Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/545

Այս էջը սրբագրված չէ

գույնն էր 1944-ին)։ Սովետական զորքե– րը հարձակումը ծավալեցին Վիտեբսկի, Օրշայի, Մոգիլյովի, Բոբրույսկի ուղղու– թյուններով, ճեղքեցին թշնամու պաշտ– պանությունը 500 կմ ճակատով, ոչնչաց– րին գերմանաֆաշիստ․ զորքերի խոշոր խմբավորումներ, հուլիսի 3-ին ազատա– գրեցին Մինսկը, շրշապատեցին և ոչըն– չացրին թշնամու 105 հզ–անոց խմբավո– րումը։ Օգոստոս–սեպտեմբերին սովե– տական զորքերը դուրս եկան Վիսլա գե– տի շրշանը, ազատագրեցին Վարշավայի արվարձան Պրագան, մոտեցան Արլ․ Պրուսիայի սահմանին։ Բելոռուս, օպե– րացիայի ընթացքում շախշախվեց գերմա– նաֆաշիստ․ առավել ուժեղ «Կենտրոն» բանակախումբը, ազատագրվեցին Բելո– ռուսիան, Լիտվայի և Լատվիայի մեծ մասը, Լեհաստանի արլ․ մասը։ Հուլիսի 10–14-ին սկսվեց Մերձբաչթյան օպերա– ցիա 1944-ը, հուլիս–օգոստոսին ազատա– գրվեց Մերձբալթիկայի արլ․ մասը։ Հու– լիսի 13–օգոստ․ 29-ին 1-ին Ուկր․ ռազմա– ճակատի զորքերը շախշախեցին «Հյու– սիսային Ուկրաինա» ֆաշիստական բա– նակախումբը և ազատագրեցին Լվովը, Ուկրաինայի արմ․ շրջանները, Լեհաստա– նի հվ–արլ․ մասը, դուրս եկան Վիսլա– Սանդոմիրի շրշան և գրավեցին կարեոր հենակետեր։ Օգոստոսի վերշին Սլովակիայում բըռ– նըկվեց ապստամբություն (տես Սյովակ– յան ապստամբություն 1944)։ Սովետա– կան բանակը օգնեց ապստամբներին։ 1-ին Չեխոսլով․ բանակային կորպուսի (հրամ․ գեն․ Լ․ Սվոբոդա) հետ հաղթա– հարեցին Կարպատները և ազատագրե– ցին Չեխոսլովակիայի տարածքի մի մա– սը։ Օգոստոս–սեպտեմբերին 2-րդ և 3-րդ Ուկր․ ռազմաճակատների զորքերը՝ UU- ծովյան, Դանուբյան նավատորմների հա– մատեղ գործողություններով և հեռավոր գործողության ավիացիայի աջակցու– թյամբ, իրականացրին Ցասսի–Քիշնեյան օպերացիան, շրշապատեցին և ոչնչացրին «Հարավային Ուկրաինա» ֆաշիստ, բա– նակախմբի հիմն, ուժերը։ Ավարտվեց Մոլդավիայի ազատագրումը։ Սովետական զորքերի սրընթաց հարձակման պայման– ներում ռումին, ժող․ հայրենասիրական ուժերը՝ Ռումինիայի կոմկուսի ղեկավա– րությամբ օգոստ․ 23-ին տապալեցին Ցո․ Անաոնեսկուի ֆաշիստ, վարչակար– գը։ Ռումինիան մտավ պատերազմի մեշ ընդդեմ Գերմանիայի։ Ռումին, զորքերը միացան սովետական զորքերին, որոնք զարգացնելով հարձակումը ավարտեցին Ռումինիայի ազատագրումը։ Սեպտ․ 8-ին 3-րդ Ուկր․ ռազմաճակատի զորքերն ան– ցան ռումինա–բուլղ․ սահմանը։ Սեպտ․ 9-ին բուլղ․ կոմկուսի ղեկավարությամբ Սոֆիայում բարձրացավ ժող․ ապստամ– բություն։ Իշխանության գլուխ անցավ Ազգ․ ճակատի կառավարությունը, որը պատերազմ հայտարարեց ֆաշիստ․ Գեր– մանիային։ «Հարավային Ուկրաինա» ֆա– շիստ․ բանակախմբի շախշախումից հե– տո պայմաններ ստեղծվեցին Հունգարիա– յի, Հարավսլավիայի և Չեխոսլովակիայի ազատագրման համար։ 1944-ի սեպտեմբեր–հոկտեմբերին ՍՍՀՄ–ի տարածքում գերմ․ օկուպացիա– յից ազատագրվեց