Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/581

Այս էջը սրբագրված է

հիմքերի սաեղծման համար։ Վ․ Ի․ Լենինն առաջ քաշեց աշխատանքի արտադրողականության բարձրացման, սոցիալիստական մրցության կազմակերպման, աշխատանքային նոր գիտակցական կարգապահության մշակման խնդիրները։ Սոցիալիստ․ վերափոխությունները կատարվում էին բացառիկ ծանր պայմաններում։ Պարենային հարցի լուծման համար 1918-ի մայիսի 13-ին Համառուսաստանյան ԿԳԿ և ԺԿԽ հատուկ որոշում ընդունեցին՝ գյուղ ուղարկելով աշխատավորների պարենային ջոկատները, որոնք մեծ գործ կատարեցին կուլակներից հացի ավելցուկը վերցնելու գործում։ Հուլիսի 11-ին Համառուս․ ԿԳԿ ընդունեց դեկրետ չքավորական կոմիտեներ կազմելու մասին։ Կոմիտեները հսկայական դեր խաղացին գյուղում սոցիալիստ, հեղափոխության ծավալման ու խորացման, պարենային հարցի լուծման համար։ Այդ ունեցավ նաե քաղ․ մեծ նշանակություն միջակ գյուղացիությանը սովետական իշխանության կողմը ներգրավելու համար։ 1918-ին միջակ գյուղացիությունը դարձավ սովետական գյուղի կենտր․ դեմքը։ 1918-ի հուլիսի 4(10)-ին կայացավ Սովետների համառուսաստանյան V համագումարը, որն ընդունեց առաջին սովետական սահմանադրությունը՝ ՌՍՖՍՀ սահմանադրությունը։ Այն օրինակ ծառայեց սովետական մյուս հանրապետությունների սահմանադրությունների համար։ Հոկտեմբերյան հեղափոխությամբ տապալված բուրժուազիան և կալվածատերերը օտարերկրյա իմպերիալիստների աջակցությամբ 1918-ին քաղաքացիական պատերազմ և ինտերվենցիա սկսեցին (տես Քաղաքացիական պաաերազմ ն ռազմական ինւոերվենցիա 191Տ–20)։ 1918-ի մարտին անգլ․, ամեր․ և ֆրանս․ զորքերը գրավեցին Մուրմանսկը, օգոստոսին՝ Արխանգելսկը, ապրիլին՝ ճա– պոն․ դեսանտ իջեցվեց Վլադիվոստոկում, որից հետո սովետական Հեռավոր Արևելք ներխուժեցին ամեր․, անգլ․, ֆրանս․ զոր– քերը։ 1918-ի սկզբին ռումին, զորքերը օկուպացրին Բեսարաբիան։ Մայիսի 25-ին սկսվեց Չեխոսչովակյան կորպուսի խռովությունը։ 1918-ի նոյեմբերին Սիբիրում հաստատվեց սպիտակգվարդիական ծովակալ Ա․ Կոլչակի ռազմ, դիկտատուրան։ Անդրկասպյան շրջաններ և Ադրբեջան ներխուժեցին անգլ․ զորքերը և տեղական բուրժուաազգայնական ուժերի հետ այն– տեղ տապալեցին սովետական իշխանությունը։ Հս․ Կովկասում գեներալներ Մ․ Ալեքսեևը, Լ․ Կոռնիլովը, Ա․ Դենիկինը կազմավորեցին սպիտակգվարդիական կամավորական բանակ։ Ավստրո–գերմ․ զորքերը իրենց հսկողության տակ պահելով Լեհաստանը, Ֆինլանդիան, Մերձբալթիկան, Բելոռուսիան, օկուպացրին Ուկրաինան և խախտելով Բրեստի հաշտությունը՝ ներխուժեցին ՌՍՖՍՀ սահմա ները, զավթեցին Ղրիմը, Դոնի շրջանը, Ռոստովը և թուրքերի հետ մտան Անդրկովկաս։ 1918-ի ամռանը երկրի 3/4-ը գտնվում էր թշնամու ձեռքում։ Սովետական երկիրը հայտնվեց ռազմաճակատների կրակե օղակում և