Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/552

Այս էջը սրբագրված է

ինքնավար հանրապետությունների գերագույն դատարանները, երկրամասային, մարզային, քաղաքային, ինքնավար մարզերի, ինքնավար օկրուգների դատարանները, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններն ու զինվորական տրիբունալները։

Ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների տնտ․ վեճերը լուծում են պետ․ իրավարարության մարմինները։ Իրավարարության մարմինների կազմակերպումն ու գործունեության կարգը որոշվում է ՍՍՀՄ–ում պետ․ արբիտրաժի (իրավարարության) մասին օրենքով, որն ընդունվել է 1979-ի նոյեմբ․ 30-ին։

ՍՍՀՄ–ում դատախազության մարմինները բարձրագույն հսկողություն են իրականացնում օրենքների ճիշտ և միատեսակ կատարման ուղղությամբ։ Դրանք կազմում են միասնական կենտրոնացված համակարգ՝ ՍՍՀՄ գլխ․ դատախազի գլխավորությամբ, որին ընտրում է ՍՍՀՄ Գերագույն սովետը։ Միութենական և ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի դատախազներին նշանակում է ՍՍՀՄ գլխ․ դատախազը։ Ինքնավար օկրուգների շրջանային, քաղաքային դատախազներին նշանակում են միութենական հանրապետությունների դատախազները՝ ՍՍՀՄ գլխ․ դատախազի հաստատմամբ։

ՍՍՀ Միությունը, յուրաքանչյուր միութենական և ինքնավար հանրապետություն ունեն պետ․ գերբ, պետական դրոշ և մայրաքաղաք։ Բացի այդ, ՍՍՀՄ և միութենական հանրապետություններն ունեն պետ․ հիմն։

III․ Բնակչությունը

Բնակչության թիվը։ 1981-ի սկզբին ՍՍՀՄ բնակչությունը կազմել է համաշխարհայինի 6%–ը։ 1897-ի հունվ․ 28-ին (այժմյան սահմաններով) եղել է 124.6 մլն, 1913-ի վերջին՝ 159,2, 1926-ի դեկտ․ 17-ին՝ 147, 1940-ի հունվ․ 1-ին՝ 194,1, 1950-ի հունվ․ 1-ին՝ 178,5, 1959-ի հունվ․ 15-ին՝ 208,8, 1970-ի հունվ․ 15-ին՝ 241,7, 1979-ի հունվ․ 17-ին՝ 262,4, 1981-ի հունվ․ 1-ին՝ 266,6 մլն մարդ։ Չնայած երկու համաշխարհային և քաղաքացիական պատերազմների ընթացքում կրած մարդկային մեծ կորուստներին, բնակչությունը բավականին արագ է աճել։ 1941 – 1945-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին ՍՍՀՄ–ում բն․ կորուստը կազմել է ավելի քան 20 մլն մարդ։ Մեծ են եղել անուղղակի կորուստները (ծնելիության տոկոսի իջեցումը և մահացության աճը)։ 1981-ին ՍՍՀՄ բն․ 1913-ի համեմատությամբ աճել է 1,7 անգամ։ Սակայն բն․ աճը միութենական հանրապետություններում եղել է ոչ միատեսակ (տես աղյուսակ 1)։

Բնակչության վերարտադրությունը։ Ռուս. կայսրությանը բնորոշ է եղել բնակչության բնական բարձըր աճ, ծնելիության և մահացութ ան բարձր մակարդակով հանդերձ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո (մինչև 1941-ը) բնական աճը է՝լ ավելի է բարձրացել գլխավորապես մահացության տոկոսի իջեցման հաշվին (տես աղյուսակ 2)։

ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների բնակչության թիվը՝ հզ. մարդ (տարվա սկզբին)
1983
1940 Ընդամենը Այդ թվում՝ քաղաքային Քաղաքային բն. բաժինը,%
ՍՍՀՄ 194077 271239 174640 64
ՌՍՖՍՀ 110098 141012 101173 72
ՈՒՍՍՀ 41340 50461 32268 64
ԲՍՍՀ 9046 9807 5853 60
Ուզբեկական ՍՍՀ 6551 17039 7151 42
Ղազախական ՍՍՀ 6148 15452 8664 56
Վրացական ՍՍՀ 3612 5134 2729 53
Ադրբեջանական ՍՍՀ 3274 6399 3429 54
Լիտվիական ՍՍՀ 2925 3506 2253 64
Մոլդավական ՍՍՀ 2468 4052 1726 43
Լատվիական ՍՍՀ 1886 2569 1800 70
Կիրգիզական ՍՍՀ 1528 3801 1487 39
Տաջիկական ՍՍՀ 1525 4239 1437 34
Հայկական ՍՍՀ 1320 3219 2155 67
Թուրքմենական ՍՍՀ 1302 3042 1443 47
Էստոնական ՍՍՀ 1054 1507 1072 71

