Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/586

Այս էջը սրբագրված է

սեպտեմբեր–հոկտեմբերին ՍՍՀՄ Փոխօգնության պայմանագրեր կնքեց էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի հետ։ 1940-ի հուլիսին մերձբալթյան ժողովուրդները իրենց երկրներում վերականգնեցին սովետական իշխանությունը։ Կազմավորվեցին Լատվ․ ՍՍՀ, Լիտվ․ ՍՍՀ, էստոն․ ՍՍՀ, որոնք կամովին մտան ՍՍՀՄ կազմի մեշ։ ՍՍՀՄ–ին միացվեց Կարելական պարանոցը Վիբորգ քաղաքով։ Կարել․ ՍՍՀ–ին անցան նոր միացված տարածքներ, և 1940-ի մարտին այն վերակազմվեց Կարելա-Ֆիննական ՍՍՀ–ի։ Ռումինիայի հետ պայմանագրով Բեսարաբիայի մեծ մասը միացվեց Մոլդավ․ ՍՍՀ–ին, Հս․ Բուկովինան և Բեսարաբիայի որոշ գավառներ ուկր․ բնակչությամբ՝ Ուկր․ ՍՍՀ–ին։ Ամրապնդվեց ՍՍՀՄ սահմանների անվտանգությունը։ Եվրոպայում պատերազմը գնալով ծավալվում էր։ Սովետական երկրում իրականացվում էր 3-րդ հնգամյա պլանը։ Կառուցվեցին ավելի քան 3000 նոր ձեռնարկություններ։ Սակայն պողպատի, թուշի արտադրության, նավթի արդյունահանության ուղղությամբ հաջողություններն աննշան էին։ 1940-ին 237 հզ․ կոլտնտեսություններում միավորված էին բոլոր գյուղացիական տնտեսությունների 96,9%-ը։ Սովետա– կան տնտեսությունների թիվը 4,2 հզ․ էր։ Բարձրացավ գյուղատնտեսության մեքենայացումը։ Գյուղում և քաղաքում ծավալվում էր աշխատավորների հերոսական շարժումը։ 1934-ի ապրիլի 16-ին սահմանվեցին Սովետական Միության հերոսի, 1936-ի դեկտ․ 27-ին՝ սոցիաչիսաական աշխատանքի հերոսի կոչումները։ Մեծ միշոցառումներ իրականացվեցին երկրի պաշտպանության ամրապնդման ուղղությամբ։ Պաշտպանական ծախսերը ավելացան 2 անգամ (1938-ի համեմատ, 1940-ին՝ 32,6%–ով)։ Մեծացավ կարմիր բանակը (1941-ի հունվարին ՍՍՀՄ Զինված ուժերում կար 4,2 մլն մարդ)։ Ստեղծ– վեցին ռազմածովային նոր նավատորմներ (Խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային)։ Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմ 1941–45։ Սկսելով պատերազմը՝ Գերմանիան 1939–41-ի ընթացքում գրավեց Լեհաստանը, Դանիան, Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Ֆրանսիան, Հունաստանը, Հարավսլավիան, Ալբանիան, և 1941-ի հունիսի 22-ին ուխտադրժորեն հարձակվեց ՍՍՀՄ–ի վրա։ Սկսվեց Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմ 1941–45-ը։ ՍՍՀՄ–ի դեմ պատերազմի մեջ մտան նաև Գերմանիայի դաշնակիցները՝ Իտալիան, Ֆինլանդիան, Ռումինիան, Հունգարիան։ Պատերազմի սկզբին զավթիչները հասան որոշ հաջողությունների՝ սովետական զորքերին ստիպելով նահանշել։ Գերմանիայի և նրա դաշնակիցների ռազմ, տնտեսությունը ՍՍՀՄ–ին գերազանցում էր ավելի քան 2 անգամ։ Գերմանաֆաշիստ․ զորքերը ունեին 2 տարվա պատերազմելու Փորձ։ Կարմիր բանակը ժամանակակից մեծ պատերազմ վարելու փորձ չուներ, հրամկազմը, որը նորացվել էր պատերազմի նախօրեին, անվարձ էր։ Բանակի տեխ․ վերազինումը կատարվում էր արագորեն, սակայն ավարտված չէր։ Ռազմ, գործողությունների արագ և հաշող ծավալման վրա մեծապես ազդեց պատերազմը սկսելու ժամկետի վերաբերյալ Ստալինի հաշվեսխալը։ Այդ իսկ պատճառով ՍՍՀՄ Արմ․ սահմանային զորքերը չէին գտնվում պատրաստ դրության մեշ։․ Թշնամին գերազանցում էր անձնակազմի քանակով 1,8 անգամ, տանկերի՝ 1,5, ինքնաթիռների՝ 3,2։ Հիմն, ուղղություններում գերմանաֆաշիստ․ զորքերը ունեին ավելի մեծ գերակշռություն։ Թշնամին Լենինգրադի, Մոսկվայի, Կիևի ուղղություններով հասցրեց հուժկու հարվածներ և իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը։ Սովետական երկրի համար ստեղծվեց բացառիկ ծանր վիճակ։ Կոմկուսը և սովետական կառավարությունը ձեռնարկեցին բոլոր միշոցները թշնամուն հակահարված տալու համար։ ՀամԿ(բ)Կ և ԺԿխ բոլոր կուսակցական և պետ․ մարմիններին ուղղեցին կոչ–դիրեկտիվ, որը հուլիսի 3-ին հնչեց Ստալինի ռադիոճառում։ Այդ դիրեկտիվում տրված էր երկրի միջազգային և ռազմ, վիճակի վերլուծությունը, նշված էին ժողովրդի և բանակի անելիքները թշնամուն հակահարված տալու գործում։ 1941-ի հունիսի 30-ին կազմվեց արտակարգ մարմին՝ Պաշտպանության պետական կոմիտեն Ստալինի գլխավորությամբ։ Կուսակցության անդամների ավելի քան 40%–ը մեկնեց ռազմաճակատ։ Օգոստ․ 8-ին կազմվեց Գերագույն գլխ․ հրամանատարության ռազմակայանը։ ՍՍՀՄ զինված ուժերի Գերագույն գլխ․ հրամանատար նշանակվեց Ի․ Վ․ Ստալինը։ Ռազմակայանի հիմն, գործող մարմինը Գլխ․ շտաբն էր։ Հուլիսի 1-ին գործող բանակ էր զորակոչվել 5,3 մլն մարդ։ Հարյուրհազարավոր մարդիկ կամավոր մտան ժող․ աշխարհազորի մեշ։ Թշնամու թիկունքում սկսվեց պարտիզանական շարժում [տես Պարտիզանական շարժում Հայրենական մեծ պատերազմում (1941–45)]։ Ծանր պայմաններում էր ընթանում երկրի տնտեսության փոխադրումը ռազմ, ուղոլ վրա։ Արևմուտքի շատ ձեռնարկություններ և բնակիչներ փոխադրվեցին արևելք։ Բանվոր դասակարգը, գյուղացիությունը, մտավորականությունը թշնամու դեմ պայքարում ցուցաբերեցին աշխատանքային մեծ սխրանքներ, կարգապահություն և գիտակցություն։ 1941-ի ամռանը ծանր մարտեր էին մղվում։ Համարյա մեկ ամիս հերոսաբար պաշտպանվեցին Բրեստի ամրոցի մարտիկները (տես Ռրեստի պաշտպանություն 1941),Սմոլենսկի, Կիևի, Օդեսայի, Սեաստոպոլի (տես Սևաստոպոչի պաշտպանություն 1941–42) պաշտպանները։ Հուլիսին թշնամին մոտեցավ Լենինգրադին, սկսվեց Լենինգրադի 900-օրյա պաշտպանությունը (տես Լենինգրադի ճակատամարտ 1941–44)։ Երկրում ծավալվեց նոր միավորումների կազմավորումը։ Գործող բանակում (1941-ի հունիս–դեկտեմբեր) հաշվվում էր 291 դիվիզիա և 94 բրիգադ։ Անկախության համար սովետական ժողովրդի պայքարը