նամու պաշտպանությունը ճեղքվեց։ Նո– յեմբ․ 23-ին Կալաչ քաղաքի մոա թշնամու (22 դիվիզիա և 160 առանձին զորամասեր, ընդհ․ թվով 330 հզ․ մարդ) պաշարման օղակը սեղմվեց։ Դեկտեմբերին սովետա– կան զորքերը Դոնի միջին հոսանքում ջախջախեցին 8-րդ իտալ․ բանակը և 3-րդ ռումին, բանակի մի մասը։ ճակատամար– տը Վոլգայի վրա ավարտվեց պաշարված գերմանաֆաշիստ․ զորքերի ջախջախու– մով, որն իրականացրին Դոնի ռազմաճա– կատի զորքերը 1943-ի հունվ․ 10–փետր․ 2-ին։ Ստալինգրադի ճակատամարտում թշնամին կորցրեց 1,5 մլն մարդ։ Շնոր– հիվ մեծագույն հաղթանակի վերջնակա– նապես ստրատեգիական նախաձեռնու– թյունն անցավ կարմիր բանակին, որը հնարավորություն ստացավ անցնելու ընդ– հանուր հարձակման և մեր երկրից թշնա– մու զանգվածային վտարման։ Հաղթական ճակատամարտը արմատական բեկում մտցրեց ամբողջ պատերազմի ընթացքի մեջ և ունեցավ խոշորագույն միջազգային նշանակություն։ 1943-ի հունվարին սովե– տական զորքերը հարձակման անցան Կովկասի ուղղությամբ և ապրիլին ազա– տագրեցին Հս․ Կովկասի մեծ մասը։ Շա– րունակվեց սովետական բանակի հարձա– կումը Վերին Դոնի, Կուրսկի, խարկովի ուղղություններով։ Փետր․ 8-ին ազատա– գրվեց Կուրսկը, փետր․ 9-ին՝ Բելգորոդը, փետր․ 16-ին՝ խարկովը, որը, սակայն, թշնամին վերագրավեց։ խարկովի համար մղված մարտերում սովետական զորքերի հետ հերոսաբար մարտնչեց Չեխոսլով․ 1-ին առանձին գումարտակը Լ․ Սվոբոդա– յի հրամանատարությամբ։ Հունվ․ 12-ին անցնելով հակահարձակման՝ Լենինգրադ– յան և Վոլխովյան ռազմաճակատների զորքերը ճեղքեցին Լենինգրադի շրջափա– կումը, որը ունեցավ ռազմաստրատեգիա– կան մեծ նշանակություն։ 1942–43-ի ձմռանը թշնամին կորցրեց 1,7 մլն մարդ։ Չնայած ձմռանը կրած պար– տությանը Գերմանիան դեռևս ուներ ռազմ, մեծ հզորություն։ 1943-ի ամռանը ֆաշիստները կարողացան սովետա–գերմ․ ճակատում կենտրոնացնել ավելի քան 5,3 մլն մարդ։ Ֆաշիստ, բլոկի փլուզումը կանխելու նպատակով գերմանաֆաշիստ․ հրամանատարությունը 1943-ի ամռանը Կուրսկի ելուստի շրջանում ձեռնարկեց «Ցիտադել» օպերացիան, նպատակ ունե– նալով նորից վտանգ ստեղծել Մոսկվայի համար, ինչպես նաև վերսկսել հարձա– կումը Լենինգրադի վրա։ Կուրսկի ուղղու– թյամբ հակառակորդը կենտրոնացրեց 50 դիվիզիա։ 1943-ի ամռանը սովետական զինված ուժերը ստացան նշանակալի հա– մալրում, հատկապես ռազմ, տեխնիկա և զենք, գործող բանակում հաշվվում էր 6,6 մլն մարդ։ Սովետական բանակը պատ– րաստվում էր ամռանը սկսել ընդհանուր հակահարձակում։ ԳԳՀՌ ժամանակին բացահայտելով գերմանաֆաշիստ․ հրա– մանատարության մտադրությունը, վճռեց Կուրսկի ելուստի շրջանում համառ պաշտ– պանությամբ հյուծել թշնամու հարվածա– յին խմբավորումները և վճռական հակա– հարձակումով ավարտել նրա ջախջախու– մը։ Թշնամին հարձակումը սկսեց հուլիսի 5-ին (տես Կուրսկի ճակաաամարւո 1943)։ Հուլիսի 12-ին հակահարձակման անցան