Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/551

Այս էջը սրբագրված չէ

երկրի բոլոր ազգերի ու ազգությունների աշխատավորության կամքն ու շահերը (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 1)։ Ամբողջ իշխանությունը ՍՍՀՄ–ում պատ– կանում է ժողովրդին (ՍՍՀՄ սահմանա– դրություն, հոդված 2)։ Սովետական ժո– ղովրդի լիիշխանության կազմակերպա– կան –քաղ․ հիմքը սովետական հասարա– կության խորապես դեմոկրատական քաղ․ կարգն է։ Այն ապահովում է ժող․ զանգվածների վճռական դերը քաղ․ գործունեության, կոմունիստական շինա– րարության ծրագրի իրականացման մեջ։ ԱՍՀՄ քաղ․ համակարգի մեջ են մտնում սոցիալիստ, պետությունը, ՍՄԿԿ, աշ– խատավորների հասարակական կազմա– կերպություններն ու աշխատանքային կո– լեկտիվները։ ՍՍՀՄ քաղ․ հիմքը ժողովրդական դեպուտատների, սովետներն են, որոնց կազմում հաշվվում է ժողովրդի 2,3 մլն ընտրյալ։ Պետ․ մյուս բոլոր մարմինները ենթակա և հաշվետու են սովետներին (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 2)։ Սովետական պետության կազմակեր– պումն ու գործունեությունը հիմնվում են դեմոկրատական ցենտրաչիզմի սկզբուն– քի վրա։ Սոցիալիստ․ հասարակության քաղ․ կարգը ՍՍՀՄ–ում միահյուսում է ժողո– վըրդաիշխանության պետ․ և հասարակա– կան ձեերը։ Սովետական հասարակու– թյան ղեկավար և ուղղություն տվող ուժը, ԱՍՀՄ քաղ․ համակարգի միջուկր ՍՄԿԿ–ն է, բանվոր դասակարգի, ողջ աշխատավո– րության ավանգարդը։ ժողովրդաիշխա– նության հասարակական ձեերի մեջ է մտնում բազմաթիվ հասարակական կազ– մակերպությունների (արհմիություններ, ՀամԼԿԵՄ, կոոպերատիվ և հասարակա– կան այլ կազմակերպություններ) գործու– նեությունը (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 7)։ Սովետական հասարակու– թյան քաղ․ համակարգում կարեոր տեղ են զբաղեցնում նաև աշխատավորական կոլեկտիվները։ ժողովրդաիշխանությունը ՍՍՀՄ–ում գլխավորապես հիմնվում է սովետական պետության տնտեսական կար– գին նրա հիմքի՝ արտադրության միջոց– ների պետ․ (համաժողովրդական) և կոլ– տնտեսային–կոոպերատիվ սեփականու– թյան ձեերի վրա։ Սոցիաւիստական սե– փականությունն ընդգրկում է նաև արհ– միությունների ու հասարակական այլ կազմակերպությունների գույքը Սեփակա– նության այդ ձեերի մեջ հիմնականը պետ․ (համաժողովրդական) սեփականությունն է (տես Սեփականության իրավունք)։ ժողովրդաիշխանության մյուս կարեոր երաշխիքը, նրա սոցիալական հիմքը բանվորների, գյուղացիների և մտավորականության անխախտ դաշինքն է։ Պետությունը հոգում է, որպեսզի մեր երկրում վերացվեն դասակարգային, քա– ղաքի և գյուղի, մտավոր և ֆիզիկական աշխատանքի տարբերությունները (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 19)։ ՍՍՀՄ–ում բոլոր քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ ու սահմանված պարտականություններ։ Դրա հիմքը ՍՍՀՄ քաղաքացիությունն է։ Ցուրաքանչյուր միութենական հանրապետության (ինչպես նաե ինքնավար հանրապետության) քա– ղաքացի միաժամանակ ՍՍՀՄ քաղաքացի է և օգտվում է ՍՍՀՄ քաղաքացուն ընձեռ– ված բոլոր իրավունքներից ու ազատու– թյուններից ։ՍՍՀՄ քաղաքացիների իրավահավասա– րությունն ապահովված է տնտ․, քաղ․, սոցիալ–մշակութային կյանքի բոլոր բնա– գավառներում՝ անկախ ծագումից, սո– ցիալ․ և գույքային դրությունից, ռասայա– կան ու ազգ․ պատկանելությունից, սե– ռից, կրթությունից, լեզվից, կրոն, պատ– կանելությունից, զբաղմունքից, բնակու– թյան վայրից և այլ հանգամանքներից։ ՍԱՀՄ քաղաքացիների իրավական դրու– թյան հիմքն են ՍՍՀՄ քաղաքացիների հիմնական (սահմանադրական) իրավունք– ներն ու պարտականությունները։ ԱԱՀՄ–ը միութենական միասնական բազմազգ պետություն է, կազմ– ված սոցիալիստ, ֆեդերալիզմի հիման վրա՝ ազգերի ազատ ինքնորոշման և սո– վետական սոցիալիստ, իրավահավասար հանրապետությունների կամավոր միա– վորման սկզբունքով։ Աովետական ֆեդե– րացիան միավորում է ավելի քան 100 ազգեր ու ազգություններ։ Սովետական պետության կառուցվածքը ապահովում է ողջ ժողովրդի և առանձին ազգերի ու ժողովուրդների շահերի ճիշտ զուգակցու– մը, նպաստում սոցիալիստ, հասարակու– թյան միասնության ամրապնդմանը։ ՍՍՀՄ միավորում է 15 միութենական հան– րապետություն, որոնց կազմում կան այլ պետ․ միավորումներ՝ 20 ինքնավար