ՍՍՀՄ ողջ բնակչությունը | 262085 |
---|---|
Ռուսներ | 137397 |
Ուկրաինացիներ | 42347 |
Ուզբեկներ | 12456 |
Բելոռուսներ | 9463 |
Ղազախներ | 6556 |
Թաթարներ | 6317 |
Ադրբեջանցիներ | 5477 |
Հայեր | 4151 |
Վրացիներ | 3571 |
Մոլդավացիներ | 2968 |
Տաջիկներ | 2898 |
Լիտվացիներ | 2851 |
Թուրքմեններ | 2028 |
Գերմանացիներ | 1936 |
Կիրգնզներ | 1906 |
Հրեաներ | 1811 |
Ձուվաշներ | 1751 |
Դաղստանի ժողովուրդներ որոնցից՝ | 1657 |
ավարներ | 483 |
լեզգիներ | 383 |
դարգիններ | 287 |
կումիկներ | 228 |
լակեր | 100 |
թաբասարներ | 75 |
նողայներ | 60 |
ռութուլներ | 15 |
ցախուրներ | 14 |
ագուլներ | 12 |
Լատիշներ | 1439 |
Բաշկիրներ | 1371 |
Մորդվաներ | 1192 |
Լեհեր | 1151 |
Էստոնացիներ | 1020 |
Չեչեններ | 756 |
Ուդմուրտներ | 714 |
Մարիներ | 622 |
Օսեր | 542 |
Կոմեր և պերմյակներ որոնցից՝ | 478 |
կոմեր | 327 |
կոմի-պերմյակներ | 151 |
Կորեացիներ | 389 |
Բուլղարներ | 361 |
Բուրյաթներ | 353 |
Հույներ | 344 |
Յակուտներ | 328 |
Կաբարդիններ | 322 |
Կարակալպակներ | 303 |
Ույգուրներ | 211 |
Գնչուներ | 209 |
Ինգուշներ | 186 |
Գագաուզներ | 173 |
Հունգարներ | 171 |
Տուվիններ | 166 |
Հյուսիս ժողովուրդներ որոնցից՝ | 158 |
նենեցներ | 30 |
էվենկներ | 28 |
խանտեր | 21 |
չուկչիներ | 14 |
էվեններ | 12 |
նանայներ | 10,5 |
կորյակներ | 7,9 |
մանսեր | 7,6 |
դոլգաններ | 5,1 |
նիվխեր | 4,4 |
սելկուպներ | 3,6 |
ուլյչներ | 2,6 |
սաամներ | 1,9 |
ուդեհեյներ | 1,6 |
էսկիմոսներ | 1,5 |
իտելմեններ | 1,4 |
օրոչներ | 1,2 |
կետեր | 1,1 |
նգանասաններ | 0,9 |
յուկագիրներ | 0,8 |
թոֆալարներ | 0,8 |
ալեութներ | 0,5 |
նեգիդալներ | 0,5 |
Կալմիկներ | 147 |
Կարելներ | 138 |
Կարաչայներ | 131 |
Ռումիններ | 129 |
Քրդեր | 116 |
Ադըղեներ | 109 |
Թուրքեր | 93 |
Ադըղեներ | 91 |
Ֆիններ | 77 |
Խակասներ | 71 |
Բալկարներ | 66 |
Ալթայցիներ | 60 |
Դունգաններ | 52 |
Չերքեզներ | 46 |
Պարսիկներ | 31 |
Աբազիներ | 29 |
Ասորիներ | 25 |
Թաթեր | 22 |
Բելուջներ | 19 |
Չեխեր | 17,8 |
Շորեր | 16 |
Սլովակներ | 9,4 |
Վեպսեր | 8,1 |
Ուդիներ | 6,9 |
Կարաիմներ | 3,3 |
Խալխա-մողոլներ | 3,2 |
Իժորցիներ | 0,7 |
այլ ազգություններ | 66,4 |
պատկանում են ՍՍՀՄ եվրոպ․ մասի հս․ և Արմ․ Սիբիրի բնիկ (նենեցներ, խանտեր ևն) ժողովուրդները։ ԱՍՀՄ–ում առավել մեծաթիվ ժողովուրդը ռուսներն են (ողջ բնակչության 52,12%, 1979)։ Նրանք բացարձակ մեծամասնություն են կազմում ՌՍՖԱՀ–ում և զգալի տոկոս՝ մյուս հանրապետություններում։ Ռուսներին ազգակից մյուս երկու արևելա–սլավոն․ ժողովուրդները՝ ուկրաինացիներն ու բելոռուսները, կազմում են ՈԻՍՍՀ և ԲՍԱՀ հիմնական բնակչությունը, ապրում նաե երկրի այլ շրջաններում։ Ուկրաինացիները զանգվածաբար բնակվում են ՈԻՍՍՀ–ին կից մարզերում, Հս․ Կովկասում, Ուրալի, Սիբիրի հվ․ մարզերում, Ղազախստանում, բելոռուսները՝ Կարելական ԻՍՍՀ–ում և Կալինինգրադի մարզում։ ՍՍՀՄ եվրոպ․ մասի ոչ սլավոն, ժողովուրդներն զբաղեցնում են առավելապես դրա ծայրամասերը։ Լինելով արլ․ սլավոնների հարեանները, նրանք մշակութային բազմադարյան շփման շնորհիվ մերձեցել են իրենց տնտ․ և մշակութա՜կենցաղային կերտվածքով։ Մերձբալթիկայում բնակվող լիտվացիներն ու լատվիացիները լեզվով պատկանում են բալկանյան խմբին, որը ծագումով կապված է