սովետական զորքերը Օրյոլի, իսկ օգոստ․ 3-ին՝ Բելգորոդ–խարկովի ուղղությամբ։ Օգոստ․ 5-ին ազատագրվեցին Օրյոլը և Բելգորոդը, օգոստ․ 23-ին՝ խարկովը։ Սովետական զորքերի փայլուն հաղթա– նակը Կուրսկի ճակատամարտում նշա– նակում էր ֆաշիստների հարձակողական ստրատեգիայի վերջնական ձախողում․ 50 օրվա անընդհատ մարտերում ջախջախվեց թշնամու 30 դիվիզիա, կորուստն ավելի քան կես մլն մարդ էր։ Կուրսկի մոտ տա– րած հաղթանակի շնորհիվ սովետական զորքերը անցան ընդհանուր հարձակման 2 հզ․ կմ ճակատով՝ Վելիկիե Լուկիից մինչե Սե ծով։ Սմոլենսկի օպերացիայի հետեանքով սեպտ․ 25-ին ազատագրվեց Սմոլենսկը, սեպտ․ 17-ին՝ Բրյանսկը, գե– տանցեցին Սոժը։ Սկսվեց Ձախափնյա Ուկրաինայի ազատագրումը։ 1943-ի սեպտ․ 21–30-ին սովետական զորքերը դուրս եկան Դնեպր, 700 կմ գոտով գե– տանցեցին այն, գրավեցին Կիեից հս․ և հվ․ մի շարք հենակետեր։ Միաժամանակ Հվ–Արմ․ և Հվ․ ռազմաճակատների զոր– քերը ազատագրեցին Դոնբասը, իսկ Հս․ Կովկասյան ռազմաճակատի զորքերը (Սևծովյան նավատորմի հետ փոխգոր– ծողություններով)՝ Թամանի թերակղզին և դուրս եկան Կերչի նեղուց։ 1943-ի հոկտ․ 20-ին Վորոնեժի, Տափաստանային, Հվ–Արմ․ և Հվ․ ռազմաճակատները վե– րանվանվեցին համապատասխանաբար՝ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ Ուկր․ ռազմաճա– կատներ, իսկ կենտրոնականը՝ Բելոռու– սական։ 1943-ի նոյեմբ․ 6-ին 1-ին Ուկր․ ռազմաճակատի զորքերը ազատագրե– ցին Կինը։ 1942-ի նոյեմբեր–1943-ի դեկտեմբերին սովետական զորքերը մարտերով անցան 500–1300 կմ և ազատագրեցին թշնամու օկուպացրած տարածքի գրեթե կեսը։ Սո– վետական զորքերը այդ ընթացքում ջախ– ջախեցին ՍՍՀՄ–ի դեմ գործող թշնամու 266 դիվիզիաներից 218-ը։ Դա արմատա– կան բեկում էր, որը կտրականապես փո– խեց դրությունը միջազգային ասպարե– զում և վճռական ազդեցություն ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմի ելքի վրա։ խոշոր հաջողություններ ունե– ցավ սովետական էկոնոմիկան, ՍՍՀՄ ընդհանուր տնտ․ և ռազմ, առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ։ Ազա– տագրված շրջաններում սկիզբ դրվեց ժող․ տնտեսության վերականգնման։ Սովետա– կան զենքի հաղթանակների ազդեցու– թյամբ ուժեղացավ հակաֆաշիստ, շար– ժումը օկուպացված երկրներում, ակտի– վացան Դիմադրության, շարժումը և ընդ– հատակյա խմբերը։ խորացավ ճգնաժա– մը ֆաշիստ, խմբավորման ներսում, և ամրապնդվեց հակաֆաշիստ, կոալիցիան։ Որոշվեց 1944-ին բացել երկրորդ ճակատը (տես Թեհրանի կոնֆերանս 1943)։ Պատերազմում արմատական բեկման վճռական դերը պատկանում էր ՍՍՀՄ–ին։ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի մղած օպերա– ցիաները սահմանափակ էին։ Բուրժ․ պատ– մագրությունը ձգտում է հերքել այդ փաս– տերը, անտեսելով սովետա–գերմ․ ճա– կատում ձեռք բերված հաջողություննե– րը, նվազեցնելով Մոսկվայում, Մտալին– գրադում, Կուրսկում, Կովկասում