Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/556

Այս էջը սրբագրված չէ

օրոչները։ ժողովուրդների մի մասը (չուկ– չիներ, կորյակներ, իտելմեններ, յուկա– գիրներ և նիվխեր), որոնք հավանաբար Հս․ Ասիայի հնագույն ժողովուրդների մնացորդներն են, պայմանականորեն խմբավորում են պալեոասիացիներ ան– վամբ, երբեմն դրանց վերագրելով նաե կետերին։ ՍՍՀՄ ծայր հս–արլ–ում բնակ– վում են էսկիմոսաալեության ընտանի– քի լեզուներով խոսող էսկիմոսների և ալեութների փոքր խմբեր։ Սիբիրի և Հե– ռավոր Արևելքի շատ ժողովուրդներ մինչև 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունը գտնվում էին հասարակական–տնտեսա– կան զարգացման ցածր աստիճանում և դատապարտված էին վերացման։ Սովե– տական իշխանությունը նրանց առջև բա– ցեց տնտ․ և մշակութային զարգացման լայն ուղիներ։ ՍՍՀՄ այլ ժողովուրդների օգնությամբ այդ ժողովուրդների անցած ուղին մի օրինակ է՝ տնտեսությամբ ու մշակույթով ամենահետամնաց էթնիկա– կան խմբերի համար, թե ինչպես կարելի է շրջանցելով կապիտալիզմը՝ անցնել սո– ցիալիզմին։ ՍՍՀՄ ժողով ու րդների լ ե– զ ու ն և ր ը։ ՍՍՀՄ–ում խոսում են բնիկ ժողովուրդների մոտ 130 լեզուներով, ինչ– պես նաև այնպիսի լեզուներով, որոնց հիմնական կրողները իրենց պետականու– թյունն ունեն ՍՍՀՄ սահմաններից դուրս։ ՍՍՀՄ բնիկ ժողովուրդների լեզուները խոսվում են 15 միութենական, 20 ինքնա– վար հանրապետություններում, 8 ԻՄ–ե– րում և 10 ԻՕ–ներում։ ՍՍՀՄ ժողովուրդների լեզուները նյատ– կանում են տարբեր լեզվաընտանիքների և լեզվախմբերի, հնդեվրոպական լեզվա– ընտանիքին են պատկանում սլավ․, բալ– թիական, ռոմանական (մոլդավ․), իրան, լեզուները, հայերենը (առանձին ճյուղ), ինչպես նաև գերմ․ (իդիշ) և նոր հնդ․ (գնչուերեն) լեզվախմբերի լեզուներ։ Ռուս․, ուկր․ ու բելոռուս, կազմում են հնդեվրոպական լեզուների արլ–սլավ․ լեզ– վախումբը։ Ռուսերենը ռուս ժողովրդի լեզուն է, ՍՍՀՄ ժողովուրդների ազգա– միջյան հաղորդակցման լեզուն, ՄԱԿ–ի պաշտոնական ու աշխատանքային և աշ– խարհի առավել տարածված լեզուներից մեկը։ 1979-ի մարդահամարի տվյալներով՝ 137,2 մլն ռուսներ և այլ ժողովուրդների 16,3 մլն ներկայացուցիչներ ռուս, համա– րել են իրենց մայրենի լեզուն։ Ուկրաիներենը (35 մլն մարդ ուկր․ համարում է իր մայրենի լեզուն) ուկ– րաինացիների՝ Ուկր․ ՍՍՀ հիմնական բնակչության լեզուն f է։ Բելոռուսերե– նը ( 7 մլն մարդ) բելոռուսների՝ Բելո– ռուս․ ՍՍՀ հիմնական բնակչության լե– զուն է։ Բալթիական լեզվախմբի մեջ մտնում են լիտվերենը (2,8 մլն մարդ)՝ լիտվացիների՝ Լիտվ․ ՍՍՀ հիմնական բնակչության լեզուն, և լատվերենը (մոտ 1,4 մլն մարդ)՝ լատվիացիների՝ Լատվ․ ՍՍՀ հիմնական բնակչության լեզուն։ Ռոմանական լեզուներին է պատկանում մոլդավերենը (2,8 մլն մարդ)՝ մոլդավա– ցիների՝ Մոլդավ․ ՍՍՀ հիմնական բնակ– չության լեզուն։ Իրան, լեզվախմբին են պատկանում տաջիկերենը (2,8 մլն մարդ)՝ Տաջիկ․ ՍՍՀ հիմնական բնակչության