Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/585

Այս էջը սրբագրված է

եղան և լուրջ սխալներ՝ կամավորության սկզբունքի խախտում, կոլեկտիվացման գրոհայնություն Ան։ Կուլակները թշնամական ագիտացիա էին մղում կոլտնտեսությունների դեմ, կազմակերպում էին դիվերսիաներ, անասունների ջարդ։ ՀամԿ(բ)Կ ԿԿ վճռական միջոցներ ձեռնարկեց սխալների ուղղման համար։ Հրապարակվեց Գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրություն։ «Պրավդա»-ում տպվեց Ի․ Վ․ Ստալինի «Գլխապտույտ հաջողություններից» հոդվածը։ ՀամԿ(բ)Կ ԿԿ ընդունեց «Կոլտնտեսային շարժման մեջ կուսակցական գծի շեղումների դեմ պայքարի մասին» որոշումը։ Ընդլայնվեց գյուղին օգնելու աշխատանքը, զարկ տրվեց ՄՏԿ–ների շինարարությանը։ 1930-ի հունիս–հուլիսին կայացավ ՀամԿ(բ)Կ XVI համագումարը, որը պատմության մեջ մտավ որպես ամբողջ ճակատով սոցիալիզմի ծավալուն հարձակման համագումար։ Այն նշեց, որ Սովետական Միությունը թևակոխել է սոցիալիզմի դարաշրջանը։ Առաջին հնգամյա պլանը կատարվեց ժամկետից շուտ։ ՍՍՀՄ ագրարային երկրից վերածվեց ինդուստրիալկոլտնտեսային սոցիալիստ, տերության։ Արդյունաբերության տեսակարար կշիռը ամբողջ արդ․ և գյուղատնտ․ արտադրանքի մեջ աճեց 48% –ից (1928) մինչև 70% (1932)։ Ծանր արդյունաբերությունը աճեց 2,8, մեքենաշինությունը՝ 4 անգամ։ Շարք մտան Դնեպրոգէսը, Ուրալ–Կուզնեցկի մետալուրգիական կոմբինատը, նոր ածխահանքեր Դոնբասում, Կուզբասում, Կարագանդայում, տրակտորի գործարաններ՝ Ստալինգրադում, Ւոսրկովում, ավտոգործարաններ՝ Սոսկվայում, Գորկիում։ 1930-ի մայիսի 1-ին սկսվեց երթեվեկությունը Թուրքսիբով (1452 կմ)։ Ստեղծվեց հզոր պաշտպանական արդյունաբերություն։ Արդ․ զգալի հաջողությունների էին հասել նաև միութենական և ինքնավար հանրապետությունները։ ՍՍՀՄ ինդուստրացումը բանվոր դասակարգի, գիտատեխ․ մտավորականության և ամբողջ ժողովրդի մեծագույն սխրանքն էր։ Ինդուստրացմանն ակտիվորեն մասնակցեց սովետական գյուղացիությունը։ Գյուղում հաստատվեց կոլտնտեսային կարգ՝ խոշոր սոցիալիստ, հողատիրությամբ։ Գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացման հիման վրա կուլակության՝ որպես դասակարգի ոչնչացումը հանդիսացավ սոցիալիզմի պատմ․ հաղթանակը։ Կոլտնտեսությունների ամրապնդման համար մեծ նշանակություն ունեցավ Հարվածային կոլտնտեսականների համամիութենական համագումարը (1933, Մոսկվա)։ Տնտեսության սոցիալիստ, եղանակը դարձավ միակը արդյունաբերության և տիրապետողը՝ գյուղատնտեսության մեջ։ Տնտեսության մեջ հիմնականում վերացվեց բազմակացութաձևությունը։ ՍՍՀՄ–ում կառուցվեց սոցիալիզմի տնտ․ հիմքը։ Սոցշինարարության խոշորագույն նվաճումն էր գործազրկության վերացումը։ Ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման հետ միաժամանակ շարունակում էր իրականանալ կուչտուրական հեղափոխությունը։ 1930-ի օգոստ․ 14-ին ՍՍՀՄ ԿԳԿ և ԺԿխ որոշում ընդունեցին «Համընդհանուր պարտադիր տարրական կրթության մասին» (1932-ին գրա– գետ էր բնակչության 90%–ը)։ Կուլտուրական հեղավւոխության մեծագույն նվաճումներից էր սոցիալիստ, մտավորականության ձևավորումը և զարգացումը։ Զարգանում էր գիտությունը, գրականությունը, արվեստը։ Առաջին հնգամյա պլանն ունեցավ խոշոր միջազգային նշանակություն, այն իրականացվում էր մի ժամանակամիջոցում, երբ կապիտալիստ, երկրներում սկսվել էր տնտ․ ճգնաժամ։ Որոշ երկրների կառավարություններ արգելեցին սովետական ապրանքների ներմուծումը՝ ձգտելով ՍՍՀՍ–ի տնտ․ շրջափակման։ Տնտ․ ճգնաժամը խորացրեց հակասությունները կապիտալիստ, երկրների միջև։ Սեծացավ համաշխարհային նոր պատերազմի վտանգը։ 1931-ին միլիտարիստական ճապոնիան զավթեց Մանջուրիան։ 1933-ին Գերմանիայում իշխանության գլուխ անցան ֆաշիստները, որոնք սանձազերծեցին երկրորդ համաշխարհային պա– տերազմը։ Արևմուտքի հետադիմական շրջանները ձգտում էին ֆաշիստ, ագրեսիան ուղղել սոցիալիզմի երկրի դեմ։ 1936-ին Գերմանիան և ճապոնիան Շեղատառցին <հակակոմինտերնյան պակտը (որին հետագայում միացավ նաև Իտալիան), որը հիմնականում ուղղված էր ՍՍՀՄ–ի դեմ։ Աճող ռազմ, վտանգի պայմանում կոմկուսը ձեռնամուխ եղավ ագրեսորին կոլեկտիվ հակահարված տալու միջոցների ստեղծմանը։ 1932-ի նոյեմբ․ 29-ին սովետական կառավարությունը չեզոքության ու չհարձակման պայմանագիր կնքեց Ֆրանսիայի հետ։ Նույնպիսի պայմանագրեր ստորագրվեցին Լատվիայի, էստոնիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի հետ։ 1933-ին դիվանագիտ․ հարաբերություններ հաստատվեցին ՍՍՀՄ–ի և ԱՄՆ–ի, 1934-ին՝ Չեխոսլովակիայի, Ռումինիայի միջև։ 1933-ին ՍՍՀՄ դարձավ Ազգերի էիգայի անդամ։ 1935-ին Մոսկվայում բացվեց Կոմինտերնի VII կոնգրեսը, որը կոչ արեց պայքարել ֆաշիզմի դեմ։ Աշխարհում ծավալվեց հակաֆաշիստական լայն շարժում։ 1933-ի սկզբից ՍՍՀՄ ձեռնամուխ եղավ 2-րդ հնգամյա պլանի (1933–37) իրականացմանը։ Հնգամյակի քաղ․ խնդիրն էր վերջնականապես ոչնչացնել կապիտալիստ․ տարրերը, շահագործում ծնող բոլոր պատճառները, հաղթահարել տնտեսության և մարդկանց գիտակցության մեջ կապիտալիստ․ մնացուկները։Նոր հնգամյակի տնտ․ խնդիրն էր ժողտնտեսության տեխ․ վերակառուցման ավարտը, նոր տեխնիկայի ներդրումը։ Նախատեսվում էր ավարտել գյուղատնտեսության կոլեկտիվացումը։ Հնգամյակում ծնունդ առավ ստախանովյան շարժումը։ Առաջացան սոցիալիստ, մրցության նոր ձևեր։ Երկրորդ հնգամյա պլանը կատարվեց ժամկետից շուտ։ ՍՍՀՄ ամբողջ արդ․ արտադրանքը 1928-ի համեմատությամբ 1937-ին աճեց 2,2 անգամ։ Շարք մտան 4500 արդ․ ձեռնարկություններ, Ուրալի և Կրոմոտորսկի ծանր