Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/587

Այս էջը սրբագրված է

նոր ձեոնարկություններ ու վերականգնում թշնամուց ազատագրված շրջաններում եղածները։ 1943-ին Թեհրանի կոնֆերանսում (տես Թեհրանի կոնֆերանս 1943) երեք մեծ տերությունների (ՍՍՀՍ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) ղեկավարները (Ի․ Վ․ Ստալին, Ֆ․ Ռուզվելտ, Ու․ Չերչիլ) համաձայնվեցին ֆաշիստ․ Գերմանիայի և նրա դաշնակիցների ջախջախման գործում համատեղ գործողությունների ծրագրի շուրջը։ Որոշվեց երկրորդ ճակատը բացել 1944-ի մայիսից ոչ ուշ։ 1944-ի սկզբին ֆաշիստ․ Գերմանիայի վիճակը ծանրացավ։ 1944-ին շարունակվեցին սովետական զորքերի իրար հաջորդող հարվածները։ Ջախջախվեցին գերմանաֆաշիստ․ խմբավորումները Լենինգրադի մոտ, ազատագրվեցին Աջափնյա Ուկրաինան, Ղրիմը, Բելոռուսիան, Լիտվայի զգալի մասը, սովետական զորքերը դուրս եկան Վիսլա գետը Արլ․ Պրուսիայի սահմանը։ Լեհաստանի արլ․ շրջանների ազատագրմանը մասնակցեց Առաջին լեհական բանակը։ 1944-ի հունիսի 6-ին բացվեց երկրորդ ճակատը։ Անգլո–ամեր․ զորքերը ափ իջան Ֆրանսիայի հս–ում։ Օգոստոսին սովետական զորքերը Յասսի–Քիշնևի օպերացիայի ընթացքում ազատագրեցին Մոլդավ․ ՍՍՀ–ը։ Սովետա–գերմ․ ճակատում կատարվող իրադարձությունների ազդեցությամբ Ռումինիայի և Բուլղարիայի աշխատավորները ապստամբեցին և իշխանությունն անցավ հեղափոխական դեմոկրատական ուժերին։ Ռումինիան ե Բուլղարիան պատերազմ հայտարարեցին ֆաշիստ․ Գերմանիային։ Հոկտեմբերին սովետական բանակը մտավ Հունգարիա։ Դեկտեմբերի սկզբին պատերազմից դուրս եկավ Ֆինլանդիան։ Սեպտեմբեր–նոյեմբերին ամբողջովին ազատագրվեց էստոնիան, Լատվիայի մեծ մասը։ Սովետական զորքերը օգնեցին Հարավսլավիայի ժող․–ազատագր․ բանակին երկրից թշնամուն վտարելու գործում, մտան Չեխոսլովակիա։ Ազատագրվեցին Անդրբևեռը, Նորվեգիայի հս․ մասը։ 1944-ին ֆաշիստ․ զորքերը դուրս մղվեցին ՍՍՀՄ–ից։ Իրականացնելով իր ազատագրական առաքելությունը՝ ՍՍՀՄ օգնեց Եվրոպայի ժողովուրդներին ֆաշիստ, լծից ազատագրվելու գործում։ Ֆաշիստ, բլոկը քայքայվեց։ Ռազմ, գործողությունները տեղափոխվեցին Գերմանիայի բուն տարածք։ 1944-ին սովետական զինված ուժերը զգալի չափով գերազանցում էին թշնամու ուժերին (13,6 մլն մարդ՝ որից 6,4 մլն՝ գործող բանակում)։ Սակայն թշնամին համառորեն դիմադրում էր։ 1945-ի հունվարին սկսվեց սովետական բանակի ընդհանուր հարձակումը Բալթիկից Կարպատներ տարածության վրա (1200 կմ)։ Ձմեռային կամպանիայի ժամանակ ազատագրվեցին Լեհաստանը, Չեխոսլովակիայի մեծ մասը։ 1945-ի փետրվարին կայացավ Ցալթայի կոնֆերանսը (տես Ղրիմի կոնֆերանս 1945), որտեղ վճռվեց ֆաշիստ․ Գերմանիայի վերջնական ջախջախման ծրագիրը։ 1945-ի գարնանը սկսվեցին սովետական զորքերի եզրափակիչ գործողությունները։ 1945-ի ապրիլի կեսին 1-ին Բելոռուս․, 