Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/548

Այս էջը սրբագրված չէ

մյուս երկրների հետ կնքեցին Վարշավա– յի պայմանագիր 1955-ը։ Համաձայնագրեր ստորագրվեցին նաև օդային հաղորդակ– ցության (1956), ԴԴՀ–ի տարածքում սովե– տական զորքերի ժամանակավորապես գտնվելու (1958) են վերաբերյալ։ Կնքվե– ցին պայմանագրեր առևտրի և ծովագնա– ցության (1957), բարեկամության, փոխ– օգնության և համագործակցության (20 տարով) (1964) վերաբերյալ, ԴԴՀ–ին տեխ․ օգնության, մշակութ․ և գիտ․ համագոր– ծակցության (1964), ռադիոհաղորդումնե– րի և հեռուստատեսության բնագավառում համագործակցելու (1967), գիտատեխ․ համագործակցության ընդլայնման (1968), գազի և նավթի ասպարեզում ԴԴՀ–ին տեխ․ աջակցություն ցույց տալու մասին (1970)։ Երկու երկրների փոխհարաբերու– թյունների զարգացման համար հիմնա– րար նշանակություն ունի 1975-ին 25 տա– րով կնքված բարեկամության, համագոր– ծակցության և փոխադարձ օգնության պայ– մանագիրը։ 1979-ին կնքվեց արտադրու– թյան մասնագիտացման և կոոպերացման ծրագիր (ընդգրկում է մինչև 1990-ի ժա– մանակահատվածը)։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ–ԳԵՐՄԱՆԻԱ– ՅԻ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ։ Դիվանագիտ․ հարա– բերությունները հաստատվել են 1955-ի սեպտեմբերին։ Կնքվել են հյուպատոսա– կան պայմանագիր և համաձայնագրեր առևտրի ու ծովագնացության ընդհանուր հարցերի վերաբերյալ (1958)։ 1970-ի օգոս– տոսի պայմանագրով ՍՍՀՄ ու ԴՖՀ պար– տավորվեցին նպաստել Եվրոպայի իրա– դրության նորմալացմանը, վիճելի հարցերը լուծել բացառապես խաղաղ միջոցներով, ձեռնպահ մնալ ուժով սպառնալուց կամ ուժ գործադրելուց, հայտարարեցին,որ տե– րիտորիալ պահանջ չունեն որևէ մեկից և այդպիսիք չեն լինի ապագայում ևս։ Հաս– տատվեց եվրոպ․ բոլոր պետությունների ներկա սահմանների անխախտելիության սկզբունքը։ 1973-ի մայիսին բարձր մա– կարդակի հանդիպման ժամանակ հա– մաձայնագրեր կնքվեցին տնտ․, արդ․ և տեխ․ համագործակցության, մշակութ․ փո– խանակման ևնի մասին։ Գործարար կա– պերի ամրապնդման հետևանքը եղավ տնտ․, արդ․, տեխ․ համագործակցության զարգացման երկարաժամկետ համաձայ– նագրերի ստորագրումը (1974)։ 1978-ի մայիսին բարձր մակարդակի հանդիպման ժամանակ (ԴՖՀ) ստորագրվեց համատեղ հայտարարություն, որով կողմերը հաս– տատեցին իրենց նվիրվածությունը Հելսին– կիի եզրափակիչ ակտի սկզբունքներին, լարվածության թուլացմանը։ Կնքվեց նաև տնտ․ և արդ․ համագործակցության եր– կարաժամկետ (25 տարով) նոր համաձայ– նագիր։ 1980-ի հունիս–հուլիսին ֆեդե– րալ կանցլեր Հ․ Շմիդտի Մոսկվա կատա– րած այցելության ժամանակ կնքվեց ՍՍՀՄ–ԴՖՀ երկարաժամկետ տնտ․ և արդ․ համագործակցության հիմնական ուղղությունների ծրագիր։ 1981-ի նոյեմբե– րին բարձր մակարդակի հանդիպման (ԴՖՀ) ժամանակ քննարկվեցին խաղա– ղության ապահովման, ինչպես նաև տնտ․ համագործակցության հարցեր։ Այցելու– թյան նախօրեին ստորագրվեցին հա– մաձայնագրեր՝ ԴՖՀ–ին սովետական բնա– կան գազ և ՄՄՀՄ–ին խողովակներ ու գա– զամուղի համար սարքավորում մատակա– րարելու («գազ–խողովակներ») վերաբեր– յալ։ 1983-ի հուլիսին բարձր մակարդակի հանդիպման ժամանակ (Մոսկվա) կողմե– րը հավաստեցին, որ կողմնակից են ՄՄՀՄ–ի և ԴՖՀ–ի հարաբերությունների զարգացմանը 1970-ի պայմանագրի և սո– վետա–արևմտագերմ․ հետագա համաձայ– նագրերի հիման վրա, քննարկվեցին Եվրո– պայի անվտանգության հետ կապված մի շարք հարցեր։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԻՐԱ–

ՎՈՒՆՔ, իրավունքի բարձրագույն պատմ․ տիպ․ արտահայտում է աշխատավորների (զարգացած սոցիալիստ, հասարակար– գում՝ ամբողջ ժողովրդի) պետ․ կամքը, պայմանավորված է սոցիալիստ, հասա– րակության կյանքի նյութական պայման– ներով, կարգավորում է հասարակական հարաբերությունները՝ կոմունիզմի կա– ռուցման նպատակով։ Մոցիալիսաական տիպի առաջին իրա– վունքն է, որը ծագել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո և անցել է զարգաց– ման երեք փուլ։ Առաջին փուլում հանդես է գալիս որպես պրոլետարական ի ր ա վ ու ն ք, արտահայտում է բանվոր դասակարգի և նրա դաշնակիցների՝ «աշ– խատավորական մյուս խավերի պետ․ կամ– քը։ Այս փուլում Մ․ ս․ ի–ի հիմնական խըն– դիրը հասարակության սոցիալիստ, վե– րափոխման, սոցիալիստ, տնտեսաձևի հաղթանակի, կուլտուրական հեղափոխու– թյան իրականացման, հակառակորդ դա– սակարգերի մնացուկների դիմադրության ճնշման, սոցիալիստ, դեմոկրատիայի և օրինականության սկզբունքների ձևավոր– ման ու ամրապնդման, սոցիալիզմի հաղ– թանակի ապահովումն է։ Այն նպաստում է արդյունաբերության, գյուղատնտեսու– թյան սոցիալիստ, վերափոխմանը՝ սո– ցիալիստ․ տնտեսակարգի ձևավորմանը, սոցիալիստ, դեմոկրատիայի, պետ․ մար– մինների կառուցվածքի և գործունեության եղանակների ձևավորմանն ու ամրապընդ– մանը։ Մոցիալիզմի հաղթանակով Մ․ ս․ ի․ թևա– կոխում է զարգացման նոր, երկրորդ փու– լը։ էկոնոմիկայում, դասակարգային կա– ռուցվածքում կատարված փոփոխություն– ներն իրենց արտահայտությունն են ստա– նում նաև իրավունքում։ Պրոլետարական իրավունքն սկսում է վերաճել համաժողո– վըրդականի, տեղի է ունենում պրոլետա– րական և համաժող․ իրավունքների զու– գորդման պրոցես։ Զարգացման երրորդ փուլում (տես Սո– վետական Սոցիաչիստական Հանրապե– տությունների Միություն հոդվածի Հա– սարակական և պետական կարգը բաժի– նը) Մ․ ս․ ի․ վերաճում է համաժող․ իրա– վունքի։ Անցումն այդ փուլին ապահով– վում է սոցիալիզմի լիակատար և վերջնա– կան հաղթանակով և մեր երկրում կոմու– նիզմի կառուցմանը թևակոխելու հանգա– մանքով։ իրավունքն այդ փուլում բնու– թագրվում է որպես համասոցիալական կարգավորիչ։ Համաժող․ իրավունքը սոցիալիստ, իրավունքի զարգացման նոր, բարձր փու– լըն է։ Դադարելով դասակարգային տիրա– պետության զենք լինելուց՝ Մ․ ս․ ի․ բո– վանդակությամբ մնում է դասակարգային, պահպանում դասակարգային կարգավո– րիչի ԻՐ հատկանիշներն ու խնդիրները, առաջին պլան մղելով համասոցիալական կարգավորիչի դերը։ Այս փուլում Մ․ ս․ ի–ի գլխ․ խնդիրը կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման, կոմունիստական հա– սարակական հարաբերությունների ձևա– վորման, նոր, կոմունիզմ կառուցող մար– դու դաստիարակման խնդիրների ապահո– վումն է։ Մոցիալիստ․ հասարակության զարգաց– մանը համապատասխան, նոր մակարդա– կի է բարձրացվում Մ․ ս․ ի․։ Աճում է նրա դերը հասարակական կյանքում, ընդար– ձակվում քաղաքացիների օրենքով ամ– րապնդված իրավունքների շրջանակը, է՝լ ավելի դեմոկրատական է դառնում իրա– վաստեղծման գործունեությունը, աճում է ՄՄԿԿ դերը սովետական պետության իրա– վական գործունեության ասպարեզում։ Այդ փոփոխություններն արտացոլվեցին օրենսդրության նոր կոդիֆիկացիայում, մասնավորապես 1960–70-ին իրավունքի բոլոր ճյուղերով ընդունված օրենսդրու– թյան հիմունքներում և միութենական հանրապետությունների օրենսգրքերում։ ՄՄԿԿ XXVI համագումարը նախատեսել է XI հնգամյակում ավարտել կոդիֆիկաց– ման աշխատանքները։ ՄՄՀՄ 1977-ի սահմանադրությունը (հոդ– ված 4) հռչակում է, որ սովետական պե– տությունը, նրա բոլոր մարմինները գոր– ծում են սոցիալիստ, օրինականության հիման վրա, ապահովում իրավակարգի, հասարակության շահերի, քաղաքացինե– րի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։ ժամանակակից պայմաններում գիտա– տեխ․ առաջադիմությունը առաջացնում է մի շարք նոր պրոցեսների կառավարման, դրան համապատասխան, գիտ․ բնագա– վառի և տեխ․ պրոցեսների կառավարումը կազմակերպելու, շրջակա միջավայրը, մարդկանց կյանքն ու առողջությունը պահ– պանելու և նոր ոլորտների իրավական կարգավորման անհրաժեշտություն։ Մ․ ս․ի․ զարգանալով և կատարելագործ– վելով, ապագա կոմունիստական հասա– րակարգում իր դերը կզիջի կոմունիստա– կան հասարակության համակեցության կանոններին (տես Կոմունիստական ինք– նավարություն)։ Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Կո– մունիստական կուսակցության մանիֆեստը, Ընտ․ երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Մարքս Կ․, Գո– թայի ծրագրի քննադատությունը, նույն տե– ղում, հ․ 3։ է ն գ և լ ս Ֆ․, էյուդվիգ Ֆոյերբա– խը և գերմանական կլասիկ փիլիսոփայու– թյան վախճանը, նույն տեղում։ Էնգելս Ֆ․, Բնակարանային հարցի շուրջը, նույն տեղում, հ․2։Լենին Վ․Ի․, Պետություն և հեղափո– խություն, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 33։ Ն ու յ ն ի, «Երկակի» ենթարկման և օրինականության մասին, նույն տեղում, հ․ 45։ ՍՄԿԿ ծրագիրը, Ե․, 1974։ ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե․, 1976։ ՍՄԿԿ XXVI համագումարի նյութե– րը, Ե․, 1981։ Теория государства и права, М․, 1980; Алексеев С․ С․, Общая тео– рия права, т․ 1, М․, 1981․ Վ․ Մուսախանյան