Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/570

Այս էջը սրբագրված չէ

յին չոր ցամաքային կլիմա։ Հուլիսի մի– շին ջերմաստիճանը 25–28°C է։ Ձմեռը անկայուն է, հունվարի միշին ջերմաստի– ճանը՝ 2–4°C։ Տարեկան տեղումները 100–200 մմ են։ Լենքորանի դաշտավայ– րում կլիման կիսախոնավ մերձարևա– դարձային է, Արմ․ Անդրկովկասում՝ խո– նավ մերձարևադարձային (հարթավայրե– րում տարեկան տեղումները ավելի քան 1000 մմ են, լեռներում՝ տեղ–տեղ 3200 մմ, առանձին տարիների Կովկասի բարձրա– դիր մասերում՝ մինչև 5000 մմ)։ Հունվարի միջին ջերմաստիճանը 6°C է (ամենատաք ձմեռը ՍՍՀՄ–ում), հուլիսինը՝ մինչև 24°C։ Ղրիմի հվ․ ափին կլիմայի միջերկ– րածովյան տիպն է՝ մեղմ, խոնավ ձմե– ռով և շոգ ու չոր ամառով։ ՍՍՀՄ Հարավի լեռնային շրջանները։ Կովկասի, Կոպետդաղի, Պամիրի և Տյան Շանի կլիմայի հիմնական օրինաչափու– թյունը բարձրունքային գոտիականու– թյան առկայությունն է։ Ըստ բարձրու– թյան ջերմաստիճանը նվազում է, տարե– կան տեղումների քանակը՝ աճում։ Բազմամյա սառածությունը ՍՍՀՄ–ում բազմամյա սառածությունը զբաղեցնում է ավելի քան 10 մլն կմ2 տա– րածություն։ Սառած շերտի հզորությունը 10–20 ւ/-ից մինչև 100–150 մ է, երբեմն՝ 250–300 մ։ ՍՍՀՄ եվրոպ․ մասում այն տարածված է տունդրայում, անտառա– տունդրայում։ Արմ․ Սիբիրում ունի լայնա– կի տարածում և հասնում է մինչև Ենի– սեյ, ընդգրկում Ալթայի և Սայանների բարձրադիր մասերը։ Բազմամյա սառած գրունտ հանդիպում է նաև Տյան Շանում, Պամիրում, Կովկասում։ Ներքին ջրերը Դետերը։ ՍՍՀՄ–ում հաշվվում է մոտ 3 մլն գետ, ավելի քան 9600 հզ․ կմ ընդհանուր երկարությամբ։ Դրանց 90%–ը ունի 100 կմ–ից պակաս երկարություն։ ՍՍՀՄ խոշորագույն գետի՝ Օբի (Իրտիշի Ъ-tuv^ 5-410 կւէ է, եվրոպ․ մասի խոշորագույն գեսփ՝ Վոլգայի եր– կարությունը՝ 3530 կմ։ ՍՍՀՄ–ում ամենա– ջրառատ գետը Ենիսեյն է (աշխարհում 5-րդը, Ամազոնից, Կոնգոյից, Գանգեսից և Ցանցզիից հետո)։ ՍՍՀՄ 20 խոշորա– գույն գետերի յուրաքանչյուրի միջին տա– րեկան ծախսը ավելի քան 1000 մ3/վրկ է, ՍՍՀՄ գետերի տարեկան գումարային հոսքը՝ 4,5 հզ․ կմ3։ Գետերի մեծ մասն ունի հարթավայրային բնույթ։ Կովկասի, Միջին Ասիայի, Հվ․ Սիբիրի, Միջինսի– բիրական սարահարթի ու այլ լեռնային շրջանների գետերը ջրառատ են և սրըն– թաց։ ՍՍՀՄ գետերի մեծ մասը սառցակա– Թերեքի հովիտը Վ․ Ի․ Լենինի անվ․ Կարակումի ջրանցքը Չելյաբինսկ, Միաս գետի առափնյա մասը լում է 2-ից մինչև 7–8 ամիս։ Ցուրաքան– չյուր տարի ՍՍՀՄ գետերը տանում են ավելի քան 530 մլն m ջրաբերուկ (առավել տղմոտ են Թերեքը, Կուրը, Ամուդարյան, Սիրդարյան) և մոտ 330 մլն ա լուծված նյութեր։ Լճերը։ ՍՍՀՄ–ում հաշվվում է ավելի քան 2,8 մլն լիճ, մոտ 490 հզ․ կմ2 ընդհա– նուր մակերեսով (բացառությամբ Կաս– պից և Արալյան ծովերի, որոնք համար– վում են ներքին ծովեր), 14 լիճ դասվում է աշխարհի մեծ լճերի շարքը, որոնցից յու– րաքանչյուրն ունի ավելի քան 1000 կմ2 մակերես։ Բոլոր լճերում կուտակված է 27,2 հզ․ կմ3 ջուր, որից 23 հզ․ կմ3–ըՀ Բայ– կալում։ Բայկալ, Լադոգա և Օնեգա լճե– րը պարունակում են ՍՍՀՄ լճերի ջրի 89%–ը։ Առավել շատ լճերով աչքի է ընկ– նում ԱՍՀՄ եվրոպ․ մասի հս–արմ–ը։ Լճե– րի մեծ մասի ջուրն անուշահամ է։ Չոր տափաստաններում և կիսաանապատնե– րում կան բազմաթիվ աղի լճեր (էլտոն, Բասկունչակ, Կուլունդայի ևն)։ Դահիճները և ճահճացած հոդերը գրավում են մոա 2 մլն կմ2 տարածություն; ճահիճներն առավել շատ են անտառային զոնայում՝ ՍՍՀՄ եվրոպ․ մասի հս–ում, Պոլեսիեում, Արևմտա–Աիբիրական