Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/566

Այս էջը սրբագրված է

ապակու ավազներ, աղյուսի կավեր, բազալտ, գրանիտ, մարմար, դոլոմիտներ, մերգելներ, անդեզիտներ, պորֆիրիտներ, տրախիտներ, սիենիտներ, դիորիտներ ևն։


Ծովային ռեսուրսներ։ Միներալային հումքի խոշոր ռեսուրսներ կան ՍՍՀՄ ներքին և արտաքին ծովերի (շելֆեր, մայրցամաքային լանջեր) ընդերքում, այդ ծովերի առափնյա և հատակային նստվածքներում, ինչպես նաև հենց ծովի ջրում։ Շելֆերի ընդերքը պարունակում է այն նույն օգտակար հանածոների հանքավայրերը, որոնք հայտնի են ցամաքի ընդերքում։ Առավել գործնական նշանակություն ունեն նավթի և գազի ծովային հանքավայրերը (Կասպից ծով)։ Շատ կարևոր են ծովային ջրում պարունակվող հանքային աղերը։ Ծովի ջրից կորզում են նաև բրոմի, մագնեզիումի, կալիումի միացություններ։

Ստորերկրյա ջրերը երկրի ընդհանուր ջրային և հիդրոմիներալային ռեսուրսների բաղկացուցիչ մասն են։

ՍՍՀՄ ջրային օրենսդրությանը համապատասխան խմելու անուշահամ ստորերկրյա ջրերը հիմնականում օգտագործում են խմելու կարիքների համար և միայն հատուկ դեպքերում թույլատրվում է դրանք կիրառել այլ նպատակներով։ Ստորերկրյա ջրերի կարևոր առանձնահատկությունը որպես օգտակար հանածոյի այն է, որ նրանք ջրի ընդհանուր ջրապտույտի ընթացքում վերականգնվում են։

Ստորերկրյա հանքային ջրերը լայնորեն տարածված են ՍՍՀՄ տարածքում, սակայն նրանց հանքավայրերի յուրացումը ետ է մնում առկա պահանջից։

Երկրում մեծ տարածում ունեն ստորերկրյա թերմալ ջրերը՝ 40°C–ից, իսկ երբեմն էլ՝ 100°C–ից բարձր ջերմաստիճանով (ՌՍՖՍՀ, Վրաց․ ՍՍՀ)։

Ստորերկրյա ջրերի երկարամյա հետազոտությունների արդյունքներն ամփոփված են «ՍՍՀՍ հիդրոերկրաաբանություն» բազմահատոր աշխատության մեջ։

Քարտեզները տես 592–593-րդ էջերի միջև՝ ներդիրում։

Ցամաքի ռելիեֆը

Լեռնագրությունը։ Ըստ ռելիեֆի բնույթի ՍՍՀՄ ցամաքի մակերեույթը բաժանվում է համեմատաբար ցածրադիր, դեպի հս․ բացվող, տարածությամբ մեծ (66%) մարզի (տիրապետում են հարթավայրերը, սարավանդները, սարահարթերը) և հվ–ից ու արլ–ից այդ մարզը շրջապատող լեռնային գոտու։ ՍՍՀՄ եվրոպ․ մասը առավելապես զբաղված է Արևելա–Եվրոպական հարթավայրով, որը Արմ–Սիբիրական հարթավայրից բաժանվում է Ուրալյան լեռներով։ Արմ–Սիբիրական հարթավայրից հվ․ տարածվում են Ղազախստանի և Թուրանի հարթավայրերը։ Ենիսեյի և Լենայի միջագետքում գտնվում է Միջինսիբիրական սարահարթը (սարավանդը)։ Երկրի հս․ եզրով ձգվում է Պեչորայի, Հս–Սիբիրական, Ցանա–Ինդիգիրկայի և Կոլիմայի ցածրադիր հարթավայրերի նեղ շերտը։ Կոլա թերակղզու, Նոր երկրի, Հս․ երկրի, Նորսիբիրական կղզիների, Թայմիր թերակղզու ցածրադիր լեռները խախտում են հս–ի ընդհանուր հարթավայրային բնույթը։