հան– րապետություն , 8 ինքնավար մարզ, 10 ինքնավար օկրուգ։ ՍՍՀՄ սուվերեն պետություն է, որն ար– տահայտվում է ինքնուրույնությամբ և այլ պետություններից անկախությամբ, ՍՍՀՄ ողջ տարածքում միութենական իշ– խանության ղեկավար դերով։ ՍՍՀՄ վա– րում է անկախ արտաքին քաղաքականու– թյուն՝ ղեկավարվելով սովետական ժողո– վըրդի կամքով ու շահերով։ ՍԱՀՄ պետ․ իշխանության ղեկավար դերը արտահայտ– վում է այն բանում, որ ԱԱՀՄ օրենքները պարտադիր են բոլոր մարմինների, հիմ– նարկությունների, կազմակերպություն– ների ու քաղաքացիների համար։ ՍՍՀՄ օրենքները միատեսակ ուժ ունեն բււլոր հանրապետություններում։ ՍՍՀՄ տնօրի– նությանը վերապահված հարցերի շրջա– նակը սահմանված է ՍՍՀՄ սահմանադրու– թյամբ (հոդվածներ 108 – 127)։ ՍՍՀՄ–ում պետ․ իշխանության մարմին– ները ժող․ դեպուտատների սովետներն են։ Այդ ընդհանուր համակարգի մեջ են մտնում ՍՍՀՄ Գերագույն սովետը, միու– թենական և ինքնավար հանրապետու– թյունների գերագույն սովետները և տե– ղական սովետները։ ՍՍՀՄ սահմանա– դրության 96 հոդվածի համաձայն, 18 տա– րեկան դարձած ՍՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընտրել և ընտրվել (տես Ընտրական իրավունք)։ ՍՍՀՄ Գե– րագույն սովետի դեպուտատ կարող են ընտրվել 21 տարին լրացրած բոլոր քա– ղաքացիները։ Սովետներում ընտրություն– ների անցկացման կարգը որոշվում է ՍՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների օրենքներով։ ՍՍՀՄ Գերագույն սովետի ընտրություն– ների մասին օրենքն ընդունվել է 1978-ի հուլիսի 6-ին։ ՍՍՀՄ պետ․ իշխանության բարձրագույն մարմինը ՍՍՀՄ Գերագույն սովետն է, կազմված երկու իրավահավասար պալատ– ներից՝ Միության սովետ ն․ Ազգություննե– րի սովետ։ ՍՍՀՄ Գերագույն սովետն ընտ– րում է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախա– գահություն, որը ՍՍՀՄ Գերագույն սովե– տի նստաշրջանների միջե ընկած ժամա– նակահատվածում ՍՍՀՄ պետ․ իշխանու– թյան բարձրագույն, մշտական գործող, Գե– րագույն սովետին հաշվետու մարմին է։ ՍՍՀՄ Գերագույն սովետն իր գործունեու– թյունն իրագործելու նպատակով դեպու– տատներից ստեղծում է մշտական և ժամա– նակավոր հանձնաժողովներ։ Միութենա– կան U ինքնավար հանրապետություննե– րի Գերագույն սովետներն ընտրում են Գերագույն սովետների Նախագահություն– ներ, որոնք նստաշրջանների միջե ընկած ժամանակաշրջանում իրականացնում են պետ․ իշխանության բարձրագույն մար– մինների ֆունկցիաներ։ Երկրամասերում, մարզերում, ինքնավար մարզերում, ինք– նավար օկրուգներում, շրջաններում, քա– ղաքներում, քաղաքային շրջաններում, ավաններում և գյուղական բնակավայրե– րում պետ․ իշխանության մարմինները դե– պուտատների համապատասխան սովետ– ներն են։ ժող․ դեպուտատների սովետները կազ– մում են ժողովրդական վերահսկողության մարմիններ, որոնք ձեռնարկությունների, կոլտնտեսությունների, հիմնարկություն– ների ու կազմակերպությունների պետ․ վերահսկողությունը զուգակցում են աշ– խատավորների հասարակական վերահըս– կողության հետ։ ժող․ վերահսկողության կազմակերպումն ու նրա մարմինների գործունեության կարգը որոշվում է ԱՍՀՄ ժողովրդական վերահսկողության մասին օրենքով (30 նոյեմբ․ 1979)։ Պետ․ իշխանության մարմինների ակտե– րի անմիջական իրագործումը տնտ․, սո– ցիալ–մշակութային շինարարության խըն– դիրների իրականացման համար կարգա– դրիչ միջոցների կիրառումն ու վերահըս– կողության իրագործումը վերապահված է պետական կառավարման մարմիններին, որոնց ենթակայությունը երկակի է՝ սո– վետներին և պետ․ կառավարման համա– պատասխան վերադաս մարմնին։ ՍՍՀՄ պետ․կառավարման բարձրագույն մարմին– ներն են ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը, միութենական և ինքնավար հանրապետու– թյունների Մինիստրների խորհուրդները, պետ․ կառավարման կենար, մարմիննե– րը՝ մինիստրությունները, պետական կո– միտեներն ու այլ գերատեսչությունները։ Տեղական կառավարման մարմինները ժող․ դեպուտատների տեղական սովետ– ների գործադիր կոմիտեներն են։ Պետ․ մարմինների համակարգում կա– րեոր տեղ ունեն դատարանը, իրավարա– րությունը և դատախազությունը–յյՍ^Մ–ում արդարադատությունն իրականացնում են բացառապես դատարանները։ ՍՍՀՄ ար– դարադատության մարմինների համակար– գըն են կազմում՝ ՍՍՀՄ, միութենական և