1-ին Ուկր․, 2-րդ Բելոռուս, ռազմաճակատների զորքերը վճռական մարտեր ծավալեցին Բեռլինի ուղղությամբ և մայիսի 2-ին ազատագրեցին Բեռլինը, մայիսի 9-ին՝ Պրագան։ Մայիսի 8-ին ֆաշիստ․ Գերմանիան կապիտուլացվեց։ 1945-ի մայիսի 9-ին սովետական ժողովուրդը տոնեց հաղթանակը։ 1945-ի հուլիս–օգոստոսին կայացավ Պոտսդամի կոնֆերանսը (տես Պոասդամի կոնֆերանս 1945), որտեղ երեք մեծ տերությունների (ՍՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) ղեկավարները որոշումներ կայացրին ետպատերազմյան Գերմանիայի ճակատագրի վերաբերյալ։ 1945-ի օգոստ․ 9-ին, կատարելով դաշնակցային պարտականությունները, ՍՍՀՍ պատերազմի մեջ մտավ իմպերիալիստական ճապոնիայի դեմ։ Սովետական զորքերը ջախջախեցին Կվանտունյան բանակը, ազատագրեցին Մանջուրիան, Հս․ Կորեան, Հվ․ Սախալինը, Կուրիլյան կըղ– զիները։ 1945-ի սեպտ․ 2-ին ճապոնիան ընդունեց անվերապահ կապիտուլյացիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց ագրեսորների լիակատար ջախջախումով։ Հաղթելով Հայրենական մեծ պատերազմում՝ ՍՍՀՍ ամրապնդեց իր սահմանների անվտանգությունը արմ–ում և արլ–ում։ Պոտսդամի կոնֆերանսի որոշումների համաձայն, ՍՍՀՍ–ին անցավ Քյոնիգսբերգի շրջանը՝ Քյոնիգսբերգով (ներկայումս՝ Կալինինգրադ) և Պիլաուով (ներկայումս՝ Բալտիյսկ)։ Ֆինլանդիայի հետ հաշտության պայմանագրով ՍՍՀՄ–ին վերադարձվեց Պեչենգայի մարզը, Պեչենգա (Պետսամո) նավահանգստով, Ղրիմի կոնֆերանսի որոշմամբ՝ Հվ․ Սախալինը հարակից կղզիներով և Կուրիլյան կղզիները։ Սովետական Սիությունը ոչ միայն պաշտպանեց իր ազատությունն ու անկախությունը, այլև ֆաշիստ, լծից ազատագրեց Եվրոպայի, Ասիայի շատ ժողովուրդների։ Սովետա–գերմ․ ճակատում պատերազմի տարիներին ջախջախվեց 607 թշնամական դիվիզիա։ Սովետական ժողովուրդը կրեց մարդկային մեծ կորուստներ (20 մլն մարդ)։ Համաշխարհային քաղաքակրթությունը փրկվեց ֆաշիզմից։ Պատերազմում սովետական զինված ուժերի բոլոր հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողը կոմունիստական կուսակցությունն էր, որի 3 մլն անդամներ զոհվեցին հայրենիքի պաշտպանության մարտերում։ Սովետական զինված ուժերի կատարելագործման, ռազմ, տեխնիկայի ստեղծման, ռազմ, էկոնոմիկայի զարգացման համար մեծագույն աշխատանք կատարեցին պետ․ գործիչներ Պ․ Գորեմիկինը, Ա․ Եֆրեմովը, Ա․ Զվերևը, Ի․ Թևոսյանը, Վ․ Մալիշևը, Մ․ Պերվուխինը, Բ․ Վաննիկովը, Վ․ Վախրուշևը, Դ․ Ուստինովը, Ա․ Շուխարինը և ուրիշներ։ Բարձրորակ տեխնիկայի ստեղծման համար մեծ էր սովետական ռազմ, մասնագետների դերը (Ա․ Արխանգելսկի, Ա․ Բլագոնրավով, Վ․ Գրաբին, Վ․ Դեկտյարով, Ս․ Իլյուշին, Ար․ Միկոյան, Ա․ Տուպոլև, Ի․ Ցակովլև և ուրիշներ)։ Սովետական ռազմիկները մեծ սեր ու նվիրվածություն ցուցաբերեցին հայրենիքի նկատմամբ։ Սովետական միլիոնավոր մարդկանց հերոսությունն են