Հվ–ից U արլ–ից երկիրը շրջապատող լեռներն առաջացնում են տարբեր հասակի լեռնային համակարգեր։ Արլ–Եվրոպ․ հարթավայրից հվ–արմ․ և հվ․ գտնվում են Ուկր․ Կարպատները, Ղրիմի լեռները և Կովկասը։ Պետ․ սահմանի երկայնքով, Միջին Ասիայի տարածքով ձգվում են Կոպետդաղ, Պամիր, Հիսարա–Ալայ և Տյան Շան լեռնային համակարգերը։ Ջուն–գարական Ալաթաուն Տարբագաթայից բաժանվում է Սասըկկոլ-Ալակոլյան գոգավորությունով, Միջին Ասիայի լեռները Հվ․ Սիբիրի լեռնային գոտուց՝ Զայսանի գոգավորությունով։

ՍՍՀՄ հս–արլ–ում առանձնանում է Վերխոյանսկ–Չուկոտի լեռնային մարզը (Վերխոյանսկի և Չերսկոլ լեռնաշղթաներ, Կոլիմայի և Չուկոտի բարձրավանդակներ, Ցուկագիրյան սարահարթ)։ Հեռավոր Արևելքում ձգվում են Ստանովյան–Ջուգջուրի, Տուկուրինգրա–Զագդիի, Բուրեական, Սիխոտե Ալինի և այլ լեռնաշղթաների համակարգերը։ Կորյակական բարձրավանդակի, Կամչատկա թերակղզու, Կուրիլյան կղզիների և Սախալին կղզու լեռները մտնում են Խաղաղօվկիանոսյան լեռնային գոտու մեջ։ ՍՍՀՍ տարածքի ամենաբարձր կետը Կոմունիզմի պիկն է (7495 մ) Պամիրում, ամենացածր կետը՝ Կարագիե իջվածքը (–132 մ) Մանգշլակ թերակղզում։ Ցամաքի ամենացածր դիրքը Բայկալ լճի հատակն է (–1620 մ)։ Երկրի միջին հիպսոմետրիկ մակարդակը 430 մ է։


Ռելիեֆի ձևավորման առանձնահատկությունները։ ՍՍՀՄ տարածքի ժամանակակից ռելիեֆի հիմնական գծերը ձևավորվել են նորագույն ժամանակներում, նեոգեն չորրորդականում, տեկտոնական շարժումների ակտիվացման փուլում։ Հարթավայրային ռելիեֆի տիրապետմամբ ՍՍՀՄ ընդարձակ տարածությունը կառուցվածքային տեսակետից համապատասխանում է պլատֆորմներին, լեռնային կառուցվածքները՝ տարբեր հասակի ծալքավոր գոտիներին։


Արլ–Եվրոպ․ հարթավայրն ու Միջինսիբիրական սարահարթը ձևավորվել են առավելապես Արլ–Եվրոպ․ և Սիբիրական մինչքեմբրյան պլատֆորմների վրա։ Արմ․ Սիբիրի, Թուրանի, Նախակովկասի, Ղրիմի ընդարձակ հարթավայրերը համընկնում են ավելի երիտասարդ պլատֆորմների սալերին։