սլավոնականին։ ՍՍՀՄ եվրոպ․ մասի հս–արմ–ում, հս–արլ–ում և Միջին Պովոլժիեում բնակվում են լեզվով ուգրաֆիննական խմբին պատկանող ժողովուրդները՝ էստոնացիները, կտրելները, վեպսերը, սաամները (լոպարներ), կոմերը, ուդմուրտները, մարիացիները, մորդվաները։ Միջին Պովոլժիեի այլ շրջաններում և Հվ․ Ուրալում բնակվում են թյուրքալեզու չուվաշները, բաշկիրները և թաթարները, Ստորին Վոլգայի աջ ափին՝ մոնղոլալեզու կալմիկները։ ՍՍՀՄ–ի ծայր հվ–արմ–ում բնակվում են մշակույթով ուկրաինացիներին մոտիկ մոլդավացիները, որոնց լեզուն պատկանում է ռոմանական խմբին։ Մոլդավ․ ՍՍՀ հվ–ում ապրում են թյուրքալեզու գագաուզները։ ՍՍՀՄ–ի հվ– արմ–ում, ինչպես նաև շատ այլ շրջաններում բնակվում են գերմանացիներ, կորեացիներ, բուլղարներ, հույներ, հունգարներ, ռումիններ, ֆիններ, իրանցիներ (պարսիկներ), չեխեր, սլովակներ, աֆղանցիներ, ֆրանսիացիներ են։ ՍՍՀՄ–ում առավել բազմազգ շրջան է Կովկասը։ Այստեղ ստեղծված են միութենական 3 հանրապետություն և 11 ինքնավար հանրապետություն ու մարզ։ Կովկասի ժողովուրդների մեծ մասը խոսում է կովկասյան (իբերա-կովկասյան) ընտանիքի, այդ թվում՝ քարթվելական խմբի (վրացիներ), աբխազա–ադըղեական (աբխազներ, աբազիներ, ադըղեներ), նախական (չեչեններ և ինգուշներ), դաղստանյան (ավարներ, դարգիններ, լեզգիներ) լեզուներով։ Թյուրք, խմբի լեզուներով խոսում են ադրբեջանցիները, կարաչաեները, բալկարները, կումիկները և նողայները։ Հայերի լեզուն յուրահատուկ տեղ ունի հնդեվրոպական ընտանիքում։ Իրան, խմբի լեզուներով խոսող ժողովուրդներից Կովկասում բնակվում են օսերը, քրդերը, թաթերն ու թալիշները (վերջինները գրեթե ամբողջովին ձուլվել են ադրբեջանցիներին)։ Միջին Ասիայում և Ղազախստանում 6 ժողովուրդ (ուզբեկներ, ղազախներ, տաջիկներ, կիրգիգներ, թուրքմեններ, կարակալպակներ) ունեն ազգային–տերիտորիալ կազմավորում, դրանցից տաջիկներն իրանալեզու են, մնացածները՝ թյուրքալեգու։ Տաջիկներին են ձուլվում յագնոբցիներն ու մերձպամիրյան փոքրաթիվ ժողովուրդները (վախանցիներ, իշքաշիմցիներ, ռուշանցիներ, շուգնանցիներ, բարտանգցիներ, յազգուլեմցիներ)։ Միջին Ասիայում բնակվում են նաև ույգուրներ, դունգաններ և այլ ժողովուրդներ։
Սիբիրում և Հեռավոր Արևելքում բնակչության մեծ մասը կազմում են ռուսները (բնակություն են հաստատել XVII դարից), ինչպես նաև ուկրաինացիներն ու բելոռուսները։ Այդ հսկայական տարածքն զբաղեցնող արմատական ժողովուրդները համեմատաբար քչաթիվ են (ավելի քան 1,1 մլն մարդ)։ Նրանցից թյուրք, խմբի լեզուներով խոսում են յակուտները, ինչպես նաև Ալթայի, Լեռնային Շորիայի և Սայանների շրջաններում բնակվող ալթայները, շորերը, խակասները, տուվացիները, թոֆալարները (թոֆեր)։ Բուրյաթների լեզուն պատկանում է մոնղ․ խմբին։ ՍՍՀՄ ասիական մասի մնացած ժողովուրդներին սովորաբար ընդհանրացնում են Հյուսիսի փոքր ժողովուրդներ կամ Հյուսիսի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի ազգություններ անվանմամբ։ էթնալեզվաբանական դասակարգմամբ նրանք պատկանում են տարբեր խմբերի։ Ուգորյան խմբի լեզուներով խոսում են խանտերն ու մանսերը (Սիբիրի հս–արմ–ում), սամոդիական լեզուներով՝ նենեցները, նգանասաններն ու սելկուպները։ Ամբողջ Արլ․ Սիբիրում, ինչպես նաև Պրիմորիեում տարածված են տունգուսալեզու էվենկները, էվենները, ուլյչները, ուդեհեյներն ու