վերածվեց ռազմ, ճամբարի։ Կոմունիստական կուսակցությունը և սովետական կառավարությունը բոլոր ուժերը մոբիլիզացրին թշնամուն երկրից վտարելու համար։ Լենինը առաջ քաշեց «Ամեն ինչ ռազմաճակատի համար» լոզունգը։ Սկսվեց մասսայական կանոնավոր կարմիր բանակի (որը ստեղծվել էր 1918-ի փետր․ 23-ին) կազմավորումը։ Կազմավորվեցին Արլ․, Հվ․ և Հս․ ռազմաճակատները, հանրապետության ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ)։ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ ստեղծվեց Բանվորագյուղացիական պաշտպանության խորհուրդը։ Կոմունիստների, կոմերիտականների հիմն, մասը մեկնեց ռազմաճակատ։ 1918-ի 2-րդ կեսին արդեն ձեռք բերվեցին առաջին խոշոր հաղթանակները։ Սեպտեմբերին ազատագրվեցին Կազանը և Սիմբիրսկը, հոկտեմբերին՝ Սամարան։ Սահմանվեց Կարմիր դրոշի շքանշան։ 1918-ի նոյեմբերին Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությամբ վերջացավ առաջին համաշխարհային պատերազմը։ 1918-ի նոյեմբ․ 13-ին Ռուսաստանը չեղյալ հայտարարեց Բրեստի պայմանագիրը։ 1918-ի դեկտ․ վերջին-1919-ի հունվ․ սկզբին գերմ․ զավթիչները վտարվեցին Ուկրաինայից, Բելոռուսիայից և Մերձբալթիկայից։ 1919-ի հունվ․ 1-ին հռչակվեց Բելոռուս․ ՍՍՀ։ 1919-ի նոյեմբ․ 29-ին սովետական իշխանությունը վերականգնվեց էստոնիայում, հոկտ․ 16-ին՝ Լիտվայում, դեկտ․ 17-ին՝ Լատվիայում։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Սնաանաի երկրները ուժեղացրին ինտերվենցիան սովետական հանրապետության դեմ։ Նոյեմբեր–դեկտեմբերին ինտերվենտները դեսանտ իջեցրին Օդեսայում, Սևաստոպոլում, Նիկոլաևում, 1սերսոնում, Նովոռոսիյսկում, Բաթումում։ Անտանտը շրջավաւկեց Սո– վետական Ռուսաստանը։ Ակտիվացրին գործողությունները Կոլչակի ուժերը։ 1919-ի հունվարին սովետական զորքերը ազատագրեցին Օրենբուրգը և Ուրալսկը։ Սևծովյան նավաստիների ապստամբության հետևանքով ֆրանս․ զորքերը հեռացան Նիկոլաևից, Ւ^երսոնից, Օդեսայից և Սևաստոպոլից։ Ապրիլին անդրկասպյան շրջաններից դուրս մղվեցին անգլ․ զորքերը։ Անտանտի պլանները ձախողվեցին։ 1919-ին սովետական երկրի ներքին վիճակը անասելի ծանր էր։ Երկրի տնտ․ վիճակը բարելավելու, բանակի կարիքները հոգալու համար մտցվեց Ռազմական կոմունիզմի տնտ․ քաղաքականությունը։ Ազգայնացվեցին նաև մանր և միջին ձեռնարկությունները։ Արդյունաբերությունը աշխատում էր երկրի պաշտպանության համար։ Մտցվեց համընդհանուր աշխատանքային պարհակ և պարենմասնատրում։ Թշնամու դեմ պայքարի կազմակերպման գործում մեծ նշանակություն ունեցավ ՀամԿ(բ)Կ VIII համագումարը, որն ընդունեց Լենինի մշակած կուսակցության նոր ծրագիր։ Համագումարը նշեց սոցիալիզմի կառուցման նոր ուղիներ, միջակ գյուղացիության նկատմամբ վերաբերմունքի հարցը։ Մարտին կայացավ Կոմանիաոական ինաերնացիոնաչի