Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/55

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

համակարգի ստեղծմանը (գավառային ու նահանգային կենտրոններում բացվել են ժող․ ուսումնարաններ)։ Ուս․ հաստատությունների կանոնադրության համաձայն 1804-ին ստեղծվել է հաջորդական կապ ունեցող կրթական հիմնարկների պետ․ համակարգ՝ ծխական (միամյա), գավառային (երկամյա) վարժարաններ, նահանգային գիմնազիաներ (քառամյա) և համալսարաններ (եռամյա)։ 1804-ին հիմն. է Կազանի համալսարանը, 1819-ին՝ Պետերբուրգինը (տես Լենինգրադի համալսարան Ա․ Ա․ ժդանովի անվան), որոնց կից բացվել են եռամյա մանկավարժական ինստ–ներ։ Իրենց ուս․ պլաններով համալսարաններին մոտ են եղել լիցեյները։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը պայմաններ է ստեղծել XIX դ․ 1-ին կեսին հիմնադրելու բարձրագույն տեխ․ ուս․ հաստատություններ։ Պետերբուրգում բացվել են անտառային (1803), հաղորդակցության ճանապարհների ինժեներների (1809), տեխնոլոգիական (1828), քաղաքացիական ինժեներների (1832) ինստ–ները, Մոսկվայում՝ բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1830)։ Հասարակական շարժումների ազդեցության տակ XIX դ․ 60-ական թթ․ իրականացվել են դպրոցական նոր բարեփոխություններ։ 1864-ի կանոնադրությամբ հաստատվել է միջնակարգ դպրոցի 2 տիպ՝ դասական գիմնազիա (7-ամյա, սովորողներին նախապատրաստում էր համալսարաններ ընդունվելու) և ռեալական գիմնազիա (6-ամյա, իրավունք էր տալիս ընդունվելու բարձրագույն տեխ․ ուս․ հաստատություններ)։ Ստեղծվել են կանանց գիմնազիաներ ու ուսումնարաններ, բարձրագույն կուրսեր։ 1860–70-ական թթ․ հիմնվել են առաջին ուսուցչական սեմինարիաները, 1872-ին՝ ռեալական ուսումնարանները (տես Ռեաչական կրթություն)։ Լայն տարածում են ստացել ծխական դպրոցները։ Այդ շրջանում փոխվել է նաև ուսանողության սոցիալ․ կազմը․ Պետերբուրգի համալսարանում տարատոհմիկները կազմել են ամբողջ ուսանողության 38% –ը, Կազանի համալսարանում՝ 56%-ը, Մոսկվայի համալսարանում՝ 57%–ը։ Բարձրագույն տեխ․ ուս․ հաստատություններում այդ տոկոսն ավելի բարձր է եղել։ XIX դ․ դպրոցի դեմոկրատացման համար հետևողականորեն պայքարել են Ա․ Ի․ Գերցենը, Վ․ Գ․ Բելինսկին, Ն․ Գ․ Չեռնիշևսկին, Ն․ Ա․ Դոբրոլյուբովը, Դ․ Ի․ Պիսարևը, Ն․ Ի․ Պիրոգովը, Կ․ Դ․ Ուշինսկին, Լ․ Ն․ Տոլստոյը և ուրիշներ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Ռուսաստանում սկսել է ձևավորվել մարքսիստական մանկավարժությունը, որի տեսական հիմքերը մշակել է Վ․ Ի․ Լենինը։

