Տարածքը, հզ. կմ² | Բնակչությունը, հզ. մարդ | Այդ թվոմ՝ քաղաքային | Քաղաքային բն. բաժինը, % | Քաղաքներ | Քտա | Բնակչության թիվը 1 կմ² վրա | Մայրաքաղաքը և կենտրոնը | |
---|---|---|---|---|---|---|---|---|
Լենինբադի մարզ | 26.1 | 1326 | 468 | 35 | 9 | 21 | 50.8 | Լենինբադ |
Լեռնային Բադախշանի ԻՄ | 63.7 | 140 | 19 | 14 | 1 | - | 2.2 | Խորոգ |
Կուլյարբի մարզ | 12.0 | 497 | 131 | 26 | 1 | 6 | 41.7 | Կուլյաբ |
Կուրգան Տյուբեյի մարզ | 12.6 | 851 | 155 | 18 | 3 | 13 | 67.2 | Կուրգան Տյուբե |
Հայկական ՍՍՀ այդ թվում՝ | 29.8 | 3219 | 2155 | 67 | 24 | 33 | 108.0 | Երևան |
Երևան քաղաք [1] | 1109 | 1102 | 99 | 1 | 1 | |||
Թուրքմենական ՍՍՀ | 488.1 | 3042 | 1443 | 47 | 15 | 74 | 6.2 | Աշխաբադ |
Աշխաբադ քաղաք [2]
Աշխաբադի մարզ |
95.4 | 342
440 |
342
137 |
100
31 |
1
2 |
1
12 |
8.2
2.4 |
|
Կրասնովոդսկի մարզ | 138.5 | 332 | 271 | 82 | 5 | 17 | 8.0 | Կրասնովոդսկ |
Մարիի մարզ | 86.8 | 695 | 219 | 32 | 4 | 16 | 6.8 | Մարի |
Չարջոուի մարզ | 93.8 | 638 | 294 | 46 | 2 | 21 | 8.1 | Չարջոու |
Տաշաուզի մարզ | 73.6 | 595 | 180 | 30 | 1 | 7 | ||
Էստոնական ՍՍՀ այդ թվում՝ | 45.1 | 1507 | 1072 | 71 | 33 | 24 | 33.4 | |
Տալլին քաղաք [3] | 469 | 469 | 100 | 1 | 2 | Տալլին |
Տունգուս–մանջուրական լեզուներն են՝ էվենկերենը (11,7 հզ․ մարդ), էվեներենը (7 հզ․ մարդ), նեգիդալերենը (224 մարդ), նանայերենը (5,9 հզ․ մարդ), ուլչերենը (991 մարդ), օրոկերենը, օրոչերենը (487 մարդ), ուդեհերենը (ուդերեն, 481 մարդ)։ Ընդունված է պայմանականորեն հնասիական լեզուների մեջ ներառել ծագումնաբանորեն իրար հետ չկապված լեզվախմբեր և Սիբիրի փոքրաթիվ ազգությունների առանձին լեզուներ, դրանց կազմի մեջ մտնում են չուկոտա-կամչատյան խումբը՝ չուկոտերեն (լուորավետլաներեն․ 11 հզ․ մարդ), կորյակերեն (նըմըլաներեն, 5,4 հզ․ մարդ), ալյուտորերեն, կերեկերեն, իդելմեներեն (կամչադալերեն, 334 մարդ), էսկիմոսա–ալեութական խումբ, էսկիմոսերեն (917 մարդ), ալեութերեն (ունանգաներեն, 97 մարդ)։ Ծագումնաբանորեն մեկուսացված հնասիական լեզուներ են նիվխերենը (1,3 հզ․ մարդ), յուկագիրերենը (313 մարդ), կետերենը (684 մարդ), ՍՍՀՄ տարածքում խոսվող տունգաներենը (Ղազախ․ Ա Կիրգիզ․ ՍՍՀ–ներում, 49 հզ․ մարդ), որը պատկանում է չին-տիբեթական լեզվաընտանիքին, և ասորերենը (նոր արլ․ արամեերեն, նոր սիրիերեն)՝ ասորիների լեզուն, որը պատկանում է սեմական լեզվախմբին, ասորերենի հիմնական պատմ․ տարածքը Հս–Արմ․ Իրանը և Արլ․ Թուրքիան է․ ՍՍՀՄ–ում խոսվում է Անդրկովկասում և ՌՍՖՍՀ խոշոր քաղաքներում (13,8 հզ․ մարդ)։
