինի նախագահությամբ, 1941-ի հուլիսի 10-ին՝ Գերագույն հրամանատարության ռազմակայան (կազմվել էր հունիսի 23-ին որպես գլխ․ հրամանատարության