Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/550

Այս էջը սրբագրված է

ցիալիստական Հանրապեաություն * * * * * * * ****>․․* 727 հայկական Սովետական Սոցիալիստական ՝‘Հանրապետություն »․․« ***** ****** 729 Թուրքմենական Սովհաական Սոցիալիստական Հանրապետություն * *** ******** 730 Էստոնական Սովետական Սո– ցիալիստական հանրապե– տություն․ **** ․*․․,******* 732 XII․ ՍՄԿԿ բարձրագույն մարմին– ների և ՍՍՀՄ պետական մարմինների կազմը ***«» 733 Մատենագիտություն**** **** 733 I․ Ընդհանուր տեղեկություններ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (ՍՍՀՄ, Սովետական Միություն), առաշին սոցիալիստական համաժողովրդական պետությունն է աշխարհում։ ՍՍՀՄ տարածությամբ աշխարհի խոշորագույն պետությունն Է, գրավում է բնակեցված ցամաքի գրեթե 1/6-ը՝ 22402,2 հզ․ կւՐ։ ՍՍՀՄ պետ․ սահմանի ընդհանուր երկարությունը ավելի քան 60 հզ․ կմ է (1,5 անգամ ավելի հասարակածի երկարությունից), որից 20 հզ–ը՝ ցամաքային։ Ցամաքում ՍՍՀՄ սահմանակից է 12 պետությունների, արմ–ում՝ Նորվեգիային, Ֆինլանդիային, Լեհաստանին, Չեխոսլովակիային, Հունգարիային, Ռումինիային հվ–ում՝ Թուրքիային, Իրանին, Աֆղանստանին, Չինաստանին, Մոնղոլիային, Կորեական Ժողովրդա–Դեմոկրատական Հանրապե– տությանը։ ՍՍՀՄ ափերո ողողում են Ատլանտյան (Բալթիկ, Սե և Ազովի), Հս․ Սառուցյալ (Բարենցի, Սպիտակ, Կարայի, Լատանների, Արեելա–Սիբիրական և Չուկոտի) և խաղաղ (Բերինգի, Օխոտի Ա ճապոնական) օվկիանոսների 12 ծովեր։ Երկրի տերիտորիայի ավելի քան 75% –ը գտնվում է Ասիայում (ՍՍՀՄ ասիական մաս) և մոտ 25% –ը՝ Եվրոպայում (ՍՍՀՄ եվրոպական մաս)։ ՍՍՀՄ հս․ ծայրակետը մայրցամաքում Չելյուսկին հրվանդանն է Թայմիր թերակղզում (հս․ լ․ 77°43՝), կղզիներում՝ Ֆլիգելի հրվանդանը Ֆրանց Ցոսիֆի երկիր արշիպելագի Ռուդոլֆի կղզում (հս․ լ․ 81°49՝), ամենահարավային կետը Չիլդուխտեր աուլն է Թուրքմենիայում՝ Կուշկա քաղաքի մոտ (հս․ լ․ 35°08՝)։ Զգվածությունը հս–ից հվ․ մոտ 5 հզ․ կմ Է, արմ–ից արլ․՝ Բալթիկ ծովի Դդանսկի ծոցի Բալթիական ցամաքալեզվակից (արլ․ երկ․ 19°38r) մինչե Դեժնեի հրվանդանը Չուկոտկայում (արմ․ ►երկ․ 169°40՝)՝ մոտ 10 հզ․ կմ։ Երկրի ծայր արլ․ կետը Ռատմանովի կղզին է Դիոմիդ կղզիներում՝ Բերինգի նեղուցում (արմ․ երկ․ 169°02՝)։ ՍՍՀՄ տերիտորիան բաժանվում է 11 ժամային գոտիների։ Բնակչության թվով (273,8 մլն, 1984) ՍՍՀՄ–ը գրավում է երրորդ տեղը աշխարհում (Չինաստանից U Հնդկաստանից հետո)։ Բնակչության 63% –ը բնակվում է քաղաքային բնակավայրերում։ Սովետական Միությունը բազմազգ պետություն Է։ Միավորում է 15 միութենական հանրապետություն, որոնց կազմում՝ 20 ինքնավար հանրապետություն, 8 ինքնավար մարզ, 10 ինքնավար օկրուգ, 128 երկրամաս և մարզ։ Մայրաքաղաքը՝ Մոսկվա (8546 հզ․ բն․, 1984)։ Քարտեզները տես 544-րղ Էշից հետո՝ ներդիրում։ II․ Հասարակական և պետական կարգը ՍՍՀՄ հասարակական կարգի հիմքերը, քաղ․ և տնտ․ համակարգը, պետ․ իշխանության և կառավարման մարմինների կառուցվածքը, ձեավորման սկզբունքներն ու կարգը, քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու պարտականություններն ամրապնդված են ՍՍՀՄ գործող սահմանադրությամբ, որն ընդունվել է 1977-ի հոկտ․ 7-ին՝ ՍՍՀՄ IX գումարման Գերագույն սովետի VII արտահերթ նստաշրջանում (տես Սահմանադրություններ սովետական)։ ժողովրդաիշխանության մեխանիզմում կենտր․ տեղը պատկանում է սովետական պետությանը, որը հեղափոխական նվաճումների, սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման հիմնական գործիքն Է։ ՍՍՀ Միությունը սոցիալիստ, համաժող․ պետություն է (տես Սոցիաչիստական պետություն), արտահայտում է բանվորների, գյուղացիների և մտավորականության