Աղյուսակ 8 Քաղաքային և գյուղական բնակչության թվի հարաբե– րակցության փոփոխությունը Մլն մարդ Ամբողջ բն․ %■ ՝Ը Այդ թվում Ամբողջ բն․ քաղաքային գյուղական քաղաքային գյուղական 1913 159,2 28,5 130,7 18 82 1940 194,1 63,1 131,0 33 67 1959 208,8 100,0 108,8 48 52 1970 241,7 136,0 105,7 56 44 1979 262,4 163,6 98,8 62 38 1981 266,6 168,9 97,7 63 37 1983 271,2 174,6 96,6 64 36 1984 273,8 177,4 96,4 64,8 35,2 Աղյուսակ 9 Քաղաքային բնակչության կաոուցվածքի ф ո ф ոխ ութ յ ուն ը, % 1939 1959 1970 1979 Մինչե 100 հզ․ մարդ ունեցող քաղաքային բնակավայրերի բնակչությունը 52,5 51,4 45,1 39,6 100–500 հզ․ մարդ ունեցող քաղաքների բնակչությունը 26,0 24,4 27,3 28,7 500 հզ–ից 1 մլն մարդ ունեցող քաղաքների բնակչությունը 9,4 15,2 12,2 11,4 Միլիոնանոց քաղաքների բնակչությունը 12,1 9,0 15,4 20,3 Ընդամենը 100,0 100,0 100,0 100,0 Սովետական իշխանության տարիներին կազմավորվել է 1,2 հզ–ից ավելի քաղաք։ Դրանց կազմավորման գործում հիմնա– կան դեր է խաղացել ինդուստրիայի տար– բեր ճյուղերի զարգացումը։ Նոր ածխա– հանքերի յուրացումը պայմանավորել է այնպիսի քաղաքների ստեղծում, ինչպի– սիք են Կարագանդան, Վորկուտան, Անգ– րենը ևն։ Նավթի արդյունահանման և վերամշակման հետ է կապված Նեբիտ– դաղի, Ալմետևսկի, Սուրգուտի, Նիժնե– վարտովսկի, Շևչենկոյի, սև մետալուր– գիայի զարգացման հետ՝ Մագնիտոգորս– կի, Նովոկուզնեցկի, Ռուսթավի, Տեմիր– թաուի, գունավոր մետալուրգիայի՝ Նո– րիլսկի, Բալխաշի, Ալմալիկի, քիմ․ արդ– յունաբերության՝ ԶերժինսԱու, Կիրովսկի․ Անգարսկի, Նովոկույբիշևսկի, Նիժնե– կամսկի, Սոլիգորսկի ստեղծվելը։ Խոշոր հէկերի կառուցման հետ միասին ստեղծ– վեցին Բրատսկը, Վոլժսկին, Ուստ Իլիմս– կը։ Մեքենաշինության խոշոր կենտրոն– ներ դարձան Տոլյատին, Բրեժնևը, Ամու– րի Կոմսոմոլսկը։ Որպես վարչական կենտ– րոններ ստեղծվել են Դուշանբեն, Արա– կանը, Նուկուսը, գիտական՝ Օբնինսկը, Դուբնան, Պուշչինոն։ Խիստ աճել են շատ հին քաղաքներ, մասնավորապես հանրա– պետությունների, ինքնավար հանրապե– տությունների մայրաքաղաքներ (1939– 1981-ը Ալմա Աթայի բն․ թիվը աճել է ավե– լի քան 4 անգամ, Երևանինը, Մինսկինը և Քիշնևինը՝ 5 անգամ, Դուշանբեինը և Ֆրունզեինը՝ 6 անգամ, Ցոշկար Օլայինը, Սարանսկինը, Սիկտիվկարինը և Չեբոք– սարիինը՝ 7–11 անգամ)։ Գյուղական բնակչությու– ն ը։ Քաղաքակենտրոնացման հետևան– քով ՍՍՀՄ գյուղական բնակչությունը կըր– ճատվեց ոչ միայն հարաբերականորեն, այլև բացարձակորեն (տես աղյուսակ 8)։ Գյուղական բնակչության հիմնական մասը կենտրոնացած է ՍՍՀՄ եվրոպ․ մասի հվ․ և կենտր․ շրշաններում։ Առավել խիտ են բնակեցված Ուկրաինայի մի շարք շրշաններ ու Դնեստրի հովիտը (1 կմ2 վրա ավելի քան 100 մարդ)։ Գյուղական բնակչության խտությունը առավել նվազ է տայգայում, տունդրայում, չոր տափաս– տաններում ու կիսաանապատներում։ Կով– կասում խիտ են բնակեցված գետահովիտ– ներն ու Սև ծովի առափնյա շրշանները (1 կԱ2 վրա ավելի քան 150 մարդ)։ ՍՍՀՄ ասիական մասում համեմատաբար խիտ են բնակեցված Սիբիրի երկաթուղային մայ– րուղու երկարությամբ ձգվող շրշաննե– րը, Ուրալի և Ալթայի նախալեռնային, Մերձամուրի, Պրիմորիեի հվ․, ինչպես նաև միջինասիական հանրապետություն– ների գետահովտային և նախալեռնային շրշանները (1 կէՐ վրա ավելի քան 200 մարդ, գյուղական բնակչությամբ առա– վել խիաը ՍՍՀՄ–ում)։ Սիբիրի տայգայի և տունդրայի, Հեռավոր Արևելքի, Միշին Ասիայի անապատներում ու կիսաանա– պատներում և Ղազախստանի չոր տա– փաստաններում բն․ շատ նոսր է (1 կէՐ վրա՝ մեկ մարդուց էլ պակաս)։ ՍՍՀՄ–ում հաշվվում է ա՛վելի քան 400 հզ․ գյուղա– կան բնակավայր։ Գյուղական բնակա– վայրերի