հար– թավայրում։ Ջրամբարները։ ԱԱՀՄ–ում շա– հագործվում և կառուցման ընթացքի մեջ են մոտ 1000 ջրամբար՝ յուրաքան– չյուրն ավելի քան 1 մլն մ3 ծավալով։ Վոլ– գան, Դնեպրը, Անգարան և մի քանի այլ գետեր ամբողջովին կարգավորված և վերածված են ջրամբարների կասկադի։ Սառցադաշտերը։ ՍՍՀՄ տա– րածքում տարածված են ծածկույթային և տարբեր տիպի լեռնային սառցադաշտեր 78 հզ․ կմ2 ընդհանուր մակերեսով (որից Արկտիկայում՝ 56 հզ․ կմ2)։ Լեռնային սառցապատման հիմնական շրջաններ են Միջին Ասիան, Կովկասը, Ալթայը և Սի– բիրի հս–արլ–ը։ ՍՍՀՄ–ում ամենամեծը Ֆեդչենկոյի սառցադաշտն է (երկարու– թյունը՝ 77 կմ)։ Լեռնային սառցադաշտե– րում ջրի պաշարները գնահատվում են 2250 կմ3 (2150 կմ3~ը․Հ Միջին Ասիայում)։ Ներքին ջրերի ռեսուրսներն ու դրանց օգտագործումը Ջրային պաշարների տե– ղաբաշխումն ու դինամիկան։ ՍԱՀՄ եվրոպ․ մասի շատ գետեր հոսում են հվ․ (անբավարար խոնավությամբ շըր– ջաններ), ասիական մասի և եվրոպ․ մասի հս–ի գետերը՝ հս․ (ավելցուկային խոնա– վությամբ շրջաններ)։ Գետային հոսքի տատանումները կախված են ջրհավաք ավազանի աշխարհագրական դիրքից և տարածությունից ու դժվարացնում են հոս– քի պաշարների տնտ․ օգտագործումը, Հս․ Դվինայի հոսքը սովորականից ավե– լանում է 1,5–2 անգամ, սակավաջուր տարիներին՝ պակասում 50–70% –ով։ Հոսքի առավել մեծ տատանումներ դիտ– վում են չորային շրջաններում (Մերձ– կասպյան դաշտավայրում և Ղազախս տա– նում), որտեղ ջրառատ տարիների հոսքը սովորականից ավելանում է 2–4 անգամ, իսկ սակավաջուր տարիներին՝ իջնում մինչև զրո։ Բնական ջրերի օգտագործ– ման ձևերն են ջրասպառումը (բնակչու– թյան ջրամատակարարում, ոռոգում ու ջրարբիացում և լճակային ձկնաբուծու– թյուն) և ջրօգտագործումը (հիդրոէներ– գետիկա, ջրային տրանսպորտ, ձկնային տնտեսություն)։ Ծովերը ՍՍՀՄ ափերը ողողում են Ատլանտյան, Հս․ սառուցյալ և Իաւղաղ օվկիանոսների 12 ծովեր։ Կա նաև 2 ներքին ծով (Կաս– պից և Արալյան)։ Հեռավոր արևելյան ծովե– ր ը (ճապոնական, Օխոտի, Բերինգի) կիսափակ են։ Գրավում են մոտ 5 մլն կմ2 տարածություն։ Գերակշռում են 3500– 4000 մ խորությունները։ Բնորոշ է բարձր սեյսմիկությունն ու ժամանակակից հրա– բխականությունը։ Հարուստ են ձկներով ու այլ ծովամթերքով։ Գլխավոր նավա– հանգիստներն են Վլադիվոստոկը, Նա– խոդկան, Մագադանը։ Արկտիկական ծովերը՝ Չու– կոտի, Արևելա–Սիբիրական, Լապտևների, Կարայի, Բարենցի, Սպիտակ, գրավում են մոտ 4,5 մլն կմ2 տարածություն, ունեն 180–3000 մ խորություն։ Տարվա մեծ մասը ծածկված են սառույցներով (բացառու– թյամբ Բարենցի ծովի հվ–արմ․ մասի)։ Այս ծովերով է անցնում Հս․ ծովային ուղին։ Գլխավոր նավահանգիստներն են Մուրմանսկը, Արխանգելսկը, Բելոմորսկը, Կեմը, Կանդալակշան, Մեզենը, Դիքսոնը, Նորդվիկը։ Սպիտակ ծովը Բելոմորսկ– Բալթյան ջրանցքով կապված է Բալթիկ ծովի, Լենինի անվ․ ջրային ուղիով՝ Ազո– վի, Սև և Կասպից ծովերի հետ։ Բալթիկ ծով․ միջին խորությունը 71 մ է։ Հարավային ծովեր․ Սև, Ազո– վի, Կասպից, Արալյան։ Գրավում են 0,9 մլն կւէ2 տարածություն և ունեն խորու– թյունների 2 կատեգորիա, մեծ (ավելի քան 1000 մ) և փոքր (15 t/–ից պակաս)։ Սև և Ազովի ծովերն իրենց դիրքով և ջրաբանական ռեժիմով միջերկրածով– յան են։ Գլխ․ նավահանգիստներն են Օդեսան, Նիկոլաևը, Պերսոնը, Սևաստո– պոլը, Կերչը, Նովոռոսիյսկը, Բաթումը, ժդանովը, Տագանրոգը ևն։ Կասպից և Արալյան ծ ո վ և - ր ը մեկուսացած ջրավազաններ են։ Կաս– պից ծովը ներքին ջրային ուղիներով միա– նում է Ազովի, Աև, Սպիտակ և Բալթիկ ծո–