Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/569

Այս էջը սրբագրված է

Կլիման ՍՍՀՄ տարածքի Ծայրագույն Հյուսիսը և Հս․ սառուցյալ օվկիանոսի կղզիները պատկանում են արկտիկական U մերձարկտիկական կլիմայական գոտիներին։ Երկրի մեծ մասը գտնվում է բարեխառն գոտում, Ղրիմի, Կովկասի U Միջին Ասիայի հվ․ շրջանները՝ մերձարևադարձային գոտում։ Կլիմաառաջացնող գործոններն ու կլիմայական սեզոնները։ Արեգակնային ճառագայթման (ռադիացիայի) տարեկան քանակը ՍՍՀՄ տարածքի վրա տատանվում է 60–160 կկալ/սմ²: Ամբողջ տարածքում ճառագայթման տարեկան հաշվեկշիռը դրական է։ Կլիմայի առավել կարևոր գործնը տրոպոսֆերայում օդային զանգվածների արմ–արլ․ հոսքի գերակշռությունն է՝ ցիկլոնային գործունեությունը։ ՍՍՀՄ տարածքում, հատկապես ասիական մասում, գերակշռում է ցամաքային և խիստ ցամաքային կլիման։ Միայն արմ․ մասում,՝ ատլանտյան խոնավ օդային հոսանքների ներթափանցմամբ, ցամաքայնությունը մեղմանում է։ Հվ–ում մեծ նշանակություն ունեն չոր արևադարձային օդի, հս–ում՝ արկտիկական օդի ներխուժումները։ Ցիկլոնային գործունեությունն առավել ինտենսիվ է ՍՍՀՄ եվրոպ․ մասի հս–ում և արմ–ում, Արմ․ Սիբիրի հս–ում և Հեռավոր Արլ–ում։ Երկրի ասիական տարածքի մեծ մասի վրա ձմռանը գերակշռում են բարձր ճնշման մարզերը (Ասիական կամ Սիբիրական անտիցիկլոն)։ Հունվարի միջին ջերմաստիճանն աստիճանաբար իջնում է հվ–արմ–ից հս–արլ․՝ Ցակուտիայում հասնելով նվազագույնի։ ՍՍՀՄ եվրոպ․ մասի հս․ կեսը գտնվում է տաքություն և տեղումներ բերող ատլանտյան ցիկլոնների ազդեցության տակ։ Հեռավոր Արլ–ում այդ ժամանակ տիրապետում է ձմեռային մուսսոնը։ Ամենաբարձր ձմեռային ջերմաստի– ճաններ դիտվում են Միջին Ասիայի հվ-արմ–ում և Արմ․ Անդրկովկասում։ Ձմեռային տեղումները համարյա ամենուրեք լինում են ձյան տեսքով։ Ամռանը ցամաքի մակերևույթի խիստ տաքացման հետևանքով ԱՍՀՄ տարածքի մեծ մասի վրա ձևավորվում է ցածր ճնշման ընդարձակ մարգ։ Երկրի եվրոպ․ մասում այդ ժամանակ տիրապետում են արմ․, ասիական մասի հս–ում և Միջին Ասիայում՝ հս․ քամիները, Հեռավոր Արլ–ում՝ հվ․ և հվ–արլ․ մուսսոնները։ Հուլիսի միջին ջերմաստիճանը հարթավայրերում աստիճանաբար նվազում է հվ–ից հս․։ Կլիմայական գոտիներ և մարզեր Արկտիկական և մերձարկտիկական գոտիներ․ ընդգրկում են Հս․ սառուցյալ օվկիանոսի ծովերը, արկտիկական կղզիները և մայրցամաքային հս․ ծայրամասը, բնութագրվում են խիստ կլիմայով, երկարատև բևեռային ցերեկների և բևեռային գիշերների հերթագայությամբ, սառցի և ձյան ծածկույթի գերակշռությամբ, արկտիկական օդային զանգվածների տիրապետմամբ։ Ամռանը բնորոշ են օդի ջերմաստիճանի ինվերսիան, ցածր ամպերն ու մառախուղները։ Տեղումները