թյան ռազմակայան Ս․ Կ․ Տիմոշենկոյքւ նախագահությամբ), օգոստ․ 8-ից՝ Գերա– գույն Գլխ․ հրամանատարության ռազմա– կայան (ԳԳՀՌ)՝ Ի․ Վ․ Մտալինի նախա– գահությամբ։ Հուլիսի 28-ին սաեղծվեց թիկունքի գլխ․ վարչությունը (պետ՝ գեն․- լեյտենանա Ա․ Վ․ Խրուլյով)։ Բանակում կուսակցական–քաղ․ աշխատանքն ուժե– ղացնելու նպատակով 1941-ի հուլիսին մտցվեց զինվորական կոմիսարների ինս– տիտուտը (հունիս–դեկտեմբերին 1100 հզ․ կոմունիստ ուղարկվեց ճակատ)։ 1941-ի հուլիսի 18-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ որո– շում ընդունեց «Գերմանական զորքերի թիկունքում պայքար կազմակերպելու մասին»։ Հունիսի 24-ին կազմվեց էվա– կուացիայի խորհուրդ՝ Ն․ Մ․ Շվերնիկի նախագահությամբ (Արլ․ էվակուացվեց ավելի քան 1350 խոշոր ձեռնարկություն, նյութական արժեքներ և մարդիկ)։ Ստեղծ– վեցին աշխարհազորի նոր զինվ․ միավո– րումներ, մտցվեց համընդհանուր ռազմ, ուսուցում։ Կոմկուսի և սովետական կա– ռավարության արտաքին քաղաքականու– թյան ջանքերն ուղղված էին աշխարհի խաղաղասեր ժողովուրդների համախըմբ– մանը և հակահիտլերյան կոալիցիայի ստեղծմանը։ 1941-ի հուլիսին Գերմանիա– յի դեմ համատեղ գործողությունների վե– րաբերյալ համաձայնագրեր կնքվեցին Մեծ Բրիտանիայի, Չեխոսլովակիայի, Լե– հաստանի հետ, ԱՄՆ–ը հայտարարեց պատերազմում ՄՍՀՄ–ին տնտ․ օգնու– թյուն ցույց տալու որոշման մասին։ Սկիզբ դրվեց հակահիտլերյան կոալիցիա– յին։ 1941-ի հուլիս–սեպտեմբերին ամբողջ սովետա–գերմ․ ճակատում ծավալվեցին հսկայական մասշտաբի մարտեր։ Ռազմ, գործողությունները հիմնականում ընթա– ցան հս–արմ․ (Լենինգրադ), արմ․ (Մոսկ– վա) և հվ–արմ․ (Ուկրաինա) ուղղություն– ներով։ Չնայած սովետական զորքերի համառ դիմադրությանը գերմանաֆա– շիստ․ «Հյուսիս» բանակախմբին հաջող– վեց զավթել էստոնիան U մոտենալ Լե– նինգրադի մատույցներին։ Մկսվեց Լե– նինգրադի աշխատավորների, բանակի և ՌԾՆ–ի անօրինակ պայքարը պաշարման դաժան պայմաններում (տես Լենինգրա– դի ճակատամարտ 1941–44)։ Արմ․ ուղղությամբ գերմ․ «Կենտրոն» բանակախումբը հուլիսի 10-ին հարձա– կում սկսեց Սմոլենսկի վրա, և հուլիսի 16-ին նրան հաջողվեց գրավել այն։ Սմո– լենսկի ճակատամարտում աչքի ընկած միավորումները առաջին անգամ կարմիր բանակում արժանացան գվարդիական կոչման։ Օրշայի մոտ առաջին անգամ օգ– տագործվեց հրթիռային «կատյուշա» ակա– նանետը։ Լարված մարտեր էին մղում սովետա– կան զորքերը և հվ–արմ․ ուղղությամբ։ Հուլիսի կեսին հակառակորդին հաջող– վեց մոտենալ Կիեին։ Հերոսական դի– մադրությունից հետո սովետական զոր– քերը սեպտ․ 19-ին թողեցին Կինը, հոկ– տեմբեր–նոյեմբերին՝ նաև Դոնբասի արմ․ շրջանները։ Թշնամին ներխուժեց Ղրիմ (տես Սեաստոպուի պաշտպանու– թյուն 1941-42)։ Սեպտեմբերի վերջին գերմանաֆա– շիստ․ հրամանատարությունը վերսկսեց