տարած հաղթանակների նշանակությունը։ Երրորդ շրջան (1944-ի հուն– վար -1945-ի մայիսի 9)։ 1944-ի սկզբին ֆաշիստ․ Գերմանիան պատերազմը վա– րելու համար ուներ դեռես նշանակալի հնարավորություններ՝ մարտունակ բա– նակ, 10 մլն–ից ավելի մարդ, կարող էր զինել մարտական տեխնիկայով 225 հե– տևակային և 45 տանկային դիվիզիա։ Սո– վետա–գերմ․ ճակատում գործող բանա– կում կար 4․906 հզ․ մարդ։ 1944-ի սկզբին սովետական բանակում կար 6,3 մլն մարդ։ 1944-ից սկսվեց Աջափնյա Ուկրաինայի ազատագրումը, որի ընթացքում իրագործ– վեցին մի շարք օպերացիաներ, ջախջախ– վեցին գերմ․ «Հարավ» և «Ա» բանակա– խմբերը։ Սովետական զորքերը դուրս եկան պետ․ սահման՝ Կարպատների նա– խալեռներ և Ռումինիա։ Սիաժամանակ հարձակում էին գործում Լենինգրադի և Նովգորոդի մոտ (1944-ի հունվ․ 1–մարտի 1), որի ընթացքում Լենինգրադյան, Վոլ– խովյան ռազմաճակատների զորքերը Բալ– թիական նավատորմի, հեռավոր գործո– ղության ավիացիայի, պարտիզանների գործողությունների շնորհիվ պարտու– թյան մատնեցին թշնամու «Հյուսիս» բա– նակախումբը, սովետական զորքերն առա– ջացան 220–280 կմ, ազատագրեցին Լե– նինգրադի մարզը և Կալինինի մարզի մի մասը։ Լենինգրադը վերջնականապես ազատագրվեց թշնամու շրջափակումից։ Հվ–ում իրականացվեց Ղրիմի օպերացիա 1944-ը և ազատագրվեց Ղրիմը։ 1943–44-ի ձմեռային կամպանիայի ժամանակ գըլ– խովին ջախջախվեցին թշնամու 30 դիվի– զիա և 6 բրիգադ, ընդհանուր կորուստն էր ավելի քան 1 մլն մարդ։ Սովետական զորքերը ֆաշիստ, օկուպացիայից ազա– տագրեցին շուրջ 300 հզ․ կւԲ սովետական տարածք։ Սովետական զենքի հաջողությունները ցույց տվեցին, որ ՍՍՀՄ ի վիճակի է սե– փական ուժերով ոչ միայն երկրից վտարել թշնամուն, այլև ֆաշիստ, ստրկությունից ազատել Եվրոպայի ժողովուրդներին և ավարտել հիտլերյտն բանակների ջախ– ջախումը։ Դա հարկադրեց ԱՄՆ–ի ն և Մեծ Բրիտանիային բացել երկրորդ ճակատը (տես Նորմանդական դեսանտային օպե– րացիա 1944)․ հունիսի 6-ին ամեր․ և անգլ․ զորքերը ափ ելան Ֆրանսիայում։ Չնա– յած դրան, նախկինի նման, սովետա–գերմ․ ճակատը շարունակում էր մնալ վճռակա– նը։ 1944-ի ամռանը նախատեսվում էր գլխ․ հարվածը հասցնել սովետա–գերմ․ ճակատի կենտր․ մասում՝ Բելոռուսիա– յում։ Հունիսին Լենինգրադյան և Կարե– լական ռազմաճակատների զորքերը՝ Բալ– թիական նավատորմի հետ փոխգործողու– թյուններով, ճեղքեցին թշնամու ամուր պաշտպանությունը, դուրս եկան Ֆինլան– դիայի հետ ՍՍՀՄ պետ․ սահման և պայ– մաններ ստեղծեցին պատերազմից Ֆին– լանդիայի դուրս գալու համար։ Հունիսի 23–24-ին սկսվեց 1-ին Մերձբալթյան, 3-րդ, 2-րդ և 1-ին Բելոռուս, ռազմաճա– կատների զորքերի հարձակումը՝ Դնեպր– յան ռազմ, նավատորմիղի ու Բելոռուսիա– յի պարտիզանների ակտիվ մասնակցու– թյամբ (Բելոռուս, օպերացիան խոշորա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/544
Այս էջը սրբագրված չէ