թափվում են ձյան կամ ձյան ու անձրևի ձևով։ Առավել տաք ամառներ դիտվում են Բարենցի ծովի հվ․ մասում։ Օդի ամենացածր ջերմաստիճանը նկատվում է բևեռային գիշերներին։ Ձմռան ամիսներին Լապտևների և Արևմտա–Սիբիրական ծովերի սառույցների մակերևույթին միջին ջերմաստիճանը–30°Շ–ից մինչև–35°C է (հազվադեպ՝–50°C)։ Բարենցի, Կարայի և Չուկոտի ծովերում համեմատաբար տաք ջերմաստիճանը պայմանավորված է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներից ներթափանցող տաք օդային հոսանքներով։ Բարեխառն գոտի, գրավում է ՍՍՀՄ տարածքի մեծ մասը։ Կլիման բազմազան է։ Առանձնացվում են կլիմայական մի քանի մարզեր․ ՍՍՀՄ եվրոպական մասի հյուսի արևմուտք․ բնութագրվում է անցումային (ծովայինից ցամաքայինի) համեմատաբար մեղմ կլիմայով, անկայուն եղանակներով, հաճախակի ցիկլոններով։ Ֆիննական ծոցի ափին հունվարի միջին ջերմաստիճանը –7°C է։ Հս–ում հուլիսի միջին ջերմաստիճանը 12–14°C է, հվ–ում՝ 16– 17°C։ Տարեկան տեղումները 600–700 մմ են։ Հաճախակի անձրևների հետևանքով շատ շրջաններում առաջանում է խոնավության ավելցուկ։ ՍՍՀՄ եվրոպական մասի հյուսիսարևելքին բնորոշ է ցամաքային կլիման։ Ձմեռը երկարատև ու ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 16°0-ից մինչև –20°C է, հուլիսինը՝ մոտ 18°C։ Զնածածկույթի տևողությունը 150–200 օր է, բարձրությունը՝ 50–70 սմ, տարեկան տեղումների քանակը՝ մոտ 500 մմ։ ՍՍՀՄ եվրոպական մասի կենտրոնական շրջանները (գլխավորապես տայգայի հվ․ մասը, խառը և լայնատերև անտառների զոնան) բնութագրվում են համեմատաբար միատիպ կլիմայով՝ չափավոր ցուրտ ձմեռով և տաք ամառով (ցրտերի կրկնումներով)։ Դրական ջերմաստիճանով ժամանակաշրջանի տևողությունը արմ–ում 8–8,5 ամիս է, արլ–ում՝ մոտ 7 ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը Մերձբալթիկայում –3°Շ–ից – 4°C է, Թաթարական ԻՍՍՀ–ում՝ – 15°C (նվազագույնը՝ –35°C և –40°C), հուլիսինը՝ 18–20°C։ Տարեկան տեղում– ները հս–արմ–ում 500–700 till են, հվ– արլ–ում՝ 300–400 till։ ՍՍՀՄ եվրոպական մասի հվ․ շրջաններն աչքի են ընկնում տաք և համեմատաբար չոր ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով։ Դրական ջերմաստիճանով ժամանակաշրջանը 8– 10 ամիս է։ Հունվար–Փետրվարին ջերմաստիճանը –4°Շ–ից մինչև –7°C է (նվազագույնը՝ –40°C), հուլիսինը՝ 18– 20°C, տարեկան տեղումները՝ 250–450 մմ։ Կայուն ձնածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի։ Արևմտյան Սիբիրին բնորոշ է ցամաքային կլիման։ Ձմեռը երկարատև է, դաժան, անսառնամանիք շրջանը՝ 2– 3 ամիս։ Միջին մասում հուլիսի միջին ջերմաստիճանը 15,5–18°C է, հունվարինը՝ –20°C (նվազագույնը՝ –45°C)։ Արմ․ Սիբիրի