ՍՍՀՄ–ում կան լեզուներ, որոնց կրողների հիմնական զանգվածը իր պետականությունն ունի ՍՍՀՄ սահմաններից դուրս, հնդեվրոպական լեզվաընտանիք, սլավ․ լեզուներ՝ լեհերեն (335,1 հզ․ մարդ), չեխերեն (5,8 հզ․ մարդ), սլովակերեն (3,9 հզ․ մարդ), բուլղ․ (245,6 հզ․ մարդ), գերմ․ (գերմ․ խումբ, 1,1 մլն մարդ), ռում․ (ռոմանական խումբ, 52,9 հզ․ մարդ), պարսկ․ (իրան, խումբ, 9,6 հզ․ մարդ)։ Մեկուսացած հնդեվրոպական լեզու է հուն․ (130,6 հզ․ մարդ)։ Ուգրա–ֆիննական լեզուներ, հունգ․ (162,8 հզ․ մարդ), ֆին․ (31,5 հզ․ մարդ)։ Թյուրք, լեզուներ՝ թուրք․ (78,5 հզ․ մարդ)։ Մոնղ․ լեզուներ՝ մոնղ․ (խալխայական բարբառ, 2,9 հզ․ մարդ)։ Մեկուսացած լեզուներին է պատկանում նաև կորեերենը (215,5 հզ․ մարդ) ևն։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից առաջ ռուս, կայսրության ժողովուրդների լեզուների զարգացման աստիճանը տարբեր էր․ որոշ լեզուներ ունեցել են գրային հին ավանդույթներ․ հայկ․ և վրաց․ գրային համակարգերն ստեղծվել են V դ․, ռուս․, ուկր․ և բելոռուս․ այբուբենը (կիրիլիցա), որն ընդհանուր է, X դ․։ Լիտվ․, լատվ․ և էստոն, գիրը հիմնված է լատ․ այբուբենի վրա՝ XVI դ․։ Արաբ. այբուբենի վրա էր հիմնված թյուրք, լեզուների գիրը․ ադրբ․ XIV դ․, ուզբեկ․՝ XV դ․, թուրքմ.՝ XV դ․, թաթար․՝ XVI դ․, ղազախ․՝ XIX դ․։ Իրենց ազգ․ գիրն ունեին մոնղ․ ժողովուրդները, հրեաները, ասորիները։ Տաշ․ գիրը IX դ․ հիմնված էր արաբ․, 1930-ից՝ լատ․, 1940-ից՝ ռուս, այբուբենի վրա։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գիր չունեցող լեզուներից շատերի համար ստեղծվել են այբուբեններ։ Փոքրաթիվ կամ տարածքային առումով ցրված ազգությունները (Ծայր Հս–ի, Դաղստանի որոշ ժողովուրդներ, գնչուները, ասորիները ևն) օգտագործում են այն ժողովուրդների գրային համակարգերը, որոնց շրջապատում ապրում են․ դրանցից մի քանիսի լեզուներով հրատարակվում է բանահյուսություն և գեղարվեստական գրականություն։
ՍՍՀՄ–ում գիր ունեցող լեզուներից են, օրինակ՝ աբազերենը, աբխազերենը, ադղեերենը, ադրբ․, ալթայերենը, ասորերենը, ավարերենը, բաշկիրերենը, բելոռուս․, բուրյաթերենը, գագաուզերենը, դարգիներենը, դունգաներենը, էսկիմոսերենը, էսաոն․, էվեներենը, էվենկերենը, թաբասարաներենը, թաթարերենը, թաթերենը, թուրքմ․, իդիշը, ինգուշերենը, լակերենը, լատվերենը, լեզգիերենը, լիտվերենը, խակասերենը, խանտիերենը, կաբարդինաչերքեզերենը, կալմիկերենը, կարակալպակերենը, կարաչայ–բալկարերենը, կիրգ․, կոմի–զիրյաներենը, կոմի–պերմերենը, կորյակերենը, կումիկրեենը, հայերենը, ղազախերենը, ղրիմա–թաթարերենը, մանսիերենը, մարիերենը (մարգագետնային և լեռնային), մոլդավ․, մորդվերենը (էրզյանական և մոկշական), յակուտերենը, նանայերենը, նենեցերենը, նիվխերենը, նողայերենը, չեչեներենը, չուկոտերենը, չուվաշերենը, ռուս․, սելկուպերենը, վրաց․, տաշ․, տուվերենը, ուդմուրտերենը, ուզբեկերենը, ուկր․, ույղուրերենը, քրդերենը, օսերենը, ֆիններենը։
Զարգացած սոցիալիստական հասարակարգի կառուցումով և գիտատեխնիկական հեղափոխության տարածմամբ է պայմանավորված ՍՍՀՄ գրական լեզուների հասարակական դերը, լեզուների փոխներգործության պրոցեսի ուժեղացումը, լեզուներում նոր հասկացությունների առաջացումը։ Ազգ․ բառապաշարը լրացվել է ինչպես մայրենի լեզվի բառակազմական միջոցներով, իմաստափոխությամբ կամ բառիմաստի ընդլայնումով, այնպես էլ ռուս–ից և միջազգային բառապաշարից կատարված փոխառություններով։ Առաջացել է ընդհանուր տերմինաբանական ֆոնդ։