լեզուն, օսերենը (477,8 հզ․ մարդ)՝ Հս– Օսեթ․ ԻՍՍՀ (ՌՍՖՍՀ) և Հվ–Օսեթ․ ԻՄ (Վրաց․ ՍՍՀ) հիմնական բնակչության լեզուն, քրդերենը (96,8 հզ․ մարդ), թա– թերենը (15,1 հզ․ մարդ), թալիշերենը, բելուջերենը (18,6 հզ․ մարդ)։ Իրան, լեզ– վախմբին են պատկանում նաև Պամիրի արլ–իրան․ լեզուները՝ յաղնոբերենը և պա– միրյան լեզուները, շուղնանա–ռուշանա– կան խումբը (շուղնանական, ռուշանական, բարտանղական, օրոշորական լեզուները) և վախաներենը, իշկաշիմերենը, յազղու– լամերենը։ Այս ազգությունների ներկա– յացուցիչները մայրենի լեզվից օգտվում են միայն ընտանեկան կենցաղում, իսկ վարչական գործառության մեջ՝ տաջ–ից կամ ռուս–ից, որոնցով և սովորում են դպրոցում։ Հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն ճյուղ է հայերենը (3,8 մլն մարդ)՝ հայերի լեզուն, ՀՍՍՀ հիմնական բնակչության լեզուն։ Նոր հնդ․ լեզունե– րին է պատկանում գնչուերենը (154,9 հզ․ մարդ)։ Գերմ․ խմբին է պատկանում իդի– շը (257,8 հզ․ մարդ)՝ ՍՍՀՄ տարածքում ապրող հրեաների մի մասի լեզուն։ Կովկասյան (իբերա՜կովկասյան) լե– զուներին են պատկանում քարթվելական, աբխազ–ադըղեական և նախա–դաղըս– տանյան խմբերը, վերջինը որոշ գիտնա– կաններ բաժանում են երկու առանձին խմբի՝ նախյան (կամ վեյնախական) և դաղստանյան։ Քարթվելական խմբին են պատկանում վրաց․ (3,5 մլն մարդ)՝ վրա– ցիների՝ Վրաց․ ՍՍՀ հիմնական բնակչու– թյան լեզուն, Վրաստանում ապրող մեգ– րելների, լազերի և սվանների լեզուները՝ ճաներենն ու սվաներենը։ Աբխազ–ադը– ղեական խմբին են պատկանում աբխա– զերենը (85,5 հզ․ մարդ), աբազերենը (28,1 հզ․ մարդ), ադըղեերենը (104 հզ․ մարդ), կաբարդինաչերքեզերենը (315 հզ․ մարդ), բեսլենեների լեզուն (42,5 հզ․ մարդ)։ Նախա–դաղստանյան խումբը տրոհվում է նախյան և դաղս աան յան ճյուղերի, նախյան ճյուղին են պատկա– նում չեչեներենը (745,3 հզ․ մարդ), ին– գուշերենը (181,3 հզ․ մարդ), բացբիերենը։ Դաղստանյան ճյուղի մեջ է մտնում մոտ 30 լեզու, ավարերենը (471,9 հզ․ մարդ), անդիական, ցեզական լեզուները, լակե– րենը (95,2 հզ․ մարդ), դարգիներենը (282,2 հզ․ մարդ), լեզգիական լեզուները։ Անդիական ենթախումբը բաղկացած է հետևյալ լեզուներից՝ անդիերեն, բոդլի– խերեն, գոդոբերերեն, չամալերեն,բագվա– լերեն (կամ կվանադերեն), տինդերեն, կարատերեն և ախվախերեն․ ցեզական ենթախումբը բաղկացած է փոքրաթիվ ազգությունների լեզուներից՝ ցեզերեն (այլ անունով՝ դիդոյերեն կամ ցունդերեն), խվարշերեն, գինուխերեն, բեժտերեն (կամ բեժիտերեն, կապուչերեն), գունզիբերեն (կամ խունզալերեն, նաիւադերեն)։ Լեզ– գիական խմբին են պատկանում լեզգիե– րենը (347,6 հզ․ մարդ), թաբասարաներե– նը (73,2 հզ․ մարդ), ագուլերենը (11,9 հզ․ մարդ), ռուտուլերենը (14,9 հզ․ մարդ), ցախուրերենը (12,8 հզ․ մարդ), ուտիերե– նը (6,2 հզ․ մարդ), կրիզերենը, բուդու– խերենը, արչերենը, խինալուգերենը։ Դաղստանյան լեզուների գործառության տարածքներն են՝ Դաղստանի ԻՍՍՀ, Վրաց․ ՍՍՀ, Ադրբ․ ՍՍՀ և Չեչենա–Ին– գուշ․ ԻՍՍՀ սահմտնամերձ շրջանները։ Դաղստանյան լեզուները որպես մայրենի լեզու ընդունում են 1,6 մլն մարդ։ Դիր ունեն ավարերենը, դարգիներենը, լակե– րենը, լեզգիերենը և թաբասարաներենը։ ՍՍՀՄ ժողովուրդների թյուրք, լեզունե– րը ըստ տարածքի և բնակչության թվի երկրորդ տեղն են գրավում սլավ, լեզու– ներից հետո։ Դրանք տրոհվում են մի քանի խմբերի՝ բուլգարական խումբ, չու– վաշերեն (1,4 մլն մարդ), օղուզական խումբ, ադրբ․ (5,4 մլն մարդ)՝ ադրբեջան– ցիների՝ Ադրբ․ ՍՍՀ հիմնական բնակչու– թյան լեզուն, թուրքմ․ (2 մլն մարդ)՝ թուրքմենների լեզուն, Թուրքմ․ ՍՍՀ հիմ– նական բնակչության լեզուն, գագաուզե– րեն (154,7 հզ․ մարդ), ղփչաղական խումբ՝ ղազախերեն (6,4 մլն մարդ), ղազախների՝ Ղազախ․ ՍՍՀ բնիկ ժողովրդի լեզուն, կարակալպակերեն (290,7 հզ․ մարդ), նողայերեն (53,8 հզ․ մարդ), թաթարերեն՝ (5,4 մլն մարդ), բաշկիրերեն (919 հզ․ մարդ), կարաիմերեն (535 հզ․ մարդ), կումիկերեն (224,2 հզ․ մարդ), կարաչայ– բալկարերեն (192,3 հզ․ մարդ), ղրիմա– թաթարերեն։ Կառլուկական խումբ, ուզ– բեկերեն (12,3 մլն մարդ), ուզբեկների՝ Ուզբեկ․ ՍՍՀ հիմնական բնակչության լեզուն, ույղուրերեն (նոր ույղուրերեն, 181,3 հզ․ մարդ)։ ՍՍՀՄ թյուրք, լեզուներին են պատկանում նաև ալթայերենը (51,9 հզ․ մարդ), կիրգիզերենը (1,9 մլն մարդ)՝ կիրգիզների՝ Կիրգիզ․ ՍՍՀ հիմնական բնակչության լեզուն, տուվերենը (164 հզ․ մարդ), տոֆալարերենը (կարագասերեն, 474 հզ․ մարդ), յակուտերենը (312,7 հզ․ մարդ), խակասերենը (57,3 հզ․ մարդ), շորերենը (9,8 հզ․ մարդ), կյուերիկերենը (չուլիմաթուրք․)։ Ֆիննա–ուգրական (կամ ուգրա–ֆիննա– կան) լեզուները սամոդիական լեզվա– խմբի հետ կազմում են ուրալյան լեզվա– ընտանիքը։ Ֆիննա–ուգրական լեզունե– րին են պատկանում՝ 1․ մերձբալթյան– ֆիննական լեզուները․ էստոներեն (972,2 հզ․ մարդ)՝ էստոնացիների՝ էստոն․ ՍՍՀ հիմնական բնակչության լեզուն, կարելերեն (77 հզ․ մարդ, որպես գրա– կան լեզու կտրելներն օգտագործում են ռուս, և ֆին․), վեպսերեն (3,1 հզ․ մարդ), իժորերեն (244 մարդ), լի վերեն, 2․ սաամե– րենը (1 հզ․ մարդ), սաամների հիմնական զանգվածն ապրում է Հս․ Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում, 3․ մորդ– վական լեզուները՝ էրզյաներեն, մոկ– շաներեն (մորդվական լեզուները մայրե– նի է համարել 864,8 հզ․ մարդ), 4․ մարիե– րենը (539,3 հզ․ մարդ), 5․ պերմական լե– զուները՝ ուդմուրտերեն (545,6 հզ․ մարդ), կոմի–զիրյաներեն (249 հզ․ մարդ), կոմի– պերմերեն (116,2 հզ․ մարդ), 6․ օբա– ուգրական լեզուները (ուգրա–ֆիննական լեզուների ուգրական ճյուղ)՝ խանտիերեն (օստյակերեն, 14,2 հզ․ մարդ), մանսիե– րեն (վոգուլերեն, 3,7 հզ․ մարդ), սամո– դիական լեզվախումբ՝ նենեցերեն (24 հզ․ մարդ), սելկուպերեն (2 հզ․ մարդ), նգանասաներեն (782 մարդ), էնեցերեն։ Մոնղ․ լեզուներին են պատկանում բուր– յաթերենը (317,9 հզ․ մարդ), կալմիկերե– նը (133,9 հզ․ մարդ)։