միահյուսվեց Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի ժողովուրդների ազատագր․ պայքարին։ 1942-ի հունվ․ 1-ին 26 երկրներ ստորագրեցին ֆաշիստ, խմբավորման դեմ պայքարի համար ռազմ, և տնտ․ ռեսուրսների միավորման համաձայնագիր։ 1941-ի աշնանը թշնամին մոտեցավ Մոսկվային։ Մոսկվայի մոտ մղված մարտերում (տես Մոսկվայի ճակատամարտ 1941–42) ձախողվեց գերմանաֆաշիստ․ կայծակնային պատերազմի պլանը։ Մոսկվայի ճակատամարտում կրած պարտությունը երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի առաշին խոշոր պարտությունն էր։ Օգտվելով երկրորդ ճակատի բացակայությունից և մոբիլիզացնելով օկուպացված երկրների ռեսուրսները՝ Գերմանիան 1942-ի գարնանն ու ամռանը իր ուժերի 80% –ը կենտրոնացրեց ՍՍՀՄ–ի դեմ։ Գերմանաֆաշիստ․ զորքերը հարձա– կողական խոշոր օպերացիաներ ձեռնարկեցին հվ–ում՝ ձգտելով գրավել Ստալին– գրադը և Կովկասը։ Սակայն թշնամին կանգնեցվեց Վոլգայի մոտ և Կովկասի նախալեռներում (տես Ստաչինգրադի ճակատամարտ 1942–43, Կովկասի ճակատամարտ 1942–43)։ Ծանր էր սովետական երկրի վիճակը 1942-ի ամռանը։ Թշնամու ձեռքին էր մի տարածք, որում նախքան պատերազմը բնակվում էր բնակչության 45%–ը։ Գրաված տարածքներում թշնամին հաստատել էր դաժան վարչակարգ։ 1942-ի ամռանն ու աշնանը, հենվելով արդեն կարգավորված և աճող ռազմ, տեխնիկայի վրա, սովետական հրամանատարությունը կազմավորեց նոր զորամիավորումներ, վոլգայի վրա ու Կովկասում կենտրոնացրեց մեծ քանակությամբ ռազմ, տեխնիկա։ Ստալինգրադի մոտ ռազմաճակատների համատեղ գործողությունների ժամանակ 330 հզ–անոց գերմ․ խմբավորումն ընկավ շրշապատման մեշ։ Ստալինգրադի, ճակատամարտում ձեռք բերած հաղթանակը մեծապես նպաստեց սովետական զորքերի հաշողությանը Կովկասում։ Նովոռոսիյսկ–Թամանի օպերացիայի (տես Նովոռոսիյսկ–Թամանի օպերացիա 1943) ընթացքում ամբողշովին ազատագրվեց Թամանի թերակղզին։ 1943-ի հունվարին սովետական զորքերը ճեղքեցին Լենինգրադի շրշափակումը։ Վոլգայի վրա հաղթանակը ունեցավ ռազմաքաղ․ և միշազգային խոշոր նշանակություն։ Ամրապնդվեց հակաֆաշիստ, խմբավորումը։ Ակտիվացավ Դիմադրության շարժումը։ Պատերազմում ստրատեգիական նախաձեռնությունն անցավ ՍՍՀՄ–ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վճռական իրադարձությունը Կուրսկի ճակատամարտ 7943-ն էր։ Ջախ– ջախելով թշնամու Կուրսկի խմբավորումը սովետական զորքերը թշնամուն ետ մղեցին Դնեպրից այն կողմ։ 1943-ի նոյեմբ․ 6-ին ազատագրվեց Կինը։ Կուրսկի ճակատամարտից հետո գերմանաֆաշիստ․ զորքերը ամբողջ սովետա–գերմ․ ճակատում անցան պաշտպանության։ Մեծ ծավալ ստացավ պարտիզանական շարժումը։ 1943-ին մեծ հաջողություններ ձեռք բերվեցին։ Վերացավ թշնամու առավելությունը մարդկային ուժի և ռազմ, տեխնիկայի գծով։ Սովետական ժողովուրդը պատերազմ էր մղում և միաժամանակ կառուցում