Մինչհեղափոխական ժամանակաշրջանի համեմատությամբ 1982-ին ընդհանուր մահացությունը իջել է ավելի քան 3 անգամ։ Բնորոշ է բնակչության երկարակեցության միջին աճը․ 1896–97-ին՝ 32 տարի, 1926–27-ին՝ 44, 1938–39-ին՝ 47, 1971–72-ին՝ 70 (64՝ տղամարդկանց, 74՝ կանանց)։ Միութենական հանրապետությունների բնակչության վերարտադրության կառուցվածքում նկատվում են հատկապես ծնելիության ցուցանիշների տարբերություններ (տես աղյուսակ 3)։

Բնակչության բնական աճի տարբերության ցուցանիշները (աղյուսակ 4) հիմնականում կախված են ծնելիության մակարդակից։ Ծնելիության վրա նկատելի ազդեցություն ունեն քաղաքային բնակչության աճը, ամուսնական տարիքի բարձրացումը, ավանդույթը, կենցաղը, առանձին Ժողովուրդների ընտանեկան կացութաձևը, սոցիալ–հոգեբանական գործոնները։ Մասնավորապես բարձր ծնելիություն ունեցող հանրապետությունները աչքի են ընկնում գյուղական բնակչության բարձր տոկոսով և վաղ ամուսնությամբ (հատկապես կանանց)։ Վաղ ամուսնության ավանդույթը բնորոշ է միջինասիական հանրապետությունների ու Ադրբեջանի բնակչությանը։ Մերձբալթյան հանրապետություններում ավելի ուշ են

ՍՍՀՄ բնակչության բնական շարժումը
Բնակչության 1000 մարդուն
Ծնվածների թիվը Մահացածների թիվը Բնական աճը
1913 45,5 29,1 16,4
1926 44,0 20,3 23,7
1940 31,2 18,0 13,2
1950 26,9 9,7 17,0
1960 24,9 7,1 17,8
1970 17,4 8,2 9,2
1987 20,1 10,3 9,8

ամուսնանում։ Ուսուցման ժամկետի երկարացումը և բարձրագույն կրթության տարածումը, կուլտուրական մակարդակի վերելքը հանգեցնում են առավել ուշ ամուսնության, հատկապես կանանց։ Աղյուսակ 3

Ծնելությունը միութենական հանրապետություններում , 1000 մարդուն
1940 1970 1982
ՌՍՖՍՀ 33,0 14,6 16,6
ՈՒՍՍՀ 27,3 15,2 14,8
ԲՍՍՀ 26,8 16,2 16,3
Ուզբեկական ՍՍՀ 33,8 33,6 35,0
Ղազախական ՍՍՀ 40,8 23,4 24,3
Վրացական ՍՍՀ 27,4 19,2 17,9
Ադրբեջանական ՍՍՀ 29,4 29,2 25,3
Լիտվական ՍՍՀ 23,0 17,6 15,2
Մոլդավական ՍՍՀ 26,6 19,4 20,6
Լատվիական ՍՍՀ 19,3 14,5 14,6
Կիրգիզական ՍՍՀ 33,0 30,5 31,2
Տաջիկական ՍՍՀ 30,6 34,8 38,2
Հայկական ՍՍՀ 41,2 22,1 23,2
Թուրքմենական ՍՍՀ 36,9 35,2 34,7
Էստոնական ՍՍՀ 16,1 15,8 15,4

Բնակչության սեռային կառուցվածքը։ ՍՍՀՄ–ում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, տղաներ ավելի շատ են ծնվում, քան աղջիկներ։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը տղամարդկանց ու կանանց թվի միջև եղած տարբերությունը եղել է անհամեմատ Փոքր (1913-ին կանանց թիվը եղել է 1 մլն մարդով ավելի)։ 1914–18-ի առաջին համաշխարհային և հատկապես Հայրենական մեծ պատերազմները արական բնակչության հսկայական կորուստ տվեցին։ 1926-ի մարդահամարի տվյալներով կանայք 5 մլն–ով ավելի են եղել, քան տղամարդիկ, իսկ 1959-ին՝ 20,8 մլն–ով, 1970 և 1979-ի մարդահամարների տվյալներով պակասել է կանանց և տղամարդկանց թվերի միջև եղած տարբերությունը (տես աղյուսակ 5)։

Սեռերի անհամամասնությունը պահպանվում է սոսկ ի հաշիվ մեծահասակների