հվ․ մասում կլիման ավելի ցամաքային է։ Ջերմաստիճանը մոտ 10°Շ–ով ցածր է, քան Արևելա–Եվրոպական հարթավայրի նույն լայնության շրջաններում։ Նվազագույն ջերմաստիճանը հասնում է –50°Շ–ի, ձնածածկույթի բարձրությունը 20–30 սմ է, հողը սառչում է մեծ խորությունների վրա։ Հուլիսի միջին ջերմաս– տիճանը 20–22°C է (առավելագույնը՝ 40°C)։ Հաճախակի են երաշտներն ու խորշակները։ Հս–ում և հվ–ում նկատվում են կլիմայական հակադրություններ։ Միջին տարեկան ջերմաստիճանը հս–ում – 10°C է, հվ–ում՝ 1–2°C։ Արևելյան Սիբիրը բնութագրվում է կլիմայի առավել ցամաքայնությամբ։ Ջերմաստիճանի տարեկան տատանումները հասնում են 60–65°Շ–ի։ Ամբողջ տարին տիրապետում են արկտիկական և միջին լայնությունների օդային զանգվածները։ Տարվա ցուրտ ժամանակ Արլ․ Սիբիրի վրա առաջանում են բարձր ճնշման մարզեր։ Ամռանը գետնի մակերեսը խիստ տաքանում է, հուլիսի միջին ջերմաստիճանը Յակուտիայում 19°C է (առանձին օրերի՝ մինչև 40°C)։ Զմռանը Արլ․ Սիբիրում լինում են խիստ սառնամանիքներ, իսկ միջլեռնային իջվածքներում և գետահովիտներում, որտեղ նկատվում է ցուրտ օդի երկարատև կանգ՝ գտնվում են Հս․ կիսագնդի ցրտի բևեռները։ Վերխոյանսկի և Օյմյակոնի մոտ դիտվում են մինչև –68°C ջերմաստիճաններ, ձմեռը տևում է 7 ամիս, սակավաձյուն է, հողը սառչում է մեծ խորություններում, պահպանվում է բազմամյա սառածության հզոր շերտը։ Տարեկան տեղումները լեռների արմ․ և հվ․ լանջերին 400–600 մմ են, Կենտր․ Ցակուտիայում՝ 200–300 մմ։ Հեռավոր Արևելք, գտնվում է մուսսոնների տարածման մարզում։ Ձմեռը ցուրտ ու սակավաձյուն է, պարզ եղանակի գերակշռությամբ։ Ամառը զով է, ամպամած։ Տարեկան տեղումները 500–900 մմ են, ներքին շրջաններում՝ 300–400 մմ։ Միջին Ասիայի և Հվ․ Ղազախստանի հարթավայրերը ն ունեն խիստ ցամաքային, չորային կլիմա։ Արեգակնային տարեկան ճառագայթումը 140–160 կկաչ/սմ² է (ամենաշատը ՍՍՀՄ–ում)։ Ամառային ջերմաստիճանը հս–ում մոտ 27°C է, հվ–ում՝ 30– 32°C (երբեմն մինչև 47°C)։ Ամառը երկարատև է։ Տիրապետում է անտիցիկլոնային ռեժիմը։ Ցուրտ ժամանակի տևո– ղությունը հս–ում 3–4 ամիս է, հվ–ում՝ մոտ մեկ ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը հվ–ում–5°Շ–ից մինչև–10°C է (երբեմն մինչև –30°C)։ Տարեկան տեղումները 200–300 մմ են։ Տարվա ընթացքում գոլորշիացումը գերազանցում է տեղումների քանակին։ Կայուն ձնածածկույթը երկարատև չէ կամ չի գոյանում։ Մերձարևադարձային գռ–տ ի․ ընդգրկում է Միջին Ասիայի հվ–արմ–ը, Անդրկովկասը, Ղրիմի հվ․ ափը։ Միջին Ասիայի հվ–արմ ․ հարթավայրեր և Անդրկովկաս․ Միջին Ասիայում (Թուրքմենիայի և Տաջիկստանի հվ–ում) և Արլ․ Անդրկովկասում ձևավորվում է մերձարևադարձա–