Նախահեղափոխական Ռուսաստանում ժող․ կրթության համակարգն ունեցել է հետևյալ կառուցվածքը․ 1․ տարրական դպրոց մեկդասյա (3–4 տարի), երկդասյա (5–6 տարի), չորսդասյա բարձր (4 տարի), տարրական ուսումնարաններ։ 2․ Միջնակարգ դպրոց՝ արական (8 տարի) և իգական (7–8 տարի) գիմնազիաներ, ռեալական (6–7 տարի) և առևտրական (7–8 տարի) ուսումնարաններ, հոգևոր ուսումնարաններ (4 տարի) ու սեմինարիաներ (6 տարի), կադետական կորպուսներ (7 տարի), ազնվազարմ օրիորդաց ինստներ (8 տարի), թեմական դպրոցներ (7–8 տարի): Գործել են նաև միջնակարգ մասնագիտական (արհեստագործական, գյուղատնտ․ ևն) ուս․ հաստատություններ։ Ուսուցիչներ են պատրաստել ուսուցչական սեմինարիաները (4 տարի) և ուսուցչական ինստները (3 տարի)։ 3․ Բարձրագույն դպրոց՝ համալսարաններ (4 տարի), բարձրագույն տեխ․, գյուղատնտ․, տնտեսագիտական և այլ հաստատություններ (4–5 տարի), կանանց բարձրագույն կուրսեր (4 տարի), հոգևոր ակադեմիաներ (4 տարի)։

Տարրական և միջնակարգ դպրոցների ծրագրերի միջև եղած կտրվածությունը, ուս․ հաստատությունների անհավասարաչափ տեղաբաշխումը, ուսման վարձը և այլ հանգամանքներ սահմանափակել են աշխատավորների երեխաների ուսուցման գործը։ Եվրոպ․ առաջավոր երկրների համեմատությամբ Ռուսաստանում բնակչության գրագիտության մակարդակը ցածր է եղել։ 1897-ի մարդահամարի տվյալներով այժմյան ՌՍՖՍՀ տարածքում բնակվող 9–49 տարեկանների գրագիտության միջին տոկոսը եղել է 29,6 (տղամարդկանցը՝ 44,4, կանանցը՝ 15,4)։ Ազգ․ շրջններում այդ տոկոսն ավելի ցածր է եղել (յակուտների միայն 0,7% –ն է կարդալ իմացել), շատ ազգություններ չեն ունեցել իրենց գիրը։ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանի բոլոր ազ– գություններին հնարավորություն տվեց վերացնելու անգրագիտությունը, զար– գացնելու ազգային մշակույթը։ Սովետա– կան Ռուսաստանի առաջին 13 մինիստրու– թյունների թվում էր լուսավորության մի– նիստրությունը՝ Ա․ Վ․ Լունաչարսկու գըլ– խավորությամբ։ 1917-ի վերջին և 1918-ի սկզբին դեկրետներ ընդունվեցին եկեղե– ցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու, բոլոր ուսումնադաստիարակ– չական հիմնարկներն ազգայնացնելու, նախադպրոցական հիմնարկներ ստեղծե– լու մասին։ 1918-ին Համառուսաստանյան ԿԳԿ հաստատեց ՌՍՖՍՀ–ում միասնական աշխատանքային դպրոցների կանոնա– դրությունը, որը նախատեսում էր 8–17 տարեկանների անվճար ու պարտադիր ուսուցում։ 1920-ին ՌՍՖՍՀ ժողկոմխորհը լուսժողկոմատին կից ստեղծեց անգրագիտության վերացման արտակարգ հանձնաժողով։ 1923-ին ստեղծվեց «Կորչի անգրագիտությունը» ընկերությունը։ 1926-ին 9–49 տարեկանների գրագիտության տոկոսը հասավ 60,9-ի։ 1930–31 ուս․ տարում սահմանվեց համընդհանուր պարտադիր կրթություն (գյուղական վայրերում՝ տարրական, քաղաքներում՝ 7-ամյա)։ Եթե 1928–29 ուս․ տարում 79,4 հզ․ տարրական դպրոցներում սովորել է 5998 հզ․ աշակերտ, ապա 1931–32-ին դպրոցների թիվը հասել է 95,8 հզ–ի, աշակերտներինը՝ 9347,7 հզ–ի։ 1939-ի մարդահամարի տվյալներով, արդեն, գրագետ էր ՌՍՖՍՀ–ի ամբողջ բնակչության 89,7%-Ա (տղամարդկանց 96%-ը, կանանց՝ 83,9%-ը)։ Ընդհանուր կրթության մակարդակի բարձրացման գործում կարևոր դեր կատարեցին բանվ․ ֆակուլտետները (բանֆակ)։ ՍՄԿԿ XXIV համագումարի կանխագծումների համապատասխան ՌՍՖՍՀ Գերագույն սովետը 1974-ին որոշում ընդունեց հանրապետությունում համընդհանուր միջնակարգ կրթության անցնելու մասին, որի իրականացման համար սահմանվեց 3 հիմնական ուղղություն՝ հանրակրթական միջնակարգ դպրոց, միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն և պրոֆտեխ․ միջնակարգ ուսումնարան (ՌՍՖՍՀ–ում առաջին ֆաբրիկա–գործարանային ուսումնարանները բացվել են 1920-ին, տես Պրոֆեսիոնալ–տեխնիկական կրթություն հոդվածը)։ ՌՍՖՍՀ ինքնավար հանրապետություններն ու մարզերն ունեն ժող․ կրթության ազգ․ համակարգ, ուսուցումը տարվում է ազգ․ լեզվով ու դասագրքերով (տես ՌՍՖՍՀ կազմի մեջ մտնող ինքնավար հանրապետություններին ու ինքնավար մարզերին նվիրված հոդվածների համապատասխան բաժինները)։ Ուսուցիչներ են պատրաստում մանկավարժական ուսումնարանները, ինստ–ները և հեամալսարանները։ 1982–83 ուս․ տարում գործել են 73,2 հզ․ նախադպրոցական հիմնարկ (8580 հզ․ երեխա), 732 հզ․ հանրակրթական դպրոց (20․2 մլն աշակերտ), 2520 միջնակարգ մասնագիտական հաստատություն (25430 հզ․ սովորող), 3979 պրոֆտեխ․ ուսումնարան (14233 հզ․ սովորող), 500 բուհ, այդ թվում՝ 39 համալսարան (30735 հզ․ ուսանող), պիոներ դպրոցականների 2749 տուն ու պալատ, պատանի տեխնիկների 688, պատանի բնասերների 410 և էքսկուրսատուրիստական 90 կայան, մանկական 100 զբոսայգի։