մարմնավորում հերոս օդաչուներ Ն․ Գաստելլոյի և Վ․ Տալալիխինի, շարքայիններ Ա․ Մատրոսովի և Ցոլ․ Սմիռնովի, պարտիզաններ Ա․ Կովպակի, Ա․ Ֆեոդորովի, Ն․ Կուզնեցովի, Զ․ Կոսմոդեմյանսկայայի, Ե․ Չայկինայի, ւցանֆիւովականների, երիտգվարդիականների անունները։ 11 603 հոգի արժանացան Սովետական Միության հերոսի կոչման, 104-ը՝ կրկնակի հերոսի, ավելի քան 7 մլն մարդ պարգևատրվեց ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով։ Հայրենական մեծ պատերազմում խոշոր դեր խաղացին սովետական տաղանդավոր զորավարները՝ Ա․ Անտոնովը, Հ․ Բաղրամյանը, Լ․ Գովորովը, Ա․ Երյոմենկոն, Գ․ ժուկովը, Ի․ Կոնևը, Ն․ Կուզնեցովը, Ռ․ Մալի– նովսկին, Կ․ Մերեցկովը, Կ․ Ռոկոսովսկին, Վ․ Սոկոլովսկին, Ա․ Վասիլևսկին, Ն․ Վատոլտինը, Ն․ Վորոնովը, Ֆ․ Տոլբուխինը, Ի․ Չերնյախովսկին, Բ․ Շապոշնիկովը և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքն էր համաշխարհային սոցիալիստ․ սիստեմի ձևավորումը, ազգ.-ազատագր․ շարժման հզոր վերելքը։ ՍՍՀՄ սոցիալիզմի հետագա զարգացման և ամրապնդման ժամանակշա րջանում։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից հետո սովետական ժողովուրդը անցավ խաղաղ շինարարության։ Ռազմ, վիճակից անցումը խաղաղ շինարարության հիմնականում ավարտվեց 1946-ին։ Ետպատերազմյան վերականգնման խնդիրները իրականացան 4-րդ հնգամյակում (1946–50)։ Հնգամյակի նպա– տակն էր տնտեսության բնագավառում հասնել մինչպատերազմյան մակարդակին։ Գերմ․ ֆաշիստները մեծագույն վնաս էին պատճառել մեր երկրին, ավերել էին հարյուրավոր քաղաքներ, ավելի քան 70 հզ․ ավան, գյուղ, մոտ 32 հզ․ արդ․ ձեռնարկություն, թալանել 98 հզ․ կոլտնտեսություն, 1876 սովետական տնտեսություն։ Մեծ վնաս էր հասցվել գյուղատնտեսությանը, 1/4-ով կրճատվել էին ցանքատարածությունները։ Ընդհանուր վնա– սը կազմում էր 2569 մլրդ ռ․ (մինչպատերազմյան գներով)։ ՍՍՀՄ կորցրել էր ազգ․ հարստության 30% –ը։ Երկիրը կանգնած էր մեծ դժվարությունների առաջ։ Կուսակցությունը խնդիր դրեց ժամկետից շուտ ավարտել 4-րդ հնգամյակը։ Հնգամյակի ընթացքում վերականգնվեց 6200 խոշոր արդ․ ձեռնարկություն։ 1948-ի վերջին արդյունաբերությունը հասավ նախապատերազմյան մակարդակին։ Մոխրից վերականգնվում էին քաղաքները, գյուղերը, կառուցվում էին նորերը։ ժողտնտեսության վերականգնումը ընթանում էր ծանր պայմաններում ։ Գյուղատնտեսության վերականգնման համար տրամադրվեցին հսկայական միջոցներ։ Հատուկ ուշադրություն դարձվեց կոլտնտեսությունների խոշորացմանը։ Արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառում ձեռք բերված նվաճումները նպաստեցին ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը։ 1947-ին վերացվեց քարտային համակարգը։ 1946–50-ին Մերձբալթյան հանրապետություններում, Արմ․ Ուկրաինայում և Արմ․ Բելոռուսիայում կատարվում էր