Մերձբալթիկան (բա– ցառությամբ Լատվ․ ՍՍՀ մի փոքր մասի)։ Գերմ․ «Հյուսիս» բանակախումբը ծանր պարտություն կրեց (59 միավորումից 29-ը ջախջախվեց, մնացածը մեկուսացվեց Կուռ– լանդիայոսՐ Լատվիայի արմ․ մասում)։ Շարունակվում էր սովետական զորքերի հարձակումը հվ–ում։ 1944-ի հոկտ․ վերշին ազատագրվեց Անդրկարպատյան Ուկրաի– նան, Հունգարիայի արլ․ մասը։ 3-րդ Ուկր․ ռազմաճակատի զորքերը Հարավսլավիա– յի ժող․–ազատագրական բանակի և բուլղ․ զորքերի հետ շախշախեցին թշնամու խո– շոր խմբավորում և հոկտ․ 20-ին ազատա– գրեցին Բելգրադը։ 2-րդ Ուկր․ (հոկտ․ 29-ից) և 3-րդ Ուկր․ (դեկտ․ 12-ից) ռազմա– ճակատների զորքերը հարձակում ծա– վալեցին Հունգարիայի տարածքում։ 1944-ի դեկա․ 28-ին Հունգարիայի Ազգ․ կառավարությունը պատերազմ հայտա– րարեց ֆաշիստ․ Գերմանիային։ Սովետա– կան բանակի հաղթարշավը հնարավորու– թյուն տվեց ալբան ժողովրդին ազատա– գրելու իր երկիրը ֆաշիստ, օկուպացիա– յից։ Հոկտ․ 7–նոյեմբ․ 1-ին սովետական զորքերը ազատագրեցին սովետական Անդրբևեռաշրջանը և Նորվեգիայի հս․ շրջանները։ Սովետական զենքի հաղթա– նակները 1944-ին ունեցան քաղ․ և ռազմ, մեծ նշանակություն։ Գրեթե ամբողջու– թյամբ ազատագրվեց ՍՍՀՄ տարածքը (բացառությամբ Լատվ․ ՍՍՀ հս–արմ․ մասի), և վերականգնվեց սովետական պետ․ սահմանը Բարենցի ծովից մինչե Սե ծով։ 1944-ին ազատագրվեց 906 հզ․ կւէ2 սովետական տարածք։ Թշնամու ընդհա– նուր կորուստը կազմեց 1,6 մլն մարդ, 6700 տանկ, ավելի քան 12 հզ․ ինքնա– թիռ։ Ֆաշիստ․ Գերմանիան զրկվեց հա– մարյա բոլոր դաշնակիցներից և քաղաքա– կանապես լրիվ մեկուսացավ։ Սովետական բանակը մարտական գործողությունները տեղափոխեց ՍՍՀՄ սահմաններից դուրս և սկսվեց նրա ազատագրական միսիան։ 1945-ի սկզբին գերմանաֆաշիստ․ հրա– մանատարությունը շարունակում էր պա– տերազմը երկու ճակատով, սակայն գլխ․ ուժերը պահում էր սովետա–գերմ․ ճակա– տում (169 դիվիզիա և 20 բրիգադ, ընդհա– նուր 3,7 մլն մարդ)։ Աովետական գործող բանակում հաշվվում էր շուրջ 6 մլն մարդ։ Սովետական ռազմաճակատների կազմում կռվում էին լեհ․, չեխ․, ռումին, և բուլղ․ զորքեր։ Սովետական զորքերը նշանակա– լիորեն գերազանցում էին թշնամուն և՝ ուժով, ե՝ ռազմ, միջոցներով։ Սովետա– կան զինված ուժերի վճռական հաղթա– նակները նպաստեցին Ղրիմի կոնֆերանս 1945-ի հաջողությանը։ 1945-ի փետրվա– րին Յալթայում հանդիպեցին ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի կառավարությունների ղեկավարները, որոնք համաձայնեցրե– ցին դաշնակիցների ռազմ, ծրագրերը ֆաշիստ․ Գերմանիայի վերջնական ջախ– ջախման գործում։ 1945-ին ԳԳՀՌ սովետական զինված ուժերի առջե խնդիր դրեց ավարտել ֆաշիստ․ Գերմանիայի զինված ուժերի ջախջախումը և օգնություն ցույց տալ Կենտր․ U Հվ–Արլ․ Եվրոպայի երկրներին ֆաշիստ, լծից ազատագրվելու գործում։ Նախատեսվում էր սովետական զորքերի հարձակումը սկսել 