մեքենաշինական, «Ազովստալ», «Զապորոժստալ» մետալուրգ, գործարանները, զարկ տրվեց մեքենաշինության զարգացմանը։ Համաշխարհային արդ․ արտադրության մեջ ՍՍՀՄ բաժինը կազմեց 10% ։ Ավարտվեց գյուղատնտեսության կոլեկտիվացումը։ Կոլեկտիվ տնտեսությունների մեջ միավորվեցին գյուղացիական տնտեսությունների 93%–ը և ցանքատարածությունների 99%–ը։ Սակայն գյուղատնտեսությունը կանգնած էր մեծ դժվարությունների առաջ, ետ էր մնում հատկապես անասնապահությունը։ 1930-ական թթ․ մեծ հաջողությունների հասավ սովետական ավիացիան։ Բացվեց հս․ ծովային ճանապարհը։ Սովետական ժողովուրդը հասավ սոցիալիզմի հաղթանակին։ Վերացվեցին բոլոր շահագործող դասակարգերը, ձևավորվեցին նորերը՝ սովետական բանվոր դասակարգը, կոլտնտեսային գյուղացիությունը և նոր՝ բանվորագյուղացիական մտավորականությունը։ Սոցիալիստ, վերափոխությունների ընթացքում ձևավորվեց նոր սովետական մարդը։ 1936-ին ՍՍՀՄ–ի մեջ մտնում էր 11 հանրապետություն։ Ձևավորվեցին սոցիալիստ, նոր ազգեր։ ՍՍՀՄ–ում սոցիալիզմի հաղթանակը ամրապնդվեց նոր սահմանադրությամբ, որն ընդունվեց 1936-ին։ Նոր սահմանադրության համաձայն, կազմվեց ՍՍՀՄ առաջին Գերագույն սովետը (Գերագույն սովետի Նախագահության նախագահ՝ Մ․ Ի․ Կալինին)։ Հիմնականում կառուցելով սոցիալիզմը՝ ՍՍՀՄ թևակոխեց սոցիալիստ, հասարակարգի շինարարության ավարտի և ամրապնդման ժամանակաշրջանը։ ՀամԿ(ը)Կ XVIII համագումարը հաստատեց ժող․ տնտեսության զարգացման 3-րդ հնգամյա պլանը (1938–42)։ Որպես տնտեսության զարգացման հիմն, խնդիր համագումարն առաջադրեց մեկ շնչին ընկնող արտադրանքի քանակով հասնել և անցնել գլխ․ կապիտալիստ, երկրներից։ Մոցիալիստ․ շինարարությունն ընթանում էր երկրորդ համաշխարհային պատերազմի հասունացման պայմաններում։ ՍՍՀՄ շարունակում էր հետևողականորեն իրագործել խաղաղասիրական քաղաքականություն, հակահարված տալ ագրեսորներին (տես խասան, խաւխին Գոլ)։ 1939-ի սեպտ․ 1-ին Լեհաստանի վրա ֆաշիստ․ Գերմանիայի հարձակումով սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմ 1939–45-ը։ Եվրոպայում իրականացված հսկայական զավթումներից հետո ֆաշիստ․ զորքերի մոտենալը ՍՍՀՄ սահմանին մեծ վտանգ առաջացրեց մեր երկրի համար։ Սովետական ժողովուրդը չէր կարող անտարբեր մնալ Արմ․ Ուկրաինայի և Արմ․ Բելոռուսիայի բնակչության ճակատագրի նկատմամբ։ 1939-ի սեպտեմբերին կարմիր բանակը անցավ սահմանը և իր պաշտպանության տակ վերցրեց Արմ․ Բելոռուսիայի և Արմ․ Ուկրաինայի բնակիչներին։ Ազատագրվեցին և Լիտվային վերադարձվեցին Վիլնյուսն ու Վիլնյուսի երկրամասը։ ՍՍՀՄ Գերագույն սովետի V նստաշրջանը բ ավարարեց Արմ․ Ուկրաինայի և Արմ․ Բելոռուսիայի բնակչության ցանկությունը՝ Ուկր․ ՍՍՀ և Բելոռուս․ ՍՍՀ միավորվելու և ՍՍՀՄ–ի մեջ մտնելու վերաբերյալ։ 1939-ի