Կուլտուր–լուսավորական հիմնարկները։

Ակումբներ։ Առաջին ակումբը բացվել է 1770-ին, Պետերբուրգում՝ բարձր խավի ներկայացուցիչների համար (այսպես կոչված անգլ․ ակումբ)։ Հետագայում նրանից օգտվել են գրական շրջանները (ակումբի անդամ են եղել Ն․ Մ․ Կարամզինը, Ա․ Ս․ Պուշկինը, Վ․ Ա․ ժուկովսկին, Ի․ Ա․ Կռիլովը և ուրիշներ)։ XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին ազնվականական ակումբներ են բացվել Պետերբուրգում, Մոսկվայում և մի շարք գավառային ու նահանգային քաղաքներում։ 1853-ին Պետերբուրգում բացվել է առաջին շախմատային ակումբը։ 1880-90-ական թթ․ հիմնվել են ժող․ տները, որոնցում եղել են գրադարան, դահլիճ, կիրակնօրյա դպրոց, ընթերցարան, թեյարան, գրքի վաճառքի կետ ևն։ 1917-ի սկզբին գործել է 237 ժող․ տուն։ 1905-07 թթ․ սկսել են բացվել առաջին բանվ․ ակումբները, որոնք, սակայն, ռեակցիայի տարիներին փակվել են։ 1917-ի սկզբին ձևավորվել են կուսակցական, բանվ․, զինվորական ակումբները։

Գրադարաններ։ Հին Ռուսաստանի առաջին գրադարանը հիմնել է Յարոսլավ Իմաստունը 1037-ին, Կիևի Սոֆիայի տաճարին կից։ XV–XVII դդ․ կրոն. գրքերի նշանակալի հավաքածուներ են ունեցել պատրիարքական պալատը, դեսպանական ու դեղատնային պրիկազները, Տրոիցե-Սերգիևյան մայրավաքնը, Սոլովեկցյան մենաստանը