I կոնգրեսը, որը մարքսիզլենինիզմի պրոլետարական ինտերնացիոնալիզմի հաղթանակն էր։ 1919-ի աշնանը սպիտակգվարդ․ ուժերը Անտանտի հետ ունեին մինչև 1 մլն զինվոր։ 1919-ի մարտին Կոլչակը հարձակումը սկսեց ամբողջ Արլ․ ռազմաճակատում։ Ծանր պայմաններում անձնվիրաբար էր աշխատում բանվոր դասակարգը։ 1919-ի ապրիլի 12-ին աշխատավորները դուրս եկան առաջին շաբաթօրյակին, որը Վ․ Ի․ Լենինը անվանեց «մեծ նախաձեռնություն»։ Դաժան պայքարում սկզբնավորվեց սովետական հանրապետությունների ռազմաքաղ․ դաշինքը, 1919-ի վերջին Կոլչակի զորքերը ջախջախվեցին։ Հարձակում սկսելով հս–ում՝ Պետրոգրադի վրա, սպիտակգվարդիականները և ինտերվենտները գրավեցին Նարվան, Ռիգան, Վիլնյուսը, հունիսի սկզբին մոտեցան մայրաքաղաքին։ Մայիսի 22-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ հրատարակեց «Պետրոգրադի պաշտպանության համար» կոչը։ Ցուդենիչի բանակը օգոստոսին հեռացվեց էստոնիա։ Ա․ Դենիկինի բանակը գրավելով Հս․ Կովկասը, ներխուժեց Դոնբաս, գրավեց 1սարկովը։ Վտանգ էր ստեղծվում Մոսկվայի համար։ Ցուդենիչը նորից ներխուժեց Պետրոգրադի մատույց–երը (Պուլկովոյի բարձունքներ), սպիտակ լեհերը գրավեցին Մինսկը։ Թշնամու դեմ պայքարի առաջին հենակետ դւսրձավ Մոսկվա–Տուլա շրջանը, երկրորդը՝ Պետրոգրադը։ 1919-ի հոկտեմբերին սկսվեց սովետական զորքերի հակահարձակումը Հվ․ ռազմաճակատում։ Դեկտեմբերին հակահարձակման անցան Հվ․ և Հվ–Արլ․ ռազմաճակատների զորքերը, ազատագրվեցին Խարկովը, Կիևը։ Թշնամու ջախջախման գործում մեծ մասնակցություն ունեցավ Առաջին հեծյալ բանակը (ստեղծվել էր 1919-ի նոյեմբերին, հրամ․ Մ․ Բուդյոննի)։ Դենիկինյան բանակը վերջնականապես ջախջախվեց 1920-ի սկզբին։ Սպիտակգվարդ․ զորքերի մի մասը փախավ Ղրիմ։ Ուկրսփնայում վերականգնվեց սովետական իշխանությունը։ 1919-ի հոկտեմբեր–նոյեմբերին սովետական զորքերը Պեարոգրադի մոտ ջախջախեցին Յուդենիչի բանակը։ Սիբիրում ազատագրվեցին Օմսկը,, Կրասնոյարսկը, Իրկուտսկը։ Սովետական հանրապետությունը ստացավ ժամանակավոր դադարի հնարավորություն։ 1920-ի մարտի 23 (ապրիլի 5)-ին կայացավ ՀամԿ(բ)Կ IX համագումարը։ Այն ընդունեց «Տնտեսական շինարարության հետագա խնդիրների մասին» որոշումը, որի հիմքում դրվեց երկրի էլեկտրիֆիկացման մասին խնդիրը (տես ԳՈԷԼՌՈ)։ 1920-ի ապրիլին սկսվեց բուրժուակալվածատիրական Լեհաստանի և Ղրիմից՝ Վրանգելի զորքերի նոր հարձակումը սովետական երկրի վրա։ Վրանգելը հռչակվեց Ռուսաստանի հվ–ի «գերագույն կառավարիչ»։ Լեհ․ զորքերը Ցա․ Պիլսուդսկոլ գլխավորությամբ ներխուժեցին Ուկրաինա և գրավեցին Կիևը։ Վրանգելը գրավեց Հս․ Տավրիկիան։ Արմ․ (հրամ․ Մ․ Տուխաչևսկի) և Հվ․ Արմ․ (հրամ․ Ա․ Եգորով) ռազմաճակատներ ուղարկվեցին համալրումներ։ Ռազմաճակատների ընդհանուր հարձակման շնորհիվ հունիսի