1945-ի հունվ․ 20-ին։ Սակայն գերմանաֆաշիստ․ զորքերի կող– մից Արդեններում (տես Արդենների օպե– րացիա 1944–45) նեղված դաշնակիցնե– րին օգնելու նպատակով սովետա–գերմ․ ճակատում հարձակումը սկսվեց հունվ․ 12–14-ին՝ Արլ․ Պրուսիայում և Լեհաս– տանում։ Գերմ․ հրամանատարությունը հարկադրված ուժերի մեծ մասը արմ–ից տեղափոխեց սովետա–գերմ․ ճակատ։ 1945-ի փետրվար–ապրիլին Քյոնիգսբեր– գի և Զեմլանդական օպերացիաներում ջախջախվեցին թշնամու խոշոր խմբավո– րումներ։ Լեհաստանում սովետական զոր– քերը օգտագործելով Վիսլա գետի վրա 1944-ին գրաված հենակետը, ճեղքեցին թշնամու պաշտպանությունը 500 կմ ճա– կատով ն․ սրընթաց առաջանալով դուրս եկան Օդեր գետը (հարձակման գիծը հասցնելով 1000 կմ), սրընթաց գետան– ցեցին այն և գրավեցին մի քանի հենա– կետեր։ Լեհաստանում ջախջախվեցին «Կենտրոն» բանակախմբի գլխ․ ուժերը (35 դիվիզիա), ազատագրվեց գրեթե ամ– բողջ Լեհաստանը և Չեխոսլովակիայի մի մասը։ 1-ին Բելոռուս, ռազմաճակատի զոր– քերը հայտնվեցին Բեռլինից 60 կմ– վրա։ Փետրվար–ապրիլին 2-րդ և 1-ին Բելո– ռուս․ ռազմաճակատների զորքերը ջախ– ջախելով «Վիսլա» բանակախումբը լայն ճակատով դուրս եկան Բալթիկ ծով։ Բալ– թիական նավատորմը ազատ գործելու մեծ հնարավորություն ստացավ։ Միաժա– մանակ 1-ին Ուկր․ ռազմաճակատի զոր– քերը դուրս եկան Նայսե գետի շրջանը, գրավեցին հարմար հենակետեր Բեռլի– նի և Դրեզդենի վրա հարձակվելու համար։ 2-րդ և 3-րդ Ուկր․ ռազմաճակատների զորքերը ազատագրեցին Բուդապեշտը։ Ապրիլի 13-ին ազատագրվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ Սովետական զորքերը պատրաստվեցին վերջին գրո– հին՝ Բեռլինի գրավմանը (տես Բեուինի օպերացիա 1945)։ 1-ին և 2-րդ Բելոռուս․, 1-ին Ուկր․ ռազմաճակատների զորքերը, Լեհ․ զորքի 1-ին և 2-րդ բանակների մաս– նակցությամբ, ապրիլի 16-ին սկսեցին հարձակումը Բեռլինի վրա։ ճեւլքելով Օդերի Ա Նայսեի շրջանում թշնամու դի– մադրությունը, 1-ին Բելոռուս․, 1-ին Ուկր․ ռազմաճակատների զորքերը ապրիլի 24–25-ին միացան Բեռլինից արմ․ ընկած շրջանում։ Թշնամու զորքը ոչ միայն շըր– ջապատվեց, այլե կիսվեց։ 1-ին Ուկր․ ռազմաճակատի 5-րդ գվարդիական բա– նակի առաջապահ զորքերը ապրիլի 25-ին էլբայի վրա հանդիպեցին 1-ին ամեր․ բա– նակի հետ։ Ապրիլի 30-ին սովետական զորքերը գրոհով վերցրին ռայխստագը և հաղթանակի դրոշը բարձրացրին (սեր– ժանտներ Մ․ Ա․ Եգորովը և Մ․ Վ․ Կանտա– րիան) նրա վրա։ Մայիսի 2-ին հանձնվե– ցին Բեռլինի կայազորի մնացորդները։ Բեռլինի օպերացիայի ընթացքում սովե– տական զորքերը ջախջախեցին թշնամու 93 դիվիզիա, գերեցին մոտ 480 հզ․ մարդ։ 1945-ի մայիսի 8-ին Բեռլինի Կարլհորստ արվարձանում ստորագրվեց Գերմանիա– յի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ Մայիսի 8–9-ին սովետական զորքերը օգնության հասան Պրագայի ապստամբ բնակչությանը (տես Պրագայի օպերացիա