սոցիալիստ, տարաբնակեցման գլխ․ խնդիրներից է նրանց ամրապնդու– մը (խոշոր ավանների ստեղծում, անհար– մար դիրքում գտնվող և անհեռանկար մանր բնակավայրերի վերացում)։ Տեղի է ունենում քաղաքային և գյուղական բնակչության կյանքի կուլտուր–կենցաղա– յին պայմանների հավասարեցման պրո– ցես։ էթնիկական կազմը։ ՍՍՀՄ–ը բազմազգ պետություն է։ Այնտեղ բնակ– վում են լեզվով, մշակույթով, կենցաղի առանձնահատկություններով տարբեր, սակայն պատմ․ ճակատագրերով միմ– յանց սերտորեն կապված ավելի քան 100 ազգեր ու ժողովուրդներ։ Սովետական սոցիալիստ, պետության ազգ․ քաղաքականության հիմքում դրված է ազգերի կամավոր միության լենինյան սկզբունքը։ Շահագործող դասակարգերի վերացման հետ երկրի ժողովուրդներն ստացան տնտ․, քաղ․ և մշակութային ազատ և համակողմանի զարգացման բո– լոր հնարավորությունները։ Սովետական կարգերը նպաստեցին մինչհեղափոխա– կան Ռուսաստանում զարգացմամբ ետ մնացած ժողովուրդներին բարձրանալու առաջավորների մակարդակին, հասնելու տնտեսության և մշակույթի ընդհանուր ծաղկման։ Կոմունիստական կուսակցու– թյան ղեկավարությամբ իրագործվում է կոմունիզմի կառուցման ընդհանուր նը– պատակին ձգտող սոցիալիստ, ազգերի ու ժողովուրդների աստիճանաբար մերձե– ցումը։ ՍՍՀՄ–ում կառուցված է զարգա– ցած սոցիալիստ, հասարակություն, որ– տեղ <․․․բոլոր ազգերի ու ժողովուրդների իրավաբանական և փաստական հավա– սարության, նրանց եղբայրական համա– գործակցության հիման վրա կազմավոր– վել է մարդկանց պատմ․ նոր ընդհանրու– թյուն՝ սովետական ժողովուրդ» (ՍՍՀՄ սահմանադրություն, 1977, էջ 4)։ ՄԱՀՄ ժողովուրդների սոցիալիստ, մշա– կույթի ձևերը բազմազան են։ Դրանք ար– տահայտվում են լեզվի, գրականության, արվեստի, ժող․ ստեղծագործության մեջ։ Ցուրաքանչյուր ժողովուրդ ունի յուրահա– տուկ, պատմականորեն ձևավորված առանձնահատկություններով նյութական և հոգևոր մշակույթ։ Պահպանելով և զար– գացնելով իրենց ազգ․ լավագույն ավան– դույթները, հաղթահարելով հնացած ձևե– րը, յուրաքանչյուր ազգ․ մշակույթ ստեղ– ծագործաբար օգտագործում է այլ ազգե– րի ու ժողովուրդների նվաճումները։ Զար– գանում են մշակույթի ու կենցաղի համազ– գային, համասովետական ձևերը։ Գրան– ցում հսկայական դեր են խաղում արդյու– նաբերության և գյուղատնտեսության բնա– գավառներում ազգամիջյան շփման աճը, երկ– և եռալեզվության զարգացումը՝ ռուս, լեզվի դերի աճման պայմաններում, ազգ․ առումով խառն ամուսնությունների աճը և այլ գործոններ։ ժողովուրդների մշա– կութա՜կենցաղային մերձեցմանը նպաս– տում են նաև ազգ․ նախապաշարմունքնե– րի հաղթահարումը, կենցաղի վրա կրոնի ազդեցության խիստ թուլացումը, նոր ավանդույթների ձևավորումը։ ՄՍՀՄ–ի գրեթե բոլոր ժողովուրդներն ունեն իրենց պետականությունը՝ միութե– նական կամ ինքնավար հանրապետու– թյունները, ինքնավար մարզերն ու օկ– րուգները, որոնց սահմանները սովորա– բար համընկնում են այդ ժողովուրդների բնակության հիմնական շրջաններին։ Մարդաբանորեն ՍՍՀՄ ժողովուրդների մեծ մասը պատկանում է եվրոպեոիդ ռա– սային, իրենց հիմնական ճյուղերով՝ հս․ (Մերձբալթիկայի ժողովուրդներն ու ռուս– ների հս–արմ․ խմբերը), հվ․ (Կովկասի ժողովուրդների մեծ մասը) և անցումային ձևերով (ռուսների և ուկրաինացիների մեծ մասը)։ Արլ․ Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնիկ ժողովուրդները պատկա– նում են մոնղոլոիդ ռասայի հս․ ճյուղին։ Միջին Ասիայի և Ղազախստանի ժողո– վուրդներն ունեն անցումային գծեր եվրո– պեոիդների և մոնղոլոիդների միջև, եվրո– պեոիդությունը նվազում է արմ–ից արլ․։ Եվրոպեոիդ–մոնղոլոիդյան խառը խմբե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/554
Այս էջը սրբագրված չէ