ՍՍՀՄ տարածքում լեռնային համակարգերը տարբեր են իրենց երկրաբանական հասակով ու ծագմամբ։ Կամչատկայի, Կուրիլյան կղզիների ու Սախալինի լեռները (Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտի) պատկանում են ամենաերիտասարդ (ժամանակակից) գեոսինկլինալային մարզին։ Դրանց ռելիեֆը գտնվում է ձևավորման ակտիվ փուլում։ Կարպատները, Ղրիմը, Կովկասը, Կոպետդաղը և Պամիրը պատկանում են Ալպյան գեոսինկլինալային ծալքավոր մարզին (կայնոզոյան ծալքավոր կառուցվածքներ)։ ՍՍՀՄ հս–արլ–ի և Հեռավոր Արևելքի լեռների մի մասը ձևավորվել է մեզոզոյան դարաշրջանի 2-րդ կեսի լեռնակազմական պրոցեսների և նորագույն տեկտոնական շարժումների հետևանքով։ Ուրալի, Նոր երկրի, Տյան Շանի և Հվ․ Սիբիրի (Ուրալա–Մոնղոլա–Օխոտական գեոսինկլինալային գոտի) լեռնային ռելիեֆը ձևավորվել է բայկալյան, կալեդոնյան և հերցինյան ծալքավորությունների ժամանակ։ Հետպալեոզոյան ժամանակաշրջանում այս մարզերի լեռնային ռելիեֆը ենթարկվել է քայքայման, իջեցումների և հարթեցման։


Կայնոզոյի 2-րդ կեսում տեկտոնական շարժումներն ակտիվացել են, և տեղի են ունեցել կրկնակի լեռնակազմական պրոցեսներ։ Մերձպլատֆորմային լեռնակազմական պրոցեսները, կապված նորագույն տեկտոնական շարժումների հետ, ձևավորել են ՍՍՀՄ ժամանակակից ռելիեֆը։ Տեկտոնական պրոցեսները շարունակվում են արդի ժամանակաշրջանում և ուղեկցվում են երկրաշարժերով ու հրաբուխների արտավիժումով։


Ռելիեֆ առաջացնող արտածին պրոցեսները մեծ չափով պայմանավորված են կլիմայական գործոններով։ Հարթավայրերում առկա է լայնական զոնայականությունը, լեռներում՝ բարձունքային գոտիականությունը։ ՍՍՀՄ հս–ում և լեռնային շրջանների գոլեցների զոնայում զարգացած են սառցույթային ձևերը, ծովափնյա շրջաններում՝ աբրազիոն և կուտակումային հարթավայրերը։ Շատ տեղերում (Ղրիմ, Կովկաս, Ուրալ ևն) զարգացած են կարստային ձևերը։ Չոր տափաստաններին, կիսաանապատներին և անապատներին (Թուրանի և Մերձկասպյան դաշտավայրեր, Ղազախական մանրաբլուրներ) բնորոշ են ռելիեֆի արիդ ձևերը։ Հատուկ ծագումնաբանական տիպ է տեխնոգեն (անթրոպոգեն) ռելիեֆը՝ պայմանավորված մարդու արտադրական գործունեությամբ։ Ըստ ձևաբանական և ծագումնաբանական հատկանիշների ՍՍՀՄ տարածքը բաժանվում է մի շարք խոշոր ռեգիոնների։


Հարթավայրային (պլատֆորմային) մարզեր։ ՍՍՀՄ տարածքի ցածրադիր մասը համապատասխանում է հնագույն և երիտասարդ պլատֆորմներին և բաղկացած է մի քանի հարթավայրային երկրներից։ Առանձնացվում են ցածրադիր (100–300 մ բարձրությամբ) և բարձրադիր (400–1000 մ բարձրությամբ) հարթավայրեր։ Արևելա–Եվրոպական հարթավայրը ըստ մակերևույթի բնույթի բաժանվում է Կոլա–Կարելական մարզի և բուն Ռուս, հարթավայրի։ Ռելիեֆ առաջացնող հիմնական պրոցեսներն են երկարատև դենուդացիան և նորագույն խզումնային խախտումները։ Բուն Ռուս, հարթավայրի ռելիեֆն ըստ հասակի և ծագման խիստ բազմազան է։ Հիմնական մասը կազմում են կուտակումային հարթավայրերն ու բարձրությունները։ Դրանք հիմնականում համընկնում են ծալքավոր հիմքի իջեցման կամ բարձրացման շրջաններին։ Լեռնագրական առանձին տարրերի ձևավորումը կապված է հիմքի ստրուկտուրաների (անտեկլիզներ, սինեկլիզներ ևն) հետ։ Բնորոշ են ռելիեֆի