հարձակումը Մոսկվայի ուղղությամբ («Թայֆուն» օպերացիա), նպատակ ունե– նալով մինչե ձմեռ գրավել Մոսկվան։ 1941-ի սեպտ․ 30–հոկտ․ 2-ին թշնամին անցավ հարձակման։ Մկսվեց Մոսկվայի ճակատամարտ 1941– 42-ը, որը հանդի– սացավ ոչ միայն Մեծ հայրենականի, այլև երկրորդ համաշխարհային պատերազմի կարևորագույն իրադարձությունը։ Մոսկ– վայի պաշտպանական մարտերում (1941-ի սեպտ․–նոյեմբ․) սովետական զորքերը ցուցաբերեցին բացառիկ տոկունություն և մասսայական հերոսականություն։ Պատմության մեջ առհավետ գրանցվեցին պանֆիչովականների և հազարավոր այլ հերոսների անմահ սխրանքները։ Պատերազմի առաջին օրերից սկսվեց սովետական ժողովրդի հերոսական պայ– քարը թշնամու թիկունքում։ Օկուպացված տարածքներում (ՌՄՖՄՀ մի շարք մարզե– րում, Կարելա–Ֆինն․, Բելոռուս․, Ուկր․ և Մոլդ․ ՄՄՀ–ներում), որտեղ զավթիչները հաստատեցին տեռորիստական վարչա– կարգ, ծավալվեց պարտիզ․ շարժում [տես Պարտիզանական ՛շարժում Հայրենական մեծ պատերազմում (1941–45)]։ Կուսակցությունը, կառավարությունը և սովետական հրամանատարությունը կա– րողացան առավելագույն ուժեր և միջոց– ներ կենտրոնացնել վճռական ուղղություն– ներում և բարոյական տեսակետից զոր– քերը նախապատրաստել պաշտպանու– թյունից հարձակողական գործողություն– ների անցնելուն։ Դեկտ․ 5–6-ին Կալի– նինյան, Արմ․ և Հվ–Արմ․ ռազմաճակատ– ների զորքերը անցան հակահարձակման արմ․ ուղղությամբ, որը Հայրենական մեծ պատերազմում առաջին ստրատեգիական հարձակողական օպերացիան էր։ Մոսկվա– յի մոտ հակահարձակման ընթացքում ջախջախվեց գերմ․ «Կենտրոն» բանակա– խմբի հարվածային խմբավորումը։ Գեր– մանաֆաշիստ․ զորքերի պարտությունը (առաջին խոշոր պարտությունը երկրորդ համաշխարհային պատերազմում) Մոսկ– վայի մոտ ունեցավ հսկայական ռազմա– քաղ․ նշանակություն, սովետական զոր– քերը վերցրեցին ստրատեգիական նախա– ձեռնությունը և հնարավորություն ստա– ցան անցնելու ընդհանուր հարձակման, որի շնորհիվ նրանք մոտ 400 կմ առաջ խաղացին դեպի արմ․։ Վերջնականապես փլուզվեց «Կայծակնային պատերազմի պլանը, ցրվեց գերմ․ բանակի «անպարտե– լիության» առասպելը։ Դրվեց բեկման սկիզբը պատերազմի ընթացքի մեջ։ Ձևա– վորվեց հակահիտլերյան կոալիցիան, որի մեջ (1942-ի հունվ․ 1-ին) հաշվվում էր 26 երկիր։ 1942-ի մայիսին ՄՍՀՄ–ի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվեց պայմա– նագիր ընդդեմ Գերմանիայի և Եվրոպա– յում նրա դաշնակիցների դեմ պատերազ– մում դաշինքի և պատերազմից հետո հա– մագործակցության ու փոխադարձ օգնու– թյան մասին, հունիսին՝ ՄՄՀՄ–ի ու ԱՄՆ–ի միջև կնքվեց փոխօգնության համաձայ– նագիր։ Օգտվելով Եվրոպայում երկրորդ ճա– կատի բացակայությունից (պայմանավոր– ված էր բացել 1942-ին), գերմ․ հրամանա– տարությունը ուժերը կենտրոնացրեց արլ․ ճակատում։ 1942-ի