Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/582

Այս էջը սրբագրված է

12-ին ազատագրվեց Կիեը։ Արմ․ ռազմաճակատի զորքերը հուլիսի 11-ին ազատագրեցին Մինսկը։ Սովետական զորքերը թշնամուն ջախջախելով՝ մտան Լեհաստանի տարածք։ 1921-ի մարտի 18-ին Ռիգայում ստորագրվեց սովետա–լեհական հաշտություն, որով Արմ․ Ուկրաինան և Արմ․ Բելոռուսիան անցան Լեհաստանին։ 1920-ի հոկտեմբեր–նոյեմբերին Հվ․ ռազմաճակատի զորքերը ջախջախեցին Վրանգելի ուժերը U ազատագրեցին Ղրիմը։ Լենինյան ազգ․ քաղաքականությունն ապահովեց ռուս, ժողովրդի գլխավորությամբ սովետական բոլոր ժողովուրդների համատեղ պայքարը թշնամու դեմ։ Թշնամուց ազատագրված շրջաններում վերականգնվեց սովետական իշխանությունը, կարմիր բանակը օգնեց նաև Անդրկովկասի ժողովուրդներին սովետական իշխանության հաստատման համար մղված պայքարում։ Ստեղծվեցին Ադրբ․ ՍՍՀ (1920-ի ապրիլի 28-ին), Հայկ․ ՍՍՀ (1920-ի նո– յեմբ․ 29-ին), Վրաց․ ՍՍՀ (1921-ի փետր․ 25-ին)։ Անտանտը 1920-ի հունվարին վերացրեց Սովետական Ռուսաստանի շրջափակումը։ Հաշտության պայմանագրեր ստորագրվեցին էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի հետ, որտեղ վերականգնվել էր բուրժ․ իշխանությունը։ 1920-ի հոկտ․ 14-ին պայմանագիր ստորագրվեց Ֆինլանդիայի հետ։ Հեռավոր Արեելքում պատերազմը ձգվեց մինչե 1922-ը։ Հեռավորարևելյան հանրապետության ժող․ հեղափոխ․ բանակը 1922-ի հոկտ․ 25-ին գրավեց Վլադիվոստոկը։ ճապոն, զորքերը արտաքսվեցին Հեռավոր Արևելքից (բացառությամբ Սախալինի)։ Սովետական ժողովուրդը, նրա կարմիր բանակն ու նավատորմը հաղթանակ տարան միջազգային իմպերիալիզմի և ներքին բուրժուակալվածատիրական խմբավորման դեմ, պաշտպանեցին Հոկտեմբերյան հեղափոխության նվաճումները։ Սովետական ժողովրդի պայքարի ոգե– շ՞սչողՆ ու կազմակերպիչը կոմունիստական կուսակցությունն էր։ Կոմկուսը և սովետական կառավարությունը կարողացան միավորել երկրի բոլոր ժողովուրդներին, ստեղծեցին կադրային կարմիր բանակ, դաստիարակեցին ժողովրդի ծոցից ելած քաղաքացիական պատերազմի այնպիսի հերոսների, ինչպիսիք էին Վ․ Կ․ Բլյուխերը, Ս․ Մ․ Բուդյոննին, Դայը, Ս․ Վ․ Վոստրեցովը, Օ․ Ի․ Գորոդովիկովը, Պ․ Ե․ Դիբենկոն, Դ․ Ի․ Կոտովսկին, Ս․ Գ․ Լազոն, Ա․ 6ա․ Պարխոմենկոն, Մ․ Մ․ Պրիմակովը, Մ․ Ն․ Տուխաչևսկին, Ի․ Պ․ Ուբորևիչը, Ցա․ Ֆ․ Ֆաբրիցիուսը* Ի․Ֆ․ Ֆեդկոն, Մ․ Վ․ Ֆրունզեն, Վ․ Ի․ Չապաևը, Ն․ Ա․ Շչորսը, Ի․ է․ Ցակիրը և ուրիշներ։ Կոմկուսը կարողացավ սովետական բանակի շինարարությանը մասնակից դարձնել հին ռազմ, մասնագետներին (Մ․ Դ․ Բոնչ–Բրուևիչ, Ի․ Ի․ Վացետիս, Վ․ Մ․ Գիտիս, Ա․ Ի․ Եգորով, Ս․ Ս․ Կամենև, Ա․ Ի․ Կորկ, Բ․ Մ․ Շապոշնիկով, Վ․ Ի․ Շորին և ուրիշներ)։ Բանակում սովետական զորքերի հաջողություններին մեծապես նպաստեցին ռազմ, կոմիսարները և քաղ․ աշխատողները։ Բանակում գործում էին կուսակցության անվանի գործիչներ Վ․ Ա․ Անտոնով Օվսեենկոն, Ա․ Ս․ Բուբնովը, Ռ․ Ս․ Զեմլյաչկան, Մ․ Ի․ Կալինինը, Ս․ Մ․ Կիրովը, Ս․ Վ․ Կոսիորը, Ն․ Կ․ Կրուպսկայան, Վ․ Վ․ Կույբիշևը, Ֆ․ է․ Զերժինսկին, Ա․ Ի․ Միկոյանը, Ա․ Ֆ․ Մյասնիկյանը, Կ․ Ե․ Վորոշիլովը, Ն․ Ի․ Պոդվոյսկին, Ի․ Վ․ Ստալինը, Գ․ Կ․ Օրջոնիկիձեն և ուրիշներ։ Կոմունիստները, կոմերիտականները ցուցաբերեցին անօրինակ սխրանքներ, նվիրվածություն հեղափոխության գործին։ Սոցիալիստական շինարարությունը 1921–26-ին։ խաղաղ սոցիալիստ, շինարարությանն անցնելը կատարվում էր միջազգային բարդ պայմաններում, իմպերիալիստ․ երկրների կառավարող շրջաներում նյութվում էին սովետական երկրի դեմ նոր հարձակման պլաններ։ Իսկ սովետական երկրի ժողտնտեսությունը ավերված էր, խիստ կրճատվել էր արդյունաբերության տարբեր ճյուղերի արտադրությունը։ Խախտվել էր գյուղի և քաղաքի միջև տնտ․ կապը։ Ամբողջովին քայքայված էր տրանսպորտը։ Ընկել էր դրամի կուրսը (1918-ի համեմատությամբ 1921-ին՝ 800 անգամ)։ Քայքայված էր և գյուղատնտեսությունը, որը չէր բավարարում բանվոր դասակարգի և արդյունաբերության պահանջները։ Իր հերթին արդյունաբերությունը չէր բավարարում գյուղի պահանջները։ Պարենմասնատրումը խստորեն գցել էր գյուղացիների շահագրգռվածությունը, թուլացել էր շուկան։ Անհրաժեշտ էր նոր տնտ․ քաղաքականություն, որի կիրառմամբ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը վերելք կապրեին։ Հենվելով չքավորների վրա, անշեղորեն իրականացնելով միջակ գյուղացիության հետ դաշինքը՝ կուսակցությունը գյուղացիությանը կարողացավ ամբողջությամբ ուղղել դեպի պրոլետարիատը։ Ներքին հակահեղափոխությունը միջազգային հետադիմության հետ կազմակերպեցին հակասովետական ելույթներ (տես Անաոնովշչինա, Մախնովշչինա, Բասմաչությոմ ևն)։ Խաղաղ շինարարության անցման շրջանում մեծ նշանակություն ունեցան Սովետների համառուսաստանյան VIII համագումարի (1920-ի դեկտ․ 22–29) որոշումները։ Համագումարը հավանություն տվեց Ռուսաստանի էլեկտրիֆիկացիայի ծրագրին(ԴՈԷԼՌՈ), հաստատեց Աշխատանքի և պաշտպանության խորհուրդը, սահմանեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։ Երկրի վերականգնման համար կուսակցությունը լուրջ * ուշադրություն դարձրեց արհմիությունների աշխատանքի կազմակերպմանը, նրանց կազմակերպությունների դեմոկրատացմանը։ Կուսակցության կոնկրետ խնդիրն էր ամրապնդել բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքը ոչ թե ռազմաքաղ․ ձևով, որն իրեն սպառել էր, այլ տնտ․ հիմքի վրա։ 1921-ի մարտին կայացավ կուսակցության X համագումարը, որը Լենինի նախաձեռնությամբ ընդունեց որոշում պարենմասնատրումից պարենհարկին անցնելու մասին (տես Նոր անաեսական․ քաղաքականություն, նէպ)։tX համագումարն ընդունեց որոշում նաև Ազգային հարցի (ժողովուրդների միջև փաստական անհավասարության վերացման), կուսակցության միասնության վերաբերյալ (արգելվեց կուսակցության մեջ բոլոր տեսակի ֆրակցիաների առկայությունը)։ Նդեպի իրականացման ժամանակ երկրում գոյություն ուներ հասարակական-անա․ հինգ կացութաձև, նահապետականգյուղացիական տնտեսություններ, մանրապրանքային արտադրություն, մասնավոր կապիտալիստ, սեկտոր, պետ․ կապիտալիզմ, սոցիալիզմ։ Նէպի խնդիրն էր՝ տնտեսության մեջ հաղթահարել բազմակացութաձև ութ յունը և հասնել սոցիալիստ, կացութաձևի հաղթանակին։ 1921-ի ապրիլ–հուլիսին ԺԿԽ հրապարակեց մի շարք դեկրետներ՝ կապված նէպի հետ (սպառողական կոոպերացիայի, ազատ առևտրի, կապիտալիստ, երկրների հետ պայմանագրեր կնքելու ևնի մասին)։ Նեպի ժամանակ փոփոխություններ կատարվեցին արդյունաբերության կազմակերպական ուղղությամբ, անցկացվեց դրամական ռեֆորմ, վերացվեցին համընդհանուր աշխատանքային պարհակը, աշխատանքային բանակները, վերափոխվեց աշխատավարձի կարգը, հանվեց քարտային համակարգը ևն։ Կատարելագործվեցին պետ․ իշխանության մարմինները, տեղերում ամրապնդվեցին սովետների իրավունքները։ ժողտնտեսության պլա– նային գործունեության բարելավման նպատակով 1921-ի փետր․ 22-ին ստեղծվեց Պետպլանը։ 1922–23-ին ստեղծվեց միացյալ դատական կարգ՝ ժողդատարան, նահանգային դատարան, գերագույն դատարան։ Կոմկուսի ղեկավարությամբ հաղ– թահարվեց 1921-ի սովը (տես Մովյաչների օգնության հանձնաժողով)։ Հաջողությամբ իրականանում էր ժողտնտեսության սոցշինարարությունը։ Կառուցվեցին տասնյակ հէկեր, վերածնվում էր ծանր արդյունաբերությունը։ Նէպի առաջին արդյունքներն ամփոփվեցին Սովետների համառուսաստանյան IX և կուսակցության XI համագումարներում։ Սոցիալիստական հաջող շինարարության գործում կարևոր դեր խաղաց սովետական սոցիալիստ․ հանրապետությունների կամավոր պետ․ միավորումը։ Լենինը մշակեց անկախ հանրապետությունների միավորման սկզբունքորեն նոր ձև։ Նա առաջարկեց ստեղծել նոր պետ․ կազմավորում՝ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, որի մեջ մտնելու էին բոլոր հանրապետությունները Ռուսաստանի հետ միասին հավասար իրավունքներով։ 1922-ի դեկտ․ 30-ին Մոսկվայում բացվեց ՍՍՀՄ Մովետների I համագումարը, որը հաս– տատեց ՍԱՀ Միության կազմավորման դեկլարացիան։ Նրանում ձևակերպված էին հանրապետությունների միավորման հիմն, սկզբունքները՝ իրավահավասարություն, նրանց կամավոր մուտքը ՍՍՀ Միություն և նրանից ազատ դուրս գալու իրավունքը, ինչպես նաև նոր սոցիալիստ, հանրապետությունների՝ Միություն մուտքի իրավունքը։ Մկզբում ՍՍՀՄ–ի մեջ մտան ՌՍՖՍՀ, Ուկր․ ՍԱՀ, Բելոռուս․ ՄՄՀ և Անդրկովկասյան ֆեդերացիան։ ՍՄՀՄ կազմավորումը լենինյան ազգ․ քաղաքականության հաղթանակն էր և ունեցավ համաշխարհային պատմ․ նշանակություն։ Մովետների համագումարը ընտրեց