ամռանը վերստին վերցնելով ստրատեգիական նախաձեռ– նությունը գերմանաֆաշիստ․ զորքերը ծավալեցին խոշոր հարձակողական գոր– ծողություններ սովետա–գերմ․ ճակատի հվ․ թևում, նպատակ ունենալով դուրս գալ Կովկասի նավթային և Դոնի, Կուբա– նի ու Պովոլժիեի բերքառատ շրջանները։ 1942-ի մայիսին թշնամին ճեղքեց սովե– տական զորքերի դիմադրությունը Կերչի թերակղզում։ Ծանր մարտերից հետո սո– վետական զորքերը թողեցին մնաստոպո– լը։ Պարտություններ կրեցին նաև իյարկո– վի ուղղությամբ։ Ծանր կացություն ստեղծ– վեց սովետա–գերմ․ ճակատի հվ․ թևում։ Հունիսի վերջին թշնամին ձեռնարկեց ընդ– հանուր հարձակում։ Մտեղծվեց դեպի Վոլ– գա և Կովկաս ներխուժելու մեծ վտանգ։ Մկսվեցին ծանր հերոսական պաշտպա– նական մարտերը Մտալինգրադի (հուլիսի 17– նոյեմբ․ 18, տես Ստաչինգրադի ճա– կատամարտ 1942–43) և Կովկասի (տես Կովկասի ճակատամարտ 1942–43) հա– մար։ Նոյեմբերին Կովկասի ուղղությամբ թըշ– նամին կանգնեցվեց։ Հնարավորություն– ներ ստեղծվեցին սովետական զորքերի հակահարձակման համար։ Մովետական հրամանատարությունը մայիս–սեպտեմ– բերին (1942) անցկացրեց մի քանի հար– ձակողական օպերացիաներ հս–արմ․, արմ․ և Վորոնեժի ուղղություններով։ Ամբողջությամբ վերցրած պատերազմի 1-ին փուլը շատ ծանր էր սովետական ժողովրդի և նրա զինված ուժերի համար։ Գերմանիան զավթեց սովետական տա– րածքի մի մաս, որտեղ մինչև պատերազ– մը բնակվում էր բնակչության 42%–ը։ Մակայն ֆաշիստ․ Գերմանիան չհասավ իր նպատակին։ Ռազմաճակատում ցու– ցաբերած հերոսական գործողություննե– րի և թիկունքում աշխատանքային սըխ– րանքների շնորհիվ սովետական ժողո– վուրդը 1942-ի վերջին հնարավորություն ստեղծեց ֆաշիզմի դեմ պայքարում հօգուտ իրեն արմատական բեկում մտցնելու հա– մար։ Երկրորդ շրջան (1942-ի նո– յեմբ․ 18–1943-ի վերջ)։ 1942-ի նոյեմբ․ 2-րդ կեսին դրությունը սովետա–գերմ․ ճա– կատում մնում էր ծայրահեղ լարված։ ՄՄՀՄ–ը Գերմանիայի դեմ պատերազմը շարունակում էր միայնակ։ Երկրորդ ճա– կատը Արմ․ Եվրոպայում բացված չէր։ Թշնամին արլ․ ճակատում կենտրոնացրեց ավելի քան 6,2 մլն մարդ։ Մովետական գործող բանակում և նավատորմում հաշվ– վում էր մոտ 6,6 մլն մարդ։ ԳԳՀՌ խնդիր դրեց 1942–43-ի ձմռան ընթացքում ջախ– ջախել թշնամուն սովետա–գերմ․ ճակատի հվ․ թևում և միաժամանակ բարելավել Մոսկվայի և Լենինգրադի ստրատեգիա– կան դրությունը։ Նախատեսվում էր սկըզ– բում ջախջախել թշնամու հիմն, խմբավո– րումը Մտալինգրադի մոտ և պայմաններ ստեղծել հարձակումը զարգացնելու Ւաւր– կովի, Դոնբասի և Հս․ Կովկասի ուղղու– թյուններով։ Նոյեմբ․ 19-ին Հվ–Արմ․ և Դոնի, նոյեմբ․ 20-ին՝ Մտալինգրադյան ռազմաճակատների զորքերը հակահար– ձակման անցան Մտալինգրադի մոտ։ Թըշ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/543
Այս էջը սրբագրված չէ